Օրվա լրահոսը
Գուգարաց թեմում oծվեց Պուշկինո վարչական շրջանի Սուրբ Դավիթ եկեղեցու հիմքը
Ի ուրախություն և առ ի գիտություն մեր բարեպաշտ հայորդիների հայտնում ենք, որ oգոստոսի 25-ին, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, օծվեց Գյուլագարակ համայնքի Պուշկինո վարչական շրջանի Սուրբ Դավիթ եկեղեցու հիմքերը: Սուրբ Դավիթ եկեղեցին կառուցվում է բարերարությամբ Անժելա Ստեփանյանի և նրա ընտանիքի: Օծման արարողությանը մասնակցում էին ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը, Գյուլագարակ համայնքի
ՊՆ-ն հերքում է. Երկու հայ զինծառայողները չեն հարձակվել ադրբեջանցի զինծառայողի վրա
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը տեղեկություն է տարածում, թե իբր երկու հայ զինծառայող հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում հարձակվել են ադրբեջանցի զինծառայողի վրա և սվինով վնասվածքներ հասցրել նրան: Նշված տեղեկությունը բացարձակ կեղծիք է և ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը: ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցությամբ նման միջադեպ տեղի չի ունեցել: ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
«Վերջապես մարդը այսօրվա գաղջի մեջ ահագին լիցքաթափող հումորներ արեց». Տիգրան Աբրահամյանը՝ Հովիկ Աղազարյանի ելույթի մասին
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր մեղադրվեցի Զանգելանին Կովսական ասելու, իսկ Ղուբաթլուին էլ Սանասար։ Ընդ որում՝ քննադատողն ասում էր, որ ես այդ բնակավայրերի հայկական անվանումները ՇԵՇՏՎԱԾ եմ ասում, որ «բավականաչափ հայրենասեր երևամ»։ Դե իմ ելույթը դրանից առաջ էր, առիթ չեղավ արձագանքելու, բայց մի հարցում ուրախացա՝ առիթ էր, որպեսզի այդ
«Անվտանգության աշխատակիցները մտան, առանց զգուշացնելու, քաշքշեցին ու շպրտեցին դուրս». լրագրողներ Լիլիթ Կասյանը եւ Մարգարիտա Դավթյանը մանրամասնում են
«Երեկ դահլիճի դուռը բաց էր, մենք էլ մտանք. ՔՊ-ական պատգամավորներ Հայկ Ղալումյանը եւ Ալեքսանդր Սանդիկովը մեզ խփեցին, վիրավորեցին՝ թե նկարում եք, որ բոլորը տեսնեն, ծիծաղի առարկա դառնանք» «Մենք օթյակում մեր աշխատանքն էինք անում, անվտանգության աշխատակիցները մտան, առանց զգուշացնելու, քաշքշեցին ու շպրտեցին դուրս: Գնացինք մյուս օթյակ՝ այնտեղ ավելի կոպիտ խոսեցին, թե էսպես կանենք, էնպես կանենք, հավատարմագրից
Պետք է անհապաղ դադարեցնել Ազգային ժողովում լրագրողների աշխատանքի խոչընդոտները․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Բացարձակ անթույլատրելի էին այսօր Ազգային ժողովի անվտանգությունն ապահովող ծառայության աշխատակիցների կողմից ԱԺ նիստերի դահլիճի օթյակից լուսանկարահանում և տեսանկարահանում իրականացնող ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական աշխատանքները դադարեցնելը և օթյակից դուրս գալուն պարտադրելը: Այս դատապարտելի երևույթներն արդեն ստանում են շարունակական բնույթ, և անվտանգությունն ապահովող ծառայողների գործողությունները չունեն հիմնավորում։ Եվ պետք է հիշել, որ Ազգային ժողովի օթյակներն ի սկզբանե կառուցվել
«Ամեն առավոտ և երեկո գնացեք աղոթեք մեր ընտրողների համար». Նազելի Բաղդասարյանը՝ ընդդիմադիր խմբակցություններին
Նազելի Բաղդասարյանը, հիշեցնելով իր գործընկեր ընդդիմադիր պատգամավորների խոսքերը, թե իշխող ուժն ակնկալում է իրենցից քվե, ձայներ կառավարության ծրագիրը կյանքի կոչելու համար, ՔՊ-ական պատգամավորն ասաց՝ այդ խմբակցությունները մի քանի ավել մանդատ ստացել են բացառապես իրենց ընտրողների քվեների արդյունքում:
Արշակ Կարապետյանի գլխավորությամբ քննարկվել է եռամսյա հավաքների մեկնարկը
Օգոստոսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն՝ կապված եռամսյա հավաքների մեկնարկի հետ։ Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներն, ըստ ուղղությունների, զեկույցներ են ներկայացրել հավաքների առաջին օրվա արդյունքների վերաբերյալ։ Պաշտպանության նախարարը գոհունակությամբ փաստել է, որ հանրության շրջանում առկա է եռամսյա հավաքների կարևորության լիարժեք ըմբռնում, ինչի դրսևորումն է քաղաքացիների՝ հավաքներին մասնակցելու պատրաստակամությունը։ Միևնույն ժամանակ, պաշտպանական գերատեսչության
Գյումրեցի ճանաչված բժիշկը՝ գերմանա-ամերիկյան գրողի՝ «Իմ հայ երեխաները» գրքի հերոս
Այսօր Շիրակի մարզային գրադարանում տեղի ունեցավ գերմանա-ամերիկյան գրող, լրագրող Լոիզ ֆիշեր-Ռուգեի «Իմ հայ երեխաները» փաստավավերագրական գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Գիրքը 1988 թվականի ավերիչ երկրաշարժից տուժած ու Մոսկվայի «Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոց» տեղափոխված մի խումբ հայ երեխաների բուժման հուզիչ պատմությունն է։ Հեղինակը Գերմանիայից մեկնել էր Մոսկվա՝ երկրաշարժը լուսաբանելու, սակայն անտարբեր չմնալով հայ երեխաների նկատմամբ՝ մտերմացել էր
Խաչատուր Սուքիասյանի կողմից Սերժ Սարգսյանի բարի համբավն արատավորող զրպարտչական տեղեկությունները հերքելու պահանջով նախապատրաստվում է հայցի հարուցում
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Այսօր ՀՀ Ազգային Ժողովում պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից Հայաստանի Հանրապետության երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի բարի համբավն արատավորող ակնհայտ զրպարտչական տեղեկությունները հերքելու պահանջով նախապատրաստում եմ հայցի հարուցում…»:
Ակտիվ համագործակցություն կա խոշորացված համայնքներում համայնքային կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերում, ինչը շարունակական կլինի. ՀՀ-ում Նիդերլանդների դեսպան
Նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին։ Ողջունելով հյուրին՝ նախարար Սանոսյանը կարևորել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման և խորացման անհրաժեշտությունը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել համագործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը։ «Մենք համագործակցում ենք և՛
Գեղամ Նազարյանի տեսողությանը վտանգ չի սպառնում
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի ինքնազգացողությունը բավարար է: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը: Հիշեցնենք, խորհրդարանում այսօր տեղի ունեցած քաշքշուքի ժամանակ, Գեղամ Նազարյանի աչքն էր վնասվել: Տեսանյութերում լսվում է պատգամավորների զրույցն այն մասին, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը բռունցքով հարվածել է Գեղամ Նազարյանի աչքին: Վերջինիս տեսողությունը վատացել էր եւ նա հոսպիտալացվել
«Վստրեչի ապերը տեղյակ էր, որ գնում ենք ԵԱՏՄ, ես՝ լինելով քաղաքական գործիչ՝ ոչ. անցյալի մասին մեղադրանքները հիմնավորված են». Գուրգեն Արսենյան
Գուրգեն Արսենյանը, դիմելով ՀՀ ԱԺ-ում նստած Վիգեն Սարգսյանին, խնդրեց հիշեցնել՝ ինչ է ինքն ասել, երբ իմացել է, որ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ է նշանակվել: Գուրգեն Արսենյանը հիշեցրեց՝ ասել եմ ՝ Տեր-Պետրոսյանը թռավ: Դա հաստատեց Վիգեն Սարգսյանը:
Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի և խաղաղ բնակավայրերի ուղղությամբ. վնասվել է բնակիչներից մեկի տունը. Արցախի ՄԻՊ
