Օրվա լրահոսը

Տոնտոն-մակուտները՝ բռնապետի զորքը

Զարմանքով կարդացի Երեւանում մեքենաների համատարած «շմոնի՚» մասին լուրերը: Ես հիմա արձակուրդում եմ, եւ ես ու իմ մեքենան այս կասկածելի հաճույքից զերծ ենք մնացել: Մեկուկես օր տանջվելուց հետո հասկացա, թե այդ լուրերը ինձ ինչ-որ բան են հիշեցրել. նմանատիպ դրվագ կա Գրեմ Գրինի «Կոմեդիանտները» վեպում՝ Հայիթիում Հայր Դոկի՝ Ֆրանսուա Դյուվալլեի ղեկավարման տարիներին տեղի ունեցածի մասին: Հրաշալի մի

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը պարզապես փայլում է

Հայաստանը ներկայացնող երիտասարդ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը պարզապես փայլում է Սոչիում ընթացող ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում: Հինգերորդ շրջանի առաջին խաղում Հայկը սեւ խաղաքարերով 61-րդ քայլում գեղեցիկ հաղթանակ տարավ իրանցի Մ. Ամին Տաբատաբաեիի նկատմամբ: Վաղը գրոսմայստերները խաղատախտակի առջեւ կհանդիպեն երկրորդ անգամ: Հայկը խաղալու է սպիտակներով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Զոհված զինծառայող Սպարտակ Մարգարյանի հիշատակին նվիրված խաչքար՝ Դավթաշեն վարչական շրջանում

Սպարտակ Մարգարյանը Պոլիտեխնիկի ուսանող էր, սիրում էր սովորել,  ուզում էր ծառայությունից վերադառնալով իր բիզնեսը ստեղծել: Սակայն, ավաղ, պատերազմը կիսատ թողեց ինչպես Սպարտակի, այնպես էլ հազարավոր հայ երիտասարդների նպատակների իրականացումը:

Արայիկ Հարությունյանը շեշտել է՝ Արցախում տարբեր սպորտաձևերի զարգացումը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 25-ին այցելել է Արցախի խառը մենամարտերի (MMA) ֆեդերացիայի պարապմունքների անցկացման մարզադահլիճ և հետևել մոսկովյան «Львиное сердце» մարտական ակումբի տղաների կողմից անցկացվող վարպետության դասերին։ Երկրի ղեկավարն իր խոսքում նշել է, որ տարբեր երկրներից անվանի հայ մարզիկների Արցախում գտնվելը հաջողված օրինակ է Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման ու զարգացման համար, ընդգծել, որ Սփյուռքում

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք է գրանցվել

Հուլիսի 24-ին կատարվել է 24 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 6 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10047 քաղաքացու հետազոտություն, որից 954-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Այրվել է հացաբուլկեղենի խանութը՝ գույքով

Հուլիսի 25-ին, ժամը 13։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դավթաշեն թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։56-ին, մարվել՝

«Մեր աղբյուրների հաղորդմամբ՝ Եվրոպայում թուրքական խմբավորումները հրաման են ստացել ակտիվանալ, ինչպես սեպտեմբերին տեղի ունեցած պատերազմից առաջ». Վլադիմիր Պողոսյան

ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի նախկին խորհրդական Վլադիմիր Պողոսյանի կարծիքով՝ ցանկացած պահի կարող են սկսվել լայնամասշտաբ գործողություններ:

Արմեն Սարգսյանն անձամբ շնորհավորել է Հովհաննես Բաչկովին վստահ հաղթանակի համար

Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում հետևել է ամառային օլիմպիական խաղերում մեր երկիրը ներկայացնող բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովի մրցելույթին, որը մենամարտն ավարտել է հաղթանակով։ Մենամարտից հետո նախագահ Սարգսյանն անձամբ է շնորհավորել հայ բռնցքամարտիկին վստահ հաղթանակի համար և շարունակական հաղթանակներ մաղթել: ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Տոկիո 2020-ի տղամարդկանց մենախաղերում

