Օրվա լրահոսը
«Պետությունը, որն իր քաղաքացիներին թողնում է ապրել վարկով, իսկ իր տնտեսությունը՝ առանց արտադրական հիմքի, դառնում է պարտքային տնտեսություն». «Միասնության թևեր»
«Միասնության թևերի» կողմից 2025թ․ հունվար–սեպտեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշների վերլուծությունը:
Ինքն Իջևանից «Բենթլիո՞վ» է եկել, Քոչարյանը Արցախից եկել է ծառայողական մեքենայով. Բագրատ Միկոյան
«Արցախից Հայաստան տեղափոխվել է իր ծառայողական մեքենայով ու ուղեկցությամբ՝ ի տարբերություն ոմանց, որ չգիտես, թե որտեղից, ոնց ու ուր են հայտնվել…»:
Աղքատության մակարդակի վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունները հաստատվում են տվյալներով․ ի՞նչ է շրջանցել FIP հարթակը. 168.am
Ստացվում է, որ 2019 թ.-ից սկսած Հայաստանում աղքատության մակարդակը սկսել է բարձրանալ, իսկ 2023 թ.-ին հրապարակած տվյալների համաձայն Հայաստանում աղքատությունն ըստ վերին գծի կազմել է 42.6%:
Էդ ֆրանսիացին Կասկադը չի էլ տեսել, էսքիզն ուղարկել է, էստեղ անցկացրել են. Դավիթ Ստեփանյան
Մարզերը, որոնք մնում են խնամքից դուրս ու անբնակ, դրանք հանձնվում են այն մարդկանց, որոնք նկրտումներ ունեն դրանց հանդեպ. Ստեփանյան
«UAZ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա զոհ
Արծվանիկ-Կաղնուտ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «UAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր գլորվել ձորը․ վարորդը մահացել է:
Վարդան Ղուկասյանին սատարած 25 մեղադրյալներ՝ Արթիկ քրեակատարողականում
43 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 26-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Այս մասին մեզ տեղեկացրեց Ազգային Ժողովի պատգամավոր Մհեր Մելքոնյանը:
Աբովյանում երիտասարդը չէր մահանա, եթե տեղի քրեական ու համայնքային ոստիկանները տիրապետեին օպերատիվ իրավիճակին և կանխեին հանցագործությունը․ shamshyan.com
«Աբովյան քաղաքի բնակիչ 42-ամյա Աշոտ Սոխրաբյանցի և հիվանդանոցում մահացած Ս․ Զեյնալյանի մինչև տեղի է ունեցել վիճաբանություն, որի վերաբերյալ կողմերը ընդհանուր հայտարարի չգալով ժամը 17։00-ի սահմաններում Ա․ Սոխրաբյանցի ընկեր, Աբովյան քաղաքի բնակիչ 27-ամյա Հայկ Սուքիասյանը տեսնելով Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 20 շենքի մոտ է կանգնած Ս․ Զեյնալյանը իր ընկեր, Աբովյանի բնակիչ 25-ամյա Սլավիկ Թորոսյանի հետ, զանգահարել է Ս․ Սոխրաբյանցին և հայտնել այդ մասին, ինչից հետո նրա մոտ են եկել Ե․ Սահակյանը, Աբովյան քաղաքի բնակիչ 34-ամյա Բենյամին Սոխրաբյանցը, ապա, Բ․ Սոխրաբյանցը քայլելով մոտեցել է Ս․ Զեյնալյանին և Ս. Թորոսյանին, սկսել զրուցել նրանց հետ, որի ընթացքում Ա․ Սոխրաբյանցը իր մոտ եղած դանակով թիկունքից մի քանի հարված է հասցրել Ս․ Զեյնալյանին, որից հետո Բ․ Սոխրաբյանցը նույնպես լրացրել է եղբոր գործողությունները և այն ավարտելուց հետո եղբոր հետ դիմել է փախուստի»:
Եղիշե Մելիքյան. «Ես չեմ վախենում պարտությունից եւ շատ մեծ ցանկություն ունեմ հաղթելու»
