Օրվա լրահոսը
Կո՞ղմ եք քվեարկել ձերբակալված պատգամավորների անձեռմխելիությունը հաղթահարելուն. Աղվան Վարդանյանը՝ Տիգրան Մուկուչյանին
«Այս նորմի այդքան ոչ հստակության պարագայում, Դուք, որպես հանձնաժողովի նախագահ, կո՞ղմ եք քվեարկել իմ նշած մարդկանց պարագայում անձեռնմխելիությունը հաղթահարելուն»
Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից փոխանցվել է տեղեկություն, որ իրենց ուղեկալներից մեկի վրա հարձակում է եղել. ԱԱԾ
Բանակցություններ են տարվում միջպետական ճանապարհի փակված հատվածները վերաբացելու վերաբերյալ
«Սեփականության իրավունքը, որ տրամադրված է այս տարածքի նկատմամբ, առոչինչ է». «ֆիզգորոդոկի» հացադուլավոր բնակիչ
Առկա է միայն նախորդ շինթույլտվությունը, որը վաղուց ուժը կորցրած է ճանաչվել
Արշակ Կարապետյանը կոչ է արել անել ամեն ինչ՝ հավաքների եռամսյա ժամանակահատվածն արդյունավետ օգտագործելու համար
Օգոստոսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է եռամսյա վարժական հավաքների մասնակիցներին։ Զրուցելով պահեստազորի՝ շարքային, ենթասպայական ու սպայական կազմի հետ, պաշտպանական գերատեսչության ղեկավարը կոչ է արել անել ամեն ինչ՝ հավաքների եռամսյա ժամանակահատվածն արդյունավետ օգտագործելու համար։ Արշակ Կարապետյանը հորդորել է հարգել հրամանատարներին և անվերապահորեն կատարել նրանց հրամանները։ Պաշտպանության նախարարը շեշտել է, որ արվելու է առավելագույնը,
«Չկա որեւէ պոլիկլինիկա, որ գոնե երկու պատվաստանյութ իր մոտ առկա չունենա». Անահիտ Ավանեսյան
Ըստ Նիկոլ Փաշինյանի, ոստիկանությունը, տեսչական մարմինները պետք է կորոնավիրուսի նկատմամբ վերահսկողական աշխատանքները շարունակեն:
Թաթուլ Հակոբյան․«Եթե մենք ուզում ենք, որ Ադրբեջանը մեզանից չուզի Զանգեզուրի միջանցք, մենք պետք է շատ արագ կառուցենք մեր ճանապարհները»
Ադրբեջանցիների կողմից Կապան-Գորիս ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածի փակելն, ըստ «Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոն»-ի համակարգող Թաթուլ Հակոբյանի, նոր իրավիճակ չէ, 1990-1992 թվականներն այդ ճանապարհը գրեթե չի օգտագործվել, այդ ճանապարհի վրա տասնյակ մարդիկ են անհետացել, սպանվել, վիրավորվել, որովհետեւ այդ ճանապարհը խորհրդային ժամանակներում անցնում էր Խորհրդային Ադրբեջանի տարածքով։ Այսօր «Հոդված 3» ակումբում Սյունիքի ճանապարհների փակման վերաբերյալ քննարկման ժամանակ Թաթուլ
Team Telecom Armenia–ն՝ ֆուտբոլի ազգային հավաքականի գործընկեր
Team Telecom Armenia–ն համագործակցության հուշագիր է ստորագրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Team-ը դառնում է ազգային հավաքականի գործընկերը, լինելու է ազգային թիմի կողքին և օգնելու է Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը:
«Ինչպիսին կլինի հանրության արձագանքը, երբ Տիգրանաշենը հանձնե՞նք՝ նորմալ, կասեն՝ Երեւանը Զանգակատանը կապող այլընտրանքային ճանապարհ կա»
Քաղաքագետ Բենիամին Պողոսյանի կարծիքով՝ ադրբեջանցիների՝ Կապան-Գորիս ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածի փակելը պատրվակ է, եթե չլիներ այս դեպքը, կլիներ այլ դեպք։ Այսօր «Հոդված 3» ակումբում հրավիրված քննարկման ժամանակ քաղաքագետը հիշեցրեց՝ այդ ճանապարհն Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել ոչ նոյեմբերի 9-ի կամ 10-ի եռակողմ հայտարարությամբ, այդ հայտարարությունը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղին, եւ ըստ այդ հայտարարության, զորքերը պետք է
Էդուարդ Շարմազանով. «Հեղափոխությունից» առաջ նույնիսկ ամենավատ երազում չէիր կարող պատկերացնել, որ ՀՀ ինքնիշխան տարածքում թուրքը ճանապարհ կարող է փակել
