Օրվա լրահոսը

ՄԱԿ-ը Բաքվին ու Երևանին զսպվածության կոչ է արել

Չնայած ՄԱԿ-ը չի կարող ստուգել այդ հաղորդագրությունները, մենք երկու կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, հրաժարվել ցանկացած գործողություններից, որոնք կարող են հանգեցնել լարվածության

Ընդհանրապես Հայաստանի համայնքապետերն ու ավագանիները ի՞նչ ծավալի օգնություն են տրամադրում իրենց համայնքների բնակիչներին. «Փաստ»

Իշխանությունները հետևողականորեն քրեական գործեր են հարուցում Սյունիքի համայնքապետների նկատմամբ: Մեղադրանքի մեջ հիմնական «տեղ» է զբաղեցնում քաղաքացիներին սոցիալական աջակցություն տրամադրելու գործոնը, ինչը փորձ է արվում որակել որպես ընտրակաշառք: Սա ուշագրավ է այն առումով, որ սոցիալական աջակցություն բոլոր համայնքապետարանները բոլոր ժամանակներում տրամադրել, տրամադրում և տրամադրելու են: Հարցն այն է, թե ինչպես կհաջողվի աջակցություն ստացողից ստանալ հավաստիացում, որ այդ գումարն ինքը ստացել է քաղաքական «աստառով»:

Ներկայացուցիչների պալատն ընդունեց Ադրբեջանին հատկացվող ԱՄՆ-ի ռազմական օգնությունը դադարեցնելու մասին որոշում

Դրույթը չի արգելափակում հայեցողական ռազմական տեխնիկայի տրամադրումը, որը կարող է փոխանցվել Պաշտպանության դեպարտամենտի կողմից ԱՄՆ-ի օրենքների 333-րդ հոդվածի համաձայն:

Գեղարքունիքում ազատագրված դիրքում հայ զինվորին գտել են նռնակը ձեռքին՝ պատրաստ պայթեցնելու այն. «Փաստինֆո»

Կորած համարվող զինվորը հայտնաբերվել է ադրբեջանցիներից ազատագրած դիրքերում, որի ձեռքին նռնակ է եղել՝ պատրաստ պայթեցնելու իրեն՝ գերի չընկնելու համար։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական նախահարձակ գործողությունների արդյունքում ունենք երեք զոհ, 4 վիրավոր, եւս մեկը համարվում էր

ՀՀ զինված ուժերը պաշտպանում են մեր բնակիչների իրավունքները, կյանքն ու խաղաղությունը

Այսօր Գեղարքունիքում վիրավորում ստացած զինծառայողները հոսպիտալում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին հաստատել են, որ իրենք կանխում են ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ գյուղերի ուղղությամբ արձակվող կրակոցները և կատարում են ՀՀ քաղաքացիական բնակչության անմիջական պաշտպանության գործառույթ: Մասնավորապես, այսօր՝ 2021 թվականի հուլիսի 28-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են զինվորական հոսպիտալ և տեսակցել Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչև Վերին

Ադրբեջանա-թուրքական տանդեմի վերջնական նպատակն է կործանարար հարված հասցնել հայոց պետականությանը. ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ

Հայաստանի վրա շարունակական ադրբեջանական ռազմական հանցագործությունները ցույց են տալիս, որ ադրբեջանա-թուրքական տանդեմի վերջնական նպատակն է կործանարար հարված հասցնել հայոց պետականությանը: Բրյուսել, 28 Հուլիս 2021 – 2021 թվականի հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը Ադրբեջանը մեկ անգամ ևս ծավալուն ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հյուսիսարևելյան ուղղությամբ: Նախիջևանի սահմաններին մոտ Երասխ գյուղի, ինչպես նաև Գեղարքունիքի

ՊՆ-ն կադրեր է հրապարակել հարձակման ենթարկված դիրքից

Հայաստանի պաշտպանության նախարարության «Զինուժ Մեդիա» ալիքը կադրեր է հրապարակել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Գեղարքունիքի մարզում հունիսի 28-ին հարձակման ենթարկված դիրքից։

Թյուրքական համատեղ բանակ չի ստեղծվի. տեղեկությունը հերքվել է

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, թե Բաքվի և Անկարայի միջև բանակցություններում չեն խոսել համատեղ թյուրքական բանակի ստեղծման մասին, առայժմ միայն համատեղ զորավարժություններ են ընթանում: Այս մասին հայտնում է «Սպուտնիկի» ադրբեջանական ծառայությունը: «Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը չի խոսել Բաքվի ու Ադրբեջանի միջև համատեղ թյուրքական բանակ ստեղծելու մասին: Ավելի վաղ Oxu.Az-ը տարածել էր Շենթոփի

