Օրվա լրահոսը

Ոստիկանությունը փնտրում է Վարդան Ղուկասյանի որդուն․ ընտրությունների օրը կռիվ է եղել

Երեկ Գյումրու  բնակիչներից մեկը՝  Ռազմիկ Գյադուկյանը, դիմել  է Ոստիկանության գլխավոր վարչություն՝ հաղորդում  ներկայացնելով այն մասին, որ Գյումրու նախկին քաղաքապետ, Ազգային Ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակն Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը հարվածել  է իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Քաղաքացին նշել է, որ դեպքը տեղի է ունեցել  ժամը 17.00-18.00-ն ընկած ժամանակահատվածում,  «Սլաբոդկա» թաղամասում՝ Ջիվանու փողոցում ,

«Հայկ Մարությանը եթե վատ է աշխատել, պետք է հեռանա, եթե ավելի լավ աշխատող կա, ինքը պետք է գա»․ Արմեն Խաչատրյան

Փաշինյանի կադրային քաղաքականությունը եղել է շատ հանդուրժողական, ինչը հանգեցրել է հանրության դժգոհությունը

«Միայն Երեւանում էր, որ քաղաքապետը չազդեց դպրոցների տնօրենների վրա եւ թողեց ազատ ընտրեն»․ Սոֆյա Հովսեփյան

Իսկ մարզերում ՀՅԴ-ին եւ ՀՀԿ-ին սատարող տնօրեններ ազատվեցին։ Գրեթե բոլոր մարզերում այդ երեւույթները եղել են

Վաղը մրցագորգը կտրամադրվի հունահռոմեական ըմբիշներին

Դորտմունդում այսօր կայացել են վաղը մեկնարկող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության կշռման արարողությունը եւ վիճակահանությունը, ու Հայաստանի հավաքականի ըմբիշները իմացել են իրենց մեկնարկային մրցակիցների անունները: 55 կգ՝ Գիորգի Թոխաձե (Վրաստան)-Գառնիկ Հովհաննիսյան: 60 կգ՝ Նիհատ Զահիդ Մամմադլի (Ադրբեջան)-Դավիթ Ջոթյան: 63 կգ՝ Վլադիմիր Հարոյան-Վադիմ Բոգով (Ռուսաստան): 67 կգ՝ Շանթ Խաչատրյան-Նեստորի Կալլե Միկաել Մաննիլա (Ֆինլանդիա): 72 կգ՝

Վատիկանի Պապական ժողովասրահին մէջ ընթացք առաւ քրիստոնեայ հոգեւոր պետերու ժողովը, ներկայութեամբ Նորին Սրբութիւն Ֆրանչիսկոս Պապին

Այսօր՝ Հինգշաբթի, 1 Յուլիս 2021-ին, Վատիկանի Պապական ժողովասրահին մէջ ընթացք առաւ քրիստոնեայ հոգեւոր պետերու ժողովը, ներկայութեամբ Նորին Սրբութիւն Ֆրանչիսկոս Պապին։ Ժողովէն առաջ հաւաքական աղօթք տեղի ունեցաւ Սուրբ Պետրոս Մայր Տաճարին մէջ։ Ժողովի առաջին նիստին դասախօսութիւն տուաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը՝ «Ընկերային-քաղաքական Ներկայ Տագնապը Լիբանանէն Ներս Եւ Զայն Դիմագրաւելու Ազդու Միջոցները» նիւթին շուրջ։ Նորին Սրբութեան

Կոլեկտիվ բնա՞զդ, թե՞ անհատական ընտրություն

Ամփոփելով՝ ցավով պետք է նշել, որ այսօր Հայաստանում իշխող քաղաքական խմբում գերակայող են պատկերացումներ, մի աշխարհայացք ու մտածողություն, որ շատ հեռու է գիտականությունից և շատ մոտ՝ սիմվոլիզմին, ֆատալիզմին, ռելիգիոզ մտածողությանը։ Եվ պատահական չէ, որ այսպիսի արխայիկ մտածողությամբ մարդկանց խմբի հայտնվելը պետության ղեկին հանգեցրել է այսքան ավերիչ հետևանքների։

Անչափահասին հարկադրել են աշխատել, չեն վճարել աշխատանքի դիմաց. 4 անձի մեղադրանք է առաջադրվել

Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

Պայքարով լեցուն մի հերոսի պատմություն. հնչեց Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի չորրորդ կոնցերտը

Սակայն պայքարի արդյունքում նա ի վերջո իր երգն է երգում՝ դրսևորելով իր անհատականությունը

2020թ. նոյեմբերի 9-ին պատերազմի կանգնեցման եռակողմ հայտարարությունը բոլորս ընդունեցինք սրտի անսահման կսկիծով. ՀՀ գլխավոր դատախազի ելույթը

Դատախազությունը չի տրվել այդ սադրանքներին, ճնշումներին, շահարկումներին՝ մնալով իր սահմանադրական կարգավիճակին հարիր ապաքաղաքականացվածության, կայունության, ինքնուրույնության բարձր դիրքերում:

«Իմ խոսքում պետական գաղտնիք չի եղել». Մովսես Հակոբյան. «Sputnik Արմենիա»

Հակոբյանն իրեն ուղղված մեղադրանքը չի ընդունում, ասաց, որ այժմ Արցախում է, սակայն անհրաժեշտության դեպքում կվերադառնա ու կներկայանա իրավապահներին։

