Օրվա լրահոսը

«Որ 4-րդ կարգի ֆուրաժային ցորեն է ներկրվել, դա նորմալ է, մեր երկրի անասուններն էլ մի բան պիտի ուտեն. աննորմալն այն է, որ շատ պաշտոնյաներ իրար հերթ չտալով հայտարարում էին, որ դրանից ստացված հացն առաջինն են ուտելու»

Մարքեթոլոգ, գործարար, գյուղնախարարի նախկին խորհրդական Հարություն Մնացականյանի ֆեյսբուքյան գրառումը Երեկվա ցորենի թեմայով մի քանի պարզաբանում անեմ։ Երեկ մոտ տասնյակ լրատվականներ զանգահարեցին ինձ Ղազախստանից ներկրվող ցորենի թեմայով պարզաբանում տալու համար։ Որոշեցի այսօր նաև էջումս գրել։ Աշխարհում արտադրվող հացահատիկային մշակաբույսերի 40%-ից ավելին օգտագործվում է որպես անասնակեր։ Եվ ամենահետաքրքիրն ու օրինաչափն այն է, որ ինչքան զարգացած է երկիրը,

«Հայրենիքի պաշտպանությունը չպիտի քաղաքականացվի». Ռուբեն Ռուբինյանն ու Գեղամ Նազարյանը նախագիծ են առաջարկել

«Ընդդիմությունը ներկա չէ այս քննարկմանը, բայց ես լիահույս եմ, որ նախագիծը կընդունվի ԱԺ միաձայն քվեարկությամբ, որովհետեւ շատ կարեւոր է, որ մենք ունենանք հարցեր, որոնց շուրջ ունենանք կոնսենսուս եւ ես կարծում եմ՝ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը հարգելուն նվիրված օրի սահմանումը պիտի լինի այդ կոնսենսուսի մաս»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը։

Փոքր արտադրամասից մինչև կահույքի խոշոր արտադրող. Alex Home Furniture

Ավելի քան քսանամյա պատմությամբ Alex Home Furniture-ը սպառողներին է ներկայացնում բազմաֆունկցիոնալ և նորաոճ կահույք բնակարանների ամբողջական կահավորման համար։ Կահույքի արտադրությունը փակ ցիկլով է. կահույքը սկզբից մինչև վերջ ստեղծվում է ընկերության ավտոմատացված արտադրությունում: Արտադրության գործընկերը Հայաստանի լիզինգային շուկայի առաջատար Ակբա Լիզինգն է, որի աջակցությամբ էլ Alex Home Furniture-ը համալրվել է եվրոպական լավագույն սարքավորումներով և ամբողջությամբ ավտոմատացվել,

Ստացվում է, որ Քոչարյանը ՀՀ վարչապետին մեղադրում է Ադրբեջանին միջանցք չտալու մեջ. Ալխաս Ղազարյան

«Քոչարյանն ասում է, թե նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը մտցված էր Լաչինի միջանցքի հետ սիմետրիա ապահովելու համար։ Այսինքն՝ նա խոստովանում է, որ ադրբեջանցիները և իր սիրելի ռուսները 9-րդ կետում միջանցք էին նկատի ունեցել, և այսօր հայտարարում է, որ պետք էր կառչել այդ կետից՝ մեղադրելով ՀՀ վարչապետին, թե նա չի ապահովել դրա իրականացումը։ Փաստացի՝ ըստ իր

ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել դաշնային կառավարության ֆինանսավորման մասին օրինագծին, որը վերջ կդնի «շաթդաուն»-ին

«Ազատություն». Երկուշաբթի երեկոյան ԱՄՆ Սենատը կողմ քվեարկեց դաշնային կառավարության ֆինանսավորման մասին օրինագծին, որը վերջ կդնի երկրի պատմության մեջ ամենաերկար՝ 40 օրից ավել տևող շաթդաունին: Սենատի կողմից ընդունված փաթեթը չորեքշաբթի պետք է հաստատվի նաև Ներկայացուցիչների պալատի կողմից: Օրինագծի օգտնին քվեարկեցին 60 սենատոր, այդ թվում՝ 8 դեմոկրատ՝ ի պատասխան Կոնգրեսի Հանրապետական ղեկավարության այն խոստմանը, որ դեկտեմբերին կանցկացվի

