Օրվա լրահոսը
Ջրաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
Յուրացնելու և վատնելու եղանակով հափշտակել է համայնքի՝ առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 4.080.325 ՀՀ դրամ գումարը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Բաքուն պնդում է, որ Մարտակերտում ձերբակալված Բաբաեւը փախել է հոգեբուժարանից
Պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ Մարտակերտի բնակարաններից մեկում ձերբակալված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևը ժամկետային զինծառայող է և ինքնակամ լքել է Գյանջայի հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքը: «Հնարավոր է, որ մեր զինծառայողն անցել է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքով»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Արցախի դատախազությունից հայտնել էին, որ օգոստոսի 25-ին ԱՀ Մարտակերտ քաղաքի
Առաջարկվում է Կարմիր Կատար լեռը ներառել բնության հուշարձանների ցանկում
Նպատակը Թառ կամ հանրության մոտ առավել հայտնի Կարմիր Կատար հրաբխի ներառումն է բնության հուշարձանների ցանկում, քանի որ հանդիսանալով մոնոգեն հրաբխականության յուրահատուկ արտահայտություն՝ այն ունի գիտաճանաչողական և ռեկրեացիոն մեծ նշանակություն
Ադրբեջանական զինված ծառայողները քիչ առաջ փակել են նաև Գորիսից Որոտան տանող ճանապարհը. ՄԻՊ
Ադրբեջանական զինված ծառայողների այս հանցավոր արարքները խախտում են մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը և ամբողջությամբ խաթարել են մարդկանց բնականոն կյանքը:
Շուշիի ռեալական դպրոցի երաժշտական հանդեսը
Շուշին 1902թ. դեկտեմբերին, Ա մաս Դեկտեմբերի 8-ի գիշերը Շուշիում սաստիկ քամի է եղել, որը տեւել է մինչեւ առավոտյան ժամը 9-ը. «Քամին խարխուլ շինութիւններին բաւական վնաս է տուել: Մեր քաղաքային կլուբը իւր պահեստի փողերը երեւի չկարողանալով մի որեւէ բարենպաստ գործի յատկացնել, այս ամառ քաղաքային այգիներում ամառային կլուբ է շինել տալիս: Անցեալ գիշերուայ քամին այդ շինութիւնն ամբողջովին
«Սյունիքից մեկը փորձում էր իրեն ներկայացնել նորօրյա Մուհամեդ Ալի, սպասում էի, որ նա այսօր ԱԺ կգար «ваша киска купила бы Whiskas» գրությամբ շապիկով»․Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովի նիստում, երբ պետք է ամփոփիչ ելույթ ունենար կառավարության ծրագրի վերաբերյալ, անդրադարձավ ընդդիմադիրների ելույթներին։ Նա նախ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ելույթի՝ դիրքավորվելու ու խրամատավորվելու մասին հատվածին անդրադառնալով, ասաց. «Պարոն Կոնջորյան, ոչ մի անակնկալ չկա, որովհետեւ այն ժամանակ, երբ «Հայաստան» դաշինքի ղեկավարը հայտարարում էր, որ իրենք խորհրդարանում մանդատները վերցնելու
ՀՀ նախագահի աշխատակազմի ֆինանսավորմամբ արցախցի երեխաները հանգստանում են Լոռու «Գուգարք» ճամբարում
Հանրապետության նախագահի աշխատակազմը շարունակում է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված ընտանիքների համար իրականացնել տարբեր բնույթի սոցիալական աջակցության ծրագրեր: Արցախի Հանրապետության Շուշիի, Հադրութի, Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններից տեղահանված արցախցի ընտանիքների 64 երեխա Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ֆինանսավորմամբ (ավելի քան 3 մլն դրամ) օգոստոսի 24-30-ը հանգստանում է Լոռու մարզի Վահագնաձոր համայնքում
