Օրվա լրահոսը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Հանրապետության տարածքում` Հուլիսի 24-ին, 27-ին, 29-ին առանձին շրջաններում, 28-ին շրջանների զգալի մասում հիմնականում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝
Մամիկոն Ասլանյանը կրկին կառաջադրվի Վանաձորի քաղաքապետի պաշտոնում
Այս տարվա հոկտեմբերի 17-ին եւ նոյեմբերի 14-ին Հայաստանի մի շարք համայնքներում նախատեսվում է անցկացնել ՏԻՄ ընտրություններ: Վանաձորը եւս այդ քաղաքների թվում է: Aravot.am-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը տեղեկացրեց, որ ինքը ցանկություն ունի կրկին առաջադրվել համայնքի ղեկավարի պաշտոնում. «Ես կարծում եմ, որ ես իրավունք ունեմ առաջադրվելու եւ լուրջ հայտ ներկայացնելու: Ես պետք է վանաձորցուց
Խաչանով-Ռուբլյով երկյակը պարտվել է օլիմպիական խաղերի մեկնարկում
Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թենիսի հավաքականի Կարեն Խաչանով- Անդրեյ Ռուբլյով երկյակը Տոկիոյի օլիմպիական խաղերի առաջին իսկ շրջանում 6:7, 6:7, 10:12 հաշվով զիջել է Միացյալ Նահանգները ներկայացնող Ռաջիվ Ռամե-Ֆրենսիս Տիաֆո զույգին եւ դուրս մնացել հետագա պայքարից: Դիմակայությունը տեւել է 2 ժամ 7 րոպե: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՀ նախագահն ու Ճապոնիայի վարչապետը ընդգծել են հայ-ճապոնական հարաբերություններին նոր որակ հաղորդելու և փոխգործակցության նոր էջ սկսելու կարևորությունը
Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ճապոնիայի վարչապետ Սուգա Յոշիհիդեի հետ։ Վարչապետ Սուգա Յոշիհիդեն ողջունել է Հայաստանի նախագահի աշխատանքային այցը Ճապոնիա և շնորհակալություն հայտնել Տոկիոյում ամառային օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու համար: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Ճապոնիայի վարչապետին՝ աննախադեպ իրավիճակում օլիմպիական խաղերի հաջող կազմակերպման և անցկացման համար
Արտակ Դավթյանն ընդունել է Բուլղարիայի դեսպանության ռազմական կցորդ Յանչո Կոմիտովին
Հուլիսի 24-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ, փոխգնդապետ Յանչո Կոմիտովին: Արտակ Դավթյանը շնորհակալություն է հայտնել ռազմական կցորդին Հայաստանի Հանրապետությունում վերջին չորս տարիների իր առաքելության ընթացքում ծավալած արդյունավետ աշխատանքի և երկկողմ ռազմական համագործակցության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար, մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: ՀՀ
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ջիվան Գասպարյանի հրաժեշտի արարողությանը
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ «Արամ Խաչատրյան» համերգասրահում մասնակցել է աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի վերջին հրաժեշտի արարողությանը: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանական կողմը խոսում է նոր փաստաթղթի մասին. հնարավոր վտանգներ՝ Սյունիքի եւ Արցախի հարցի համար
Ադրբեջանական տիրույթից տեղեկություններ են ստացվում հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ ստորագրվելիք ինչ-որ նոր փաստաթղթի մասին։ Վերջինիս բովանդակության վերաբերյալ տեղեկությունները, սակայն, այս պահին ընդհանրական են։ «Առավոտը» զրուցել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի հետ։ – Պարոն Դավթյան, ո՞րն է ենթադրյալ փաստաթղթի մասին տեղեկատվության աղբյուրը՝ բացի այն հանգամանքից, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւս խոսեց այդ մասին՝
