Օրվա լրահոսը
Շինարարական աշխատանքներ կատարելիս տղամարդը 6 մետր բարձրությունից ընկել է և մահացել. Shamshyan.com
Ոստիկանոթյան Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Խաղաղ Դոնի 7/4 հասցեում՝ կիսակառույց շինության տարածքում, տղամարդու դի կա։
Չինական կողմը հետաքրքրված է զարգացնելու Հայաստանի հետ ենթակառուցվածքային համագործակցությունը․ Գնել Սանոսյանն ընդունել է Չինաստանի դեսպանին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը օգոստոսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքների ոլորտում հայ-չինական գործակցությանն առնչվող հարցեր։ Ողջունելով դեսպանին՝ նախարար Սանոսյանն ընդգծել է, որ հայ-չինական բարեկամական հարաբերությունների համատեքստում առկա են ենթակառուցվածքային տարբեր՝ հատկապես ճանապարհաշինության, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում համագործակցությունը զարգացնելու
Արմեն Գևորգյանը դատական հայց կներկայացնի Խաչատուր Սուքիասյանի դեմ
Անգամ, եթե տվյալ անձնավորությունը նման հայտարարություն անելիս հիմք է ընդունել ՀՀ ՀՔԾ կողմից ամիսներ առաջ տարածված հաղորդագրությունը, ապա հարկ եմ համարում նշել, որ նույնիսկ այդ հաղորդագրությունում որևէ ձևով հիշատակված չէ 100․000․000 ԱՄՆ դոլարի առկայության մասին, հետևաբար՝ ակնհայտ է, որ այդ պատգամավորի կողմից փորձ է կատարվում մանիպուլացնել հանրային կարծիքն:
Ճապոնիայի ԱԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոշիմիցու Մոտեգին շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որում, մասնավորապես, նշել է. «Ձերդ Գերազանցություն, Ցանկանում եմ սրտանց շնորհավորել Ձեզ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Ճապոնիայի համար Հայաստանը կարևոր գործընկեր է օրենքի գերակայության վրա հիմնված ազատ և բաց աշխարհակարգ կառուցելու գործում։ Գոհունակություն հայտնելով
«Գիտակցե՞լ եք, որ ձայն տալով այդ քաղաքական խունտային, 2-րդ անգամ սպանել եք 5 հազար հոգուն». Աշոտյանը՝ Փաշինյանի ընտրողներին
Ըստ Արմեն Աշոտյանի, կառավարության ծրագրում Արցախի գրավյալ տարածքների դեօկուպացիայի մասին որեւէ խոսք չկա:
«Բարձրագույն մասնագիտական կրթության պահանջները փոխվում են, և նախորդ դարի 80-ական թվականների մեթոդաբանությունը, որով հաճախ առաջնորդվում են մեր բուհերը, պետք է փոխվի». Կարեն Թռչունյան
«Բարձրագույն կրթության հետազոտահենք մոդելի ներդրումը պետք է սկսվի բակալավրից»
Փակել են նաեւ Քարահունջի այգիների ճանապարհը, որը հիմա ադրբեջանցիների հսկողության տակ է
Մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, թե քիչ առաջ ադրբեջանցիները փակել են նաև Քարահունջից իջնող ճանապարհը, եւ որ դրա հետևանքով ամբողջությամբ փակվում է Գորիսից դեպի Որոտան ու Շուռնուխ երթևեկը: «Առավոտը» փորձեց ճշտել, թե ի՞նչ է կատարվում հիմա Քարահունջում: «Ոչ թե փակել են Գորիսից Քարահունջ տանող ճանապարհը, այլ Քարահունջի վարչական տարածքում գտնվող այգիների ճանապարհը, որը սահմանազատման արդյունքում գտնվում է ադրբեջանցիների
ՀՀ-ում գործում է թուրքական և ադրբեջանական հետախուզության գործակալների 9 հոգանոց խումբ, որը թիրախավորում է իրավապահ և պետական համակարգի աշխատողներին. Բորիս Ավագյան. «Փաստինֆո»
Ավագյանի պնդմամբ՝ այս պահին թիրախավորված է 20-ից ավելի մարդ, այդ թվում և ուժային կառույցներից, պետական համակարգից, որոնց ընտանիքիների նկատմամբ կիրառվել է այդ մեթոդաբանությունը։
«Ֆիզգորոդոկից» բերման են ենթարկել գիտությունների թեկնածուի
Բնակիչներն ահազանգում են, որ շինարարական աշխատանքները նորից սկսվել են
