Օրվա լրահոսը

Ձեռնպահ մնալ որևէ արկածախնդիր հայտարարություն հնչեցնելուց և գործողություն ձեռնարկելուց. «Հանուն Հանրապետության»

Քաղաքականությունը խաղաղ ժամանակների գործունեություն է, որով զբաղվելու ժամանակ և անհրաժեշտություն բոլորս վստահաբար ունենալու ենք։

Ելքը միակն է՝ ուժեղանալ ու նվիրվել ուժեղ հայրենիքի կառուցմանը. Վահան Քերոբյան

Անձնական շահը պետք է ստորադասվի հզոր Հայաստանի շահին, մեր միտքը և գործողություններն ամեն օր պետք է ուղղված լինեն մեր մեջքը շտկելուն, ռեսուրսները կոնսոլիդացնելուն ու ամրապնդելու մեր տնտեսությունը, սահմանները, բանակը, ինստիտուտները։

Պատվիրել էր իրագործել 6 անձանց սպանություններ. քրեական գործը՝ 3 անձի մասով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն

ՀՀ քաղաքացին ստանձնել է կազմակերպել ՀՀ մեկ այլ քաղաքացու սպանությունը՝ դրա կատարումը պատվիրելով հանցակցին, և նրան տվել է 10.000 ԱՄՆ դոլար, ինչպես նաև՝ իր կողմից նախապես ապօրինի ձեռք բերված հրազենը և փամփուշտները:

Լոռու մարզպետը պաշտոններից ազատված համայնքապետերի մասին. «Ես այստեղ որեւիցե կապ չունեմ, հարգում եմ իրենց որոշումը»

Ըստ շրջանառվող լուրերի՝ համայնքապետերը պաշտոններից ազատվել են Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հրահանգով, պատճառն էլ եղել է ԱԺ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը չսատարելը: Համայնքապետերը թեեւ հերքեցին այդ լուրերը, նշելով այլ պատճառաբանություն:

Թուրքիայի մեջլիսի նախագահ. «Հույս ունենք, որ Փաշինյանը կարագացնի իր ստորագրած փաստաթղթերի կիրառումը»

Հուլիսի 27-ին Բաքվում Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները ստորագրել են «Բաքվի հռչակագիրը»

Սերգեյ Գրիգորյանն ազատվել է Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից

Նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 28-ին ստորագրել է հրամանագիր Սերգեյ Գրիգորյանին Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից ազատելու մասին: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություններ, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Գրավել են պահպանվող հենակետերից մեկը, որի հետևանքով ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Դավիթ Գառնիկի Քոչարյանը և Կորյուն Արայիկի Հարությունյանը ստացած հրազենային և բեկորային մարմնական վնասվածքներից մահացել են, իսկ պարտադիր ժամկետային հինգ զինծառայողներ, շարքայիններ ստացել են տարբեր աստիճանի հրազենային, բեկորային մարմնական վնասվածքներ:

«Մարզիկին Նոր Նորքի ոստիկանական բաժնում խոշտանգում են, հետո տուժողին կոնֆետ տալիս. սրանից ավելի մեծ քրեական ենթամշակո՞ւյթ». Արա Ղարագյոզյան

Արա Ղարագյոզյանի համար ընկալելի չէ՝ ո՞նց կարող է դատախազը պայքարել, որ, ասենք, Ստամբուլյան արձանագրությունով փորձաքննություն չնշանակվի:

«Պատգամավորները փաստաթղթե՞ր են ներկայացրել ծախսերի մասին, նույնիսկ չեն էլ պահանջում, որ այդ 250 հազարի դիմաց հաշվետվություն ներկայացնեն». Սաքունց

Ի՞նչ է նշանակում, որ եթե 107 պատգամավոր են, բոլորին տան, բոլո՞րն են այդ ծախսերն անելու, ի վերջո, արդյունավետության տեսանկյունից էլ պետք է նայեն: Զարմանում եմ, թե ինչու են օրինակ 200 հազարով ավելացրել, կարող էին ավելացնել 500 հազարով: Այո, պետք է լինեն ներկայացուցչական ծախսեր, բայց պատգամավորը պետք է հաշվետվություն տա ֆինանսական ռեսուրսների օգտագործման մասին:

Գլխավոր խնդիրն այն է, որ առավելագույնս օգտագործվի անմիջական ժողովրդավարության հակակշռող ներազդեցությունը պետական իշխանությունն իրականացնելիս. Արտաշես Խալաթյան

Նշյալ փոփոխություններով լրջորեն կբարելավվի անմիջական ժողովրդավարության կառուցակարգերի սահմանադրական ամրագրման և դրանց կիրարկման երաշխիքների սահմանման վիճակը

Վարսենիկ Մանուչարյանն ավարտեց մրցելույթները Տոկիո 2020-ում

Հայաստանի ազգային օլիմպիական հավաքականի անդամ, լողորդուհի Վարսենիկ Մանուչարյանը Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կանանց 100 մետր ազատ ոճ մրցաձեւի որակավորման փուլում ցույց տվեց 59.18 արդյունք, ինչը չբավարարեց կիսաեզրափակիչ անցնելու համար: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների ընթացքում զոհված Դավիթ Քոչարյանը տան միակ տղան էր

«Դավիթի ծնողները մարտին քրոջ հետ տեղափոխվել էին Ռուսաստան և սպասում էին, որ Դավիթն էլ ավարտեր ծառայությունը և միանար իրենց»։

«Ինչու է Ադրբեջանը թիրախավորում Երասխը»

Ադրբեջանը պատրաստ է ամեն տեսակի ճնշումներ գործադրել Հայաստանի վրա:

Ասել՝ ընտրողների հետ հանդիպում են սրճարաններում, կարող է հաշիվ փակեն, շատ է հիշեցնում նախկիններին՝ բոլոր ուղիները տանում են Մելիք Ադամյանով. Հայկ Մարտիրոսյան

«Տարեկան 700-800 հազար դոլարի չափով գումար է կազմում, կարո՞ղ է սա ծառայել զոհված զինծառայողների խնդիրների լուծմանը: Այո, պետական պաշտոնյան պետք է ստանա բավարար աշխատավարձ, բայց չի կարող ստանալ կենսաթոշակառուից 20 անգամ ավելի գումար»:

Շորժան ընտրվել էր դեռ անցած տարվա դեկտեմբերին

Բացի դա, այսօր սահմանային միջադեպերը տեղի են ունենում Վերին Շորժայում, որը բավականին հեռու է եւ մեր փառատոնի մասնակիցների կյանքի համար վտանգ ներկայացնել, կարծում եմ, չի կարող

Արա Զոհրաբյանը դիմել է ԲԴԽ՝ վերաքննիչ քրեական դատարանի շենքից համակարգիչների առգրավման հարցով

Արդյո՞ք հնարավոր չէ նոր համակարգչում ներբեռնել գործերի բաշխման համակարգչային ծրագիր և ի՞նչ ժամկետում եք նախատեսում վերականգնել հատուկ համակարգչային ծրագրի միջոցով գործերի բաշխման բնականոն աշխատանքը

«Հայաստանի բախտը բերել է, որ մենք ունենք նման անթաքույց թշնամիներ եւ իրենց օրակարգը հստակ թելադրում են». Հայկ Մարտիրոսյան

Ինչքան էլ ծանրաբեռնվածությունը թեքենք միջնորդների, այլ երկրների օժանդակության եւ բալանսն ապահովելու վրա, միեւնույն է, եթե երկիրը ներքին դիմադրողականություն չունի, չեմ կարծում, որ պետք է շեշտադրում կատարենք արտաքին ուժերի վրա:

Շորժայում կանցկացվի միջազգային բայքերական փառատոն

Թե ընդհանուր առմամբ քանի՞ մարդ կժամանի, այս պահին դժվարանում եմ ասել, քանի որ երկրների սահմաններ հատելը նույնպես այսօր որոշակի խնդիրների հետ է կապված: Միայն կարող եմ ասել, որ մի քանի խմբեր սպասում ենք Վրաստանից, Ռուսաստանից, կարծում եմ, նաեւ եվրոպական որոշ երկրներից:

Գյումրիում կառուցվում են 2 միլիոն դոլարանոց «ուրախ», գունավոր և անուններ ունեցող շենքեր

«Բայց մենք 114 բնակարանի համար էինք, չէ՞, սկիզբը պայմանավորվել»,- կատակով շարունակեց Սամվել Բալասանյանը,, որին «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահը պատասխանեց․ «Պարոն Բալասանյան, փող լինի, 114 չէ, ավելի շատ կառուցենք, 60 բնակարան էլ կկառուցենք»։

Վահան Քերոբյան. Կան մասնագիտություններ, որոնք ունեն պահանջարկ, կան տեղեր, կա պետպատվեր, բայց ոչ ոք չի դիմում

Կարեն Թռչունյանը հավելել է, որ ասպիրանտական ամենաշատ տեղերը հատկացվում են էկոնոմիկայի ոլորտի մասնագիտություններին:

«Հայկական կողմը արդեն տվեց հակահարված, այդ թվում՝ զենքի կիրառմամբ…երեւի թե կարմիր գիծը հատել են». Արթուր Սաքունց

Մենք չենք կարող հաշտվել շարունակական այս ոտնձգություններին, որովհետեւ անորոշ ժամանակ գիշերը հարձակվում, ցերեկը հարձակվում են ու պատասխանատուն ՀՀ կառավարությունն է:

«Մեր քաղաքական իշխանությունները գիտե՞ն, որ շրջանների ոստիկանական բաժիններում մարդկանց ծեծում, ջարդում դուրս են շպրտում». Նինա Կարապետյանց

Ըստ իրավապաշտպան Նինա Կարապետյանցի՝ միայն սիրուն «բանտիկներ» կապած մեքենաներով կամ մի քանի տասնյակ, հարյուրավոր պարեկային ծառայողներ բերելով չեն փոփոխություններ անում:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է առանց տեղումների եղանակ

«Թատրոնի ոդիսականը շինծու էր, ցանկությունների արդյունք». Գայանե Կարապետյան

Դատարանի վճռով 19 հոգու պետք է վճարեն 2 տարվա հարկադիր պարապուրդի համար

Կինը վնասվածքները ստացել էր խանութում իր նկատմամբ իրականացված ավազակային հարձակման հետևանքով

Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը. նա Էջմիածին քաղաքի բնակիչ է՝ 52 տարեկան:

Քաղաքապետի աշխատավարձը՝ 1,3 մլն, տեղակալինը՝ 1 մլն, թաղապետինը՝ 850 հազար դրամ

Ավագանին առաջարկում է բարձրացնել աշխատավարձերը Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Արմեն Գալջյանն ու Լեւոն Հովհաննիսյանը շրջանառության մեջ են դրել մի նախագիծ, որով առաջարկվում է բարձրացնել Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների 2000 աշխատակիցների աշխատավարձերը։ Այս նախագծով ավագանու անդամների 68000 դրամը փոխհատուցման գումարը չի ավելանում։ Նախագծի հիմնավորման մեջ նշված է. «Երեւանի քաղաքապետարանի հաստիքացուցակի գործող դրույքաչափերը փոփոխության

Սոթքի ոսկու հանքի աշխատանքը դադարեցվել է, աշխատակիցները տարհանվել են. Ա1+

«Աշխատակիցներից ոչ ոք չի տուժել ու նրանք այժմ անվտանգ տեղում են։ Հանքում մնացել են միայն անվտանգության աշխատակիցները»։

Երկու հայ ռազմագերիներ դատապարտվել են 15 տարվա ազատազրկման

Սուջյանը և Դավթյանը գերեվարվել էին 2020թ. նոյեմբերի 11-ին:

ՊՆ-ն հայտնել է վիրավորների ճշգրիտ թիվը

Գեղարքունիքի հատվածում կայուն է, կրակի դադարեցման պամանավորվածությունը հիմնականում կատարվում է։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031