Առաջին օրվանից հետո՝ առանց մեդալի
Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնության առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից միայն 110 կգ քաշային Լյովա Սարգսյանն էր սփոփիչ գոտեմարտի մասնակցելու իրավունք ստացել: Մեր ըմբիշը ամերիկացի Ջեյմս Մուլլենի նկատմամբ վայրկյանների ընթացքում վեց միավորի առավելության հասավ եւ կատարում էր ժամանակից շուտ հաղթանակ ապահովող վերջին գլորումը, սակայն չկարողացավ վարժությունը մինչեւ վերջ կատարել, ինքը մնաց հնարքի տակ եւ
«ՀՀ-ով անցնող եւ Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապող այլընտրանքային ճանապարհներ կան. ոչ մի տեղ գրված չէ, որ անպայման դրանք պիտի անցնեն Սյունիքի մարզով»
Քաղաքագետ Բենիամին Պողոսյանի համոզմամբ՝ որեւէ հայտարարության մեջ, եթե իհարկե հիմա չկա ստորագրված եւ չհրապարակված փաստաթուղթ, գրված չէ, որ Ադրբեջանը Նախիջեւանին միացնող երկաթուղին եւ ավտոմոբիլային ճանապարհը պետք է անցնի Սյունիքի մարզով: Ուստի ՀՀ-ն բոլոր արտաքին խաղացողների հետ կարող է վկայակոչել այս հանգամանքը: «Չեմ կարծում՝ ադրբեջանցիները վերադառնան մայիսի 11-ի ելման դիրքեր. դեռ երկար ժամանակ դա չի լինի:
Գյուղացիները պնդում են, որ սուբսիդավորվող գարին եղել է աշնանացան, սակայն իրենց այդ մասին ոչինչ չեն ասել․ Սոֆյա Հովսեփյան
ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը Հարգելի՛ հայրենակիցներ, օրեր շարունակ ահազանգ եմ ստանում Շիրակի մարզի տարբեր գյուղերից այն մասին, որ կառավարության կողմից առաջարկված սուբսիդավորվող գարու սերմացուն, որը բավականաչափ մեծ գումար է արժեցել պետության բյուջեի և գյուղացիների վրա, չի ծլել և բերք չի տվել։ Գյուղացիները պնդում են, որ գարին եղել է աշնանացան՝ 180 օր վեգետացիոն շրջանով,
Բացառիկ մանրամասներ Երասխի 1990թ. ինքնապաշտպանական մարտից
«Ծրարում 1 փամփուշտ էր, մինչդեռ 2 տեղից էր վիրավորվել և 2 գնդակն էլ մարմնում էր: Կարծեմ գրված էր. «Կանխամտածված սպանություն հարևան Խորհրդային Ադրբեջանի սահմանին». Ռուզաննա Գորգիսյան Այս օրերին մեր ուշադրությունը դարձյալ Արարատի մարզում է՝ Երասխում: Թշնամին ոտնձգություններ է անում: Ոմանք զուգահեռներ են անցկացնում երկու տասնամյակ առաջ մեր հերոսական օրերին, ակամայից տեղափոխվում ես 1990 թվականի հունվարի
Նորագյուղ թաղամասում՝ ձորակի մեջ, հայտնաբերվել է նռնակ
Հուլիսի 24-ին, ժամը 11։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասում՝ ձորակի մեջ, հայտնաբերվել է նռնականման առարկա։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։ Պարզվել է, որ հայտաբերվածը «Ֆ-1» տեսակի՝ առանց պայթուցիչի,
«Նման դերասանները պետք է լինեն մեծ քաղաքներում, որ ավելի մեծ հռչակի հասնեն»
Լրացավ մեր թատրոնի ու կինոյի ճանաչված ու սիրված դեմքերից դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանի ծննդյան 80-ամյակը։ Ժենյա Ավետիսյան արվեստագետի ստեղծագործական ուղու մասին խոսք լսելու ակնկալիքով դիմեցինք արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանին, որը «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարի առայժմ թվով 21 գիրք-ալբոմներից մեկը նվիրել է անվանի դերասանուհուն։ Ի դեպ, մատենաշարի գիրք-ալբոմների հերոսներից ոմանք, այդ
