Օրվա լրահոսը
Ինչու հանկարծ մայրաքաղաքի փողոցներում սկսեցին երթեւեկել այսպիսի մեքենաներ, այն դեպքում, երբ տարիներ շարունակ գազելներում ուղեւորները կքած էին երթեւեկում. «Հայկական ժամանակ»
«Պետությունը ասել էր՝ այ մարդ, «Ռաֆով», «Երազով», «Վիլիսով», ինչով ուզում եք, միայն թե ժողովրդի տեղաշարժը ապահովեք: Հետո ասեցին՝ «Ռաֆ» առեք, «Ուազները», «Երազները» հանեք: «Ռաֆ» առանք, հետո ասեցին՝ «Գազել» առեք, «Գազելներ» բերինք, հիմա ասում են՝ ավտոբուս առեք: Հետո պիտի ասեն՝ «սամալյոտ» առեք: Որտեղից առնենք, ինչով առնենք»,- հարց է տալիս համար 28 երթուղու երկարամյա տնօրենը:
Որպեսզի միանգամից շատ դիակներ չհանձնեն, եւ մարդիկ փողոց դուրս չգա՞ն, թե՞ որպեսզի զոհերի վերջնական թիվը չհրապարակեն եւ հասարակությանը շոկի մեջ չգցեն. «Հրապարակ»
Մինչ ծնողները յոթ ամիս շարունակ խելակորույս շարունակում են փնտրել զավակներին՝ հույս փայփայելով, որ եթե դիակները գտնված չեն, ուրեմն նրանք ողջ են, գերի են, անհետ կորած են։ Իսկ այս իշխանությունը բազում մարդկանց, այդ թվում՝ առողջապահության նախարարի ու մեծ թվով բժիշկների մասնակցությամբ, դիակներ է պահում դիահերձարաններում։
Մարգարիտա Գասպարյանը չհաղթահարեց Ռոլան Գարոսի առաջին շրջանը
Ընդամենը 47 րոպեում 0:6, 1:6 հաշվով պարտվեց՝ դուրս մնալով հետագա պայքարից:
Կոնվերս բանկը «Երգով ու սիրով» փառատոնի աջակիցն է
Սահմանն ուժեղ է առաջին հերթին իր բնակիչներով: «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի հիմնական նպատակը սահմանամերձ բնակավայրերի երեխաներին գոտեպնդելն ու ոգևորելն է: Սա յուրաքանչյուրիս պարտքն է: Նրանցից յուրաքանչյուրը պիտի վստահ լինի, որ իր թիկունքն ամուր է, որ մենք իրենց հետ ենք:
Մեր տնտեսությունը դեռ 2018թ. մակարդակին է, եւ բոլոր վիճակագրական տվյալները վկայում են այդ մասին. «Ժողովուրդ»
Իսկ երբ ապրիլի ցուցանիշները համեմատում ենք նախորդ ամսվա հետ, տնտեսության զարգացումների պատկերը շատ ավելի համեստ է դառնում։ Մարտի նկատմամբ ապրիլին ունեցել ենք տնտեսական ակտիվության ընդամենը 3,2 տոկոս աճ:
Կոչ ենք անում նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին անհապաղ սկսել քննարկումներ և դրանց արդյունքում ճանաչել Արցախի Հանրապետությունը
Պահը այսօր է: Հակառակ պարագայում վաղը ոչ միայն ուշ կարող է լինել, այլ այդ վաղը կարող է այլևս չլինել:
Անիծողների համար ապագա չկա
Ամենացավալի բանը, որն այժմ ես տեսնում եմ ֆեյսբուքում եւ փողոցում, ոչ թե նիկոլականների եւ քոչարյանականների փոխադարձ մեղադրանքներն են ու վիրավորանքները. դա անցողիկ է: Մի՛ զարմացեք, բայց այդ երկու քաղաքական միավորների առաջնորդների առաքելությունը ես համարում եմ սպառված՝ թե՛ կոշտ ավտորիտարիզմը, որը, բնականաբար, ազդված էր հյուսիսային սառը քամիներից, թե՛ միանգամայն դրական նպատակներով իրականացված հեղափոխությունը, որը բերեց ներկայիս,
Գեղամ Վարդանյան. «Ֆեյսբուքի գործողությունները լինելու են մեր կատարած աշխատանքի հիման վրա». «Հայկական ժամանակ»
Նպատակն է՝ հնարավորինս օգնել մարդկանց տարանջատել լուրերը ու օգնել, որ չխաբվեն: Մենք արդեն մի քանի տարի է՝ զբաղվում ենք փաստերի ստուգմամբ, ունենք փաստերը ստուգող թիմ:
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել սփյուռքահայության համախմբվածությունը հատկապես պատերազմի օրերին
Վարչապետի պաշտոնակատարը հանգամանալից պատասխանել է ֆրանսահայերին հետաքրքրող բոլոր հարցերին:
Հերոսների մարմինները պոլիէթիլենային տոպրակներով նետված են հատակին. (Տեսանյութ)
