Օրվա լրահոսը
«Վստահ չեմ ՝ էդ օրը խոսել գիտեի, թե՝ ոչ, դրա համար լավ չեմ հիշում»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Արծվաշենի հարցի մասին
Ռուբեն Ռուբինյանն ասաց՝ անկլավային հարցերը պետք է որոշվեն սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի շրջանակներում։
Լուսագյուղի բնակիչները թույլ չեն տվել ապամոնտաժել Վերի վանք եկեղեցու մոտ տեղադրված խաչքարերը. «Փաստինֆո»
Լուսագյուղի բնակիչները թույլ չեն տվել ապամոնտաժել Վերի վանք եկեղեցու մոտ տեղադրված խաչքարերը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Լուսագյուղի վարչական ղեկավար Քաջիկ Զաքարյանը։ Վարչապետի աշխատակազմից հրաման է եկել Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարան՝ հրդեհային անվտանգության նկատառումներով համայնքում տեղադրված որոշ խաչքարեր ապամոնտաժելու վերաբերյալ։ Զաքարյանի խոսքով՝ նույնիսկ չեն իմացել, թե ովքեր են։ «Թողեցին, գնացին։ Ժողովուրդը կանգնեց, ոչ էլ
Իսրայել Հակոբկոխյան. «Ես օլիմպիական խաղեր չեմ կրել: Իմ ցանկությունն է, որ որդիս կրի»
Հարությունի հաղթանակները մեր երկրին ոչինչ չեն կարող տալ, մինչեւ երկիրը չազատագրենք: Հիմա չեմ կարող ասել, թե երկրին ինչ կարող է տալ: Առայժմ իրեն է տալիս, որ ինքն ավելի ոգեւորվի, ավելի լավ մասնակցի ու մեր ազգին ավելի լավ ներկայացնի։
6 շաբաթ շարունակ 16 թիմեր պայքարում էին լազերային մարտերում չեմպիոնի կոչման համար. հաղթողները հայտնի են
Կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերում կիրառվեցին «Անգղ» մարզակրթական հասարակական կազմակերպության ԱԹՍ-ները` համալրելով խաղային սցենարները օդային հետախուզությամբ:
Համաձայն չեմ Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդմանը, որ իբր 2020-ի հուլիսին ՀՀ-ն Տավուշում սահմանային սադրանքի է դիմել. Ռուբեն Ռուբինյանը պատասխանում է Ջեյհուն Բայրամովին
Լրագրողների հարցին՝ մի՞թե Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Արցախը Հայաստան է և վերջ չհանգեցրեց պատերազմի, Ռուբեն Ռուբինյանն այսպես պատասխանեց․ «Ռոբերտ Քոչարյանն էլ մինչ օրս ասում է, որ Ղարաբաղը 1988-ից ՀՀ-ի մասն է։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի և իր գործընկերների տրամաբանության՝ ինքը պատերա՞զմ է հրահրել»։
«Մարտական դիրքերը թողնելու բանավոր հրաման է տվել». ԳՇ նախկին պետի տեղակալ Արշակ Կարապետյանի նկատմամբ հեռակա վարույթ կիրականացվի
Դա անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետևանքներ, այն է՝ մայիսի 16-ին յուրային ստորաբաժանումները դուրս են եկել մարտական դիրքերից, իսկ հակառակորդը 2021 թվականի մայիսի 17-ին դիրքավորվել է նշված մարտական դիրքերում, հրաժարվել է դուրս գալ ներխուժած հատվածներից՝ ՀՀ ինքնիշխան տարածքից՝ վերահսկողության տակ վերցնելով տարածքի մի մասը:
ՀՀ-ին վերադարձվել Արարատում գտնվող՝ ավելի քան 158 միլիոն դոլար արժեքով շուրջ 5330 հա մակերեսով հողատարածք
Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարատի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող՝ շուրջ 5330 հա մակերեսով հողատարածքները «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու վերաբերյալ փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Արարատի նախկին մարզպետ Ա.Ս.-ն, օգտագործելով պաշտոնեական դիրքը, իրավական ակտերի պահանջների խախտմամբ, 2006 թվականի հոկտեմբերի 5-ի որոշմամբ՝ Արարատի
