Օրվա լրահոսը
Հայտնաբերվել է թուրքական կործանված ինքնաթիռի սև արկղը
Ինքնաթիռում եղել է 20 զինվորական, այդ թվում՝ ինքնաթիռի անձնակազմը.բոլորն էլ մահացել են
«Քեզ ների, մենք ներված ենք միշտ, տղա ջան, հասունացիր»․ Անդրանիկ Քոչարյանը վրդովվեց իր ու Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հարցից ու վիրավորեց լրագրողին
Անդրանիկ Քոչարյանն ի պատասխան լրագրողների հարցերի սկսեց նրանց վիրավորել, թե իրենք չեն հասունացել, վերնագիր են կերտում և այլն։
Գառնիկ ջան, ինքնակրթությամբ զբաղվիր: Դա չի խանգարի հասկանալ որոշ բաներ, որ այս պահին անհասկանալի են թվում. Արսեն Թորոսյան
Գառնիկ ջան, սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման ծրագիրը արել ենք ու շարունակելու ենք անել՝ այն էլ ավելի թիրախային դարձնելով։ Իհարկե, հասկանում եմ, որ ժամանակին Ձեր կոալիցիոն գործընկերոջ այն պնդումը, թե «էդպիսի մեծ խնդիր չկա, երբ խոսում են լեռնային ու դատարկվող գյուղերի մասին», և որ այդ գյուղերի բնակիչները կարող են «իջնել ավելի լավ պայմաններով բնակավայրերում ապրելու» ժողովրդագրական քաղաքականության ձեր պատկերացումների պլան մաքսիմումն էր, բայց մենք շարունակելու ենք շեշտը դնել այդ թվում մեր գյուղական բնակավայրերի վրա՝ այո՛ մեր գյուղերում ապահովելով արժանապատիվ կենսապայմաններ մեր բոլոր քաղաքացիների համար։
Առնվազն բարոյական իրավունք չունեն խոսեն այլոց վիրավորանքների մասին. Տիգրան Աբրահամյան
Իշխող գլխավոր դեմք, որն օգտագործում է ԱԺ ամբիոնը, իր facebook-ի պատը տարբեր գռեհիկ, այլանդակ հայտարարություններ տարածելու համար
Գործազրկությունը նվազո՞ւմ է, թե՞ թաքնվում է ստվերում. Միասնության թևեր
ԴԻՏԱՐԿՈՒՄ 7 Գործազրկությունը նվազո՞ւմ է, թե՞ թաքնվում է ստվերում 📉Աշխատաշուկայի թվերը՝ աշխատանքի իրական պատկերը չեն (Գործազրկությունը նվազո՞ւմ է, թե՞ թաքնվում է ստվերում): ✅Գործազրկության թվերի նվազումը չի նշանակում աշխատատեղերի ավելացում, այն հաճախ նշանակում է մարդկանց հիասթափություն ու հեռացում աշխատաշուկայից։ Երբ մարդիկ այլևս չեն փնտրում աշխատանք, նրանք այլևս չեն հաշվառվում որպես գործազուրկ, բայց նրանք նույնքան անաշխատ ու
Հովիկ Աղազարյանն առաջարկում է հրաժարվել եւ Տիգրանաշենից եւ Արծվաշենից
ՔՊ-ական եւ ՔՊ-ից հեռացված պատգամավորների վեճին զուգահեռ՝ նիստը նախագահող Ալեն Սիմոնյանը զգուշացրեց, որ ինքն այլեւս տեխնիկապես հնարավորություն ունի անձամբ ընդհատելու ելույթ ունեցողի խոսքը․ «Կնոպկա կա։ Թույլ մի տվեք, որ օգտագործեմ։ 37 թիվն է, հա՜»։
Քննչական բաժնում պարզ դարձավ, որ Օնիկ Հարությունյանը ձերբակալվել է «TikTok»-ում քաղաքական բովանդակությամբ մտքեր հնչեցնելու համար. փաստաբան
Սա վկայում է, որ ընդդիմադիր գործունեություն ծավալող անձանց սոցիալական էջերը գտնվում են իրավապահ մարմինների ամենօրյա մոնիտորինգի ներքո` քաղաքական հետապնդումների հիմքեր օպերատիվ գտնելու համար։
«Դուք խնդիր ունեք տապալե՞լ այս նիստը, ես ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն եմ, թույլ տվեք իմ տեղը զբաղեցնեմ». ՀԾԿՀ-ն քննում ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու հարցը