«Դուք չխփեցիք Հայկ Սարգսյանին, Դուք խփեցիք ՀՀ ժողովրդին». Հայկ Կոնջորյանը՝ Սեյրան Օհանյանին
«Դուք, պարոն Օհանյան, այս ամբիոնին հարվածելով, եւս մեկ անգամ ցույց տվեցիք Ձեր քաղաքական ինքնությունը»
Դեբեդ գետից ջրառ է իրականացվել առանց ջրօգտագործման թույլտվության. շրջակա միջավայրին պատճառվել է կես միլիոն դրամը գերազանցող վնաս
Նշանակվել են վարչական տույժեր՝ ընդհանուր 630.000 ՀՀ դրամի չափով։
Հայ-ռուսական հալչող «սառույցն» ու ռուս-թուրքական շարունակական ջերմացումը
Սկիզբը՝ այստեղ: Մոսկվա-Անկարա հարաբերությունները նոր բարձունքներ են գրավում Պուտինի անձնական ներգրավվածությունը՝ հայ-ռուսական հարաբերությունների շարունակական զարգացման գրավականն է, Հայաստանը շարունակելու է ամրապնդել եւ ընդլայնել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները ու ռազմավարական գործընկերությունը, օգոստոսի 24-ին ՀՀ ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վերջին շաբաթներին տարածաշրջանային զարգացումներին հետեւող փորձագիտական, լրագրողական շրջանակները հայ-ռուսական հարաբերություններում ջերմություն են նկատում: Որպես դրա
«Հայաստան» խմբակցության անդամները լքեցին դահլիճը
Այսօր ԱԺ-ում կառավարության հնգամյա ծրագրի քննարկման ժամանակ, երբ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ելույթն ավարտվեց, խմբակցությունը լքեց նիստերի դահլիճը։ Դահլիճում մնացին միայն «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը եւ քարտուղար Արծվիկ Մինասյանը։ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը նույնպես դուրս եկավ դահլիճից։ Սեյրան Օհանյանից հետո ելույթ պետք է ունենար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այնուհետեւ
Սեյրան Օհանյան․«Այս պահին ճանապարհների ապաշրջափակումը Հայաստանի եւ Արցախի համար բերելու է խորը շրջափակման»
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր խորհրդարանում կառավարության հնգամյա ծրագրի քննարկման ժամանակ անդրադարձավ երկրի անվտանգության հարցերին, բայց մինչ բուն ելույթին անցնելը, նա ներողություն խնդրեց անցած երկու օրերի ընթացքում ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպերի համար։ Սեյրան Օհանյանի խոսքով՝ կառավարության ծրագրում չկա ռազմաքաղաքական իրավիճակի հստակ գնահատական՝ անվտանգության միջավայրի փխրունությունը եւ սպառնալիքների ուժգնացող վիճակը գնահատելու։ Պարոն Օհանյանն ասաց, որ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում հրդեհն ամբողջությամբ մեկուսացվել է
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում սահմանվել է հատուկ հերթապահություն:
Արթուր Վանեցյան․«Վազգեն Սարգսյանի ժամանակ էլ բազմաթիվ մարդիկ ազատվել են զինվորական ծառայությունից»
Արթուր Վանեցյանն ԱԺ-ում իր ելույթում ասաց՝ այսօր չկան այն գաղափարական եւ առանցքային նպատակները, որոնք դարձյալ մեզ կդարձնեն ուժեղ միասնական ազգ, կվերականգնեն մեր ազգային արժանապատվությունը
Մարտակերտի բնակարաններից մեկում Ադրբեջանի ԶՈւ զինծառայող է հայտնաբերվել․ Արցախի դատախազություն
Նույն օրը վերջինս բերման է ենթարկվել ԱՀ ազգային անվտանգության ծառայություն
