Օրվա լրահոսը

«Ոնց էս ժուլիենը չկա». Տարօրինակ գրություն` ՔՊ-ի քվեաթերթիկի վրա

Մի դեպքում ընտրողը պատռել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիվ 3 քվեաթերթիկը, մյուս դեպքում` «Հայաստան» դաշինքի թիվ 24 քվեաթերթիկը։ Պատռված էր նաեւ «Ազգային ժողովրդավարական բեւեռի» թիվ 25 քվեաթերթիկը։

«Որակյալ կրթությունը կյանքի խոշոր ներդրում է». ԵՄ ֆինանսավորմամբ կրթաթոշակային ծրագրի 2021 թ. դասարանում ընդգրկված էր 34 ուսանող ԱլԳ 6 երկրներից

Շրջանավարտների 30 տոկոսը լրիվ կամ մասնակի կրթաթոշակ են ստացել աշխարհում հայտնի համալսարաններից

«Ահազանգեր են եղել կրկնաքվեարկությունների մասին»․ թիվ 2 ՏԸՀ-ում վերահաշվարկ է

Հանձնաժողովի նախաձեռնությամբ մի քանի ընտրատեղամասի վերահաշվարկ ենք անում՝ 2/01, 2/02, 2/03, 2/32

Ադրբեջանը մի ամբողջ սերունդ մեծացրեց հայի հանդեպ ատելությամբ. Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում

Երբ Ալիեւը հայտարարում է, որ հայերին շների պես պիտի քշել Արցախից՝ դա չի կարող խոսքի ազատություն լինել։ Դա ֆաշիզմ է։

«Դեսերտին» Հայաստանի ապագայի հարցն են որոշում

Ուժի ցուցադրության փուլ է, ամեն ինչ, կարծես, որոշվում է Հայաստանի փոխարեն Հայաստանում ընտրական գործընթացները պաշտոնապես ավարտվեցին: Ծավալվող ներքաղաքական իրադարձությունները երկրորդ պլան էին մղել տարածաշրջանային գործընթացները, որոնք Հայաստանի անվտանգային տեսանկյունից առավել կարեւոր են: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ կայացավ Պուտին-Բայդեն հանդիպումը, որը նախանշելու է առաջիկայում մեր տարածաշրջանում մթնոլորտի ձեւավորումը: Նկատենք, որ ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից առաջ Վլադիմիր

Համարում ենք տեղի ունեցած ընտրություններն ու ընտրությունների արդյունքները ոչ իրավաչափ. «Ազգային օրակարգ»

Նաև արդյունավետ չենք համարում մեր ներգրավվումը Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկման հետընտրական գործընթացում՝ հերթական անգամ կրկնելով վերջին 25 տարվա արատավոր պրակտիկան

«Մի թեթեւ սիրուն չէին գրել»․ 7 ձայն վերականգնվել է «Ինքնիշխան Հայաստանի» օգտին

Իսկ 2/06 ընտրատեղամասում վերահաշվարկի արդյունքում որեւէ փոփոխություն չի եղել

Ձերբակալվել է Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակած անձնավորությունը

 Մեր ունեցած տեղեկություններով, այսօր պարզվել է, որ այդ արարքը կատարել է Նիկոլայ Խ-ն, որն իր տան մոտից բերման է ենթարկվել Մարաշի բաժանմունք և ձերբակալվել:

Սոֆյա Հովսեփյան. Բարոյականությունը իջեցված է այնքան ցած, որտեղից չի երևում ո՛չ դրոշ, ո՛չ գույն, ո՛չ բովանդակություն, ո՛չ էլ մարդ…

Պայքարե՞լ արդյոք, շարունակե՞լ արդյոք, թե՞ տեղավորվել թվարկածս մասերից մեկում…

Անընդունելի և դատապարտելի ենք գտնում որոշ քաղաքական գործիչների և մի շարք հոգևորականների կողմից ընտրողների հասցեին հնչող վիրավորական արտահայտություններն ու պիտակավորումները. ՍԴՀԿ

ընտրողը հստակ պատգամ է ուղարկում առ այն, որ մեր ռազմագերիների տուն դարձի, ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերման, Արցախի խնդրի մշտական և արդար լուծման, Հայաստանի հանրապետության անվտանգության և ապահովության ամրապնդման կողքին, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և կաշառակերության դեմ պայքարը մնում են առաջնահերթություն և 2018 թվականին սկսված գործը պետք է հասցնել ավարտին:

Արարատի մարզպետի տեղակալներ են նշանակվել

Գևորգ Սիմոնյանը և Սերգեյ Ատոմյանը՝ Արարատի մարզպետի տեղակալներ

«Ձեր նպատակասլացությունն ու հայ ժողովրդի շահերին նվիրված ծառայելը դարձել են հաջողության հասնելու բանալին». Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Լուկաշենկոն վստահություն է հայտնել, որ Մինսկի և Երևանի միջև փոխգործակցությունը տարբեր ոլորտներում առաջիկայում էլ կզարգանա

Բաց մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում արևի տակ մնալ 18-22 րոպե, իսկ թուխ մաշկ ունեցողներին՝ 35-39 րոպե

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Բառացի ասացի՝ «Եթե ես դավաճան եմ, ապա այստեղ բոլորս ենք դավաճան». Արտակ Բեգլարյան

Դրանից հետո ոմանք սկսեցին տարածել, թե ես ժողովրդին ասել եմ «դուք եք դավաճան», այնինչ այդ պնդման ու իմ ասածի միջև բովանդակային տարբերությունը հսկայական է: Իհարկե, հանրահավաքի որոշ մասնակիցներ հետո մոտեցան ինձ ու պարզաբանեցին, որ վանկարկումները ինձ չէին ուղղված՝ ընդունելով թյուրիմացությունը:

Չեմ կարծում, թե այս պահին Արայիկ Հարությունյանի պռոշը ճաքում է, որ ինքը լինի Արցախի նախագահ. Սամվել Բաբայանի կուսակից. «Հրապարակ»

Պետրոսյանը չի էլ ուզում մտածել, որ Արցախը կարող է ընտրությունների գնալ․ «Այս պահի դրությամբ ընտրությունների մասին խոսելը․․․ ես չգիտեմ ինչ բառով բնութագրեմ։ Բանուգործ չունենք, պիտի մտածենք ընտրությունների մասին»։

Լիահույս ենք, որ ընտրված կուսակցությունների ներկայացուցիչներն ամեն ջանք կգործադրեն ողջ հայության մեջ համերաշխություն ապահովելու ուղղությամբ. «Ապագա հայկականը»

Ի թիվս այլ նպատակների, մենք պետք է ապահովենք Հայաստանի ինքնիշխանությունը, հակազդենք մեկուսացմանը եւ տարածաշրջանային ու համաշխարհային մակարդակներում ռազմավարական գործընկերությունների միջոցով կշիռ ձեռք բերենք, երաշխավորենք Արցախի ֆիզիկական անվտանգությունը եւ հաստատենք նրա իրավական կարգավիճակը, խթանենք մրցունակ տնտեսություն, որը ներգրավում է մարդկային ու ֆինանսական կապիտալ, եւ Հայաստանի ու Սփյուռքի փոխհարաբերությունները վերածենք փոխադարձության ու վստահության վրա հիմնված հարաբերությունների:

Ձեր գործող ընթացակարգերն այլևս չեն սպասարկում էքստրեմալ իրադրությունները, որոնցից մեկն էլ հայ-ադրբեջանական սահմանին կատարվողն է. Միքայել Մելքումյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Ի՞նչ աջակցություն կարելի է ակնկալել Ադրբեջանի և Թուրքիայի պես երկրներից, որոնք համավարակի օրերին սանձազերծեցին 44-օրյա արցախյան պատերազմը՝ ներգրավելով վարձկանների, խաղաղ հայ բնակչության դեմ օգտագործելով արգելված զինատեսակներ։

Սեյրան Օհանյան. «Մենք մեր մոտակա խնդիրը, կարելի է ասել, ստեղծված իրավիճակում կատարել ենք». «Հրապարակ»

Գիտեք, այս կարճ ժամանակահատվածում շատ դժվար էր հասնել հաջողությունների, մանավանդ որ հասարակության մեջ որոշակի տրամադրությունների առկայությունը, որն էդ պոպուլիստական աշխատանքի շնորհիվ այսօրվա իշխանություններն են սերմանել։ Այսինքն՝ մեր հասարակության մեջ ես տեսնում եմ հայրենասիրական դաստիարակության որոշակի անկում, ես տեսնում եմ հասարակությանը սեւի եւ սպիտակի բաժանում։ Այդ ամենը բերել է նրան, որ, իրականում, մոլորվածների թիվը մեր հասարակության մեջ բավականին մեծ քանակություն է կազմում։

Ճգնաժամի երեք պատճառները

Քաղաքական ճգնաժամը Հայաստանում չի ավարտվել եւ չէր կարող ավարտվել՝ անկախ նրանից, թե ով կհաղթեր ընտրություններում: Պատճառները մի քանիսն են, որոնցից կառանձնացնեմ երեքը: 1/ Չի կարող քաղաքական կայունություն լինել մի պետությունում, որն ընդամենը կես տարի առաջ կորցրել է Արցախի՝ հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքի 70 տոկոսը, որը տվել է 3700 զոհ (պաշտոնական տվյալներով), որը չի կարողանում