32-րդ ամառային օլիմպիական խաղերում Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմի կազմում հանդես եկող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը տղամարդկանց մենախաղերի մեկնարկային խաղում երեք սեթում 3:6, 6:1, 6:2 հաշվով հետագա պայքարից զրկել է ճապոնացի Իոսիհիտո Նիսիոկիին: Դրա համար Կարեն Խաչանովից պաահանջվել է 1 ժամ 49 րոպե: Ավելի վաղ Խաչանովը Անդրեյ Ռուբլյովի հետ դուրս էր մնացել տղամարդկանց զուգախաղերի առաջին շրջանից:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Հուլիսի 25-ին, 27-ին, 29-ին առանձին շրջաններում, 28-ին շրջանների զգալի մասում հիմնականում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 26-ին, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ճապոնական հանրահայտ YAMAHA ընկերության ներկայացուցիչների հետ

Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ճապոնական հանրահայտ YAMAHA ընկերության ներկայացուցիչների հետ։ Նախագահ Սարգսյանին ներկայացվել են ընկերության գործունեության ուղղություններն ու նոր նախագծերը, արհեստական բանականությամբ գործող սարքավորումների հնարավորություններն ու կարողությունները, ինչպես նաև միջազգային համագործակցության ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Նախագահ Սարգսյանը ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է փոխգործակցության հնարավորությունները։ Մասնավորապես՝ անդրադարձ է եղել

Էլեկտրական բաց հոսանքալարից քաղաքացին հոսանքահարվել և տեղում մահացել է․ Shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:15-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հեթապահ խումբը կանչով մեկնել է Մայրաքաղաքային 19 հասցեի մոտ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Պարզվել է, որ նշված հասցեի մոտ ճանապարհի չթույլատրվելի հատվածով անցնելիս, ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշներին կից գտնվող

Ուժեղ քամու հետևանքով Երևանում վնասվել են տանիքների թիթեղներ և ավտոմեքենաներ

Հուլիսի 24-ին, ժամը 19։52-ից 21։33-ը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում վնասվել են տանիքների թիթեղներ և ավտոմեքենաներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարներն իրականացրել են

5748 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 166 նոր դեպք

Հուլիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 798 դեպք, որոնցից 219 062 -ն` առողջացած, 4587-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4034 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 305 307 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5748 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 166 նոր դեպք: Ունենք 104

Ավտոմեքենան բախվել է բենզալցակայանի արգելապատնեշին, այնուհետև վնասել 2 ծառ. բենզալցակայանում հրդեհ է բռնկվել

Հուլիսի 25-ին, ժամը 06։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից դեպքի Լենինգրադյան փողոց տանող հատվածում գտնվող բենզալցակայանում հրդեհ է բռկնվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հովհաննես Բաչկովը Տոկիոյում բռնցքամարտի դաս տվեց Ալսթոն Ռյանին եւ հաջորդ փուլում կմենամարտի ադրբեջանցու հետ

Ճապոնիայում ընթացող 32-րդ ամառային օլիմպիական խաղերում այսօր պայքարի մեջ ներգրավվեցին Հայաստանի օլիմպիական հավաքականի բռնցքամարտիկները: Առաջինը ռինգ մտավ Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը, որը 1/32 եզրափակչում հանդիպեց Անտիգուան ներկայացնող Ալսթոն Ռյանին: Գյումրեցի մեր մարզիկը, կարելի է ասել, բռնցքամարտի ուսուցողական դաս տվեց մրցակցին՝ այնքան մեծ էր առավելությունը: Բավական է ասել, որ Բաչկովը առաջին եւ երկրորդ ռաունդներում նոկդաունի ենթարկեց

«Փաշինյանն ինքը այսօր բավական հետաքրքիր բան ասաց՝ մենք քաղաքական մրցակիցներ ենք՝ նկատի ունենալով ներկաներին». Տիգրան Խզմալյանը՝ հանդիպման մասին

