Օրվա լրահոսը

Արփինե Հովհաննիսյանը` խորհրդարանական ընտրություններին իր չմասնակցության մասին

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգե՜լի հայրենակիցներ, կարծում եմ այս օրերին ամենակարևոր տեղեկատվությունը չէ, բայց քանի որ չափազանց շատ են հարցերը, ուստի որոշեցի հակիրճ անդրադառնալ իմ` խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու հարցին: Հաշվի առնելով իմ երբեմնի կուսակցական անցյալը հարցերը հաճախ հնչում են` ինչու համապատասխան դաշինքի ցուցակում չեմ: Ասեմ, որ դա եղել է

«Մենք սրանով չենք բավարարվում և մեր քայլերը կրելու են շարունակական բնույթ». Ժերար Լարշեն՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների մասին

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի  Սենատի նախագահ Ժերար Լարշեին Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սենատի նախագահ Ժերար Լարշեին: Պարոն Լարշեն ողջունել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցը և շնորհավորել նրան ծննդյան օրվա կապակցությամբ: Սենատի նախագահը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի այցը Ֆրանսիա, ինչը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ քննարկել

Գործընկերության շրջանակը նոր կարևոր ուղենիշ է Հայաստանի և ՄԱԿ-ի միջև. Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփ

Կառավարությունում տեղի է ունեցել «Հայաստանի համար ՄԱԿ Կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թվականների շրջանակ» փաստաթղթի ստորագրման արարողությունը Կառավարությունում փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը ստորագրել են «Հայաստանի համար ՄԱԿ Կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թվականների շրջանակ» փաստաթուղթը: Մինչ ստորագրման արարողությունը Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ նշելով, որ փաստաթղթում նշված բոլոր

Նիկոլ Փաշինյանը Փարիզում հարգանքի տուրք է մատուցել Շառլ Ազնավուրի հիշատակին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Փարիզում ծաղիկներ է խոնարհել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի պատվին նոր տեղադրված կիսանդրու առաջ՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին։ Կիսանդրու բացման արարողությունը տեղի է ունեցել Ազնավուրի ծննդյան 97-ամյակին՝ մայիսի 22-ին, Փարիզում՝ Լատինական թաղամասի Օդեոնի հրապարակում: Քաղաքի այդ  հատվածի շենքերից մեկում ապրել են Հայոց ցեղասպանությունից փրկված ու Ֆրանսիայում ապաստանած Ազնավուրյանները: Կիսանդրու հեղինակն է

Արմեն Սարգսյանը դատավորներ է նշանակել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Երևանում և Տավուշում դատավորներ են նշանակվել: Աշոտ Ջավախյանը նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Արմինե Սաֆարյանն էլ  նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Պատերազմի հետևանքով ավելի քան 10000 երեխա տեղահանվել է իր բնակավայրերից. Գեղամ Ստեփանյան

Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ Մարդու իրավունքների պաշտպանը երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ դիմել է միջազգային հանրությանը, երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին՝ կանգնելու Արցախի երեխաների կողքին և պաշտպանելու նրանց իրավունքները։ Ուղերձում մասնավորապես ասված է․ «Երեխաների իրավունքները պետք է պաշտպանված լինեն ամենուր, անկախ նրանից, թե նրանք որտեղ են ապրում՝ աշխարհի որ անկյունում։

Տիգրան Սեյրանյանը հետ կանչվեց Ուկրաինայում ՀՀ դեսպանի պաշտոնից, իսկ Վլադիմիր Կարապետյանը՝ նշանակվեց

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՏԻԳՐԱՆ ՍԵՅՐԱՆՅԱՆԻՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆԻՆ հետ կանչել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա.ՍԱՐԳՍՅԱՆ 2021թ. հունիսի 1 Երևան ՆՀ-116-Ա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

«Դպրոցական ավագանու» նիստ․ հունիսի 1-ը` Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետարանի հունիսմեկյան միջոցառումն այս տարի ինքնատիպ էր ու գործնական: Երեխաների պաշտպանության միջազգային օրը գումարված ավագանու նիստին տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմնի դերում երևանյան դպրոցների աշակերտներն էին: Նիստը վարում էր քաղաքապետ Հայկ Մարությանը: Միջոցառմանը ներկա էին քաղաքապետի տեղակալները, ավագանու անդամներ և հրավիրված ոլորտի մասնագետներ։ «Համայնքը՝ երեխաների համար» խորագրով միջոցառման ընթացքում Երևանի հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանի աշակերտների

Դուք եք մեր ապագան, Արցախ աշխարհի լուսավոր գալիքը. Արթուր Թովմասյանի շնորհավորական ուղերձը՝ երեխաների պաշտպանության օրվա առթիվ