Ո՞ւր մնաց Փաշինյանի ճանապարհային քարտեզը. 15-ից չի կատարվել 9 կետ

Խոստացված ժամանակն արդեն մնացել է հետեւում, սակայն Փաշինյանը լռում է՝ չկա ոչ մի հաշվետվություն, որովհետեւ «ճանապարհային քարտեզ» կոչված միջոցառումների կատարողականը խիստ հիասթափեցնող է:

«Հայաստանի ժողովուրդը, չնայած պատերազմին հաջորդող դժգոհությանը, չի ցանկացել վերադարձ դեպի ավելի ավտորիտար անցյալ». Մայքլ Ռուբին

Սակայն նա գտնում է, որ Փաշինյանը չպետք է այս ձեռքբերումը մեկնաբանի որպես պատերազմի ընթացքում իր գործողությունների հավանություն:

Հինավուրց քաղաքակրթության օրրան այս երկիրը օխլոկրատիան չի կործանի. Քաջարանի համայնքապետ

Իսկ ովքեր ընտրեցին ողբի ու որբի հայրենիքը գիտակցաբար, թե անգիտակցաբար, թող պատրաստ լինեն մինչև վերջ տանելու իրենց ճշմարտությունը, և կրեն դրա հետևանքները ։

Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին իր մոտ է կանչել Լոռու մարզպետը և ներկայացրել հրաժարականի դիմում գրելու անօրինական պահանջ

Ըստ Արմեն Գևորգյանի` Օձուն համայնքի ղեկավարը հրաժարվել է կատարել Լոռու մարզպետի պահանջը, որից հետո պահանջը չկատարելու համար մարզպետարանի շենքում, 7-8 մարդու ներկայությամբ, նրան ծեծի են ենթարկել:

Երեւանի քաղաքապետի կարգադրությամբ Աջափնյակում ու Շենգավիթում ապամոնտաժվել են ապօրինի շինություններ

Որոշ հասցեներում ինքնակամ կառույցների սեփականատերերը խոստացել են խիստ սեղմ ժամկետներում սեփական միջոցներով քանդել ապօրինի կառույցները: 

560 լիտրի փոխարեն՝ 180 լիտր ջուր

Այսօր, ժամը մոտ 21.30-ին «Շոր-շոր» աղբյուրի պոմպակայանում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի լարումը կազմել է 5484 վոլտ, պահանջվող 6000-ի փոխարեն /լուսանկարը կցվում է/: Դրա պատճառով տեղադրված 4 խոշոր պոմպերից ներկայումս աշխատում է միայն 1-ը, մյուսները հնարավոր չէ միացնել՝ լարման կտրուկ անկման պատճառով: Արդյունքում, Երևանի Դավթաշեն, Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանները միջինը 560 լիտրի

Մի շարք ընկերությունների նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր

Այսօր՝ հունիսի 22-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է նիստ, օրակարգում հինգ հարց՝ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ», «ՌԱԴԻՈ ՀԱՅ», «ԷՖ ՆԵԹ» և «ԱՆԳԵՂ ՏՎ» ՍՊ ընկերությունների նկատմամբ  վարչական ակտերի ընդունման վերաբերյալ: Օրակարգի հաստատումից հետո, Հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության ներկայացուցիչը ներկայացնելով օրակարգային առաջին հարցը նշեց, որ Հեռարձակողների գործունեության մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է հեղինակազորված «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ»

Հայաստանում ժողովուրդն իր խոսքն ասաց, անկախ նրանից՝ համաձայն ենք դրա հետ, թե ոչ․․․

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Արտահերթ խորհրդարանական ընտրությունները շատ բուռն էին։ Այս ընտրություններում շատ է գրվել ու խոսվել թեկնածուների մասին, թե ով պետք է առաջնորդի Հայաստանը վերջին կործանարար պատերազմի, ժողովրդի անմխիթար վիճակի և Հայաստանի ու Արցախի տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների լույսի ներքո: Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ երեք տարի առաջ: Հայ ժողովրդի ճնշող

Բաց պահել ԲՀԿ գրասենյակները, լինել ժողովրդի կողքին. Ծառուկյանը հանդիպել է համակիրների հետ

Կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԲՀԿ-ն խորհրդարանում ներկայացված չի լինի: Անկախ այդ հանգամանքից, սակայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շարունակելու է անել հնարավոր ամեն բան երկրում հետպատերազմյան ճգնաժամը հաղթահարելու համար: Խորհրդարանում չլինել, չի նշանակում չզբաղվել քաղաքականությամբ: Այս մասին այսօր հայտարարել է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ քաղաքական թիմի հետ հանդիպման ժամանակ:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031