Ալեքսանդր Իսկանդարյան. «Բախումները նորություն չեն, պարզապես, սահմանն էր այլ տեղ»

Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի տարածաշրջանում այս գիշեր ծավալված լոկալ բախումները, թերեւս, ամենամեծն էին նոյեմբերի 9-ին ստորագրված կապիտուլյացիոն հայտարարությունից հետո: Մասնագետները ամեն պահի մարտերի վերսկսումը չեն բացառում: Միեւնույն ժամանակ ՊՆ-ի տարածած պաշտոնական հաղորդագրությունն առ այն, որ Ադրբեջանը մարտական գործողությունները սանձազերծել է Ռուսաստանում սպասվող բանակցություններից առաջ, անակնկալի է բերել թե քաղաքական, հասարակական, գործիչներին եւ թե փորձագետներին ու հանրությանը:

Արարատ Միրզոյանի կարգադրությամբ՝ աշխատանքից ազատվել է ԱԺ նախագահի ռեֆերենտը, խորհրդականները, ԱԺ աշխատակազմի ղեկավարը, ղեկավարի տեղակալը

Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ Վահան Կոստանյանն ու Սյուզաննա Ավետիսյանը ազատվել են ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոններից։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մեկ այլ կարգադրությամբ աշխատանքից ազատվել են նաև Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Առնակ  Ավետիսյանը և աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Մելիքսեթյանը։ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել

«Դիլիջան ազգային պարկ» և «Հայանտառ» մի շարք աշխատակիցներ ՊՈԱԿ-ում աշխատելուն զուգահեռ կատարել են նաև այլ աշխատանք

Դատախազությունում պետական շահերի պաշտպանության գործառույթների շրջանակներում ուսումնասիրություններ են իրականացվել «Դիլիջան ազգային պարկ» և «Հայանտառ» ՊՈԱԿ-ում, 2017թ. հունվարի 1-ից մինչև 2018թ. սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում, արդյունքում պարզելով, որ մի շարք աշխատակիցներ ՊՈԱԿ – ում աշխատելուն զուգահեռ եղել են նաև մեկ այլ վայրի աշխատակից։

Հայ և ֆրանսիացի հնագետներն ավարտում են Էրեբունի ամրոցի հնագիտական պեղումները

2008 թվականից ի վեր, Էրեբունի ամրոցում իրականացվում է հնագիտական պեղումների լուրջ ծրագիր։ Հայ և ֆրանսիացի հնագետների համագործակցությամբ իրականացվող հետազոտությունների այս ծրագիրը հիմնականում ներառում է ամրոցի սյունազարդ դահլիճը, Իուբշա աստծուն նվիրված տաճարի շրջակա տարածքը և ամրոցից դուրս գտնվող արտաքին բնակավայրը: Էրեբունու հնագիտական պեղումներն ավարտելու առթիվ 2021թ․ առաքելության ուսումնասիրությունների արդյունքները ներկայացվել են Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ

«11.000 հա տարածք նվիրաբերվել է Թուրքիային». Ռոբերտ Սիմոնյանը՝ իր հայտնած տեղեկությունների և դրանց առիթով նախաքննական մարմինների կողմից ընթացք չտալու մասին

Ռոբերտ Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ միայն այս գործը չէ. ցավոք, շատ գործեր են, որոնք որևէ քննության առարկա չեն դառնում:

Անթույլատրելի է ԱԳՆ-ի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» հասկացության փոխարեն «Լեռնային Ղարաբաղի տարածք» բառակապակցության գործածման ընդգծումը. ՀՀԿ ԳՄ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարում էր ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նիստի ընթացքում քննարկվել է  Հայաստանի արեւելյան սահմաններին, ինչպես նաեւ նախիջեւանյան հատվածում ստեղծված իրավիճակը, որի մասին գնահատականները արդեն հնչեցվել էին երկու ընդդիմադիր դաշինքների համատեղ հայտարարության մեջ։ Հանձնարարվել է

Ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է, կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է

Հուլիսի 28-ի ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է, կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։ Հայ-ադրբեջանական սահմանի մնացած հատվածներում միջադեպեր չեն գրանցվել, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են օպերատիվ իրադրությունը։   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Վարանդայի շրջանից տարհանվել է ևս 2 աճյուն

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները տարհանել են ևս 2 հայ զինծառայողի աճյուն։ Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 13-ից հուլիսի 28-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, ՆԳՆ ԱԻՊԾ փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1618 աճյուն։ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական

Բենիամին Պողոսյան. «Ադրբեջանն ուզում է սահմանին ապրող մարդկանց ներշնչել, որ նրանց ֆիզիկական անվտանգությունն ապահովված չէ, գյուղերում, փոքր քաղաքներում ապրելը, դեմ է իրենց տարրական շահերին, հետեւաբար, պետք է տեղափոխվել»