Լեհաստանի Սեյմի պատգամավորն իր ելույթում անդրադարձել է հայ ռազմագերիների վերադարձի հարցին՝ ընթերցելով հայկական կազմակերպություններից ստացված նամակը
Օրերս Լեհաստանի Սեյմի (Ազգային ժողովի) պատգամավոր Թոմաշ Օլիխվերը հերթական նիստի ժամանակ իր ելույթի մի մասը տրամադրեց՝ ընթերցելով Լեհաստանի հայկական կազմակերպություններից ստացված նամակը և անդրադառնալով մեզ՝ հայերիս համար այս պահին թերևս ամենակարևոր հարցին՝ ռազմագերիների վերադարձին։ Լեհաստանում մի շարք հայկական կազմակերպությունների անունից Հայ-լեհական հասարակական կոմիտեի նախագահ Հրաչյա Բոյաջյանի՝ Լեհաստանի Հանրապետության Ազգային ժողովի Նախագահ Էլիժբետա Վիտեկին ուղղված նամակում
«Հայկն ասում էր՝ բոլորիս երկու մետրանոց տարածք է հասնելու, այնպես որ՝ կռվեք մինչեւ վերջ»
Անմահացած Հայկ Ղրիմյանի մասին կնոջ եւ ընկերոջ հուշերը Հայաստանն ուրիշ հայրենիք է, այստեղ մինչեւ վերջ պայքարող, անկոտրում ոգով սերունդներ կան: Կյանքը ցույց է տվել, որ հողը նույնպես կարողանում է ընտրություն կատարել եւ գրկում է լավագույններին: Հայկ Ղրիմյանը ծնվել է 1992 թվականի հունվարի 12-ին, Եղեգնաձոր քաղաքում: Սովորել է Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան համար 11 հիմնական դպրոցում:
Արթուր Դավթյանը Տոկիոյում դրեց Հայաստանի օլիմպիականների հաջող մեկնարկի սկիզբը
Տոկիոյում մեկնարկած ամառային 32-րդ օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիականներից այսօր առաջինը պայքարի մեջ մտավ սպորտային մարմնամարզիկ, Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը: Իր նախասիրած հենացատկերում Արթուրը երկու փորձի միջին գնահատականով արժանացավ 14.866 (14.733+15.000) միավորի եւ գրեթե հարյուր տոկոսով անցավ եզրափակիչ: Մեր մարմնամարզիկը հանդես եկավ նաեւ նժույգթափերում, սակայն 14.566 միավորով չանցավ եզրափակիչ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կիրականացվեն Արտաշատ մայրաքաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների հնագիտական ուսումնասիրության աշխատանքներ
Հուլիսի 23-ին համագործակցության քառակողմ հուշագիր է կնքվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և բարերար «Այէթնոս» ՍՊ ընկերության միջև։ Ըստ հուշագրի՝ կողմերը, կարևորելով պատմամշակութային ժառանգության արժեքն ու հետագա սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը, շահագրգռված լինելով օժանդակելու պատմամշակութային հուշարձանների պահպանությամբ, օգտագործմամբ և ՀՀ-ում ներդրումային
Քաղաքացիները ընթերցում են տարբեր ժանրի գրքեր եւ պարբերաբար հաճախում գրախանութներ
Գրախանութների ներկայացուցիչների դիտարկումները Գրքի պահանջարկը հուլիս ամսին ավելացել է, նշում են Երեւանի մի քանի գրախանութների խորհրդատու-վաճառողները։ Գրախանութներում շարժը մեծ մասամբ պայմանավորված է «Ամառային ընթերցանություն» մանկապատանեկան ծրագրով։ Դառնալով ծրագրի անդամ՝ երեխաները հնարավորություն են ունենում մասնակցել գրքերի փոխանակման խաղերի, շնորհանդեսների, գրական հանդիպումների, փոքրիկ բեմականացումների եւ խաղ-վիկտորինաների։ Գնելով ծրագրի ցանկից գիրք՝ դրա հետ մեկտեղ հաճախորդը ստանում է քարտ,