Վճռաբեկ դատարանի ուղենիշային դիրքորոշումը քրեական գործի շրջանակում արգելանքը (կալանքը) վերացնելու վերաբերյալ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՆ ՈՒՂԵՆԻՇԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԿԻՐԱՌՎԱԾ ԱՐԳԵԼԱՆՔԸ (ԿԱԼԱՆՔԸ) ՔԱՂԱՔԱՑԻԱԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԻՐԱՎԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը, 2025 թվականի նոյեմբերի 3-ի թիվ ԵԴ/7692/02/22 որոշմամբ արձանագրել է, որ քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից անձին պատկանող գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումների (կալանքի, արգելանքի) պահպանման իրավաչափության վերաբերյալ վեճը քաղաքացիական դատավարության կարգով

Փաշինյանի կառավարության արկածախնդրության համար վճարելու է հասարակությունը. ՀԷՑ վերահսկողական կոմիտե

ՀԷՑ-ի շուրջ քաղաքական արկածախնդրությունը. ՎԵՐՋԻՆ ԱՐԱՐ 📍Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 13-ին նախատեսում է դադարեցնել Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) բաշխման լիցենզիան։ 📍Այս որոշումը բացահայտում է իշխանության խորքային քաղաքական նպատակները՝ սեփականության վերաբաշխման նոր, բացահայտ քաղաքական փուլի ձևով։ ❗Գործընթացը սկսվել է այն պահից, երբ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը դարձավ մտացածին քրեական հետապնդման թիրախ։

Չլինել որևէ մեկի արբանյակը։ Կախված չլինել մեկ շուկայից, անվտանգության մեկ աղբյուրից, ինչպես տարիներ շարունակ. Արման Թաթոյան

Իմ սկզբունքը պարզ է․ վերցնել այն, ինչ իրականում ծառայում է մեր պետության ու ժողովրդի շահերին։ Ոչ թե փնտրել հովանավորներ, այլ շարժվել մեր սեփական ուժով։

Կանխիկի պահպանումը և խրախուսումը որոշակի ոլորտներում ոչ թե հետամնացության նշան է, այլ հասուն տնտեսական մտածողության դրսևորում. «Փաստ»

Թվային տնտեսության զարգացումը, անկասկած, բերում է զգալի առավելություններ՝ ապահովելով գործարքների արագություն, արդյունավետություն և ֆինանսական հոսքերի թափանցիկություն, ինչը հատկապես կարևոր է հարկային վարչարարության, կոռուպցիայի դեմ պայքարի և տնտեսական ցուցանիշների ճշգրիտ հաշվառման տեսանկյունից։ Կարևոր է ընդգծել, որ թվային ֆինանսական համակարգերի զարգացումը չպետք է նշանակի ավանդական կանխիկի ամբողջական վերացում, այլ հավասարակշռված համակեցություն երկու համակարգերի միջև։ Անհրաժեշտ է պահպանել

Քննչական կոմիտեի ղեկավարն ակնհայտ զեղծարար և ստախոս է, դարձյալ պնդում եմ՝ եթե չփաստի, թե գործում առկա է իմ ձեռագրով գրված «ահաբեկչության պլանավորում» ծրագիրը՝ ապա պետք է պաշտոնազրկվի. Բագրատ սրբազան

«Սրբազան պայքար». Այս օրերին, երբ մեր ամբողջ ներաշխարհը փոթորկված է ծանր պատերազմում կրած պարտության և Արցախ Հայրենիքի կորստյան ողբերգությամբ, հազարավոր զոհերի, նահատակների, անհայտ կորածների և վիրավորների վերապրումով և վերահուշով՝ մեր անձնական նեղությունները պարզապես ոչինչ են։ Այդուհանդերձ ի հետևում նոյեմբերի 6-ին դատարանի դահլիճում կատարածս հայտարարության առ այն, որ քննչական կոմիտեի ղեկավարն ակնհայտ զեղծարար և ստախոս է՝

Քաղաքապետարանը մեկ օրվա համար փաստացի ծախսել է 2 մլն ԱՄՆ դոլար, այդ գումարը կուտակվել էր թանկացած ավտոկայանատեղիների, տրանսպորտի ուղեվարձի, քառակուսի մետրով աղբահանության հաշվին. «Ժողովուրդ»

