Օրվա լրահոսը
Արցախի մեր հայրենակիցներից շատերը չգիտեն նաև, որ վերադարձի իրավունքը չի վերանում քաղաքացիություն ստանալու դեպքում. Արման Թաթոյան
«Անհրաժեշտ է դառնալ ՀՀ լիիրավ քաղաքացի և օգտվել բոլոր, այդ թվում՝ ընտրելու իրավունքից»
Ռուսաստանը պատրաստ է տարբեր ձևաչափերով քննարկել Հայաստանի հնարավոր մտահոգությունները երկկողմ հարաբերությունների վերաբերյալ. Զախարովա
Նա մեկնաբանել է նաև Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմի» մասին մեղադրանքները։
Հանրային քննարկման է ներկայացված առաջիկա 5 տարիների Գիտության զարգացման ռազմավարությունը. Ժաննա Անդրեասյան
Նիկոլ Փաշինյանը «Գիտուժ»–ի անդամների հետ քննարկել է գիտության ոլորտի զարգացմանը միտված առաջիկա քայլերը
Գիտեի՞ք, որ Գրիգոր Լուսավորիչը Նեապոլի երկնային հովանավորներից է. «Նիդերլանդական Օրագիր»
Հարյուրավոր կիլոմետրեր Հայաստանից հեռու, Նեապոլի պատմական կենտրոնի նեղ փողոցներից մեկում՝ Via San Gregorio Armeno-ում, գտնվում է մի եկեղեցի, որը պահպանում է ոչ միայն իտալական հավատքի ավանդույթը, այլև հայ հոգևոր պատմության մաս է կազմում։ Այդտեղ է գտնվում Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը՝ գանգի ոսկորները, որոնք դարեր շարունակ իտալական հավատացյալների և հայ ուխտավորների երկրպագության առարկան են դարձել։ Գրիգոր
Գևորգ Պապոյանը Սաուդյան Արաբիայի Զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրենի հետ քննարկել է ՀՀ-ում ներդրումներ կատարելու հնարավորությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնում է. «Հանդիպեցի Սաուդյան Արաբիայի Զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Սուլթան բին Աբդուռահման Ալ Մարշադի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկեցինք հիմնադրամի կողմից Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրությունը ներդրումային համագործակցության խորացման, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ»։
Աբովյան քաղաքից դանակահարված 2 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց. Վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է. Shamshyan.com
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչություն ահազանգ է ստացվել «Աբովյան» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ դանակահարության հետևանքով «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները
Սոցհարցում Թուրքիայում. Էրդողանը դժվար կացության մեջ է
Թուրքիայում գործող «Gündemar Araştırma» հետազոտական ընկերությունը հնարավոր ընտրությունների վերաբերյալ սոցհարցում է իրականացրել: Հոկտեմբերին անցկացված սոցհարցման մասնակիցներին ուղղվել է հետևյալ հարցը՝ «Եթե այս կիրակի խորհրդարանական ընտրություններ լինեն, ո՞ր կուսակցության օգտին կքվեարկեք»։ Պատասխանների արդյունքներից պարզ է դարձել, որ Թուրքիայում իշխող կուսակցությունը զիջող դիրքերում է հայտնվել: Ըստ այդմ՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) օգտին պատասխանել է մասնակիցների
Մեկնարկել են «Մեր ձևով» շարժման երիտասարդական կենտրոնի աշխատանքները
Երևանում` Տերյան 54/1 հասցեում մեկնարկել են «Մեր ձևով» ժողովրդական շարժման երիտասարդական կենտրոնի աշխատանքները: Անելու ենք` Մեր ձևով: «Մեր ձևով» ժողովրդական շարժում
«Այս պայմաններում ինչպե՞ս կարող ենք չարձագանքել, որ Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ է». Գայանե Պապոյան
Փաստաբան Գայանե Պապոյանը գրում է. «Ժամանակ առ ժամանակ անդրադառնալու եմ նրան, թե ինչպիսին է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով դատական պրակտիկան՝ ցույց տալու համար, որ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կայացված դատավճիռն աղերս չունի արդարադատության հետ և, որ վերջինս ԴԱՍԱԿԱՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ Է։ Հիշեցնեմ, որ Դ. Համբարձումյանին դատարանը մեղավոր է ճանաչել և պատիժ նշանակել 6
