Օրվա լրահոսը

Հովիկ Աղազարյանը հավասարություն է ուզում. «ԱԺ աշխատակազմը պարգեւավճարները ստացել է, իսկ պատգամավորները չեն ստացել»

«Որեւէ մարմին որ պարգեւավճար է վճարում, արդյոք բոլոր աշխատողներին չի՞ վճարում: Ձեր այդ դատողությունները, որ արդյունավետ լինի A միավորի աշխատանքը, այդ խնդիրը լուծվո՞ւմ է, թե՞ հավասարաչափ պետք է բոլորին տալ»:

ԱՆ. Դիերը սառնարանային պայմաններում պահվում են +2,+3, +4 ջերմաստիճանի պայմաններում, պարկերը տրամադրել է «Կարմիր խաչը»

Պարկերն օգտագործվել են ինչպես Ապրիլյան պատերազմի, այնպես էլ` Արցախյան երկրորդ` 44-օրյա պատերազմի ժամանակ` դիտարկվելով արտակարգ իրավիճակներում և պատերազմական գործողությունների ընթացքում, մեծաքանակ զոհերի դեպքում, դիակների տեղափոխման պահպանման համար նախատեսված հատուկ պարկեր:

«Առաջիկա ամիսներին ՀՀ ռազմական ներուժում էական փոփոխություն կկատարվի»․ Հայկ Չոբանյան

Եթե որեւէ մեկը քննարկման ցանկություն կամ առաջարկ ունի, նախարարության դռները միշտ բաց են

«Տավուշի մարզի սահմանն այն գիծն է, որտեղ կանգնած են մեր զինվորները»․ նախկին մարզպետ Հայկ Չոբանյան

Մենք մեծ ու շտապ աշխատանք ունենք անելու՝ երկրի սուվերենությունն ու սահմանային անվտանգությունն ապահովելու համար

Համայնքներում ավելացվելու է իրականացվող շինաշխատանքների ծավալն՝ ուղղված պատերազմի հետևանքների վերացմանն ու ենթակառուցվածքների վերականգնմանը. Արայիկ Հարությունյան

Ընթացիկ տարում ԱՀ կառավարության կողմից նախատեսվում է Կարմիր շուկա – Թաղավարդ ճանապարհի ասֆալտապատումը, ինչպես նաև Շոշի և Սարուշենի ներհամայնքային ճանապարհների բարեկարգումը։

«Գուցե գալիք ԱԺ-ն Երեխաների պաշտպանության օրվա տոնակատարությունները մեկ օրով չսահմանափակի»

Կկայանա Ժակլին Սարխոշյանի բեմադրած «Պատերազմը մանուկների աչքերով» պարային ներկայացման պրեմիերան «Առավոտը» Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով հանդիպեց բալետի պրիմա պարուհի, վաստակավոր արտիստ Ժակլին Սարխոշյանին, որը քառորդ դար (1991-2016թթ.) իրեն նվիրել է մանկավարժությանը։ Մինչ բեմին հրաժեշտ տալն էլ նա դասավանդում էր Երեւանի պարարվեստի պետական քոլեջում, իսկ հետո՝ 6 տարի, շարունակեց մանկավարժական գործունեությունը Բեյրութի Համազգայինի Արվեստի դպրոցում,

Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիները պետք է շուտափույթ ազատ արձակվեն. Նիդերլանդների ԱԳ նախարար

Նիդերլանդներն ընդգծում է երկու երկրների միջև սահմանից զորքերի անհապաղ հեռացման և բանակցությունների սեղան վերադարձի կարևորությունը։

«Ես միայն այդ չափանիշներով չեմ առաջնորդվում՝ ընտրություններին ում ձայն տամ». ՊԵԿ նախագահին հորդորում են 3 պատճառ ասել՝ ՔՊ-ին ձայն տալու

Հարցին՝ հողերը հանձնելը, հազարավոր զոհերը, մարմինները տոպրակների մեջ պահելը, ըստ ձեզ, պատճա՞ռ է՝ նրանց ձայն տալու համար՝ Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես միայն այդ չափանիշներով չեմ առաջնորդվում՝ ընտրություններին ում ձայն տամ: Պատճառները շատ են: Ինձ համար գնահատման տեսանկյունից կան նաեւ այլ հանգամանքներ, որոնք պատճառ են հանդիսանում որոշում կայացնել, թե ընտրություններին որ քաղաքական ուժին ձայն տամ»:

Կալանավորվել է՝ տասնվեց տարին չլրացած աղջնակի հետ սեռական հարաբերություն ունենալու համար

Վանաձոր քաղաքի Պարույր Սևակի փողոցում գտնվող կիսակառույց շինության առաջին հարկում, պարբերաբար, սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել տասնվեց տարին չլրացած աղջնակի հետ:

«Սանասարյա՛ն, ես Ձեզ ընտրություններում հաջողություն չեմ մաղթում. այլ թեկնածու ունեմ». դատավոր Դավիթ Բալայանը՝ Դավիթ Սանասարյանին՝ կատակով

Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստին շարունակվեց վկաների հարցաքննությունը:

Մերժել են Նռնաձորը վերակառուցելու և վերաբնակեցնելու վերաբերյալ Մեղրիի տարածաշրջանի զարգացման բարեգործական հիմնադրամի համագործակցության առաջարկը

Հիմնադրամը դեռևս ապրիլ ամսին դիմել էր Արցախի Հանրապետության կառավարությանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և ՀՀ Միգրացիոն ծառայությանը՝ ակնկալելով համագործակցություն հնարավոր շահառուներ հայտնաբերելու հարցում։

Պահանջում են Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի հրաժարականը

«Ես հպարտ եմ, որ մենք պարտվել ենք»,-ասել էր Նիկոլ Փաշինյանը: Ու սա այն դեպքում, երբ կորցրել ենք Արցախի 75% -ը, ունենք 5000 զոհ, 11.000 վիրավոր, գերիներ ու թշնամին դեռ Հայաստանի սահմանների ներսում է: Երեկ մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ «Առավոտ» էին բերել սույն հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորեւ: Մենք՝ ներքոստորագրյալներս, պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի եւ իր

Ադրբեջանական զինծառայողները հովիվներին զենքի ցուցադրումով տվել են կյանքի դեմ ուղղված սպառնալիքներ. Արման Թաթոյանի հայտարարությունը

Նրանցից մեկը բռնել է Արավուսի 65-ամյա բնակիչ հովիվին ականջներից և փորձել է գլխով հարվածել նրան: Դրանից հետո, իրենց հետ տարել են 42 խոշոր եղջերավոր կենդանիներին, 2 ձին, հովիվներից մեկի բջջային հեռախոսն ու հեռացել:

Քյավառցի Ռաֆոյի նկատմամբ մինչ Աբովյանի փողոցում կատարվածն էլ 4 մահափորձ է եղել

Այսօր Երեւանի կենտրոնում հնչած կրակոցների թիրախը էլի նույն մարդն է եղել, բայց սպանվել է նրա հետ այդ պահին եղածը

Ամուսնության պետական գրանցման համար այլևս պետական տուրք չի գանձվի

Նախկինում, եթե զույգը ցանկանում էր ամուսնություն գրանցել, պետք է նախապես՝ տասն օր առաջ, մոտենար ՔԿԱԳ տարածքային մարմին, դիմում գրեր, վճարեր 1000 դրամ պետտուրք, ու առնվազն տասն օրից նոր հնարավոր կլիներ գրանցել ամուսնությունը։

Շուշիում 1905-1906 թթ. զոհված հայ հերոսների տապանաքարերը

Վերջերս նկատելի էր, որ թշնամին Շուշիի հյուսիսային՝ հայկական, գերեզմանոցի տարածքում շինություն է կառուցել, բնականաբար ավերելով սույն հատվածը: Այդ գերեզմանոցը զբաղեցնում է մոտ 4,5 հա տարածք: Նրա հարավային սահմանը կազմում է բերդի պարիսպը, հյուսիսայինը եւ հյուսիս-արեւմտյանը՝ Ստեփանակերտ-Գորիս-Երեւան ավտոճանապարհը, իսկ արեւելյանը՝ ձորակ, որը ձգվում է բերդի պարսպից դեպի հյուսիս-արեւելք: Ինչպես հայտնի է, Շուշին լինելով հայ բնակչությամբ ծաղկուն

Իշխանությունը երկիրը վերածել է անկառավարելի քաոսի, ով՝ ում և որտեղ ուզում է, կրակում է. Նաիրա Զոհրաբյան

Տպավորությունս այն էր, որ վերադարձել ենք անվերահսկելի 90-ականներ

Վազգեն Սարգսյանը` Լևոն Տեր-Պետրոսյանի ոչ հրապարակային քաղաքական քայլերի մասին, որոնք նպաստեցին պատերազմում ռազմական հաջողությունների կերտմանը