«Էրեբունի-Երեւան 2807» տոնակատարության շրջանակներում նախատեսված միջոցառումների կազմակերպման եւ իրականացման համար Երեւան քաղաքի 2025 թվականի բյուջեից հատկացվել է 754 մլն 690.895 ՀՀ դրամ՝ գրեթե 2 միլիոն ԱՄՆ դոլար։ Այս մասին, «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան, հայտնել են Երեւանի քաղաքապետարանից։ Բաց աղբյուրներում չհաջողվեց գտնել տեղեկություն համերգի մասնակիցների թվի մասին, ինչի հետեւանքով առաջանում է տրամաբանական հարց. Երեւանում բնակվող

Գարիկ Մուրադյանը նշանակվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար

ՀՀ նախագահի հրամանագրով Գարիկ Մուրադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԳԱՐԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրու­թյան 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի. Գարիկ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի

Հարություն Հակոբկոխյանը եւ Մանվել Պետրոսյանը նվաճեցին Եվրոպայի չեմպիոնի կոչումը

Ընդ որում, Հարությունը, որ լեգենդար Իսրայել Հակոբկոխյանի որդին է, ճանաչվեց նաեւ առաջնության լավագույն բռնցքամարտիկ ու պարգեւատրվեց հատուկ գավաթով:

«Փաստաթղթերի» շուրջ բանավեճը ոչինչ չի տա

Նրանք, ովքեր դիտել են Հայաստանի երկրորդ եւ երրորդ նախագահների հարցազրույցները, իսկ այնուհետեւ կարդացել են ներկայիս վարչապետի նյարդային արձագանքները, ճիշտ են նկատել, որ անկախ ասածների բովանդակությունից, աչքի է զարնում ոճերի, մոտեցումների, բառապաշարների տարբերությունը: Փաշինյանի խոսույթը քաղաքական բանավեճի սահմաններից դուրս է, անզուսպ է, կռվազան, բամբասկոտ, վայել է «փողոցային ռազբիրատի»: Պարզ է, որ դա արտացոլում է ոչ միայն

Մենուա Սողոմոնյան. «Բաքվում տեղի ունեցած վերջին շքերթը ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստվում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի». «Փաստ»

Մյուս հանգամանքն այն է, որ երբ ուսումնասիրում ենք վերջին տարիներին Ադրբեջանի ռազմական հատկացումները, բյուջեի մեջ ռազմական բաղադրիչի տեսակարար կշռի աճը, դա նույնպես ցույց է տալիս, որ այդ երկիրը սիստեմատիկ ձևով պատրաստվում է Հայաստանի դեմ նոր պատերազմի կամ ստիպելու, որ Հայաստանը հերթական կապիտուլյացիան ընդունի։

Սուտ 20. «Սիրում եմ ձեզ, խոնարհվում եմ ձեր առաջ, հպարտանում եմ ձեզանով»

Սկիզբը՝ այստեղ: 2018-ի մայիսին Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ «Սիրում եմ ձեզ, խոնարհվում եմ ձեր առաջ, հպարտանում եմ ձեզանով», հնչեցին որպես նոր Հայաստանի խորհրդանիշ։ Հնչեցին Հանրապետության հրապարակում, որտեղ մարդիկ հավատացին՝ սա այլեւս իշխանություն չէ, այլ ժողովուրդ։ Հավատացին, որ այս խոսքերի հետեւում կա ազնվություն, մարդասիրություն, հայրենասիրություն։ Բայց տարիների ընթացքում պարզ դարձավ՝ այդ խոսքերը չէին միավորում, այլ թմրեցնում էին։

Ռուբեն Ռուբինյանն իմանար, դժվար այդ օրինակը բերեր: Շեֆի վրա թեմա բերեց. «ՉԻ»

Քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանն է 30-ն անց տարիքում հարցազրույցներից մեկում բառացիորեն ասել. «Ես չեմ ասել հորս արև, ես ասել եմ հոնս արև»: Սերժ Սարգսյանը նման բան երբեք չի ասել:

Խորհուրդները հնարավորություն են տալու փախստականներին մասնակցել համայնքային որոշումների կայացմանը և իրականացնել տեղական նախաձեռնություններ

Արտակ Բեգլարյանն ընդգծել է խորհրդի ստեղծման կարևորությունը` Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց ձայնը բարձրացնելու և նրանց խնդիրները համակարգված ներկայացնելու գործում

Ղազախստանից ի՞նչ որակի ցորեն է ներմուծվել Հայաստան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է, որ Ղազախստանից ներմուծվել է «4-րդ կարգի ցորեն»