Աբովյան քաղաքում դանակահարություն է տեղի ունեցել
Աբովյան քաղաքում դանակահարություն է տեղի ունեցել։ ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ նոյեմբերի 10-ին ժամը 17.17-ին ՕԿԿ զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Աբովյան քաղաքի, կինոյի շենքի հատվածում դանակահարված քաղաքացի կա, ով արնահոսում է։ «Մեկնել են խմբեր ոստիկանության տարբեր ստորաբաժանումներից։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու և բացահայտելու ուղղությամբ»,- նշեցին ՆԳՆ-ից։
ՄԱԶԾ-ի և ԵԱՀԿ-ի կողմից իրականացվող նախաձեռնությունը միտված է ստեղծել արդյունավետ և հաշվետու կառույցներ
2025 թվականի նոյեմբերի 10-ին ԵՄ-ն մեկնարկել է նոր եռամյա ծրագիր՝ «Հաշվետու, արդյունավետ և գենդերազգայուն ինստիտուցիոնալ կառուցակարգեր ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում և փրկարար ծառայությունում» (AEGIS), որը նպատակ ունի բարձրացնել ՆԳՆ ինստիտուցիոնալ և մասնագիտական կարողությունները՝ մասնավորապես ոստիկանությունում և փրկարար ծառայությունում։ AEGIS ծրագրի մեկնարկը համընկել է կարևոր իրադարձության հետ՝ Հայաստանի Հանրապետությանը ԵՄ-ի կողմից մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների պլանի հանձնումը,
«Նյուզ Մաքս»-ը հետաքրքրված է Հայաստանի քաղաքական, տնտեսական և տարածաշրջանային գործընթացների լուսաբանմամբ
Փաշինյանն ընդունել է «Նյուզ Մաքս» մեդիա հոլդինգի հիմնադիր Քրիստոֆեր Ռուդիին
«Վանի հայկական մշակութային արժեքները մեկը մյուսի հետևից ոչնչանում են». Թուրք մասնագետ
Վանի պատմական շինությունները շարունակում են մնալ կործանման վտանգի առաջ։ Քաղաքի հայկական մշակութային ժառանգության մեծ մասը տարիների անտարբերության և անխնամության պատճառով հայտնվել է անմխիթար վիճակում է։ Տուրիզմի մասնագետ Մուրաթ Բեյազը, անդրադառնալով Թուրքիայում մշակութային ժառանգության հետ կապված խնդիրներին, նշել է, որ եթե այս հուշակոթողները վերականգնվեն, ապա 20 տարի նույն տեղում դոփելուց հետո Վանի զբոսաշրջությունը կարող է կրկին
Իրանում աննախադեպ երաշտ է. իշխանությունները քաղաքացիներին կոչ են անում ջրի պաշարներ կուտակել
«Ազատություն». Իրանում, այդ թվում՝ մայրաքաղաք Թեհրանում աննախադեպ երաշտ է․ ռեկորդային ցածր տեղումների պատճառով ջրամբարները գրեթե դատարկ են, իշխանությունները կոչ են անում քաղաքացիներին ջրի պաշարներ կուտակել։ Նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը կարող է տարհանվել, եթե մոտ ապագայում անձրևներ չլինեն։ Երեկ տեղական լրատվամիջոցները հաղորդել էին, որ բնակչության թվով երկրորդ քաղաքը՝ հյուսիսարևելյան Մաշհադը սնուցող ամբարտակներում երեք
Միջնորդությունը բավարարվել է. գողության մեջ մեղադրվողը հանձնվել է Անդորրայի իրավասու մարմիններին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Անդորրայի Իշխանապետության (Անդորրա) իրավասու մարմնի միջնորդությունը. գողության մեջ մեղադրվող Զ.Գ.-ն հանձնվել է Անդորրայի իրավասու մարմիններին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակը և Հանրապետության Հրապարակի շինարարության մեկնարկի 100-ամյակը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ կարևոր իրադարձությունների 2026-2027 թթ. օրացույցում