Վազգեն Սարգսյանը պատում է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից իրականացված քայլերի մասին, որոնք նպաստեցին պատերազմում գրանցվող ռազմական հաջողությունների կերտմանը

Ալիեւի՝ խելամիտ գործելու հարցում Փաշինյանը համոզվա՞ծ էր

Հայաստանի իշխանությունն Ադրբեջանից որեւէ երաշխիք ստացե՞լ է, կամ, եթե ստանա՝ վստա՞հ են, որ դրանք իրագործվելու են… Անցյալ շաբաթ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին առաջացած պայթյունավտանգ իրավիճակը հանգուցալուծելու համար Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը, Ադրբեջանի նախագահին առաջարկեց երկուստեք հետ քաշել զինված ուժերը շփման գծից՝ Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչեւ Սյունիքի մարզի Խոզնավար հատվածը։ Փաշինյանն առաջարկեց այնտեղ տեղակայել Ռուսաստանի կամ

«Մոսկվա» կինոթատրոնի դիմաց հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով տղամարդու դի. Shamshyan.com

Դեպքի վայրում հայտնաբերվել է սպանվածին պատկանող ռուսական համարանիշներով Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան, նրա կողքին էլ՝ մեկ այլ՝ ռուսական համարանիշներով Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենա։

Արցախում կատարվել է 51 թեստավորում. կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել

Հունիսի 1-ին կատարվել է 51 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 16 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7923 քաղաքացու հետազոտություն, որից 870-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի

Սրանք ընդամենը փաստերն են։ Վստահ եմ՝ հետագա քննությունը շատ ավելի ճչացող դրվագներ ջրի երես դուրս կբերի. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը Փարիզյան հայհոյանքներից «նեղված» կապիտուլյանտը ցանկանում է, որ հստակ հնչի, թե ինչո՞ւմն է իր կառավարության դավաճանությունը։ Սրանք ընդամենը փաստերն են։ Վստահ եմ, որ հետագա քննությունը շատ ավելի ճչացող դրվագներ ջրի երես դուրս կբերի։ Դավաճանություն N1: Արցախյան բանակցային գործընթացը միտումնավոր տապալվել է այնպես, որ Ադրբեջանի, Թուրքիայի,

Սոֆյա Հովսեփյան. Կտեսնեք՝ ինչպե՞ս է գնահատվել հայրենիքի համար կյանքը չխնայած մարդը

Կտա այն, որ տեսնեք ի՞նչ է ապրում մի բուռ մասունք «մուրացող» և այդպես էլ իր տղայի գերեզմանին կարոտ ծնողը։

Գուրգեն Արսենյան. «Մասնակցելու եմ, հերներն էլ անիծելու եմ դրանց ու ցույց եմ տալու՝ ովքեր են իրենք». «Հրապարակ»

Բավական է, փոխանակ իմ տեսլականի մասին հարցնես, պիտի Փաշինյանի ոսկորներն աղայիր՝ ինքը սենց, ինքը ընենց, անցեք էդ էջը, առաջ շարժվեք, պատմության այդ էջն արդեն տեղի է ունեցել, դուք չեք կարող առաջիկա տասը տարին կառուցել 20 թվականի իրադարձությունների վրա։ Չի լինում էդպես, հետ եք մնալու։

Ինչու հանկարծ մայրաքաղաքի փողոցներում սկսեցին երթեւեկել այսպիսի մեքենաներ, այն դեպքում, երբ տարիներ շարունակ գազելներում ուղեւորները կքած էին երթեւեկում. «Հայկական ժամանակ»

«Պետությունը ասել էր՝ այ մարդ, «Ռաֆով», «Երազով», «Վիլիսով», ինչով ուզում եք, միայն թե ժողովրդի տեղաշարժը ապահովեք: Հետո ասեցին՝ «Ռաֆ» առեք, «Ուազները», «Երազները» հանեք: «Ռաֆ» առանք, հետո ասեցին՝ «Գազել» առեք, «Գազելներ» բերինք, հիմա ասում են՝ ավտոբուս առեք: Հետո պիտի ասեն՝ «սամալյոտ» առեք: Որտեղից առնենք, ինչով առնենք»,- հարց է տալիս համար 28 երթուղու երկարամյա տնօրենը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031