Ցանկացած սահմանմամբ՝ դա իրավունքների կոպիտ խախտում է. Թաքեր Կարլսոնը՝ ՀԱԵ նկատմամբ հալածանքների մասին

«Երևանում սպասվող Աղոթքի նախաճաշից առաջ Թաքեր Քարլսոնը դատապարտել է հայկական կառավարության աննախադեպ հարձակումը Հայ Առաքելական Եկեղեցու վրա՝ որը համաշխարհային քրիստոնեության մի պայծառ ուղենիշ է,- ասվում է ANCA-ի էջում:

Գիտե՞ք, թե իրականում որքան աղ և շաքար եք օգտագործում ամեն օր

Թեև մեկ խորտիկը կամ ուտեստը կարող է շաքարի կամ աղի պարունակության տեսանկյունից խնդրահարույց չլինել, օրվա ընթացքում ուտեստների համադրությունը կարող է հեշտությամբ գերազանցել ԱՀԿ-ի կողմից առաջարկվող նորմերը, հատկապես աղի և շաքարի համար։

«Այս գումարը, որ մենք ու մեր երեխերքը վճարում ենք ու վճարելու ենք, որպեսզի ունենանք գոնե մեկ նորմալ արագընթաց մայրուղի, վերածվում է շարքային, բազմաթիվ մարդկային կյանքեր խլող, արագության նվազեցման պատճառով միլիոնավոր ժամեր խլող հերթական վատ ճանապարհը». Սարհատ Պետրոսյան

Նման օբյեկտներ շատ կան հայաստանյան ճանապարհների կողային հատվածներում։ Հաճախ դրանք մեզ թվում են սովորական ու գրեթե պարտադիր։ Իրականում նման կարգի ճանապարհներին պետք է դուրս գաս երկմակարդականի անցումով ու նոր գնաս լիցքավորման կամ այլ սպասարկման կետեր։ Իսկ մեզ մոտ, դրանք ճանապարհին եզրին, հակառակ նրան ինչ նախատեսված է մեր նորմաներով ու տեսնում ենք այլ երկրներում։

«Իմ տելեգրամյան ալիքը ենթարկվել է հարձակման». Ալեն Սիմոնյան

«Հարգելի հետևորդներ, իմ տելեգրամյան ալիքը ենթարկվել է հարձակման՝ մի քանի հազար կեղծ ռեակցիաներ են լցվել: Դե ինչ, ուրեմն ամեն բան ճիշտ ենք անում», տելեգրամյան իր ալիքում գրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Խոսքը վերաբերվում է Ա.Սիմոնյանի նշյալ գրառմանը:

Երբ երկրի տնտեսական աճը կառուցվում է ծառայությունների, շինարարության, առևտրի և մեկ-երկու մետաղական ենթաճյուղի վրա՝ առանց արդյունաբերական հիմքի և արտահանման շարժիչի, սա հաղթական պատմություն չէ. «Միասնության թևեր»

սա խոցելի և ոչ կայուն տնտեսություն է, որը կախված է արտաքին շուկաներից «ներթափանցող» գործոններով պայմանավորված պահի պատահական բարենպաստ, ժամանակավոր և անհուսալի հետևանքներից։

Թուրքիայում թարգմանվել և թուրքերեն լեզվով լույս է տեսել Ժիրայր Լիպարիտյանի գիրքը

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը հայտնում է. «Թուրքիայում թարգմանվել և թուրքերեն լեզվով  լույս է տեսել Ժիրայր Լիպարիտյանի «Հայաստան–Թուրքիա. Պետականություն, Պատմություն, Քաղաքականություն» գիրքը՝ մեր Առաջին Գրական Գործակալության և Թուրքիայում Արաս հրատարակչության համագործակցության արդյունքում։ Գրքը Լիպարիտյանի մտքի և վերլուծական ժառանգության կարևորագույն գործերից է, որը խորությամբ անդրադառնում է հայ–թուրքական հարաբերությունների բարդ պատմական ու քաղաքական շերտերին։ Թուրքերեն հրատարակությունը առանձնակի

Արցախի մեր հայրենակիցներից շատերը չգիտեն նաև, որ վերադարձի իրավունքը չի վերանում քաղաքացիություն ստանալու դեպքում. Արման Թաթոյան

«Անհրաժեշտ է դառնալ ՀՀ լիիրավ քաղաքացի և օգտվել բոլոր, այդ թվում՝ ընտրելու իրավունքից»

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031