Սամարղանդում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանը որոշում է կայացրել ընդգրկել հայ ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի (1876-1953թթ․) ծննդյան 150-ամյակը, ինչպես նաև Երևանի՝ Հանրապետության Հրապարակի շինարարության մեկնարկի (1927թ․) 100-ամյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027թթ. օրացույցում: 1998թ. ի վեր Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում ներառվել է Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված 31 հոբելյանական
Մեր ամսագրերի՝ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ներգրավվածությունն ունի ռազմավարական և անվտանգային նշանակություն. Ժաննա Անդրեասյան
Գիտությունների ազգային ակադեմիայում գիտական հանրությունը նշել է Գիտության միջազգային օրը, որը կրում է «Հանուն խաղաղության և զարգացման» խորագիրը:
Ինչպե՞ս հաշտեցնել Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակություններին․ ռուսական միջնորդությանը երկու երկրներում էլ բացասական են վերաբերվում․ հետազոտություն
Հաշտության իրենց նախաձեռնություններում, ըստ հետազոտության, կառավարություններն ավելի առաջ են անցել, քան հասարակությունները պատրաստ են
Հայաստանում հաստատվել է գրիպ A-ի H3N2 ենթատեսակը
✅ Գրիպ A (H3N2) Հայաստանում 2025–2026 թթ. սեզոնի 45-րդ շաբաթվա ընթացքում լաբորատոր հետազոտություններով հաստատվել է գրիպ A-ի H3N2 ենթատեսակը։ ‼️ ՀՎԿ ազգային կենտրոնը կրկին հորդորում է հիվանդություններից և բարդություններից խուսափելու համար՝ 📍Պատվաստվեք սեզոնային գրիպի դեմ (դիմեք պոլիկլինիկա կամ ամբուլատորիա), 📍Խուսափեք շփումից շնչառական վարակով մարդկանց հետ, 📍Հիվանդության դեպքում մնացեք տանը, երեխաներին նույնպես մի՛ ուղարկեք դպրոց կամ
«Ալիեւին առաջարկում եմ նայել բոլոր ցարական քարտեզները, որեւէ մեկի մեջ կարո՞ղ է գտնել Ադրբեջան անունը, այդպիսի երկիր գոյություն չի ունեցել մինչեւ 1918 թիվը»․ Ռուբեն Գալչյան
«Իրենք թուրքերի իրավահաջորդներն են, իրենց լեզուն էլ թուրքերենն է։ Ադրբեջանն ասում է՝ մենք 3000 տարվա ժողովուրդ ենք, բայց մինչեւ 1800 թվականի վերջերը թուրքերեն լեզվում գրավոր ոչ մի բառ գոյություն չի ունեցել։ Իրենք բոլորը գրում էին պարսկերեն լեզվով»։
Փաշինյանը կարևորել է բանակի շարունակական արդիականացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարությունում հանդիպում է ունեցել Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ։ Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը կարևորել է բանակի շարունակական արդիականացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը։ Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել ՀՀ ԶՈւ զարգացման ռազմավարական տեսլականին, անվտանգության նոր միջավայրի գնահատմանը, արդյունավետ կառավարմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը և այլ հարցերի։ Երկրի ղեկավարը
Սպանության փորձ Գյումրիում․ կնոջը ծեծել էր մուրճի փայտե պոչով
45-ամյա տղամարդը հրաժարվել է սթափության զննություն անցնելուց․ նրա նկատմամբ կայացվել է անհետաձգելի միջամտություն կայացնելու որոշում։ Նրան ձերբակալել են։
10 ամսվա ընթացքում պետությանն է վերադարձրել ավելի քան 15 միլիոն դոլարին համարժեք գույք և դրամական միջոց
Դատախազությունը, 2025 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, պետությանը կամ համայնքին է վերադարձրել 15 միլիոն 545 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 5 միլիարդ 947 միլիոն դրամ արժեքով գույք և դրամական միջոց: Դրանցից 5 միլիարդ 697 միլիոն դրամը գույքերի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների հանրագումարն է, մնացածը՝
Արմեն Գրիգորյանը ԶՈւ ղեկավար կազմի հետ օպերատիվ հավաքի ընթացքում ներկայացրել է ՀՀ համապարփակ պաշտպանության տեսլականն ու դրա շուրջ տարվող աշխատանքները