Ինչպես հայտնի է, այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի համագործակցության խորհրդակցական ժողովի առաջին նիստն էր: Նիստին մասնակցել են 10 քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Պարզվում է՝ նիստը բավականին երկար է տեւել: Aravot.am-ի հետ զրույցում հանդիպման մասին իր տպավորությունները կիսեց Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը. «Ես չգիտեմ որքանով է հնարավոր խոսել արդյունավետության մասին առաջին հանդիպումից:

Ալիևը խոստովանում է՝ Արցախում ապրող հայերն են որոշիչ դեր խաղում Արցախի կարգավիճակի համար․ Մանե Թանդիլյան

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Արցախում ապրում է 25,000 հայ, և այդքան փոքրաթիվ բնակչության համար տրամաբանական չէ կարգավիճակի հարցի քննարկումը՝ փաստացի խոստովանելով, որ Արցախում ապրող հայերն են որոշիչ դեր խաղում Արցախի կարգավիճակի համար։ Պատերազմի ավարտից անմիջապես հետո արցախցիների բացառիկ կամքի և նվիրման շնորհիվ՝

Ինչ են քննարկել Փաշինյանն ու արտախորհրդարանական ուժերը. Լեւոն Շիրինյանը մանրամասներ է պատմում

Ես եթե առաջին հանդիպումից էլ զգայի, որ արդյունավետ չի լինի՝ չէի գնա, որովհետեւ շահագրգռություն չկա գնալու:

Ջարդի ձորում տեղի ունեցած վթարից Գյումրու հիվանդանոցում մահացավ ևս մեկ տղամարդ

Ինչպես տեղեկացրել ենք, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի Ջարդի ձոր կոչվող հատվածում ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել․ «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Մեքենայում եղել էին 7 հոգի, նրանցից երեքը մահացել  էին՝ հայրը իր 7 տարեկան տղայի ու 14 տարեկան աղջկա հետ։ Մյուս  4 հոգուն՝

Ադրբեջանական զինված ուժերը Վերին Շորժայի Սարատեղի կոչվող բնակավայրի մոտ հրահրել են հրաձգություն․ առավոտյան բնակչի կովերից մեկը հայտնաբերվել է սատկած վիճակում․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը այսօր ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը երեկ` 2021թ. հուլիսի 23-ին անմիջապես ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի Սարատեղի կոչվող բնակավայրի մոտ հրահրել են հրաձգություն։ Մասնավորապես, հուլիսի 23-ին` ժամը մոտ 20։00-ից մինչև 00։30-ը ընկած հատվածում ադրբեջանական զինված ուժերը տարբեր տրամաչափի զենքերից ինտենսիվ կրակել են հայկական զինված ուժերի դիրքերի վրա, ինչպես

Ջարդի ձորում տեղի ունեցած վթարից մահացել են հայրն ու երկու անչափահաս զավակները․ տուժածներից մեկի վիճակն էլ  ծայրահեղ ծանր է

Քիչ առաջ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի Ջարդի ձոր կոչվող հատվածում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից  տեղեկացրել էր Shamshyan.com-ը, Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում: Մեր տեղեկություններով, մեքենայում եղել են 7 հոգի։ Նրանցից երեքը մահացել են՝ հայրը իր 7

Իշխանությունները չեն կարողանում մարսել հանրության լայն աջակցությունը սյունեցիներին․ հայտարարություն

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Ոստիկանությունն այսօր առանց որևէ պատճառաբանության խոչընդոտել է և թույլ չի տվել Երևանի Հյուսիսային պողոտայում կազմակերպել Սյունիքի համայնքապետերի ազատության պահանջով ստորագրահավաքը։ Ոստիկանությունն անընդունելի է համարել կազմակերպիչների ներկայացրած դիմումը, որը նախորդ օրվա դիմումից տարբերվել է միայն ամսաթվով։ Հարկ ենք համարում ընդգծել, որ ստորագրահավաք կազմակերպելու համար որևէ իրավական ակտ կամ նորմ չի նախատեսում