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել երեխաների պաշտպանության օրվա առթիվ Իմ սիրելի՝ փոքրիկ բարեկամներ Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր կյանքում առանձնացող ամենալուսավոր տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Դուք եք մեր ապագան, Արցախ աշխարհի լուսավոր գալիքը: Մենք՝ մեծերս, կյանքում ունենք կարևորագույն առաքելություն և պարտականություն՝ ստեղծել բարեկեցիկ պայմաններ ձեր առողջության, կրթության

Դուք Հայաստանի ամենաանկեղծ և ազնիվ քաղաքացիներն եք. Նախագահական նստավայրում հյուրընկալվել են սահմանամերձ մի շարք համայնքների, արցախցի և գյումրեցի երեխաներ

Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել են Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի սահմանամերձ մի շարք համայնքների, ինչպես նաև Գյումրիի «Շալե» կենտրոնի, Արցախի Հադրութի և Քաշաթաղի շրջաններից Հայաստան տեղափոխված ընտանիքների երեխաների: Մինչ նախագահական նստավայր այցելելը երեխաները, Հանրապետության նախագահի աշխատակազմի նախաձեռնությամբ և աջակցությամբ, մայրաքաղաքի կինոթատրոններից մեկում դիտել են հայկական «Օլիմպիկոս» մուլտֆիլմը: Օրվա երկրորդ կեսը նրանք անցկացրել

ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Բուլղարիայի կառավարության ջանքերի շնորհիվ Գտաշենում հիմնվեց առաջին նախադպրոցական կրթության կենտրոնը

Գործընկերները միասին Ամասիայի խոշորացված համայնքում նաև բարելավել են հաշմանդամություն կամ զարգացման հապաղում ունեցող երեխաների վաղ կրթական և վերականգնողական ծառայությունները: Երևան, 1-ը հունիսի, 2021թ․Բուլղարիայի կառավարությունը, ՀՀ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարությունը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը հաջողությամբ ամփոփեցին հերթական ծրագիրը․ Գտաշենում նախադպրոցական կրթության նոր կենտրոն հիմնվեց, իսկ Ամասիա խոշորացված համայնքի միակ նախադպրոցական կենտրոնը վերոնորոգվել, վերակահավորվել և նոր վերականգնողական

Վերսկսվել են Վարշավա-Երևան-Վարշավա երթուղով չվերթերը, իսկ Fly Egypt ավիաընկերությունը Հուրգադա-Երևան-Հուրգադա երթուղով չվերթեր կիրականացնի

ԼՈՏ լեհական ավիաուղիները սույն թվականի հունիսի 1-ից վերսկսել է Վարշավա- Երևան- Վարշավա երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին: Հետագայում նախատեսվում է չվերթերի հաճախականության ավելացում: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը: ———- Ցանկանում ենք տեղեկացնել նաև, որ Fly Egypt ավիաընկերությունը սույն

«Դե, հա, չեղած բանի համար…». Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանն, իր գործով վճռի մասին

Պաշտպանը դժգոհ է, որ ամբողջական արդարացման վճիռ չի կայացվել

ՀԱՊ կուսակցության վարչապետի թեկնածուն հանրությանը հայտնի է «զինված խմբի» գործով. Ա1+

Գործով դատավարությունը դեռ շարունակվում է, հաջորդ դատական նիստը նշանակված է հունիսի 4-ին։

«Կարծում եմ` ուսանողները կհասցնեն պատրաստվել եւ քննություն հանձնել». ԿԳՄՍ վարչության պետի տեղակալ

Կառավարությունը ոչ նպատակահարմար է համարել ասպիրանտուրայի ընդունելության եւ ուսուցման կարգում փոփոխություն անելը

Բայրամովը Թոյվո Քլաարին տեղեկացրել է գերեվարված 6 հայ զինծառայողների մասին

Մասնավորապես, նա նշել է, որ նրանք ձերբակալվել են Ադրբեջանը տարածքն ականապատելիս:

«Դպրոցական ավագանու» անդամները ներկայացրին իրենց գաղափարները. ծրագրերից առավել իրատեսականները կընդգրկվեն քաղաքային իշխանության որոշումների նախագծերում

Երևանի հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանի աշակերտների կողմից նախապես ներկայացված 93 զեկույցներից ընտրվել են 65-ը:

Հունիսի 20-ից հետո պետք է վերականգնվի այն զգացողությունը, որ Հայաստանն անտեր չէ. Ռոբերտ Քոչարյան

