Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյանը՝ Օձունի համայնքապետին ծեծի ենթարկելու ու քաղաքական այլ հայացքներ ունեցողներին պաշտոնազրկելու մասին

Քաղաքական պաշտոններին պետք է լինեն քաղաքական մարդիկ, որոնք ունեն այնպիսի քաղաքական հայացքներ, ինչպիսին կառավարող քաղաքական ուժինն է։ Որովհետև շատ կարևոր է, որ քաղաքական պաշտոնների մարդիկ նույն ուղղությամբ տանեն պետական համակարգը և քաղաքականությունը մշակեն այն ուղղությամբ, որի մանդատը կառավարող ուժը ստացել է։

«Ուսումնասիրել նաև Արցախից դուրս բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունների ձևավորման ուղիները». Արայիկ Հարությունյան

«Կրթությունը մեր երկրի զարգացման ռազմավարական ուղղություններից մեկն է, այդ իսկ պատճառով ցանկացած կրթական ծրագիր պետք է իրականացվի միայն կարիքների գնահատման և առկա հնարավորությունների ու խոչընդոտների խորքային հետազոտության արդյունքում»

Թեւան Պողոսյան. «Ոնց որ ունենք, չէ՞, քաղաքական ուժի ներկայացուցիչ, որն ասել է՝ մոռացեք Արցախը»

Իրենք համարում են, որ Նիկոլ Փաշինյանը իրենց դավաճանել է, վաճառել է՝ ինչպես ուզում եք նկարագրեք, եւ այլեւս իրենցով չի զբաղվում, որ Հայաստանը իրենց մոռացել է, այլեւս չի մտահոգվում իրենցով: Եվ կապ չունի, թե այնտեղ ինչ սիրուն խոսքեր կամ թվեր են ասելու:

Ո՞ւմ անունից էր Տիգրան Արզաքանցյանը հանդիպել Նիկոլ Փաշինյանին

«Կուսակցության անունից որեւէ մեկը արտոնված չէ նման հանդիպման». Արամ Սարգսյան

Ուժի մեջ է մտել որոշում, որով Նևադա նահանգի դպրոցներում կդասավանդվի Հայոց ցեղասպանության մասին. ՀՅԴ Հայ դատի գրասենյակների կատարած աշխատանքների ամփոփագիր

Մենենդեսը հետաքրքրվել է, թե ինչ է անում Վաշինգտոնը՝ «էրդողանական Թուրքիային հակազդելու համար»։

«Նիկոլին ընտրողները հեղափոխական իներցիայի մեջ գտնվող մարդիկ էին». Կարինե Նալչաջյան

Քոչարյանական բեւեռի ընտրությունը շատ ավելի գիտակից ու բանական էր

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Իտալիայի նախագահը

Կցանկանայի վերահաստատել մեր երկրները միավորող անկեղծ բարեկամության կապերն առավել զարգացնելու ու խորացնելու իմ մտադրությունը:

Դատարանը մերժել է Ռուստամ Բադասյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը, Ամատունի Վիրաբյանի վերաբերյալ ընդհանուր իրավասության դատարանի վճիռը թողել անփոփոխ

Դատարանը վճռել էր վերականգնել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության նախկին տնօրենին իր պաշտոնում, ինչպես նաև՝ պատասխանող ՀՀ արդարադատության նախարարությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ գումար որպես պետական տուրք, պատասխանող ՀՀ արդարադատության նախարարությունից հօգուտ հայցվոր Ամատունի Վիրաբյանի բռնագանձել 50.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Կարճվել էր նաև պարոն Վիրաբյանի նկատմամբ 14․08․2020թ․ հարուցված քրեական գործը՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Ցավում եմ, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում անձամբ Ձեր թեկնածության գրանցումն ուժը կորցրած ճանաչվեց. Փաշինյանն՝ Արզաքանցյանին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, արտախորհրդարանական քաղաքական մի շարք ուժերի հետ քննարկումների շրջանակում, այսօր ընդունել է Տիգրան Արզաքանցյանին: Նիկոլ Փաշինյան – Հարգելի պարոն Արզաքանցյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Շնորհակալ եմ հանդիպման հրավերն ընդունելու համար: Ցավում եմ, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում անձամբ Ձեր թեկնածության գրանցումն ուժը կորցրած ճանաչվեց: Հույս ունեմ՝ վստահ եք, որ դա Հայաստանի օրենսդրության

«Հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ, ՀԷՑ-ի կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման տատանումների պատճառով». «Վեոլիա Ջուր»

Ջրամատակարարումը կվերադառնա հաստատված ժամանակացույցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի կողմից խնդիրը կարգավորելուց հետո:

Սահմանված ժամկետում տարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումներ. ԿԸՀ