«Շանսեր կան, սակայն դրանք չեմ համարում շատ: Բայց քանի որ ունենք, պետք է պայքարենք: Ես չեմ եկել հավաքական, որ աշունը հարցեր լուծեմ արդյունքների հետ կապված: Այո, շատ կցանկանամ: Բայց ես եկել եմ՝ այս աշունն այս ցիկլում աշխատել թիմի հետ»:
Միրզոյանը կարևորել է Հայաստանի և Դանիայի խորհրդարանների միջև աճող համագործակցությունը
Կոպենհագենում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի փոխխոսնակ Կարստեն Հյունգեի, արտաքին հարաբերությունների և եվրոպական հարցերի հանձնաժողովների անդամների հետ։
Գործը փորձում են ծածկադմփոց անել՝ կարծես ոչ ոք ինձ վրա չի հարձակվել, և ոչ էլ հեռախոս է գողացվել. Արթուր Չախոյան
«Այսինքն՝ ընդդիմադիրին իշխանությանը քննադատելու համար կարող են երկու ամսով կալանավորել, բայց երբ իշխանամետների շրջապատից հինգ հոգով հարձակվում են ու գողություն են անում՝ իրավապահ համակարգը լռում է»։
Գագիկ Բեգլարյանի եւ մյուսների գործով նախնական դատալսումներն ավարտվեցին
Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ Երեւանի նախկին քաղաքապետ, կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եւ նրա հետ փոխկապակցված Գագիկ Գյանջումյանի եւ Գագիկ Բաղդասարյանի նախնական դատալսումներն այսօր ավարտվեցին եւ անցում կատարվեց հիմնական դատալսումների փուլ: Մեղադրանքի կողմը սկսեց ներկայացնել գործով ապացույցները, որից հետո արդեն իր ապացույցները կներկայացնի պաշտպանվող կողմը կամ համապատասխան միջնորդություններ կներկայացնի: Ինչպես Aravot.am-ին
«Եկեղեցու նպատակը հոգեւոր, բարոյական եւ ազգային կյանքի կառուցումն է, այլ ոչ թե քաղաքական ազդեցության կամ իշխանական մասնակցության ձգտումը»
«Եկեղեցին իր օրինակով պետք է ձեւավորի առողջ քննադատական մշակույթ՝ ցույց տալով, որ քննադատությունը եւ անվանարկումը երկու տարբեր կատեգորիաներ են։ Քննադատությունը բխում է եւ պետք է բխի դրական մտահոգությունից եւ ուղղված է բարեփոխմանն ու հարստացմանը, մինչդեռ վիրավորանքը միայն քայքայում է հասարակական միասնությունը»:
Չի կարելի այս քաղաքական իշխանությանը, որը հազիվ 9 տոկոս ձայն է հավաքել, թողնել՝ որոշեն Կասկադի հարցը. Մնացականյան
Մինչեւ մոտ 10 հա կանաչապատ տարածք ենք կորցնելու. Վիկտոր Մնացականյանը՝ Կասկադի բարեկարգման նախագծի մասին
Արամ Ա. Վեհափառ Հայրապետը շեշտեց հայ դատը իրաւական դաշտ ուղղելու կարեւորութիւնը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս իր խօսքը ուղղեց Ամերիկայի Հայ Իրաւաբանական Միութեան համախմբումին Շաբաթ, 8 Նոյեմբեր 2025-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, հրաւէրով Սան Ֆրանսիսքոյի մէջ գումարուող Ամերիկայի Հայ Իրաւաբանական Միութեան համախմբումին, կարճ այցելութիւն մը տուաւ եւ իր խօսքը ուղղեց այնտեղ: Ան շեշտեց իրաւաբաններու առաքելութեան կարեւորութիւնը, որպէս պաշտպան արդարութեան ու ճշմարտութեան: Նորին Սուրբ Օծութիւնը միաժամանակ լայն
Լեւոն Արոնյանը պայքարից դուրս է թողել լեհ Ռադոսլավ Վոյտաշեկին ու սպասում է 1/8 եզրափակչի իր մրցակցին