Ընդդիմության հետ պատերազմում են, բայց ադրբեջանցու հետ «խաղաղություն» մուրում։
Ընտրությունների օրը ԿԸՀ-ն հաքերային հարձակման է ենթարկվել. Տիգրան Մուկուչյան
Հունիսի 20-ին Հայաստանում կայացած արտահերթ ընտրությունների օրը, ԿԸՀ-ն աննախադեպ հաքերային հարձակման է ենթարկվել: Այս մասին Հայաստանի խորհրդարանի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա հանձնաժողովում ներկայացնում էր ԿԸՀ հաղորդումը՝ արտահերթ ընտրությունների մասին: Ըստ ԿԸՀ նախագահի, հարձակումները սկսվել են, երբ սկսվել էր էլեկտրոնային քվեարկության արդյունքների ամփոփումը, եւ ավարտվել են
Արցախի գլխավոր դատախազն այցելել է իրենց տանն ադրբեջանցի զինծառայողին հայտնաբերած երեխաներին
Ներսիսյանը շնորհակալություն է հայտնել մերօրյա հերոսներին՝ ցուցաբերած խիզախության և տարիքին անհամեմատ կազմակերպվածության ու սառնասրտության, իսկ ծնողներին` նման երեխաներ դաստիարակելու համար
Պատասխանող ԱԺ-ի կարծիքով՝ «Ցանկացած տարբերակված մոտեցում չէ, որ հանգեցնում է խտրականության»
Օգոստոսի 2-ին Սահմանադրական դատարանը «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերը ճանաչել է Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասին հակասող: Ի՞նչ է տեղի ունեցել դռնբաց, բայց գրավոր ընթացակարգով քննված գործի շրջանակներոմ: ՍԴ որոշումը պաշտոնական կայքում տպագրվելուց հետո փորձենք անդրադառնալ դիմող եւ պատասխանող կողմերի առավել հետաքրքիր փաստարկներին ու հակափաստարկներին: «Բարձրագույն կրթության
700 քաղաքացի գտնվում է ծանր և ծայրահեղ վիճակում, ակտիվ շրջանառվում է դելտա շտամը. Անահիտ Ավանեսյան
Ըստ առողջապահության նախարարի, կորոնավիրուսի առումով իրավիճակը մտահոգիչ է:
Թալիբանն Անկարային առաջարկել է զբաղվել Քաբուլի օդանավակայանի կառավարմամբ. Էրդողան
Աֆղանստանում իշխանության եկած Թալիբան շարժումն առաջարկել է Թուրքիային՝ իր վրա վերցնել Քաբուլի քաղաքացիական օդանավակայանի կառավարումը, իսկ անվտանգության հարցերով իրենք կզբաղվեն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը: «Թալիբներն առաջարկել են զբաղվել Քաբուլի օդանավակայանի կառավարմամբ: Ու՞մ են առաջարկել: Մեզ: Ասում են, որ կապահովեն անվտանգությունը, բայց վարչական աշխատանքները մեզ են առաջարկել: Մենք առայժմ պատասխան չենք
Միքայել Նահապետյան. «Նիկոլ, հեռացիր» վանկարկման համար բերման ենթարկեցին քաղաքացուն, առանց մի բառ խոսելու «ծալեցին» ու տարան
Խնդրում ու կոչ եմ անում Հայաստանը մոնիթորինգ անող միջազգային իրավապաշտպան կառույցներին՝ այս աղաղակող ավտորիտար դրսևորումները ներառել ժողովրդավարության մասին առաջիկա զեկույցներում:
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 13 դեպք է գրանցվել
Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Ստեփան Լուսիկյանի՝ 10-ամյակներ առաջվա մտահոգություններն այսօր էլ արդիական են
Կոմպոզիտոր Ստեփան Լուսիկյանը այս տարի կդառնար 65 տարեկան. նրա կյանքն ընդհատվեց 45-ում։ Անվանի կոմպոզիտորը կարճատեւ ստեղծագործական կյանքի ընթացքում հասցրեց թողնել բարձրարվեստ գործեր, այդ թվում՝ կամերային սիմֆոնիա, լարային կվարտետ, վոկալ եւ գործիքային մանրանվագներ, թատերական երաժշտություն, երգեր՝ մեր դասականների՝ Վահան Տերյանի, Վահան Թեքեյանի, Ռազմիկ Դավոյանի բանաստեղծություններով եւ այլն։ 1990թ.-ին՝ մեր պետության համար ճակատագրական օրերին, Երեւանի օպերային թատրոնում
«Այդ ակցիան արվել է մեր առաջ քաշած խաղաղության օրակարգին հարվածելու համար». Փաշինյանը ճանապարհները փակելու Ադրբեջանի քայլի մասին