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օգոստոսի 24-ին օրվա ընթացքում և մինչև ուշ գիշեր Շուշիի մոտակայքում՝ մասնավորապես Շոշ և Մխիթարաշեն համայնքների ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը ակտիվորեն և տևական կրակահերթեր է արձակել հայկական դիրքերի և դրանց մոտակայքում տեղակայված հայկական խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։ Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի դիմաց տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ արձակված
«Բոլոր համայնքապետերը պետք է մեկ ամսյա ժամկետում ներկայացնեն սեփականատեր ունեցող եւ չմշակվող խոշոր հողակտորների ցանկը». Իշխան Զաքարյան
Իշխան Զաքարյանն առաջարկեց փոխել կառավարության կառուցվածքը՝ ձեւավորելով գյուղատնտեսության եւ մշակույթի նախարարություններ
Լրագրողներին ԱԺ օթյակից հեռացնելու հարցը վերանայման ենթակա է. Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 25-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում խստորեն դատապարտեց ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցածը` շեշտելով, որ բռնությունն անընդունելի է եւ որեւէ արդարացում չունի: ԱԺ նախագահի խոսքով` նիստերի դահլիճում նմանատիպ միջադեպերի կրկնության դեպքում լրագրողներին նախատեսված օթյակից հեռացնելու վերաբերյալ հարցը քննարկման ընթացքում է, եւ ամենայն հավանականությամբ այն վերանայման ենթակա է: Միեւնույն ժամանակ
«2000-ին ազգային անվտանգության ղեկավարն էր՝ մարդակեր, շորթող, հիմա մի քանի պատգամավորների հետ կոնսուլտացիաներ է անում»․ Խաչատուր Սուքիասյան
Խաչատուր Սուքիասյանն այսօր ԱԺ-ում իր ելույթը սկսեց պատմական ակնարկ անելով 1990 ականներից, քանի որ, ըստ նրա, այսօր ինչ կատարվում է, պետք է մի հատ հետ գնալ 90-ականներ։ « 90-ականների վերջին Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց՝ մենք ինչ հնարավորություն ունենք, ասաց, որ աշխարհի հզոր տերություններն ասում են՝ սա ձեր այն ճանապարհն է, որով կարող եք հասնել այն հանգրվանին,
«Ես հիմա որակումներ տալու հարցում սահմանափակված եմ». Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը դատապարտում է ԱԺ-ու տեղի ունեցած բռնությունները, այդ թվում`լրագրողների նկատմամբ
Հայտնաբերվել և Ստեփանակերտ է տեղափոխվել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն
Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: Հայտնաբերվել և Ստեփանակերտ է տեղափոխվել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո: Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է ընդհանուր 1649 աճյուն: Որոնումների առաջիկա ուղղությունների
«Դա սպային եւ ձեր ասած հերոսին ոչ վայել է». Ալեն Սիմոնյանը` Սեյրան Օհանյանի եւ Հայկ Սարգսյանի միջեւ միջադեպի մասին
«Ինձ հարց տալուց խնդրում եմ մեջբերեք լուրջ քաղաքական գործիչների, այլ ոչ թե էմոցիոնալ պոռթկում պարունակող». Ալեն Սիմոնյանը` Վահե Հակոբյանի մասին
«Գլխավոր բանավեճը հենց սա է՝ կառուցել մաքսակետեր, թե՞ ամրոցներ, թե՞ համատեղել այդ երկուսը»․ Ռուբեն Ռուբինյան
ԱԺ փոխխոսնակն այսօր իր ելույթում անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորի հայտարարությանն, ասաց՝ վերջին 20 տարին, նաեւ ՀՅԴ-ի իշխանության ժամանակ, պատմությունը ցույց տվեց՝ երբ պետք էր ամրոց կառուցվեր, չի կառուցվել
Աշոտ Վարդապետյան. «Պարգեւատրման ժամանակ նույնիսկ մրցակիցները բուռն ծափահարում էին Էլինա Դանիելյանին»
Ռումինիայի Յասսի քաղաքում անցկացված Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի կանանց շախմատի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը՝ ամբողջացնելով Հին Աշխարհամասի բոլոր բարձրագույն նվաճումների իր հավաքածուն: Այդ առաջնության գլխավոր մրցավար, միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանը Aravot.am-ին պատմեց, որ Էլինան իր բարձրակարգ խաղով նվաճեց բոլորի, այդ թվում՝ նաեւ իր մրցակիցների հարգանքը: «Փակման հանդիսավոր արարողության ժամանակ, երբ պարգեւատրման համար