Մեկօրյա հանգստից հետո շախմատի աշխարհի գավաթի խաղարկության մասնակիցները Հնդկաստանում վերսկսել են պայքարը 1/16 եզրափակչում: Չորրորդ տուրի երկու դասական պարտիաներում Հայաստանի ազգային հավաքականի անդամներ, գրոսմայստերներ Շանթ Սարգսյանն ու Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի են խաղացել եւ դեռ պայքարելու են թայ-բրեյքում: Արագ եւ կայծակնային շախմատի փուլում է նաեւ ԱՄՆ-ն ներկայացնող մեր հայրենակից Սամուել Սեւյանը: Իսկ ահա Լեւոն Արոնյանը,
Խնդրում ենք նախաձեռնել քրեական վարույթ և իրավական գնահատական տալ սույն հաղորդմամբ ներկայացված Ռոմանոս Պետրոսյանի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի և անդամների արարքներին. Տիգրան Հայրապետյան
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ պարոն Արթուր Նահապետյանին /հասցե՝ Վ. Վաղարշյան 13ա/ «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Հայրապետյանից (Փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 159, ծանուցման հասցե՝ ք. Երևան, Գ․Լուսավորչի 15/1 հեռ․ 093-236464) ՀԱՂՈՐԴՈՒՄ առերևույթ հանցագործության մասին 2025 թվականի հուլիսի 15-ին Կառավարության լիազոր մարմնի կողմից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացրած հաղորդման հիման վրա նույն հանձնաժողովի
Հերհերը գտնվում է մոտ 8 կմ հեռավորության վրա, և ձմռանը հաճախ ճանապարհները փակվում են։ Այդ պայմաններում երեխաները պարզապես զրկվելու են կրթության իրավունքից. Նարեկ Սուքիասյան
«Հիմա հարց է առաջանում՝ արդյո՞ք ավելի ճիշտ չէր լինի գործարաններ կառուցել գյուղում, աշխատատեղեր ստեղծել, մարդկանց հնարավորություն տալ մնալ գյուղում և զարգացնել այն, ոչ թե հասնել այն օրվան, երբ փակեք դպրոցը և մարեք գյուղի վերջին հույսը»։
Ինչ արվում է, հեղինակային նախագծողից է հեռու, էլ ուր մնաց Թամանյանական Երեւանի դիմագծից. Նարե Արամյան
Կասկադ համալիրի արդիականացման նախագծի հանրային քննարկմանը ոչ մի պետական կառույցից ներկայացուցիչ չկար
Թյուր են խոսակցությունները ԳԱԱ-ն փակելու, պետական ֆինանսավորումը դադարեցնելու, աշխատողներին ազատելու մասին. ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյան
ՀՀ ԳԱԱ-ում նշվել է Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրը և ՀՀ ԳԱԱ հիմնադրման օրը, տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ 2025թ․ մրցանակի պարգևատրման արարողությունը
«Քննչական կոմիտեն իրավունք չունի խառնվել Եկեղեցու ներքին գործերին». Արա Զոհրաբյան
Քննչական կոմիտեն հակաեկեղեցական շարժման նոր ռեկորդ է սահմանում. ՔԿ-ին հետաքրքրում է կարգալույծ եղած նախկին տեր Արամ Ասատրյանի և տեր Թադե քահանայի վերաբերյալ Մայր Աթոռում առկա տեղեկությունները:
4-րդ կարգի ցորենը, փոքր չափսի խնձորը, կարկուտը խփած ծիրանը և մնացած նման մթերքները, որոնք ներմուծվում են և աճեցվում Հայաստանում, մեր սննդակարգի մաս են և ավելին` առավել օգտակար են. Անահիտ Ավանեսյան
Անահիտ Ավանեսյանի պատասխանը` «ցորենի շուրջ մտացածին աղմուկը բորբոքողներին»:
Միրզոյանն ընդգծել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և դրա բաղադրիչ «Թրամփի ուղի» ծրագրի գործնական նշանակությունը
Հատուկ ուշադրություն է հատկացվել Հայաստանի և Եվրոպական միության միջև դինամիկ խորացող գործընկերությանն ու հավակնոտ օրակարգին, ինչպես նաև Հայաստան-Դանիա համագործակցության զարգացմանը՝ բոլոր մակարդակներում։
«Տիգրանաշենը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն, Տիգրանաշենի վրա Ադրբեջանի վերահսկողության հաստատումը ՀՀ-ն կվերցնի աքցանների մեջ»
«Եվ Տիգրանաշենի, եւ Տավուշի այսպես կոչված «անկլավների» խնդիրը շատ զգայուն է։ Նախ` դրանք ռազմավարական նշանակության բարձունքներ են, ճանապարհներ ու ենթակառուցվածքներ։ Եթե այդ հրեշավոր ծրագիրը հաստատվի, մենք նաեւ խնդիր ենք ունենալու Լոռու մարզի հետ»։
Թուրքիայում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին վերականգնվում է
Ermenihaber. Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Դիարբեքիրի նահանգապետ Մուրադ Զորլուօղլուն այցելել է շուրջ 500 տարվա պատմություն ունեցող հայկական Սուրբ Սարգիս եկեղեցի՝ ծանոթանալու տեղում ընթացող շինաշխատանքներին: Նահանգի Սուր շրջանի Ալիփաշա թաղամասում գտնվող եկեղեցին համայնքի բացակայության պատճառով ժամանակի ընթացքում ավերվել և 2023-ի փետրվարի 6-ին Քահրամանմարաշի ուժգին երկրաշարժերի արդյունքում ևս վնասներ է կրել: Նահանգապետն այցի ընթացքում տեղեկացվել է 2024-ին
Պաշտպանական ծախսերը չեն կրճատվել․ պնդում է Սուրեն Պապիկյանը
Սուրեն Պապիկյանը երկրորդեց Նիկոլ Փաշինյանին՝ դիմելով քաղաքացիներին՝ կոչ անելով խմբեր կազմել եւ ծանոթանալ ձեռք բերված սպառազինությանը։
Թուրքական ռազմական բեռնատար ինքնաթիռի կործանման հնարավոր պատճառները
Ինքնաթիռը Թուրքիա էր մեկնում Ադրբեջանից:
Հայաստանը երբեք չի հրաժարվի Ռուսաստանից ցորեն ձեռք բերելուց․ Նիկոլ Փաշինյան
«Ոնց որ «Операция «Ы» и другие приключения Шурика»-ի սցենարիստները գրած լինեն»
Խոստացել ենք, որ երկրում չպետք է լինեն ծայրահեղ աղքատներ, և տվյալները ցույց են տալիս, որ շարժվում ենք այդ նպատակի ուղղությամբ. Արուսյակ Մանավազյան
Ծայրահեղ աղքատությունը կազմել է 0.6%։
Տարածքների փոխանակման տարբերակը դիտարկվո՞ւմ է. Մհեր Գրիգորյանի գրասենյակի պատասխանը
News.am. Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի առանձին հատվածների, ներառյալ անկլավների և էքսկլավների սահմանազատման աշխատանքներն իրականացվելու են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգին համապատասխան։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր
ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանն առաջարկում է նախկին նախագահներին «բերման ենթարկել» Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի
«Էդ մարդիկ ասում են՝ ինձ հետ բանավիճելու բան չունեն, բայց հենց սկսում են խոսել, չորրորդ րոպեից սկսած ամբողջն ինձ հետ բանավեճ է»


















