Արմեն Սարգսյանը առանձնազրույց է ունեցել կայսր Նարուհիտոյի հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ճապոնիայի կայսերական պալատում առանձնազրույց է ունեցել կայսր Նարուհիտոյի հետ: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է կայսր Նարուհիտոյի և հանձնիս նրան՝ Ճապոնիայի ժողովրդին՝ համավարակով պայմանավորված այս բարդ իրավիճակում ամառային օլիմպիական խաղերի կազմակերպման և անցկացման համար: Առանձնազրույցի ընթացքում անդրադարձ է եղել հայ-ճապոնական հարաբերություններին, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերի պահպանման կարևորությանը։ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ
Իրավաբան․ «ՍԴ որոշումը մարազմատիկ անհեթեթություն է»․ «Փաստ»
Չորս քաղաքական ուժ՝ խորհրդարան անցած «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները, ինչպես նաև անցողիկ շեմը չհաղթահարած «Հայոց Հայրենիք» կուսակցությունն ու «Զարթոնք» կուսակցությունը, դիմել էին Սահմանադրական դատարան` Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու, կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու, կամ էլ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով։ Հուլիսի 17-ին Սահմանադրական դատարանը մերժեց քաղաքական
Հրազենային մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողներից Ա. Աթասյանի վիճակը ծայրահեղ ծանր է, հարուցվել է քրեական գործ․ ՔԿ
2021թ. hուլիսի 23-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական հենակետում հերթապահություն իրականացնելիս, հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով, հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գուրգենի Աթասյանը, պայմանագրային զինծառայողներ՝ Լեռնիկ Հենրիկի Նավոյանը և Յուրիկ Աշոտի Օհանյանը: Վերջիններս տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, որտեղ
Ինգա Զարաֆյան. Ոչ թե ուղղակի խախտում ենք գետի էկոհամակարգը, այլ նաև անկառավարելի ենք դարձնում Սևանա լճի էկոհամակարգը. «Փաստ»
Ջրային ռեսուրսներին առնչվող հարցերը բավականին սրվել են՝ թե՛ պատերազմի, թե՛ կլիմայական խնդիրների պատճառով առհասարակ: «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը նշում է՝ խնդիրները բազմազան են: «Նախ՝ համարվում ենք սակավաջուր երկիր, միջազգային ինստիտուտների գնահատականով 160-ից ավելի երկրների ցանկում զբաղեցնում ենք 34-րդ տեղը: Այս առումով բավականին լուրջ խնդիրներ ունենք: Երկրորդ՝ ունենք մաքուր, բարձր որակի ջուր: Եթե տերմիններ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 250 նոր դեպք
Հուլիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 632 դեպք, որոնցից 218 958 -ն` առողջացած, 4584-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3975 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 299 599 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6527 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 250 նոր դեպք: Ունենք 162
Արմեն Սարգսյանը մասնակցել է Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը
Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կայսերական պալատում մասնակցել է Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի կողմից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը՝ ի պատիվ Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի բացմանը մասնակցող օտարերկրյա պատվիրակությունների բարձրաստիճան ղեկավարների: Ընդունելության մասնակցների թվում են եղել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրին, Մոնակոյի արքայազն Ալբերտ Երկրորդը, ինչպես
Հայկական կողմն իր գործողություններով ցույց տվեց, որ երկրի զինված ուժերը վերականգնել է իր մարտունակությունը. «Հայաստանի Հանրապետություն»
