Օրվա լրահոսը

Փաշինյանի ժողովրդավարությունն այս տեսքն ունի. Մամիջանյանը՝ «Իմնեմնիմիի» հաղորդավարների ձերբակալության մասին

Հայկ Մամիջանյանի խոսքով, ի տարբերություն նախորդ անգամին, երբ տղաներին կրկին խուլիգանության հոդվածով ձերբակալեցին, հաղորդումն անխափան հեռարձակվում էր, այս անգամ առգրավվում են ամբողջ տեխնիկան՝ այդ կերպ ուղղելով իրենց սխալը, որ կասեցվի հաղորդման գործունեությունը:

Սամվել Կարապետյանը շուրջ 5 ամիս է՝ ապօրինի կալանավորված է բացառապես Մայր Աթոռը պաշտպանող խոսքի համար. Արամ Վարդևանյան

Հակակոռուպցիոն դատարանը դեռևս հոկտեմբերի 16-ին պահանջել էր քննչականից, որ «կոչի» դրվագով կամ գործն ուղարկեն Դատարան, կամ կարճեն: Քննչական մարմինը բաղկացած 53 քննիչներից հերթական անգամ արձանագրել է վճռական անգործությունը և անհարգալից վերաբերմունքը դատական ակտի նկատմամբ:

Ազգային ժողովում էլ նախկին պատգամավորի գործով «նմուշներ չեն պահպանվել»

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Սարիկ Մինասյանն ընդդեմ Արտյոմ Ղուկասյանի գործի քննությունը, որում որպես երրորդ անձ է ներգրավված «Առավոտ օրաթերթ» ՍՊ ընկերությունը։ Սարիկ Մինասյանը պահանջում է պատասխանողին՝ «զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքել»։ Դատարանը նշանակել էր դատաձեռագրաբանական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել էր ՀՀ արդարադատության նախարարության «ՀՀ Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը: Սարիկ Մինասյանը

«Լավ եմ արել, դիմել եմ իրավապահներին»․ Ալեն Սիմոնյանը՝ իր հաղորդման հիման վրա Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի ձերբակալման մասին

Ինչպես տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից, Ալեն Սիմոնյանը նաև պահանջել է հրապարակավ ներողություն խնդրել իրեն ֆեյսբուքյան էջով վիրավորելու համար։

Ծնունդների թիվը կրճատվել է շուրջ 5%, բնական աճը նվազել է մոտ 22․5%. «Միասնության թևեր»

ԴԻՏԱՐԿՈՒՄ 6 Ծնունդների թիվը կրճատվել է շուրջ –5%, բնական աճը նվազել է մոտ 22․5%, ամուսնությունների քանակը պակասել է, իսկ ամուսնալուծությունների հարաբերակցությունը հասել է յուրաքանչյուր 1000 ամուսնության դիմաց 353 ամուսնալուծության։ Սա խոսում է շատ ավելինի, քան պարզապես վիճակագրական տատանումների մասին։ Երբ կառավարությունը հայտարարում է՝ «տնտեսությունն աճում է», բայց նույն պահին երկրի բնածին աճը սահում է դեպի

Տուժողն իր ցուցմունքում հերքել է Տիգրան Ուլուբաբյանին ներկայացված մեղադրանքը. փաստաբան

Փաստաբան Էրիկ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը 2025 թվականի նոյեմբերի 12-ին կայացել է Տիգրան Ուլուբաբյանի գործով առաջին հիմնական դատական նիստը։ Նիստի կարևորագույն հատվածներից մեկը եղել է տուժող Քրիստինե Բեգլարյանի ցուցմունքը, որը մանրամասն ներկայացրել է իր դիտարկումները և փաստարկները՝ հերքելով Տիգրան Ուլուբաբյանի հասցեին ներկայացված մեղադրանքը։ Քրիստինե Բեգլարյանը փաստացի հայտնել է, որ մեղադրանքը հիմնված է բացառապես ենթադրությունների վրա և

Ալիեւի հեռահար պլանն ու պատմությունը մոռանալու Փաշինյանի կոչերը

Սկիզբը՝ այստեղ: Գոհ լինենք նրանից, որ ադրբեջանցիները ուզում են վերադառնալ Հայաստան «ոչ թե տանկերով, այլ՝ մեքենաներո՞վ» Թուրքիայի իշխանությունների կեցվածքը լիովին հասկանալի է, դա Ադրբեջանի քաղաքականության ամբողջական սատարումն է եւ Հայաստանի նկատմամբ Բաքվի պահանջների իրագործմանը սպասելը: Իսկ Բաքվի քաղաքականությունը վկայո՞ւմ է այն մասին, որ այդ երկիրը խաղաղասիրական մտադրություններ ունի: Ադրբեջանում ոչ միայն չեն հրաժարվում «Արեւմտյան Ադրբեջանի»