Երբ կսկսվի կենսաթոշակների վճարման գործընթացը

Այս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հուլիսի 2-ին՝ օրվա երկրորդ կեսից։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ստացվում է՝ մարդուն պետությունը հատկացնում է դեղերից ամենաէժանն այն դեպքում, երբ այդ դեղի որակը կասկածի տակ է դնում ոչ միայն դեղ օգտագործողը, դեղը վաճառողը, այլ նաև բուժումն իրականացնող բժիշկը. Արման Թաթոյան

Պետության կողմից անվճար տրամադրվող դեղերի անարդյունավետության պատճառով բուժօգնության ընթացքում բուժառուները դեղերի զգալի մասն իրենց միջոցներով են ձեռք բերում. Արման Թաթոյան

Պետական կառավարման ամբողջ համակարգը պետք է դիրքավորվի ըստ ՀՀ քաղաքացու քվեի. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ մենք անընդհատ ասում ենք, որ բարդ փուլ ենք անցել, բայց դա չի նշանակում, որ առաջիկա փուլը բարդ չի լինելու, պարզապես ամեն փուլ ունի իր բարդության առանձնահատկությունները:

Ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը մեկնել է Վլադիկավկազ

Մեր թիմի կազմում են նաեւ այսօրվա առաջատարները՝ Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը եւ 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը:

Թագուհի Թովմասյանը դատական հայց է ներկայացրել Լենա Նազարյանի դեմ

Թովմասյանի ելույթից հետո ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ցածրաձայն ասել էր՝ «իդիոտկա», սակայն բարձրախոսը միացված էր եղել։

Նախարարը՝ Դավիթ Սեդրակյանի եւ Սամվել Ալեքսանյանի ՍՊԸ-ներին տրամադրվող արտոնության մասին․ «Սա լավ օրինակ է, որ ընդդիմադիրներին չենք ճնշում»

Կառավարությունն այսօր մաքսատուրքից ազատեց Մհեր Սեդրակյանի որդուն եւ Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններին

«Խորհրդարանում իշխանությունները հազիվ թե լավ խորհրդատուներ կարողանան ունենալ՝ հանձինս այն ընդդիմության, որն այնտեղ ձևավորվել է». Ռուբեն Մեհրաբյան

Ըստ Բորիս Նավասարդյանի, եթե իշխանությունները դադարեն թափահարել 54 տոկոսի դրոշը, այլ հասկանան, որ լուրջ խնդիրներ ունեն և այդ խնդիրները հաղթահարելու համար պետք է մասնակցային դարձնել որոշումների կայացման գործընթացը, միայն այդ դեպքում կարող են իրականացնել այն բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են այսօր երկրին:

Սրբուհի Արզումանյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 1-ին ստորագրել է հրամանագիր Սրբուհի Արզումանյանին Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ նշանակելու մասին: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Նախատեսվում է թեթեւացնել 33 հազարից ավելի անհատ ձեռնարկատիրոջ ֆինանսական բեռը

Առաջարկվում է նվազեցնել անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների համար դրոշմանիշային վճարի սահմանված տարեկան գումարի չափերը:

Խոսրովի անտառում հրդեհը մեկուսացվել է

Պարզվել է, որ մոտ 4000 քմ տարածքում տարբեր օջախներով այրվում է խոտածածկույթ, տորֆաշերտ և գիհու ծառեր:

Հայաստանին և Արցախին ֆինանսավորում հատկացնելու անհրաժեշտությունը ներկայացված է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հատկացումների օրինագծում

Կրկին բարձրաձայնվել է 907 Բանաձևի մասին և նշվում է ռազմական անհամաչափության ազդեցությունը

«Բարոյական կլիներ պողպատե մանդատն առաջնահերթ սեփական թիմի հանդեպ կիրառել»․ Սոֆյա Հովսեփյան

Սա նշանակում է, որ պողպատե մանդատը ոչ թե սեփական թիմի, այլ հստակ ու ճշմարիտ խոսող մարդկանց համար են կիրառելու

Արցախին մեր աջակցության փաթեթը կազմում է արդեն 83 մլրդ դրամ, որից 52 մլրդ այս պահի դրությամբ ծախսվել է. Նիկոլ Փաշինյան

Ուզում եմ պայմանավորվենք, որ ընդհանրապես նման գործելակերպը ես չեմ հանդուրժելու: Այսինքն՝ եթե ասել եմ 20-ը պետք է լինի, ուրեմն պետք է լինի 20-ը, մնացած հարցերը… Կառավարությունը, նախարարությունը, աշխատակազմը նրա համար են, որ այդ հարցի լուծումները գտնեն:

Կարեն Խաչանովը անցավ Ուիմբլդոնյան մրցաշարի 3-րդ շրջան

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է հաջող հանդես գալ թենիսի ամենահեղինակավոր մրցաշարերից՝ Ուիմբլդոնյան մրցաշարում: Խաչանովը երկրորդ շրջանում 1 ժամ 51 րոպեում 6-1, 7-6, 6-3 հաշվով պայքարից դուրս թողեց Բելառուսը ներկայացնող Եգոր Գերասիմովին եւ երրորդ շրջանում ուժերը կչափի Ֆրենսիս Տիաֆոյի (ԱՄՆ) հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031