ՀՀ-ի եւ Նախիջեւանի սահմանին սադրելով հերթական միջադեպը՝ Ադրբեջանը փորձում էր ուժի դիրքերից ցուցադրել իր առավելությունը հետպատերազմյան շրջանում, սակայն հայկական զինուժի համարժեք պատասխանը սառը ցնցուղ էր Բաքվի համար: Հայկական կողմն իր գործողություններով ցույց տվեց, որ երկրի զինված ուժերը կարճ ժամանակահատվածում վերականգնել է իր մարտունակությունը եւ պատրաստ է անգամ անհամարժեք պատասխան տալու նմանատիպ ցանկացած սադրանքի: Բաքուն, իր
ԱԺ պատգամավորը վճարած հարկերի 9 տոկոսից ավելի աճը դրական է համարում․ «Հայկական ժամանակ»
2021 թվականի հունվար-հունիս ամիսների տվյալներով արձանագրված 1000 խոշոր հարկ վճարողների վճարած հարկերի 9 տոկոսից ավելի աճը դրական եմ համարում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Եղիշե Սողոմոնյանը: Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը հրապարակել է առաջին կիսամյակի դրությամբ 1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: Հանրապետության 1000 խոշոր հարկատուները միասին
Հայաստանում հիբրիդային ռեժիմ է
Դասական ավտորիտարիզմի դեպքում ամեն ինչ պարզ է: Կա Պուտին, կան Կրեմլում նրա կողքը հավաքված մարդիկ, կան նահանգապետեր, գեներալներ, ԿԳԲ, ոստիկանություն, մահակներ, ավտոմատներ, գրաքննության պայմաններում աշխատող դաշնային հեռուստաալիքներ: Կա նաեւ փոքրամասնություն, որին այդ ամենը դուր չի գալիս. երբեմն ինչ-որ ակցիաներ է անում, բայց իշխանությանն առանձնապես վնաս չի տալիս. ծայրահեղ դեպքում անհրաժեշտություն է առաջանում «փակել» Նավալնու նման
Աշխարհաքաղաքականությունն այլեւս պետք չէ փնտրել հեռաստաններում, այն արդեն ներկա է Երասխում․ «Ազգ»
Անցած կիրակի եւ երկուշաբթի օրերին Երասխի վրա արձակված գնդակներն ու արկերը, թերեւս նաեւ Մոսկվայի հավանությամբ, նպատակ էին հետապնդում այս անգամ զգուշացնել Արեւմուտքին, որ առանց Բաքվի, նույնհետայն նաեւ Անկարայի ու Մոսկվայի համաձայնության՝ եվրոպացիներին չի թույլատրվում Հայաստանում 2.6 մլրդ եվրոյի ծրագրեր իրականացնել, հյուսիս-հարավի նման մայրուղի կառուցել, թունելներ փորել, եւ այլն: Ավելին՝ չի թույլատրվում շրջանցել նոյեմբերիննյան կապիտուլյացիոն հայտարարությունը
Հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը կասեցվել է․ ՊՆ
Հուլիսի 23-ին, ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները, համապատասխան գործողություններով, կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը: Հուլիսի 24-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին, բոլոր ուղղություններով, հարաբերականորեն կայուն է: ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ռուստամ Բաքոյան․ Ընդդիմությունը ամեն հնարավոր բան անում է ներսում լարվածություն առաջացնելու համար․ «Հայկական ժամանակ»
Ուղիղ 10 օր հետո իր աշխատանքն է սկսելու նոր խորհրդարանը: Ընդդիմության հետ աշխատանքի պատկերացումների շուրջ զրուցել ենք գործող խորհրդարանի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով որպես եզդի համայնքի ներկայացուցիչ նոր խորհրդարանի կազմում ընդգրկված Ռուստամ Բաքոյանի հետ. – Պարոն Բաքոյան, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ համագործակցության առաջարկ արեց խորհրդարանական ընդդիմությանը: «Հայաստան» դաշինքից արձագանքում են, որ մերժում են


















