Դավիթ Ղազինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ օրեցօր համոզվել են՝ այսօրվա նիստում ՀԷՑ-ին զրկելու են լիցենզիայից։ «Բայց մեր՝ այստեղ գտնվելը ներկայացուցչական կազմով փաստում է, որ մեր արած-չարածների համար վախենալու բան չունենք։ Պատրաստ ենք պատասխանել բոլոր հարցերին»,- նշեց նա։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-16-ին, 17-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև։ Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 15-17-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, գիշերը լեռնային գոտիներում ձնախառն անձրևի տեսքով։ Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 15-16-ին
Խուլիգանությունը գիտե՞ք որն է, երբ Ալենը ՊՊԾ թիկնապահներին հրահանգում է անշարժացնել քաղաքացուն ու թքում է վրան. Աննա Մկրտչյան
Դուք Ալենի բառապաշարը տեսե՞լ եք, ինչ հայհոյանք, անմակարդակ բնութագրիչներ կա, տալիս է ուղիղ եթերով. ԱԺ պատգամավոր
Ավինյանն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի հայցով կրկին պարտվեց. 3-րդ գործով եզրափակիչ դատական ակտը ևս ուժի մեջ է մտել. Վահե Գրիգորյան
Երևանի քաղաքապետարանը առհասարակ իրավունք չուներ Վճռաբեկ բողոք բերելու. այս գործով բողոքաբեր կարող էր հանդիսանալ բացառապես Երևանի քաղաքապետը
«Կարա ասի՝ լավ է, որ դուք ավտոյի մեջ չեք եղել, կարող էին ձեզ էլ ավտոյի հետ տանեին»․ Գառնիկ Դանիելյանը զարմացած է Անդրանիկ Քոչարյանի տրամաբանության վրա
«Վերջին շրջանում ավելի մեծ տեմպերով իմ ֆանատն եք դառնում»․ Գառնիկ Դանիելյանը՝ Բաբկեն Թունյանին
Ղազախստանից ներկրված ցորենը ենթարկվել է բուսասանիտարական, անվտանգության և որակական փորձաքննությունների. ՍԱՏՄ
Հետազոտվել են թունավոր տարրերը (ծանր մետաղները), պեստիցիդները, միկոտոքսինները և ռադիոակտիվությունը. սահմանային թույլատրելի խտություններից շեղումներ չեն արձանագրվել
Փաշինյանի գեոպոլիտիկ հովանավորների մոտ կա անհանգստություն Նիկոլի ներքաղաքական ճակատագրի հետ կապված. Աշոտյան
«Գիտեն, որ իր բոլոր տված խոստումները, որոնք իրականացրել է այս խայտառակ արտաքին քաղաքականության շրջանակներում, կարող է չհասցնի ի կատար ածել»:
Ստեփանավանի համայնքապետի կնոջ ընկերությունները հաղթել են համայնքային և պետական գնումներում. «Հետք»
Գրիգորյանը, սակայն, իր կնոջ ընկերությունների մրցույթներում հաղթելու վերաբերյալ հայտարարություն չի ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։
«Մարդ եք գտել, պաշտպանում եք»․ Ալեն Սիմոնյանն արձագանքեց Գեղամ Մանուկյանին՝ նկատի ունենալով Արշակ Կարապետյանին
Գեղամ Մանուկյանը դիմեց զինվորականներին՝ նշելով, որ անկարգապահության կոչ չի անում․ «Բայց անցնող մի քանի տարիները ցույց տվեցին, որ հերթով բոլորին փուռն են տալու»
Հայհոյելու, փողոցային բառապաշարով խոսելու հեղինակային իրավունքը պատկանում է Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին: Եթե մեկ ուրիշը խախտում է նրանց այդ իրավունքը, գրոհում է ԱԱԾ-ն. Ժաննա Ալեքսանյան
Բնական հարց է ծագում, որն է ձեր առավելությունը, ինչու մյուսները չեն կարող հայհոյել։ Հիմա էլ առաջինը վիրավորել է Ալեն Սիմոնյանը։