Անհետ կորածների հարազատների «Լույսի ճրագ» ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել, թե Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում ինչ պայմաններում են պահվել պատերազմի զոհերի մարմինները: Մայիսի 31-ի դրությամբ նոր պետք է սառնարանային պայմաններ ապահովվեին: «Դիակները նեխել են»,- ասվում է տեսանյութում:
Մեծագույն տնտեսագետը բացահայտում է Էրդողանի ստերը Թուրքիայի սնանկացած տնտեսության վերաբերյալ
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը լիովին անտեղյակ է տնտեսագիտությունից, հանդիպել է ամերիկյան 26 խոշոր ընկերությունների գլխավոր ղեկավարների հետ և բազմաթիվ ստեր ասել նրանց Թուրքիայի տնտեսության մասին: Իրականությունն այն է, որ Թուրքիայի տնտեսությունը սնանկացած է, և Թուրքիայի միլիոնավոր քաղաքացիներ հայտնվել են սովի եզրին, մինչ կորոնավիրուսը մոլեգնում է անտառային հրդեհի
Արման Թաթոյան. «Ադրբեջանի նախագահը խոսում է ուժի ու սպառնալիքի լեզվով, օգտագործում է այնպիսի ձևակերպումներ ու բառեր, որոնցով նպատակ է հետապնդում վիրավորել ողջ հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության արժանապատվությունը»
Ադրբեջանի նախագահը 2021թ. մայիսի 20-ին և 28-ին հանդես է եկել ելույթներով, որոնք հայատյացության ու թշնամանքի քաղաքականության վկայություն են: Ելույթների այդ հատվածներն առանձնացվել են և պաշտոնական նամակներով ուղարկել եմ ԵԱՀԿ գործող նախագահին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Դրանք ուղարկվել են նաև ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտե, ԵԽ-ի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ հանձնաժողով, ՄԱԿ-ի և ԵԽ-ի մարդու
«ՄԱԿ-ում մարդու իրավունքների մասին խոսում են, երբ իրենց շահավետ է». հայ կանայք ուղերձ են փոխանցել միջազգային հանրությանը
Կանայք պահանջել են, որպեսզի ՄԱԿ-ը Ադրբեջանում գերեվարված հայ զինծառայողներին ազատ արձակելու գործուն մեխանիզմներ կիրառի
«…Շատ սուր միջոցառումներում օպեր աշխատող Վանեցյանը, բաժնի պետ Վանեցյանն իրեն դրսևորել է տղամարդու պես…». Սերժ Սարգսյան
«…Շատ սուր միջոցառումներում օպեր աշխատող Վանեցյանը, բաժնի պետ Վանեցյանն իրեն դրսևորել է տղամարդու պես…», այսօր Մասիսում «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի արեց աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հետ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ, իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի ղեկավարությամբ ինչ- որ առումով փորձարարական կազմով արտագնա ընկերական հանդիպում անցկացրեց աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի ընտրանու հետ եւ այն ավարտեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Մեր ֆուտբոլիստները Զագրեբից մեկնելու են Շվեդիա, որտեղ եւս հունիսի 5-ին ընկերական խաղ պետք է անցկացնեն այդ երկրի գլխավոր թիմի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առանց ամաչելու, առանց սատկելու ասում է՝ Սև լճի 30%-ը գրավել են, ի՞նչ է դրա համար պետք է կռի՞վ անենք. Սերժը հակադարձում է Նիկոլ Փաշինյանին
«…Իսկ երբ իշխանավորն առանց ամաչելու, առանց սատկելու ասում է՝ Սև լճի 30%-ը գրավել են, ի՞նչ է դրա համար պետք է կռի՞վ անենք, պետք է կրակե՞նք…», այսօր Մասիսում «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: «…Ինձ համար ամոթ է: Ամաչում եմ, իրենց փոխարեն ամաչում եմ, իսկ այդ սատանաներն այստեղ-այնտեղ ընկած
Ալեն Սարգսյանի անվան դասասենյակի անվանակոչում Վայքի հիմնական դպրոցում
2021թ. հունիսի 1-ին Վայքի հիմնական դպրոցում տեղի ունեցավ դասասենյակի անվանակոչման արարողություն՝ ի պատիվ դպրոցի նախկին աշակերտ Ալեն Սարգսյանի և նրա սխրագործության: 2019թ. հունիսի 1-ին Վայոց ձորի Արփա գետում իր կյանքի գնով Ալեն Սարգսյանը մահվան ճիրաններից փրկեց ընկերոջ կյանքը՝ աշխարհին ի ցույց դնելով խիզախության և ընկերասիրության վառ օրինակ: Ալենին ճանաչող յուրաքանչյուր ոք նկարագրում է նրան որպես