«Փոքր կազմով ընտանիքներն էլ են բնակարան ձեռք բերում, մեր մտավախությունը փարատվում է». փոխնախարարը՝ արցախցիների բնակապահովման ծրագրի մասին
«Տեղահանված ընտանիքներից ունենք շուրջ 30 հազար անձ, որոնք կայուն եկամուտ ունեն Հայաստանում։ Եվ սա այն պայմաններում, երբ Ղարաբաղում զբաղվածություն է ունեցել 37 700 հոգի, կարծում եմ՝ սա բավականին լավ ցուցանիշ է»։
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է իրավունքի քաղաքականացման վտանգավոր միտումները՝ նշելով, որ դա կարող է խորացնել հասարակական բևեռացումը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 10-ին ընդունել է Լիբերալ քաղաքականության դպրոցի սաներին։ Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները քննարկելու, փորձի փոխանակման և դրանց լուծման հնարավոր ուղիներ որոնելու տեսանկյունից։ «Երիտասարդների մասնակցությունը հանրային գործընթացներին պետք է լինի ոչ թե ձևական, այլ՝ բովանդակային: Կարևոր է, որպեսզի հնարավորություն ունենաք Ձեր
Վազգեն Բադալյան. «Թիմային պայքարում Եվրոպայում երկրորդ տեղերը զբաղեցնելը պատահական չի լինում»
Թե 20, թե 23 տարեկանների մեջ թիմային երկրորդ տեղ զբաղեցնելը Եվրոպայում պատահական չի լինում։ Բայց անկեղծ ասեմ, ինձ համար դա այնքան էլ առաջնային չէ։ Կարեւորն այն էր, որ իրենք ռինգում անեին այն, ինչ գիտեն ու կարող են։
Թալինի սխեման․ ինչպես է Տավրոս Սափեյանը տարիներ շարունակ համայնքի հաշվին «գազալցվում». AntiCor հետաքննություն
«Սա դասական համակարգային կոռուպցիոն ցանցի օրինակ է՝ որտեղ ընտանեկան կապերը թեև տեղափոխվում են կուսակցական դաշտ, սակայն պահպանվում են համայնքի միջոցներին»
Թոշակառուներին վճարվող «քեշբեքերը» հարկման ենթակա չեն․ ՊԵԿ նախագահի տեղակալ
Դրանք համարվում են նվազեցվող եկամուտներ
Ավելի շատ սպառում ենք, քան արտադրում, ավելի շատ ներմուծում ենք, քան արտահանում: Այս մոդելը չի կարող ապահովել անկախություն. Միասնության թևեր
ԴԻՏԱՐԿՈւՄ 2 📈Մենք այսօր կանգնած ենք մի վտանգավոր իրողության առջև։ Մենք ավելի շատ սպառում ենք, քան արտադրում, ավելի շատ ներմուծում ենք, քան արտահանում, իսկ այս մոդելը չի կարող ապահովել ոչ տնտեսական, ոչ քաղաքական անկախություն։ «Միասնության թևերի» կողմից 2025թ․ հունվար–սեպտեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշների վերլուծությունը: Միասնության թևեր
Ֆրանկոֆոն հեղինակների 4 նոր գիրք գումարած՝ «Գոնկուր- Հայաստանը». Մեկնարկում է Francofest-ը
Հայաստան կժամանի Պասկալ Բրուքները, որի գրքի հիման վրա Ռոման Պոլանսկին նկարել է իր հայտնի «Դառը լուսին» ֆիլմը
Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 1600 քմ ընդհանուր մակերեսով 2 հողամաս
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հուլիսի 13-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի և երկու ֆիզիկական անձանց՝ Գլաձոր համայնքի Գետափ 29-րդ փողոցի 4-րդ և 6-րդ հողամասերի աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով: Հակակոռուպցիոն դատարանի վճռով՝ Գլխավոր դատախազության հայցը բավարարվել էր. դադարեցվել էր վերոնշյալ հողամասերի նկատմամբ ֆիզիկական երկու անձանց սեփականության