Վեց նահատակ՝ փոքրիկ Կրասարից․ տեղադրվեց խաչքար

Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի կազմում գտնվող Կրասար գյուղը, որն ունի մոտ 540 բնակիչ, վեց զոհ է տվել արցախյան գոյամարտում՝ ադրբեջանա-թուրքական ագրեսիան հետ մղելիս։ Կրասարի մարտիրոսված հերոսների մեծ մասն աշխատում էին ԱԱԾ-ի սահմանապահ զորքերում, կային նաև զինծառայողներ։ Բարերարներ Գագիկ և Գառնիկ Պապիկյան եղբայրների ներդրմամբ գյուղի եկեղեցու մոտ տեղադրվեց խաչքար՝ ի հիշատակ Նարեկ Մխիթարյանի, Վոլոդյա Մխիթարյանի,

Ոչ մի թիզ

Ընտրիր ամենադժվար ճանապարհը և դու մրցակիցներ չես ունենա։ Շառլ Դե Գոլ 2020թ․ նոյեմբերի 9-ի նվաստացուցիչ պարտությունից անմիջապես հետո ակտիվացան արցախյան հաղթանակը փուլ առ փուլ մսխելու գաղափարախոսները։ Տպավորությունն այնպիսին է, որ նրանք ոչ թե առնվազն ցավում են հայրենիքի կարևոր հատվածի կորստի  համար, այլ չարախնդում․ «Բա որ ասում էինք։ Ա՛յ , տեսաք, որքան ճիշտ էր Լևոն Տեր-Պետրոսյանը,

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի առաջին նիստին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի առաջին նիստին: Նիստին մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ազատական կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական

Քաղաքացին Կապան-Քաջարան ավտոճանապարհի հարակից տարածքից հեռացել է ձորի ուղղությամբ և չի վերադարձել․ ձորում հայտնաբերվել է նրա դին

Հուլիսի 24-ին, ժամը 12:13-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Համլետավան թաղամասի մոտակայքում քաղաքացին հեռացել է զրուցարան-տաղավարում գտնվող խմբի մյուս անդամներից և չի վերադարձել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ա․ Գ․-ն (ծնված 1979 թ․) Կապան-Քաջարան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին հարակից

Հաղարծին վանական համալիրի հարեւանությամբ գտնվող կիսակառույցի մուտքը կարգելվի

Օրեր առաջ Հաղարծինի վանական համալիրից մի քանի մետր հեռավորությամբ գտնվող կիսակառույցում տեղի էր ունեցել դժբախտ պատահար` 23 ամյա աղջիկը բարձրացել էր շինություն տեսարանը լուսանկարելու համար և մառախուղի հետևանքով չնկատելով շինության ներսում հատակի մեծ բացվածքը՝ ընկել էր 10 մետր ներքև և մահացել։

Արմեն Սարգսյանը հետևել է ամառային օլիմպիական խաղերում մեր երկիրը ներկայացնող մարմնամարզիկ Արթուր Դավթյանի մրցելույթին

Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում հետևել է ամառային օլիմպիական խաղերում մեր երկիրը ներկայացնող մարմնամարզիկ Արթուր Դավթյանի մրցելույթին։ Մարզիկը հանդես է եկել հենացատկի որակավորման փուլում և բարձր միավորներ վաստակել։ Նախագահ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ տպավորված է մեր մարզիկի ելույթով, և Հայաստանի օլիմպիական հավաքականին հաջողություններ է

Գյումրիում 102-րդ ռազմաբազայի սերժանտը գիշերվա կեսին փորձել է ներխուժել անծանոթ բնակարան

Հուլիսի 18-ին, գիշերը ժամը 04.00-ի սահմաններում արտառոց դեպք է տեղի ունեցել  Գյումրու Ղանդիլյան փողոցի շենքերից մեկում։ Բնակչուհիներից մեկն ահազանգել է ոստիկանություն՝ խնդրելով արագ օգնության հասնել, քանի որ  անծանոթ մի տղամարդ, որի խոսքերն ինքը չի հասկանում, փորձում է ներխուժել իրենց բնակարան: Տիկինը նաև հայտնել է, որ  անծանոթը իր տպավորությամբ ոգելից խմիչքի ազդեցության տակ է, անդադար թակում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031