Դիմումները համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև սույն թվականի հունիսի 23-ը՝ ժամը 11.00-ն:

Քայքայված վագոն-տնակը լքել է ևս մեկ ընտանիք

Խոնավությունից պոկված առաստաղ, քանդված հատակ, դեֆորմացված պատեր, կոմունալ հարմարությունների բացակայություն և ապագայի նկատմամբ անորոշություն… Լոռու մարզի Լեռնավան գյուղում ապրող Հակոբյանների ընտանիքը վագոն-տնակում մի ամբողջ կյանք է անցկացրել: Երկաթյա պատերի մեջ ապրելու համար ընտանիքից պահանջվել են երկաթյա նյարդեր: 27 քմ մակերեսով տարածքում երեք երեխա է մեծացել: Բազմանդամ ընտանիքի հայրը՝ Սամվելը, տարիներ առաջ փորձել է լուծում գտնել

«Քլոյանն ինձ անվանում է վիժվածք, խուլիգան, հանցագործ, լիրբ, էս վիժվածքներին ստեղից տարեք դուրս, տես ես քեզ ոնց եմ լացացնելու». Վստահված անձինք բողոքում են

Գապոյանը նաեւ պատմեց, որ ժամը 17-ին տեղամասում քարտուղարը չի եղել, որ գրանցի խախտումը՝ ԲՀԿ-ի վստահված անձը այնտեղ աշխատել է ՔՊ-ի համար. «Պարոն Քլոյանից պահանջում եմ, ասում եմ՝ ո՞ւր է քարտուղարը, որ արձանագրի խախտումը»: Թե ինչպես է արձագանքել Սագիս Քլոյանը՝ մանրամասները տեսանյութում են. «Դու ո՞վ ես, որ հարցնում ես, թե ուր է իմ քարտուղարը, գնացել ա շռելու»:

«Ես ոչ ապօրինի գույք ունեմ, ոչ ապօրինի հարստացած եմ, ոչ էլ առհասարակ այնքան հարուստ եմ, որ ինչ-որ մի բան էլ վերադարձնեմ». Արթուր Վանեցյան

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածուն անկեղծ չի համարում Նիկոլ Փաշինյանի մեկնած համագործակցության ձեռքը

«Մենք ասել ենք՝ Հայաստանում չունենք թշնամի և վստահաբար գնում ենք առաջ, ամեն ինչ պետք է անենք, որ մեր ուժերով կարողանանք դուրս գալ այս վիճակից». Դավիթ Սանասարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Մենք ձեզ քննադատել ենք նաև տարբեր հարցերով՝ սկսած հեղափոխության հարթակից տված խոստումների կիսատ մնացած հարցից, այն հարցից, որ նախկին իշխանությունները՝ ժողովրդին կեղեքած, թալանած և ժողովրդի վրա ուժ գործադրած իշխանությունները, ոչ միայն չեն գտնվում համապատասխան քրեակատարողականներում, այլ նաև հայտ էին ներկայացրել ժողովրդից խլելու ժողովրդի իշխանությունը:

«Крым наш» եւ «Я кадровый чекист». Արթուր Վանեցյանն իր աղմուկ հանած արտահայտությունների մասին

«Եթե բառացի ենք թարգմանում, նշանակում է՝ ասել եմ՝ Ղրիմը հայկական է: Ես, իհարկե, չէի կարող նման բան ասել»

Որոշում է կայացվել քրեական գործերը միացնելու և մեկ  վարույթում շարունակելու վերաբերյալ. ՔԿ-ն՝ Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակելու վերաբերյալ

2021թ. հունիսի 20-ին` ժամը 02:00-ից 10:00-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից կրակոց է արձակել Երևան քաղաքի Նորք-Մարաշ  փողոցում կայանված, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանին պատկանող «Լենդ քրաուզեր պռադո» մակնիշի ավտոմեքենայի վրա` պատճառելով գույքային վնաս:

Իշխանությունը չարձագանքեց, որ ականապատված քարտեզների դիմաց Մուրադովը բոլոր գերիներին է ցանկացել վերադարձնել. Արթուր Վանեցյան

2-3 օրում գերիներին վերադարձնելու իր հայտարարությունն, ըստ Արթուր Վանեցյանի, ամբողջական չի փոխանցվում

«Մենք ոչ միայն չենք սպասարկի, այլև դեմ կգնանք քաոսին, որ ուժի կողմից էլ այն հրահրվի». Միքայել Հայրապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Մարտահրավերներին դիմակայելու համար «Պահպանողական» կուսակցությունը պատրաստ է ցանկացած մարտահրավերի պարագայում սատար լինել և օգտակար լինել, որովհետև մենք բոլորս մեկ նավի վրա ենք:

«ՔՊ-ականները կֆինանսավորեն». վիճաբանություն՝ վերահաշվարկի ժամանակ. Սարգիս Քլոյանը արդարանում է, որ ընտրատեղամասի պարկը անորակ էր, միամիտ է պատռվել

«Անորակ պարկով, մի բարակ սոսինձ է քսած: Տեխնիկական ապարատների տակից քաշեցի հանեցի՝ միանգամից բացվեց: Ես նորմալ փակել եմ, բերեցի հասցրեցի այստեղ, որ հանձնեմ եղած-չեղածը, քաշեցի տակից, պարկը էսքան բացվեց: Բայց, փառք Աստծո, ամեն ինչ նորմալ էր»: Դիտարկմանը, որ նվազագույնը 300 հազար դրամով տուգանվելու է՝ Քլոյանը պատասխանեց. «Լավ են անում, թող անեն, ես օրենքին ենթակա մարդ եմ»:

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին՝ Ազգային տոնի առթիվ

Վստահ եմ, որ մեր երկրների միջև առկա կառուցողական երկխոսությունը կշարունակի ընդլայնվել՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես նշվում է նախագահ Սարգսյանի ուղերձում:

Հայ ազգային կոնգրես՝ վերապահումներով

«Զոմբիացումից» ամենաշատը պաշտպանված են կասկածներ ունեցող մարդիկ Վերջերս մի ֆիլմ էի նայում այն մասին, թե ինչպես են մարդկանց «զոմբիացնում»: Խնդրում եմ այդ բառը որպես հայհոյանք չդիտարկել՝ դա ընդամենը հոգեբանական տեխնիկա է: Գործնականում ցանկացած մարդուն կարելի է ներշնչել ցանկացած միտք, թելադրել որոշակի վարք, այդ թվում՝ ընկալումներ, որոնք խիստ հակասության մեջ են մտնում իրականության հետ, բայց ձեռնտու

Ցանկանում ենք, որ մարդիկ թևակոխեն հարատև կայունության ընթացք: Դրա պատասխանատուն, իհարկե, բոլոր ժամանակների իշխանությունն է. Տիգրան Ուրիխանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Եթե մեր առաջարկներով կարող ենք նպաստել Հայաստանի Հանրապետության զարգացմանը, դա մեզ համար կլինի գոհացուցիչ

Ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը Հայաստանի 13-րդ օլիմպիականն է

Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում այս պահին կա արդեն 13 մարզիկ

«Ընտրություններով չեն լեգիտիմացվել Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի կողմից արված բոլոր սխալները». Արթուր Վանեցյան

Ի՞նչ արդյունք կունենար ընդդիմությունը, եթե երեք նախագահները միավորվեին

Դուք ներդրում եք ունենում հասարակության համախմբման գործում՝ հանուն երկրի արժանապատիվ ապագայի. Համայն Ռուսիո Պատրիարքը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

«Զգալի ջանքեր եք գործադրում, որպեսզի Ձեր հայրենակիցները չմոռանան իրենց հոգևոր արմատները, հարգանքով վերաբերվեն ազգային պատմությանն ու մշակույթին, հոգատարությամբ պահպանեն նախնիների ժառանգությունը»

2/03-ում պատռել էին «Վերելք»-ի, ՔՊ-ի, «Զարթոնք»-ի, ՀԱԿ-ի քվեաթերթիկը

Այդ տեղամասում անվավեր քվեաթերթիկների թիվը 5 էր։

Միանվագ 500,000 դրամ օգնություն կտրամադրվի պատերազմում վիրավորված և ամբուլատոր պայմաններում բուժում ստացած անձանց. Արայիկ Հարությունյանը ստորագրել է կառավարության որոշումը

Դրամական օգնություն ստանալու համար շահառուները հուլիսի 5-ից կարող են դիմել ԱՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված մասնագիտացված հանձնաժողովին կամ զանգահարել գերատեսչության թեժ գիծ՝ 30-03 կարճ համարին:

8 ամիս էր պետք, որ կառավարության հանձնաժողովը դիմակ-ռեսպերատորի բիզնես նախագիծը մերժեր

Դիմակը, որը կարող էր փրկել մարդկային կյանքեր, կառավարության աջակցման ծրագրերով հավանության չի արժանացել: Գործարար Ալեքսան Կարոյանն ունենալով բիզնես գաղափար, մեծ ոգեւորությամբ ու հավատով մասնակցել է կառավարության կազմակերպած բիզնես դասընթացին ու ներկայացրել է բիզնես ծրագիր՝ հույս ունենալով, որ իր արտադրած ռեսպերատոր դիմակները կփրկեն մարդկային կյանքեր, կկանխեն կորոնավիրուսի տարածումը: Այդ օրերին կառավարությունը բիզնեսը խթանելու եւ նաեւ կորոնավիրուսի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031