Էջմիածնում խանութի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակության դեպքը բացահայտվել է, հետախուզվողը հայտնաբերվել
Էջմիածին քաղաքի բնակիչը՝ 52 տարեկան, մուտք էր գործել «Համակցված կերերի» վաճառքի մասնագիտացված խանութ, հետևից ծածկել խանութի մուտքի մետաղյա դուռը և վաճառողուհու նկատմամբ կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ դանակով և ձեռքերով հարվածներ էր հասցրել վերջինիս գլխի և դեմքի տարբեր հատվածներին՝ պատճառելով տարաբնույթ մարմնական վնասվածքներ, որից հետո խանութի դրամարկղից վերցրել էր գումար և դիմել փախուստի՝ իր հետ վերցնելով նաև աշխատակցուհու բջջային հեռախոսը:
Արթուր Թովմասյանը հանդիպել է ՀՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարների և պատգամավորների հետ
Արթուր Թովմասյանը «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարներին և անդամներին հրավիրել է Արցախ՝ մասնակցելու սեպտեմբերի 1-ին կայանալիք ԱԺ հատուկ նիստին՝ նվիրված Հանրապետության 30-ամյա հոբելյանին։
Փաշինյան․«Այս օրակարգի սպասարկման շուրջ ուզում եմ համագործակցության ձեռք մեկնել խորհրդարանական եւ արտախորհրդարանական բոլոր ուժերին»
Փաշինյանը բոլոր քաղաքական ուժերին համագործակցության առաջարկ արեց
Փաստերը աղավաղել չես կարող, դրանք չափից ավելի համառ են. Արտակ Զաքարյան
Նիկոլն ԱԺ-ում նորից աղավաղում է Սերժ Սարգսյանի խոսքերը։ Այո՛, Ադրբեջանը երբեք չի համաձայնել Հայաստանի դիրքորոշման հետ, երբե՛ք։ Եվ դա է եղել բանակցությունները փակուղի տանելու հարցը։ Դա է ասել Սերժ Սարգսյանը՝ 2018թ. ապրիլի 17-ին։
Փաշինյանը զոհերի նոր թիվ հրապարակեց
Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատերազմում հայկական կողմի զոհերի թվին, եւ ասաց․«Ես տեղյակ եմ, որ Գլխավոր շտաբի պետի տեղակալը խմբակցությունների հետ հանդիպումում այլ թիվ է ներկայացրել։ Ցավալի է այս թեման, բայց մենք որեւէ թիվ թաքցնելու միտում չենք կարող ունենալ»։ Նա ասաց, որ նախորդ անգամ իր հնչեցրած թվից փոփոխություն կա, քանի որ
Հրաչ Ստեփանյանը՝ ՀՀ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀՐԱՉ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԱՅԻՆ ԵՎ ՌԱԶՄԱԿՐԹԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Հրաչ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության
FPWC թիմը փրկել է Ագարակաձորում թակարդի մեջ հայտնված արջուկին
Գորշ արջը ՀՀ կենդանիների կարմիր գրքում ներառված կենդանատեսակ է և ունի հատուկ պահպանության կարիք։ Գորշ արջի որսն արգելված է, ինքնաշեն կամ այլ թակարդներ տեղադրելը նույնպես անթույլատրելի է և նախատեսում է պատասխանատվություն։
Անահիտ Հարությունյանը՝ համատեղության կարգով նաև Դոմինիկյան Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԴՈՄԻՆԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Դոմինիկյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ
Փաշինյան․ «Ադրբեջանի հայտարարությունները տարածաշրջանային խաղաղության օրակարգին հարվածելու եւ մեզ տարածաշրջանային օրակարգից շեղելու նպատակ ունեն»
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կրկին խոսեց պատերազմն ավելի վաղ կանգնեցնելու հնարավորության մասին եւ ասաց՝ Ադրբեջանն առաջին օրից ասել է՝ հայկական կողմը թող ասի այն ամսաթիվը, որ օրը դուրս է գալու իրենց ձեւակերպմամբ՝ մեր տարածքներից եւ մենք կհամաձայնվենք պատերազմը կանգնեցնել։
Արտակ Բուդաղյանը՝ Հատուկ բանակային կորպուսի հրամանատար