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 10-ին ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի հետ անցկացվող օպերատիվ հավաքի ընթացքում հանդես է եկել բանախոսությամբ: Բանախոսության ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի տեսլականն ու դրա շուրջ տարվող աշխատանքները: Հանդիպման երկրորդ հատվածում ԱԽ քարտուղարը պատասխանել է ներկաների հարցերին: ՀՀ ԱԽ գրասենյակ
Գարեգին Երկրորդի հրաժարականի և Արշակ արքեպիսկոպոսի կարգալուծության պահանջի մասին տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում. Եսայի քահանա Արթենյան
Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող անպարկեշտ բովանդակությամբ տեսանյութերի հետ կապված հարցի ուսումնասիրության և եզրակացություն ներկայացնելու համար ստեղծել է հանձնախումբ՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկները: Այս մասին «Ազատությանը» հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը: Նա նաև հերքել է Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հրաժարականի և Արշակ արքեպիսկոպոսի կարգալուծության պահանջի
«Բաքվի հայակեր առաջնորդն Արցախը հայաթափելուց հետո «ոգեկոչում» է Էնվերին Ստեփանակերտի մեջ եւ հարց է ուղղում հայությանը՝ չվախենալ «ադրբեջանցիների վերադարձի» պրոյեկտից»
«Այսօր էլ հայաստանյան պետական քաղաքականությունը ցեղասպանության զսպման ու կանխարգելման առումով անհամարժեք է եղած իրավիճակին ու գործող սպառնալիքներին,- ասում է Մարիամ Ավագյանը։
Անընդունելի է ՀՀ-ում փաստաբանների աշխատանքի վրա ազդող օրենսդրական փոփոխությունների ընդունումը. CCBE-ի կոչը կառավարությանը
Եվրոպայի փաստաբանների և իրավաբանական միությունների խորհուրդը (CCBE)-ն անընդունելի է համարում ՀՀ-ում փաստաբանների աշխատանքի վրա ազդող օրենսդրական փոփոխությունների ընդունումը՝ առանց Փաստաբանների պալատի հետ բովանդակալից խորհրդակցությունների: Հետևաբար, մենք կոչ ենք անում ՀՀ իրավասու մարմիններին ապահովել Փաստաբանների պալատի լիարժեք ներգրավվածությունը փաստաբանների մասնագիտական գործունեությանը անմիջականորեն ազդող ցանկացած օրենսդրական նախաձեռնությանը, այդ թվում՝ հարկային փոփոխություններին վերաբերող, նրանց մտահոգությունները լուծելու և անհրաժեշտության
Հանրային տրանսպորտում Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների ստուգայցերը շարունակվում են
Շնորհակալություն բոլոր քաղաքացիներին, ովքեր պատասխանատվությամբ կատարում են իրենց ուղեվարձի վճարումները․ ձեր աջակցությամբ հանրային տրանսպորտը դառնում է ավելի հարմարավետ ու ժամանակակից: Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շարունակում են ստուգայցերը հանրային տրանսպորտում։ Երևանի քաղաքապետարան
Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզիին բանտից ազատ արձակելու միջորդությունը բավարարվել է. նա կգտնվի դատական վերահսկողության ներքո
Փարիզի վերաքննիչ դատարանը բավարարել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին բանտից ազատ արձակելու միջնորդությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Նիկոլա Սարկոզին ազատ կարձակվի և կգտնվի դատական վերահսկողության ներքո», – ասվում է հաղորդագրության մեջ։ Ֆրանսիայի նախկին նախագահը բանտային կյանքը մղձավանջ է անվանել: «Ցանկանում եմ հարգանքի տուրք մատուցել բանտի աշխատակիցներին, որոնք բացառիկ մարդկայնություն ցուցաբերեցին և այս մղձավանջը դարձրին
Թումոն հայկական բրենդներից մեկն է, որն արտահանվում է այլ երկրներ. ԵՄ պատվիրակության ղեկավար
Ի թիվս այլնի՝ նա անդրադարձավ նաեւ վիզաների ազատականացմանը: ԵՄ պատվիրակության ղեկավարն ասաց, որ ներկայումս ԵՄ-ն միայն Հայաստանի հետ է քննարկում վիզաների ազատականացման հարցը, ինչը երկկողմ հարաբերությունների առումով կարեւոր նվաճում է։

















