Անդրանիկ Քոչարյան․ «Երբ այս տուրուդմփոցը գնաց, Աղվան Վարդանյանի դեմքի հրճվանքը ինձ զարմացրեց, պարոն Վարդանյան, ինչի՞ վրա եք հրճվել»
Անդրանիկ Քոչարյանն այսօր, իր ելույթում անդրադառնալով ԱԺ-ում միմյանց վրա շշեր նետելուն, ասաց՝ շշանետում էր նախկին նախարարն իր նախկին զինվորի ուղղությամբ, եթե պարոն Օհանյանի մոտ շիշ չլիներ, այլ՝ զենք, վստահ չեմ, որ ինքն իրեն տիրապետելու էր
«Հրահանգ էր տրված` պատժել մեզ». Արթուր Ղազինյան
«Միգուցե իշխանություններին ձեռնտու է այս քաոսը, որպեսզի կարողանան անցկացնեն այն, ինչի համար իշխանություն են ստացել»
«Ուզո՞ւմ եք՝ հերթով ասեմ, թե որ կայքը, խմբագիրն ինչ գումարի դիմաց է քաղաքական գործունեություն ծավալում, եւ համաձայն է մի քիչ ավել գումարով այլ թիմ պաշտպանի»․Ալեն Սիմոնյան
«Ասում եք՝ քաղաքական խոսքի նկատմամբ հանդուրժող եղեք։ Ժողովուրդ, սա քաղաքական խոսք ա, հա՞, լո՞ւրջ, սա քաղաքական խոսքի հետ ոչ մի աղերս չունի»,-այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց Աժ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորի կոչին։ Սիմոնյանը, շարունակելով, ասաց․«Տիկին Մկրտչյանը, որը, արդեն հայտնի է, որ ինքը երբ խոսում է, իրան թվում է, որ ինքը
Հակահամաճարակային սահմանված նորմերի կատարման վերահսկողությունը շարունակում է մնալ ՍԱՏՄ թիրախում
Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:
Կառավարության ծրագրից պարզ չէ՝ զինված ուժերը որեւէ պայմաններում ապահովելո՞ւ են Արցախի անվտանգությունը, թե՝ ոչ. Տիգրան Աբրահամյան
Ըստ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանի՝ Արցախի կարգավիճակի հարցն այսօր ամենահրատապն է:
Անքննելի է, որ բոլոր քաղաքացիներն իրավունք ունեն իմանալու, թե ինչպես է աշխատում և ինչ վարքագիծ է դրսևորում յուրաքանչյուր պատգամավոր. հայտարարություն
Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների ու օպերատորների նկատմամբ իրականացվող այս գործողությունները ոչ այլ ինչ են, քան ապօրինություններ՝ ուղղված խոսքի ազատության և հասարակության տեղեկացված լինելու իրավունքի դեմ։
Թուրքիայում Ամասիայի թանգարանը թաքցնում է ցուցանմուշների հայկական ծագումը
Արևելյան Հռոմեական կայսրության անվան տակ ներկայացվում են Ամասիայից ու շրջակա տարածքներից բերված և 19-րդ դարին պատկանող արձաններ, սրբապատկերներ, Աստվածաշունչ մատյաններ
Մեկ օր ջուր չի լինի Շենգավիթ վարչական շրջանում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 26-ից ժամը 08.00-ից մինչև օգոստոսի 27-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի՝ Արշակունյաց պող. 125-ից-127/48 համարների, Նորագավիթ 1-ին փող. 1-ին նրբ. 1/2, 1/8, 4/4 համարների, Բագրատունյաց 70-ից-70/19 համարների, Արտաշատի խճուղու 1-15 համարների և 1-ին նրբանցքի, Թեյշեբայինի 8/8 համարի
Ալեն Սիմոնյանն՝ իր տեսահոլովակների մասին․«Ջահել տղա էի, բանակից վերադարձած, ոնց կարողացել՝ գումար եմ աշխատել»
Այսօր խորհրդարանում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին, ասաց․«Պարոն Մանուկյան, ձեր ելույթներն ինձ հիշեցնում են ձեր հաղորդումները «Երկիր Մեդիայի» ալիքում, դրանք ռեյտինգ չունեն, մի նեղացեք, չեն նայում էդ հաղորդումը»։ Դահլիճից ընդդիմադիր պատգամավորները հիշեցրին այն տեսահոլովակները, որտեղ նկարահանվել է Ալեն Սիմոնյանը, ինչին վերջինս պատասխանեց․«Իմ կլիպները․․․ գիտեք, էն ժամանակ ես հնարավորություն չեմ


















