Վիգեն Խաչատրյան․«ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն, եթե չուզենային, Նիկոլ Փաշինյանը վարչապետ չէր դառնա»
ՔՊ-ական պատգամավորը, դիմելով ընդդիմությանը, ասաց՝ դադարեք երկգլխանի վիշապին սպասարկել, եւ դարձեք այլընտրանք գործող իշխանությանը
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք է գրանցվել
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 350 քաղաքացու հետազոտություն, որից 1029-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Աջափնյակում մի քանի ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 26-ին ժամը 11.00-24.00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Մազմանյան, Շիրազի, Պարսեղովի, Կարապետյան, Ռուստամյան փողոցների, Բաշինջաղյան փող. 159-ից-191 կենտ համարների, 172-ից-194 զույգ համարների, 6 շենքի, Բաշինջաղյան 1-ին փողոցի, Ֆուչիկի փողոցի և նրբանցքների, Մարգարյան փողոցի և նրբանցքների, Հալաբյան փող. 41-ից-65 կենտ
Գեղամ Նազարյան. «Ոմն ՔՊ-ական հարվածեց ուղիղ աչքիս…»
Ի՞նչ կատարվեց Ազգային ժողովում Տասնյակ զանգեր, հաղորդագրություններ եմ ստանում հերոս տղերքի ծնողներից, ընկերներից, լրագրողներից, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներից, որոնք հետաքրքրվում են իմ առողջությամբ եւ ցանկանում իմանալ, թե ինչ է իրականում տեղի ունեցել Ազգային ժողովում: Միանգամից ասեմ, որ հետազոտությունը Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնում ցույց տվեց, որ առանձնապես լուրջ խնդիր չկա, եւ երկու-երեք
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 683 նոր դեպք, արձանագրվել է մահվան 7 դեպք
Օգոստոսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 239 739 դեպք, որոնցից 225 234-ն` առողջացած, 4785-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8570 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 511 103 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6918 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 683 նոր դեպք: Ունենք 315 առողջացած,
Հողի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերել քաղաքապետարանի աշխատողի որդին՝ ոչ թե «սեփականաշնորհման որոշման», այլ ուժը կորցրած դատարանի վճռի հետևանքով. «Ֆիզգորոդոկի» բնակիչներ
Ըստ դատական համակարգի պաշտոնական կայքի, շինարարության թույլտվությունը վիճարկող հայցը առ այս պահը դեռևս վարույթ ընդունված չէ, և հայցի ապահովման մասին միջնորդությունը դեռևս լուծված չէ
Մեր երկրում և համայն հայության մեջ ամեն բան մանրացել ու արժեզրկվել է. Արտակ Զաքարյան
Հայը՝ որպես տեսակ, աստիճանաբար վերածվում է անարժեք, մշակութազուրկ, լեզուն և ինքնությունը կորցնող, հոգևորից կտրված, երազանքներից զրկված, Հայրենիքի շունչը չգիտակցող, կորուստը չտեսնող, կուրացող և անտարբեր հանրույթի։
Ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը. աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու ուղղությամբ. ԱԱԾ
Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են:
Պետք է դադարեցնել պետական սահմանի հետ կապված հարցերը միայն ռազմաքաղաքական տեսանկյունից դիտարկելը․ Մարդու իրավունքների պաշտպան
Դա կառավարությանը, մեր պետությանը հնարավորություն կտա լայնորեն օգտվել մարդու իրավունքների միջազգային մեխանիզմներից, դիվերսիֆիկացնել այդ մեխանիզմները և նաև այդ կերպ ուժեղացնել քաղաքական ու ռազմական բաղադրիչները:
Բեւեռացված հասարակության արտացոլումը
Ի՞նչ է տեղի ունենում, երբ երկու մարդ (ասենք, ամուսիններ կամ ընկերներ) բուռն վեճի մեջ են: Ի՞նչ է, նրանք փորձում են իրար համոզել, թե որ գաղափարն է ավելի ճիշտ: Իհարկե, ոչ: Նրանք պարզապես իրար վրա գոռում են, եւ փորձում են դա անել որքան հնարավոր է բարձր, որպեսզի դիմացինի ձայնը չլսվի: Նրանք վիճում են ոչ թե իրար
Արման Թաթոյան. «Սա նախապես պլանավորված բացահայտ հանցագործություն է»
Մարդու իրավունքների պաշտպանի գրառումը Ադրբեջանական 50 կամ ավելի զինված ծառայողներ 3 ժամից ավելի փակել են Սյունիքի մարզի Գորիսից Կապան տանող միջպետական ճանապարհը՝ Դավիթ Բեկ գյուղին մոտ: Հրաժարվում են բացել: Այս արարքները հանցավոր են, սահմանափակել են մարդկանց, ողջ քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաներ, կանայք, տարեցներ, ազատ տեղաշարժը: Այս ամենը հավաստող ահազանգեր ենք ստանում քաղաքացիական բնակիչներից, ստուգել
Աննա Գրիգորյան. «Այս պահին ադրբեջանցիների շրջափակման մեջ են հայտնվել հայկական մեքենաներ»
ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, սյունեցի Աննա Գրիգորյանը իր ՖԲ էջում տեղեկացնում է. Գորիս-Դավիթ-Բեկ ճանապարհի Չայզամի կոչվող հատվածում զինված ադրբեջանցիները փակել են ճանապարհը: Այս պահին փակ է նաև Կարմրաքարի հատվածը: Շրջափակման մեջ հայտնվել են մեքենաներ, որոնք այս պահին ռուս սահմանապահների ուղեկցությամբ դուրս են բերվում: Հիշեցում. Գորիս-Դավիթ-Բեկ, Կապան-Ճակատեն ճանապարհները բոլորիս մեջքի ետևում, առանձին հուշագրով հանձնվել են ադրբեջանցիների
«Գարդենիան»՝ բաց երկնքի տակ
Եթե դուք այն երջանիկների ցանկում չեք, որ նախորդող 3 օրերին կամ այսօր երեկոյան բախտ ունեք դիտելու Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի նոր ներկայացումը՝ լեհ դրամատուրգ Էլժբետա Խովանեցի «Գարդենիան», որն իսկապես նոր շունչ եւ թարմ խոսք էր հայաստանյան մշակութային կյանքում, ապա շտապեք ձեռք բերել տոմսեր՝ սեպտեմբերի 8-ի համար: Դրանից հետո ներկայացումը մեկնելու է Բրեստ՝ փառատոնի: Վերադարձից հետո,
Ի գիտություն, «գերազանցիկների»
Քիչ առաջ լսեցի իշխող աղանդի «գերազանցիկ» աղջնակ պատգամավորների մտքերի գոհարները։ Նրանցից մեկը «անգիր» արած, արագ-արագ խոսում էր իբր իր կողմից արված հարցումների մասին, ըստ որոնց մենք պարտավոր էինք վերադարձնել «գրավյալ տարածքները», որ մեր իշխանությունները խաբել են հասարակությանը, որ այդ հողերը մերը չեն եղել, չի կարելի խոսել պատմական փաստերով։ Եվ վերջապես․․․օ՛յ․ օ՛յ․ օ՛յ, գոյություն ունի միջազգային
Գուգարաց թեմում oծվեց Պուշկինո վարչական շրջանի Սուրբ Դավիթ եկեղեցու հիմքը
Ի ուրախություն և առ ի գիտություն մեր բարեպաշտ հայորդիների հայտնում ենք, որ oգոստոսի 25-ին, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, օծվեց Գյուլագարակ համայնքի Պուշկինո վարչական շրջանի Սուրբ Դավիթ եկեղեցու հիմքերը: Սուրբ Դավիթ եկեղեցին կառուցվում է բարերարությամբ Անժելա Ստեփանյանի և նրա ընտանիքի: Օծման արարողությանը մասնակցում էին ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը, Գյուլագարակ համայնքի


















