Ալափարսում խորքային հորի ապօրինի հորատումը դադարեցվել է. տնօրենը 2 միլիոն դրամով տուգանվել է

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացված վերահսկողական գործառույթների ընթացքում հայտնաբերվել է խորքային հորի ապօրինի հորատման դեպք։ Կոտայքի մարզի Ալափարս գյուղում գործող «ՊԻՈՆ» ՍՊԸ-ն իր տարածքում՝ ջերմոցային տնտեսության ոռոգման նպատակով, առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության հորատում էր խորքային հոր։ Տեսուչները դադարեցրել են խորքային հորի ապօրինի հորատումը, կապարակնքել հորատող սարքավորումները։ Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝

«Վազգենին ու Նարեկին բերման էր ենթարկում ԱԱԾ-ն։ Բնականաբար հարց է առաջանում՝ ի՞նչ գործողություն էին կատարել տղաները, որը ազգային անվտանգության սպառնալիք էր պարունակում»

Առանցքային դրվագներից մեկն այն է, որ այս ամենը տեղի է ունենում տղաների կողմից մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանի հետ արված հարցազրույցից հետո, որտեղ բավականին լուրջ ու ծավալուն թեմաների շրջանակում քննարկվել էին խորքային հարցեր

«Անկախ դիտորդ»-ը ստացել է ահազանգեր, որ աշխատանքից ազատվել են ընդդիմադիր հայացքներ ունեցող պետական և համայնքային աշխատողներ

Չնայած ահազանգողներից լրացուցիչ տեղեկություններ պարզելու ջանքերին՝ Անկախ դիտորդը դեռևս չի կարողացել հստակ տեղեկություններ իմանալ ենթադրյալ տուժողների, դեպքերի վերաբերյալ։

Ակնայտ է, որ չէին ձերբակալվի, եթե սպասարկեին իշխանության օրակարգը և թիրախավորեին ընդդիմադիր գործիչներին. Գոհար Մելոյան

Ակնհայտ է, որ հերթական անգամ գործ ունենք ոչ թե իրավական գործընթացի, այլ իրավապահ համակարգի միջոցով իրականացվող քաղաքական հաշվեհարդարի հետ:

Միքայել Նահապետյան. «Հիմա փոխվում է զիբիլի ամանը, եւ մարդիկ նոր զիբիլի աման քչփորելուց ուրախացել են». «Հրապարակ»

Հայաստանի արեւմտամետներն այս օրերին հրճվանքով հայտարարում են. «Հայաստանում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) եւ Մեծ Բրիտանիայի Գաղտնի հետախուզական ծառայության (MI6) աջակցությամբ ստեղծվել է արտաքին հակահետախուզության նոր ծառայություն»։ Ի՞նչ նախադեպ է սա եւ ի՞նչ վտանգներով է հղի, կարո՞ղ է, օրինակ, նույն հաջողությամբ ռուսական ՊԱԿ-ը` ԿԳԲ-ն եւս Հայաստանում հակահետախուզական ծառայություն ստեղծել, թե նման իրավունք միայն արեւմտյան երկրներին

Թրամփը ստորագրել է 43 օր տևած շաթդաունն ավարտող օրենքը

«Ազատություն». ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը ստորագրել է օրենքը, որը դադարեցնում է ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար շաթդաունը: Մի քանի ժամ առաջ Ներկայացուցիչների պալատը կողմ էր քվեարկել դադարեցված պարենային օգնությունը վերսկսելու, հարյուր հազարավոր դաշնային աշխատողների աշխատավարձերը վճարելու և օդային երթևեկության կառավարման համակարգը վերականգնելու օգտին: Շաթդաունը տևեց 43 օր: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Ալենին՝ ոչինչ, իսկ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի տներ մասկի շոուով ներխուժում ու ձերբակալում են. փաստաբան

Այն, ինչ այս պահին անում են Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի նկատմամբ պետական խուլիգանության հերթական դրսևորումն է:

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում քննարկում է կազմակերպվել «Փաշինյանը -եկեղեցու և Սամվել Կարապետյանի հետապնդումները» թեմայով. Նարեկ Կարապետյան

Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող խորհրդի ղեկավար Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում քննարկում է կազմակերպվել, պալատի լորդ Ջեքսոնի կողմից «Նիկոլ Փաշինյանը – Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սամվել Կարապետյանի հետապնդումները» թեմայով։ Խորհրդարանի անդամներ, հոգևորականներ և մեդիա ներկայացուցիչներ միացել էին կարևոր քննարկմանը՝ նվիրված կրոնական ազատության և Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանության

«Ժամանակին էր պետք կարեւորել վարչապետի հետ աշխատանքը»․ Ալեն Սիմոնյանը՝ Հովիկ Աղազարյանին

«Բոլոր մարդկանց քաղաքական կարիերայում ինչ-որ բան է լինում, երբ դու գործոն ես դառնում եւ այդ կարեւոր պահը․․․ իրենք եւս գործոն դառան»:

Ռոբերտ Ամստերդամը Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում խոսել է Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման և իշխանությունների կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների մասին

Սամվել Կարապետյանի պաշտպան Ռոբերտ Ամստերդամը ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում խոսել է Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման և իշխանությունների կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների մասին: Հարցազրույցի համապատասխան հատվածը՝ հայերեն թարգմանությամբ.

Հայաստանի ո՞ր ծառայությունն է լաբորատոր հետազոտություն արել, ո՞ր կառույցը կարող է իր վրա վերցնել տվյալ ցորենի և դրանից ստացված՝ թեկուզ անասունների համար նախատեսված մթերքի անվտանգության պատասխանատվությունը. «Փաստ»

Կան մտավախություններ, որ ղազախական ցորենը կարող է որոշակի տոքսիններ (թունավոր նյութեր ու տարրեր) պարունակել, որոնք վտանգավոր են մարդու առողջության համար: Ընդգծենք, որ դա ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մեկը թունավորել է տվյալ ցորենը, այլ նման հավանականություն կա՝ բնակլիմայական որոշակի հանգամանքներով պայմանավորված: Իսկ թե ո՞վ է ստուգել, Հայաստանի համապատասխան ո՞ր ծառայությունն է լաբորատոր հետազոտություն արել,

«Երկու երկիր կա, որտեղից կարող են գնել արդեն խլված ՀԷՑ-ը՝ Թուրքիան ու Ադրբեջանը». Դավիթ Ղազինյան. 24News

ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Դավիթ Ղազինյանը վստահ է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 13-ի նիստով խլելու է «Տաշիր» ընկերությունների խմբից ՀԷՑ-ի լիցենզիան: Այս մասին նա ասել է 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ: Ըստ Ղազինյանի, ՀԷՑ-ի փաստացի խլումից հետո հնարավոր չէ, որ այն ազգայնացվի, ավելին, փորձ է կատարվելու վաճառել արտաքին որևիցե ներդրողի

ԱԺ-ում քվորում չկա, նիստը չի սկսվել

ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված է, որ գրանցումը պետք է մնա բաց՝ մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորներ կգրանցվեն եւ հնարավոր կլինի սկսել խորհրդարանի աշխատանքը։

Ծրագիրը տապալվել է. նախատեսված 284 դպրոցից 225-ը դեռ չի կառուցվել. «Ժողովուրդ»«Ժողովուրդ»

ArmLur.am-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ՀՀ կառավարության կրթական շինարարական մասշտաբային ծրագրերով նախատեսված էր կառուցել 284 դպրոց (որոշ դպրոցներ ծրագրից դուրս են հանվել), սակայն մինչ օրս կառուցվել է ընդամենը 59 դպրոց։ Դրանցից • 33-ը՝ ամբողջությամբ նոր է կառուցվել, • 26-ը՝ վերակառուցվել։ ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ծրագրի ավարտին մնացել է ընդամենը մեկուկես ամիս եւ պաշտոնապես

«Ցորենի օպերացիան» զուտ քաղաքական է

Դարձյալ պիտի մի բան գրեմ, որն «ընդդիմադիր թրենդի» մեջ չի: Խոսքը չարչրկված հարցի՝ ղազախական ցորենի մասին է: Ինձ թվում է՝ բացարձակապես անիմաստ է քննարկել, թե ո՞ր կարգի ցորեն է դա, եւ արդյո՞ք դրանից հնարավոր է հաց թխել: (Ուրիշ հարց, եթե 4-րդ կարգի ցորենը մեր վրա վաճառած լինեին որպես 1-ին կարգի): Հատկապես նրանք, ովքեր վերապրել են

Մարդկանց անվանում են «շան տղերք», ու դա խուլիգանություն չէ, իսկ դրան պատասխանելը խուլիգանությո՞ւն է». «Իմնեմնիմի» վարողները ձերբակալվեցին Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա

Ձերբակալությունից առաջ փաստաբան Ռուբեն Մելիքյանը փորձում էր մտնել Սամսոնյանի բնակարան և մասնակցել քննչական գործողություններին, սակայն դուռը նրա առջև այդպես էլ չբացվեց: Փաստաբան Արսեն Բաբայանը եւս գրել էր. «ԱԱԾ դիմակավորված անձինք, քննիչի մասնակցությամբ խուզարկություն են իրականացնում Վազգեն Սաղաթելյանենց տանը: Ես որպես փաստաբան մի քանի անգամ պահանջեցի, որ ներս թողնեն, սակայն ներսից քննիչը հրահանգեց համբերել…Դե ի՞նչ ասեմ, տղերք, համբերել ես հաստատ գիտեմ: Համբերելու եմ մինչեւ ձեր պատասխանատվության ժամը»։

Մենուա Սողոմոնյանը դիմում է Հիքմեթ Հաջիևին. «Շեշտում էիք, թե «արդար չի վիճակը», որ «տարածքներն օկուպացված են», որ «փախստականներ կան», և այլն, և հիմա դուք շատ ավելի վատն եք անում». «168 ժամ»

Այն ժամանակ մենք պոզիտիվ էինք տրամադրված և ասում էինք՝ եկեք լուծենք հարցը փոխզիջումներով։ Դուք հիմա փոխզիջումների անուն էլ չեք ուզում լսել։ Դուք հիմա կարծում եք, թե Հայաստանի Հանրապետությանը ստիպելով, ճնշելով, շանտաժով, սպառնալով, չխորշելով անգամ ոչնչացնելու բառամթերքից՝ մտածում եք, թե խաղաղություն կլինի։ Դա չի լինի։

Սուտ 22. «Երկրից արմատախիլ է լինելու կոռուպցիան ու վերջ»

Սկիզբը՝ այստեղ: 2018-ին, հեղափոխության հաղթական օրերին, Նիկոլ Փաշինյանի ամենաաղմկոտ եւ ամենահուզիչ խոստումը եղավ՝ «Կոռուպցիան Հայաստանում արմատախիլ ենք անելու եւ վերջ!»: Ժողովուրդը լսեց ոչ թե խոսք, այլ դատավճիռ։ Հույսի մեջ ապրող երկիրը հավատաց, որ վաղվանից կեղծ վարույթները, «ատկատները», գաղտնի ծրարներն ու պետական փողերի լվացման սխեմաները անցյալ են դառնալու։ Սակայն տարիներն անցան, եւ իրականությունը ցույց տվեց՝ այս

Կարգալույծությունը հիշեցնում է մեզ, որ Եկեղեցին ոչ միայն սրբերի համայնք է, այլև բժշկարան՝ որտեղ մեղքը դատապարտվում է, բայց մեղավորին տրվում է ապաշխարության հնարավորություն. Տեր Հեթում քահանա Թարվերդյան

Հոգևորականը, որը հրաժարվում է ենթարկվել իր թեմական եպիսկոպոսին կամ կաթողիկոսին, խախտում է եկեղեցական կարգը, նշում է Տեր Հեթում քահանա Թարվերդյանը

Պետական պարտքը չի կայունացել․ այն կրկնապատկվել է. Դավիթ Անանյան

«Պետական պարտքը չի կարելի չափել միայն միլիարդներով: Այն չափվում է պատասխանատվությամբ, վստահությամբ և ապագայի հանդեպ պարտավորությամբ»:

Գեւորգ եպիսկոպոս Սարոյան. «Լիահույս եմ, որ իրավիճակի հանգուցալուծումը հնարավոր է միայն երկխոսության և համերաշխության միջոցով»

Անձնապես այն համոզմանն եմ, որ Հայ Եկեղեցին հեշտորեն կարող է վերականգնել ամուսնացյալ եպիսկոպոսության ավանդույթը, որը գործել է մինչև 5-րդ դարի առաջին կեսը ներառյալ։ Սա նշանակում է, որ Հայ Եկեղեցում եպիսկոպոս և կաթողիկոս կարող էին դառնալ ոչ միայն կուսակրոնները, այլև ամուսնացյալները։

Սրբուհի Գալյանն ու Նազիկ Ավդալյանը քննարկել են ՔԿՀ-ներում առողջ ապրելակերպի խթանման, սպորտային նախաձեռնությունների ընդլայնման և դատապարտյալների ակտիվ կյանքի վերականգնման կարևորությունը

Անդրադարձ է կատարվել Արդարադատության նախարարության և «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի միջև համագործակցության հնարավորություններին։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031