Ըստ Փաշինյանի՝ ճանապարհների հարցով Թուրքիայի կողմից որոշակի դրական հրապարակային ազդակներ կան
Կյանքից հեռացել է անվանի կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը
ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի հուղարկավորության կառավարական հանձնաժողով:
Անհետ կորածների ծնողները գիշերել են կառավարության առջեւ. Այս պահին էլ կառավարության ներսում հանդիպման են
Անհետ կորածների ծնողները ԴՆԹ հետազոտության արդյունքները չեն ընդունում:
«Եթե ձեզ օգնության ձեռք է պետք, ապա իմացեք, որ դա ձեր ձեռքերն են…»
«Եթե ձեզ օգնության ձեռք է պետք, ապա իմացեք, որ դա ձերն է, որ դուք ունեք երկու ձեռք՝ մեկը ինքներդ ձեզ օգնելու, մյուսը՝ ուրիշներին օգնելու համար»,- ասել է բրիտանացի եւ ամերիկացի դերասանուհի, հումանիստ, նորաձեւության աստղ Օրդի Հեփըրնը: Ժողովրդական իմաստությունն էլ փաստում է, որ միայն երկու ուս կա, որոնց վրա կարող ես ամուր հույս դնել … Բայց
Գյումրիի բնակիչը, որ կացինով հարձակվել էր մեկ այլ քաղաքացու վրա, ձերբակալվել է
Օգոստոսի 27-ի գիշերը, Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ, առերևույթ սպանության փորձ կատարելու կասկածանքով վերոնշյալ անձը՝ 1983թ. ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Հ.Ա. -ն, ձերբակալվել է։
Շրջակա միջավայրին պատճառվել է 9.153.847 դրամի չափով վնաս. սևահողի ապօրինի դուրսբերում Գեղարքունիքում
Գործի նյութերը ուղարկվել են մարզային դատախազություն:
Classic Piano մրցույթի մասնակիցները Դուբայում հանդես են գալիս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ
Մրցույթի երրորդ եւ չորրորդ փուլերում մասնակիցները ելույթ են ունենում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։
Ով եւ ինչ է շահելու խաղաղությունից
Արցախի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգ պետք է բերվի «Եթե ժամանակին պատժամիջոցներ կիրառվեին Հայաստանի նկատմամբ, եթե Մինսկի խմբի համանախագահներն օգտագործեին աշխարհի երեք առաջատար երկրների ներուժի 5% -ը` համոզելու կամ ստիպելու Հայաստանին դուրս բերել իր օկուպացիոն ուժերը, պատերազմ չէր սկսվի», նախօրեին հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Իլհամ Ալիեւը 44-օրյա պատերազմը սկսելու, դրա արդյունքների վերաբերյալ սկսել է ուշագրավ խոստովանություններ
Նիդերլանդների ԱԳ նախարարը վերահաստատել է հայ ռազմագերիների ազատման ուղղությամբ Ադրբեջանի վրա ճնշումը պահպանելու հանձնառությունը
Ադրբեջանում Նիդերլանդների դեսպանի Շուշի կատարած այցելությունը նախարարը բացատրել է այն համոզմունքով, որ իրենք կարծում են, թե դա առիթ էր տեղում իրավիճակին սեփական աչքերով ծանոթանալու և ավելի մանրամասն տեղեկատվություն հավաքագրելու համար։
Բնությանը պատճառված վնաս՝ շուրջ 16 մլն դրամ
Նախկինում իրականացված 15 ստուգման արդյունքում կազմվել է վարչական տուգանքի 15 որոշում՝ 2.490.000 ՀՀ դրամի չափով
Նոր նշանակում քննչական կոմիտեում
Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի պետի պաշտոնում նշանակվել է արդարադատության երկրորդ դասի խորհրդական Թորգոմ Սամվելի Չանդոյանը՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի պաշտոնից:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 522 նոր դեպք, արձանագրվել է մահվան 11 դեպք
Երեկ կատարվել է 6383 թեստավորում: Ունենք 359 առողջացած
Կստեղծվի հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձի էլեկտրոնային հարթակ. ՊԵԿ
Էլեկտրոնային հարթակի գործարկումը նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից։


















