Գիտե՞ք քանի առաջնակարգ դասախոս է հեռացվել օրինակ Վ. Բրյուսովի համալսարանից՝ ընդդիմադիր հայացքների համար. Նարեկ Կարապետյան
Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող խորհրդի ղեկավար Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը ՔՊ-ից արձագանքում են, որ երկրում գործարաններ կառուցելով , շրջաններում աշխատատեղեր ստեղծելով իրենք չեն զբաղվում, որովհետև ուշադրություն… նրանք զբաղվում են կրթությամբ: Գիտե՞ք քանի առաջնակարգ դասախոս է հեռացվել օրինակ Վ. Բրյուսովի համալսարանից ընդդիմադիր հայացքների համար: 2՞, 3՞: 40 դասախոս:
Խաչատուրյան քույրերի պաշտպանները խնդրում են փոխել խափանման միջոցը, դադարեցնել հոր սպանության գործով նրանց հետապնդումը
ժամանակն է վերջ դնել այս դժվարին գործին և մեր հաճախորդներին հնարավորություն տալ նոր կյանք սկսել ողբերգությունից գրեթե 7,5 տարի անց՝ թե՛ քույրերի, թե՛ բոլոր տուժածների համար»
Այս ռուսական 3-րդ կարգի ցորենը, որի մասին նշել էր քաղաքացին, արդեն դարձել է ալյուր, այնուհետև հաց ու բոլորդ կերել ենք. Պապոյան
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ֆեյսբուքյան գրառումը Իմիջիայլոց, այս ռուսական 3-րդ կարգի ցորենը, որի մասին նշել էր քաղաքացին, արդեն դարձել է ալյուր, այնուհետև հաց ու ԲՈԼՈՐՍ կերել ենք։ Ու ինչպես տեսնում եք՝ ոչ մեկը չի թունավորվել։ Հ.Գ. 1000 տոննան շատ ավելի քիչ է, քան մենք ամեն օր սպառում ենք։
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց
Նախորդ դատական նիստում ներկայացվել էին ծավալուն հարցադրումներ եւ այդ հարցադրումների պատասխաններն էլ ներկայացվել էին ծավալուն եղանակով։
Պատերազմի ընթացքում զորամասերը բառիս բուն իմաստով կազմաքանդել են՝ մի գումարտակ հարավ են ուղարկել, մյուսը՝ հյուսիս, բրիգադի ՀՕՊ-ը՝ կենտրոնական ուղղություն, հակատանկային մարտկոցը՝ լրիվ այլ. Տիգրան Աբրահամյան
Մի պատերազմի ընթացքում 3-4 պատերազմ պարտվելու տապալումներ են եղել, որի գլխավոր պատասխանատուն (ները) ոչ միայն ազատության մեջ են, դեռ մի բան էլ հոխորտում են, տարօրինակ ինքնավստահություն դրսևորում:
«Ոչ թե PR ակցիա պիտի անեն, այլ պարզաբանում պետք է մտցվի՝ դա իրականում անասնակեր ցորե՞ն է․ ասում են՝ չորրորդ կարգ է»․ Գառնիկ Դանիելյան
Ըստ պատգամավորի՝ սա ապաշրջափակում չէ, քանի որ Վրաստանով է ցորենը ՀՀ եկել։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 11-ի ցերեկը, 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ին սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 11-ի ցերեկը, 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 16-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, գիշերը լեռնային գոտիներում ձնախառն անձրևի տեսքով։ Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքի նոյեմբերի 12-ի բազմամյա կլիմայական
«Ղարաբաղից տեղահանությունն այն բացառիկ դեպքն է, որ մարդիկ մնացել են Հայաստանում, մեծամասնությունն այստեղ է, մեկնել է փոքրամասնությունը». Արմեն Ղազարյան
«Որքան էլ մեր տեղահանված հայրենակիցներին փորձենք բացատրել, որ ՀՀ քաղաքացիություն ստանալով՝ դուք իրավունքներ չեք կորցնում, միայն ձեռք եք բերում մի քանի հավելյալ իրավունքներ, մարդկանց մոտ կա այդ հոգեբանական փոխկապակցվածությունը, որ այս 070 կոդով փաստաթուղթը իմ վերջին կապն է Ղարաբաղի հետ»։