Պատերազմում խայտառակ պարտություն կրելուց հետո այս չարիքի իշխանությունը պետք է հեռանար, բայց նրանք վեց ամիս ժամանակ խնդրեցին՝ իրավիճակը շտկելու համար։ Ոչինչ չարվեց, իրավիճակն ավելի վատացավ։

Արմավիրի Արաքս համայնքում ծեծկռտուք է տեղի ունեցել. մեկ անձ վնասվածք է ստացել, հնչել են կրակոցներ

Երեք անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Ալեքսանդր Սարգսյանի որդին` Հայկ Սարգսյանն արդարացվեց

ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի որդուն`Հայկ Սարգսյանին դատարանն արդարացրեց: Հայկ Սարգսյանն արդարացվեց ապօրինի զենք-զինամթերք կրելու հոդվածով, իսկ սպանության փորձի մեղադրանքը, որը վերաորակվել է անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով, կիրառվեց վաղեմության ժամկետ։ Հիշեցնենք, Հայկ Սարգսյանը մեղադրվում էր Դավիթ Սիմոնյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու եւ ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու

Ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին պատճառվել է էական վնաս. քրեական գործեր՝ հանքարդյունահանման ոլորտում չարաշահումների դեպքերով

Թույլտվությամբ չնախատեսված տարածքում ընկերության կողմից հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու կանոնների խախտմամբ ընդերքի ապօրինի շահագործման՝ ընդհանուր առմամբ 14,678 մ3 ծավալով` 35մլն դրամ արժեքով ավազի արդյունահանման արդյունքում ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին պատճառվել է էական վնաս:

«Հայաստանի մի մասին սարքել են ոստիկան, իսկ մյուս մասին` թշնամի». Պավլիկ Մանուկյան

Համահայկական ազգային համաձայնություն շարժման անդամները գտնում են, որ պետական սահմանները պաշտպանելու համար արագ պետք է կազմավորեն կամավորական ջոկատներ:

Ամուսնու անձնագրային տվյալներով սպառողական վարկի պայմանագիր է կնքել ու հափշտակել նրա քարտային հաշվեհամարին փոխանցված գումարը

24-ամյա կինը գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հայտնել է, որ վերը նշված հանցագործությունը կատարել է դեպքին ակնհայտորեն առնչություն չունեցող անձը:

ՔՊ ցուցակում է սկանդալներով հայտնի փոխթաղապետը, «Պատիվ ունեմ»-ում հյուրանոցի տնօրեն կա, ՀԱԿ-ի ցուցակում էլ ԿԳՄՍ նախարարի խորհրդականն է

Ինչ հայտնի դեմքեր կան կուսակցությունների եւ դաշինքների նախընտրական ցուցակներում

Թիերի Ռիբոն վստահեցրել է՝ մշտադիտարկում են ռազմագերիների ազատազրկման պայմանները. Վահրամ Դումանյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը

ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ ձեռնարկել է «Օգնի՛ր օգնողներին» պիլոտային ծրագիրը, որի շրջանակում վերապատրաստվում են մարզային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների 12 հոգեբաններ:

Արթուր Աբրահամը համբուրգեր պատրաստեց «Օրրանի» սաների համար

Պատերազմից հետո «Օրրանն» արդեն 8000 արցախցի երեխաների է օգնել

Արտակ Բեգլարյանը նշանակվել է Արցախի պետական նախարար, փոփոխություն է կատարվել ԱՀ կառավարության կառուցվածքում

Ֆինանսների նախարարն այսուհետ չի իրականացնի պետական նախարարի լիազորությունները

Քոչարյանի նախընտրական պաստառները վնասողներից 5-ին բռնել են

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ոստիկանապետն ո՞ւր է, ինչո՞ւ չի եկել բյուջեի կատարողականը ներկայացնելու, որովհետեւ Փաշինյանը, երբ պատգամավոր էր, ասում էր, որ դա անարգանք է ԱԺ-ի նկատմամբ: Ֆիդանյանը պատասխանեց, որ ոչ մի անարգանք չկա, պարզապես երեկ ծանր ու աննախադեպ հանցագործություն էր կատարվել:

«Ադրբեջանական պատերազմական հանցագործություններն ամբողջությամբ տեղավորվում են Նյուրնբերգի միջազգային զինվորական տրիբունալի կանոնադրությամբ նախատեսված ռազմական գործողությունների շրջանակում». եգիպտական «Մաաթ» կենտրոնի ուսումնասիրությունը

Ադրբեջանական վայրագությունների զոհ է դարձել 41 քաղաքացիական անձ, իսկ ռազմական գործողությունները հանգեցրել են 110․000 քաղաքացիական անձանց տեղահանման և տասնյակ հազարավորների՝ մշտական բնակության վայրերի կորստի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031