Այն ձեւակերպումները, որ Նարեկ Սամսոնյանը թույլ է տրվել, չեն կարող անպարկեշտ արտահայտություն որակվել, այդ թվում՝ խուլիգանություն. Մելիքյան
Այստեղ, բացի անձի ազատության իրավունքի բացարձակ անհիմն սահմանափակման, բացարձակ անհիմն քրեական հետապնդման հանգամանքից, առկա է լրատվամիջոցի գործունեությունը փաստացի դադարեցնելու բաղադրիչ. Մելիքյան
«Պատմական փաստաթուղթ՝ պատմական դաս»
Ռուբեն վարդապետ Զարգարյանի ֆեյսբուքյան գրառումը Գեւորգ Ե Սուրենյանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի 1924 թ․ սեպտեմբերի 10-ի թիվ 593 կոնդակը՝ «Ազատ եկեղեցի» հակաեկեղեցական շարժման անդամ Բենիկ ծ․ վրդ․ Տեր-Դանիելյանի կարգալուծության մասին ԱՍՏԾՈՒ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ ԿԱՄՔՈՎ ՀԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱ ԳԵՒՈՐԳ ՀԻՆԳԵՐՈՐԴ՝ ՀԱՅՈՑ ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ -ԿԱԹՈՂԻԿՈՍ ԵՒ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՆԱԽԱՄԵԾԱՐ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑՈՒ Սուրբ Էջմիածնի հարազատ
Ընդդիմությունը չցանկանալով օգնում է իշխանությանը
Այս պահին ժողովուրդը կանգնած է իր առջեւ դրված եւ չլուծված խնդիրների առջեւ, որոնց լուծումը բացարձակ չի երեւում Թե ՀՀ գործող իշխանությունն՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, 2018թ.-ից մինչ այսօր ինչ քայլերով է զբաղված եւ 2020թ.-ից սկսած դրանց արդյունքում, հատկապես ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում խաղաղության ինչպիսի եռակողմ պայմանագիր նախաստորագրեց Թրամփի եւ Ալիեւի հետ, բոլորին է հայտնի,
Արթուր Խաչատրյանը հիշեց սատանային, Բաբկեն Թունյանը զարմացավ՝ «Այսինքն՝ ի՞նչ, դուք խորհուրդ եք տալիս՝ պարտքով թոշա՞կ բարձրացնենք»
«Ստեղ են ասում՝ «նալլաթ քեզ, չար սատանա», էդ սահմանը Ռուսաստանի հետ երեկ առաջացա՞վ, թե Սեւ ծովը թազա գցած գյոլ է, նոր առաջացավ, 2019 թվին գոյություն չուներ»
Կարող եք անաստվածների միություն ստեղծել, օրացույցից ջնջել ապրիլ 24-ը, բայց մերժումի գաղափարով կենսունակ երկիր չեք կառուցի. Լիլիթ Գալստյան
ՀՀ արտգործնախարարի խոսույթն էլ այնքան ականջահաճո է, որ թուրք լրագրողին թվում է, թե թուրք պաշտոնյայի է լսում:
«Իմնեմնիմիի» հաղորդավարների գործով կրկին նույն դատախազն է, որը նախորդ անգամ դատարանում չէր կարողացել պաշտպանել մեղադրանքը. փաստաբան
«Անտիֆեյքի» ամբողջ տեխնիկան առգրավում են, արդյունքում լրատվականը փաստացի չի կարողանալու շարունակել իր աշխատանքը. Մելիքյան
Թալինում վնասել են շենքի բակում կայանված «Սուրբ Աստվածածին» եկեղեցու քահանային պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենան. Shamshyan.com
Shamshyan.com. Նոյեմբերի 10-ին՝ ժամը 20։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ նոյեմբերի 9-ին ժամը 00։30-ից մինչև 09։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը վնասել է Թալին քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 3 շենքի բակում կայանված, Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Արամայիս Թ․-ին պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակին՝