Ըստ էության՝ ընտրություններից 7 ամիս առաջ պետական միջոցներով ՔՊ-ն իրականացնում է սեփական նախընտրական քարոզարշավը. Արմեն Հովասափյան
Նիկոլը շատ լավ հասկանում է, որ «խաղաղության» միֆի դոզան գնալով կորցնում է իր էյֆորիկ ազդեցությունը։
Գեներալ Մանվել Գրիգորյանի դստերը՝ դատավոր Նաիրա Գրիգորյանին 2 հոդվածով մեղադրանք է առաջադրվել․ հակակոռուպցիոն կոմիտե
ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի դստերը՝ ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով, ի պատասխան «Ազատության» հարցմանը փոխանցեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
BBC-ի 2 ղեկավարները հրաժարական տվեցին, երբ պարզվեց, որ Թրամփի խոսքը մոնտաժել էին, իսկ Բագրատ սրբազանի խոսքը մոնտաժածները շարունակում են պաշտոնավարել. Հովհաննես Ավետիսյան
Հանրային կառավարման և քաղաքականության փորձագետ, տնտեսագետ, Հարվարդի համալսարանի մագիստր Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը BBC երկու ղեկավարները ստիպված եղան հրաժարական տալ, այն բանից հետո, երբ պարզվեց, որ վավերագրական ֆիլմերից մեկում նախագահ Թրամփի խոսքերը մոնտաժել են՝ ցույց տալու, որ նա հրահանգել է իր աջակիցներին հարձակվել Կապիտոլիումի վրա: Իսկ Բագրատ սրբազանի խոսքերը մոնտաժած իրավապահ համակարգերի ղեկավարները ոչ միայն
Վաղարշապատում ենք և պետք է կարևոր մեսիջ հղենք. պետք է մասնակցել ընտրություններին. Անդրանիկ Գևորգյան
Պետք է բարձր մասնակցություն ապահովել և քվեն տալ ընդդիմադիր գործչին
«Ընդդիմության լավ փորձաքննության եզրահանգումներն արժանի են ծաղրի և քամահրանքի»․ Խանդանյանը՝ ադրբեջանական ճանապարհով ՀՀ եկած որպես անասնակեր օգտագործվող ցորենի մասին
Ըստ Սարգիս Խանդանյանի՝ ՀՀ-ն ունի կարիքներ և ըստ իր կարիքների է ներկրում ապրանքներ՝ հատկապես նրա բնութագրմամբ՝ այդպիսի կարևորության ապրանքներ։
Ալեն Սիմոնյանը ԵՄ դեսպանների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող անձանց խնդրին
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 11-ին հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ դեսպանների հետ: Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությանն առնչվող հարցեր: Հյուրերի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, ներկայացրել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի ընթացքը: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 11-ին հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դիվանագիտական
«Ուրեմն նշանակում է, որ այդ կարգի ցորեն էլ է պետք ՀՀ-ին»․ փոխնախարարը՝ ադրբեջանական ճանապարհով անասնակեր ներկրելու մասին
Լրագրողներն ասացին՝ էկոնոմիկայի նախարարն անգամ քննարկում էր, թե կարող է հացի գինը նվազի․ «Ընդհանրապես, եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, դա լավ է։ Եթե այսօր անասնակեր է եկել, վաղն էլ կգա բարձր որակի ցորեն, դա էլ արդեն կյանքը ցույց կտա։ Եթե ճանապարհները դիվերսիֆիկացվում են, նշանակում է, որ պետությունը բացվում է, հնարավոր է նաև գնիջեցում լինի»։


















