Ըստ ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության, հուլիսի 28-ին ժամը 03:40-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակվել են հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով հայկական կողմն ունի 3 զոհ եւ 4 վիրավոր: Քաղաքագետ Բենիամին Պողոսյանի դիտարկմամբ, ստրատեգիական առումով Ադրբեջանի նպատակները եւ գործիքակազմը հստակ են: «Ի՞նչ է ուզում Ադրբեջանը եւ ինչպե՞ս է ուզում դրան հասնել:

«Ֆրանսիան կոչ է անում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ քաղաքական գործընթացների վերսկսման». Ժոնաթան Լաքոթ

Խնդիրներ կան նոյեմբերի 9-ի փաստաթղթեր որոշ կետերի իրականացման, մասնավորապես ռազմագերիների վերադարձի առումով:

Արգիշտի Քյարամյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր

Երկարամյա համագործակցության ընթացքում իրականացվել են համատեղ միջոցառումներ՝ նպաստելով  քրեական գործերով միմյանց ցուցաբերվող միջազգային իրավական օգնության արդյունավետության բարձրացմանը։

«Վիրավորներից մեկի վիճակը ծանր է․ 2 անգամ է վիրավորվել»․ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ

Մեկ վիրավոր բավարար վիճակում է, մյուսը՝ միջին ծանրության

Շորթման գործով մեղադրանք է առաջադրվել երեք անձի

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է շորթման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ: Քննությամբ հիմնավորվել է, որ երևանաբնակ տղամարդը, տիրապետելով Իջևանի բնակչի վերաբերյալ անձնական բնույթի տեղեկատվությանը, շորթման եղանակով գումար հափշտակելու դիտավորությամբ, վերջինիցս պահանջել է խոշոր չափերի՝

«Գնաճը թալանում է մարդկանց եւ նաեւ նրանց, որոնք իրենց ձայնը տվել են «այս ապիկար իշխանություններին». Թադեւոս Ավետիսյան

Ըստ տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանի, մեր երկրում պարենային անվտանգության խնդիրներ են առաջացել:

Ռուսաստանի անվտանգության խորհրդում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ, որի ընթացքում քննարկվել է, ի թիվս այլ հարցերի, հայ-ադրբեջանական սահմանային վիճակը: Այս մասին լրագրողներին ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով՝ խորհրդակցությանը ներկա են եղել Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը և այլ

Մհեր Հակոբյան. Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի օրոք Ալիևի մոտ վախ կար, հիմա չկա․ Ա1+

Եթե Ալիևը վախենար, որ այդ նոր սրացումներից հետո գուցե կոնֆլիկտն իր հսկողությունից դուրս գար, այդ քայլին չէր դիմի կամ գոնե կմտածեր գործելուց առաջ։

Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահներն՝ ընդդեմ Հայաստանի

Հռչակագրում առանձին անդրադարձով շնորհավորանք կա ուղղված Ադրբեջանի կառավարությանն ու ժողովրդին «Հայաստանի երեսնամյա օկուպացիայից հետո տարածքային ամբողջականությունը վերականգնելու առիթով»:

Վերացվել են Ռուսաստանի Դաշնությունից ներմուծման սահմանափակումները. ՍԱՏՄ

Որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով ՌԴ-ում արձանագրված խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայք էջում հրապարակված տեղեկատվությունը,

«Սյունիքում լարում չկա․ ենթադրաբար, Սյունիքի առնչությամբ արդեն կոնկրետ պայմանավորվածություն կա»․ փորձագետ

Իսկ Վերին Շորժայի վերաբերյալ երեւի ինչ-որ բան այն չի ընթացել, կամ, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանը փորձել է ավելի բարենպաստ դիրքեր ստանալ

Բաքվի բռնապետը պետք է հստակորեն հասկանա, որ ընտրությունների արդյունքում Հայաստանում ստեղծվել է նոր իրավիճակ. «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներ

Ձևավորվել է խորհրդարանական ազգային և առողջ ընդդիմություն, որը օգտագործելու է իր ունեցած բոլոր հնարավորությունները և լծակները՝ թշնամուն միջազգային ասպարեզում սանձելու և ՀՀ ազգային ու պետական շահերը սպասարկելու նպատակով։

Ավշարի համայնքապետը կերի արտադրման հոսքագիծն առանց որևէ հիմքի, անհատույց հանձնել է եղբորը պատկանող ՍՊԸ-ին. համայնքին պատճառվել է 56 միլիոն դրամի նյութական վնաս

Կեղծ փաստաթղթերի հիման վրա հաշվարկել և որպես էլեկտրիկ ու հավաքարար գրանցված անձանց անվամբ որպես աշխատավարձ դուրս գրելու եղանակով վատնել են առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 9 միլիոն 625 հազար դրամ:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031