Նաիրա Զոհրաբյանը չգիտի՝ կոնկրետ որ ձեւակերպումն է Ալեն Սիմոնյանն ընկալել սպառնալիք, բայց շատ սպառնալիքներ է լսել ՔՊ-ական պատգամավորների կողմից
«Մեկ րոպե անգամ չեմ կասկածել, որ ինչ-որ պահի նման բան են անելու, բայց մտածում էի՝ այս իշխանությունը դա կանի նախընտրական փուլում, բայց ինչպես ասում են կլիենտի նյարդերը տեղի տվեցին ու, բնականաբար, Ալեն Սիմոնյանին ասացին՝ բողոքի, որ իրեն սպառնացել են»,- ասաց Զոհրաբյանը:
Ձգտում ենք արժանահավատ տեղեկատվության տարածման խթանման միջոցով նպաստել ավելի տեղեկացված, կայուն և դիմակայուն Հայաստանի կառուցմանը. Վասիլիս Մարագոս
Մեդիագրագիտությունը՝ սոցիալական փոփոխության գործիք Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) այսօր Գավառում անցկացրին «Մեդիագրագիտությունը՝ սոցիալական փոփոխության գործիք» թեմայով քննարկում՝ Հայաստանում Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում։ Միջոցառմանը մասնակցում էին լրագրողներ, մեդիա մասնագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ուսանողներ և համայնքային դերակատարներ՝ Երևանից և Գեղարքունիքի մարզից՝ քննարկելու մեդիագրագիտության դերը տեղեկացված հասարակական երկխոսության խթանման մեջ։ Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց
Դեպքից անցել է շուրջ 2 ամիս. «Կադաստրի գործով» տուժողի կինը դիմել է «Առավոտին»
Ամուսնուս՝ Արթուր Կնյազյանի առեւանգման եւ խմբակային ծեծի (որի արդյունքում ստացել է փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի սալջարդ, զույգ ակնակապիճների ստորին պատի բեկորային կոտրվածքներ, քթոսկրի կոտրվածք երկու կողմից, 4, 5, 6 կողերի գծային կոտրվածքներ) կազմակերպման եւ իրագործման գլխավոր կազմակերպիչը հանդիսանում է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, որը ոչ միայն եղել է հանցագործության պատվիրատուն, այլեւ անմիջականորեն ղեկավարել է
Թող բացատրեն՝ ՀԾԿՀ ներկայացուցիչներն ինչո՞ւ էին գնացել Թուրքիա, ո՞րն էր նպատակը. Դավիթ Ղազինյան
ՀԷՑ–ի նախկին փոխտնօրեն Դավիթ Ղազինյան. «Իմ տեղեկություններով, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շատ ներկայացուցչական կազմով վերջերս գնացել է Թուրքիա, եղել Թուրքիայում: Հիմա թող բացատրեն` ինչո՞ւ էին գնացել Թուրքիա, ո՞րն էր նպատակը: Իմ անձնական կարծիքով, ամենայն հավանականությամբ, այցելության իրական նպատակն այլ է եղել»։
«Հայաստանն իր սպառազինությունն ու բանակն օգտագործելու է ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար»․ Սուրեն Պապիկյան
Հայաստանն ընդլայնում է ռազմատեխնիկական կապերը, իսկ սպառազինության դիվերսիֆիկացիան Հայաստանի անվտանգային ճարտարապետության գլխավոր ուղղություններից է։
Վայք համայնքին կվերադարձվի Զառիթափում գտնվող՝ 1000 քմ մակերեսով հողամաս
Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում, 2025 թվականի մարտի 5-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Վայք համայնքի՝ 2006 թվականի մայիսի 6-ի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 23-ի վճռով՝ բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը: Վճռով անվավեր է ճանաչվել Զառիթափ համայնքի կողմից իրականացված՝ 1000 քմ


















