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՐՏԱԿ ԲՈՒԴԱՂՅԱՆԻՆ 4-ՐԴ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՐՊՈՒՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արտակ ԲՈՒԴԱՂՅԱՆԻՆ ազատել 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա.ՍԱՐԳՍՅԱՆ 2021թ. օգոստոսի 26 Երևան ՆՀ-245-Ա
Հաստատվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագրի ժամանակացույցը
Մինչև 59 տոկոս արդյունքի դեպքում ուսուցչի նախկին աշխատավարձը կպահպանվի․ նրան կառաջարկվի պարտադիր վերաատեստավորում՝ մեկ տարի անց:
Վատնման եղանակով հափշտակել է 1.426.000 դրամ գումար. Գուսանագյուղ համայնքի ղեկավարի նկատմամբ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Հայհոյանքի քրեականացումը քաղաքացիներից հաշվեհարդար տեսնելու նպատակ է հետապնդում
Կենտրոնը որդեգրել է այն քաղաքականությունը, որ անպայման ունենա աշխարհում ուռուցքաբանության մեջ կիրառվող բոլոր նորարական սարքերը
ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
Խորհրդարանն այսօր ընդունեց կառավարության գործունեության հնգամյա ծրագիրը։ Ծրագրին կողմ քվեարկեց ՔՊ խմբակցության 70 պատգամավոր, իսկ ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությանը։ Ընդդիմադիրները մինչ այդ լքել էին դահլիճը։ Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Սանահին վանական համալիրում կշարունակվեն վերականգնման աշխատանքները
ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը 2005 թ.-ից 1 մլն դոլար է հատկացրել՝ Հայաստանի տարբեր բնակավայրերում իրականացնելու մշակութային պահպանության ծրագրեր, այդ թվում՝ Դաշտադեմի միջնադարյան ամրոցի, Մեղրու Սբ. Հովհաննես եկեղեցու, Արենի 1 քարանձավի, Գառնու միջնադարյան կամրջի և այլ հուշարձանների վերականգնման աշխատանքների համար:
Նիկոլ Փաշինյան․ «Ինչո՞ւ Հյուսիս-Հարավ ճանապարհը նախագծելիս ճանապարհը Երասխով չի շարունակվել դեպի Տիգրանաշեն, Զանգակատուն, ինչո՞ւ չէր անցնում Որոտան-Շուռնուխ հատվածով»
Ազգային ժողովում այսօր կառավարության հնգամյա գործունեության ծրագրի քննարկման ժամանակ եզրափակիչ ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Գորիս-Կապան ճանապարհի խնդրին։ Նա ասաց, որ փորձ է արվում ներկայացնել, թե ՀՀ կառավարությունը ժողովրդի թիկունքում որեւէ բան է արել․ «Ես ուզում եմ այս հարցը մեկընդմիշտ փակել եւ ձեր ուշադրությանը հրավիրել հետեւյալին՝ դեկտեմբերի 19-ին ես ուղերձով եմ հանդես եկել եւ խոսել
Պռոշյանում կառուցվող «Հերոսների վերականգնողական քաղաք»-ի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են
Կենտրոնը հնարավորություն է տալու անվճար բուժում ստանալ քաղաքացիներին, որոնք պատերազմի պատճառով ստիպված են հաղթահարել հոգեկան առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրներ
«Վրձնահարվածներ»՝ Խորենյանների թեմայով
ՀՀ նկարիչների միությունում օգոստոսի 25-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը կգործի Սուրեն Խորենյանի աշխատանքների անհատական ցուցադրությունը։ Ճանաչված գեղանկարիչը վերջին անգամ աշխատանքների անհատական ցուցադրությամբ Երեւանում հանդես է եկել ուղիղ տասը տարի առաջ։ Ընդ որում, այս ցուցահանդեսը նվիրված է գեղանկարչի 70-ամյա հոբելյանին։ «Առավոտը» որոշեց «վրձնահարվածներով» անդրադառնալ արվեստագետների Խորենյան ընտանիքին։ Ընտանիքի մայրը ճանաչված ու սիրված երգչուհի Ֆլորա Խորենյանն է։ Հոր՝
Կապանը կտրված չէ արտաքին աշխարհից․ միջպետական ճանապարհի փոխարեն կան այլընտրանքային ճանապարհներ
Ադրբեջանցիները շարունակում են փակ պահել Կապան–Երեւան միջպետական ճանապարհը, իսկ մարզպետարանից ասում են, որ վերանորոգում են այլընտրանքային ճանապարհները


















