Թուրքիան պատրաստ է Ադրբեջան-Վրաստան-Հայաստան ձևաչափով գործակցության. Էրդողան
Թուրքիան Վրաստանը համարում է տարածաշրջանային համագործակցության բանալին և պատրաստակամություն է հայտնում աջակցել ցանկացած եռաչափ ձևաչափ, որում կներառվեն Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում: «Թուրքիան Վրաստանը տեսնում է որպես տարածաշրջանային համագործակցության բանալի: Մենք հավատում ենք, որ կարող ենք իրականացնել տարբեր աշխատանքներ,
«Ես ոչ Նիկոլն եմ, ոչ Դավոյան Արփին եւ ոչ էլ Աննա Հակոբյանը, որ գամ լաչառություն անեմ»․ զոհված հերոսի դուստր
Նման գրառում ես էի արել, որ փորձելու եմ խանգարել, բայց որոշումս տաք գլխով էի կայացրել
Գագիկ Ծառուկյան. «Այսօր Տոկիոյում Հայաստանի մարզիկների օլիմպիական հաղթանակների մեկնարկն ազդարարեցինք»
Մայրաքաղաքի Թումանյան փողոց-Հյուսիսային պողոտա հատման վայրում այսօր գործի դրվեց Տոկիոյի օլիմպիական խաղերի հետհաշվաարկի խորհրդանշական ժամացույցը: Այն գործի դրեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, որն այնուհետեւ ԶԼՄ-ների հետ կարճ զրույցում ասաց. «Կարելի է ասել, որ այսօր Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանի հաղթանակների խորհրդանշական մեկնարկը ազդարարեցինք»: Իսկ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը քիչ ավելի ուշ Aravot.am-ի հետ զրույցում ասաց.
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հնարավոր է այցելեն հայ-ադրբեջանական սահման
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հնարավոր է առաջիկայում պայմանավորվեն այցելել Հայաստանի և Ադրբեջանի սահման: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: «Շատ կարևոր է, որ համանախագահներին այնուամենայնիվ հաջողվի առաջիկայում հայտնվել տարածաշրջանում և տեղում որոշել իրավիճակը, խոսել կողմերի հետ
Աշակերտներն առաջարկում են դպրոցի բակերում խրամատ փորել սովորել, խիստ տույժեր կիրառել աղտոտելու համար, հեծանվաուղիներ ստեղծել
Երեւանի ավագանու այսօրվա նիստն արտակարգ էր․ ավագանու անդամները դպրոցականներն էին։ Մայրաքաղաքի 93 դպրոցներից ստացված իննը նախագիծ էր ներառվել օրակարգում։ Նախագծերը ներկայացնում էին աշակերտները։ Նիստն իսկական էր, խաղ չէր, 64 աշակերտ էր փոխարինում ավագանու անդամներին, առաջարկություններ, առարկություններ էին ներկայացնում, քվեարկում՝ ինչպես կարգն է։ Մայրաքաղաքի 51 դպրոցից 14 ամյա Նարեկ Օրդյանը հեծանվորդների համար նախագիծ ներկայացրեց, այն, ինչպես
«Վստահեցնում եմ, որ ամբողջ Արցախի և առաջին հերթին՝ նրա փոքրիկ զավակների անվտանգությունը մշտապես եղել և մնում է երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում». Վիտալի Բալասանյան
Սիրելի՛ փոքրիկներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ։ Դուք եք մեր ապագան, մեր վաղվա օրը։ Մեր՝ մեծերիս պարտքն է ձեզ համար ստեղծել բարեկեցիկ կենսապայմաններ՝ հանուն լուսավոր և ապահով ապագայի։ Մեր մանուկները պետք է շրջապատված լինեն սիրով ու հոգատարությամբ։ Պատերազմի պատճառած արհավիրքները մեծապես խաթարել են նաև երեխաների խաղաղ կյանքը, ուստի մեզ համար առաջնային
Ոստիկանությունը շուրջ 10 քաղաքացու վարչական ձերբակալման է ենթարկել այն պատճառաբանությամբ, որ ժամը 21:00-ին Հրապարակում համերգ է լինելու. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքի իր էջում հայտնում է «Այցելել էի Մաշտոցի բաժին։ Պարզվում է՝ 3-4 ժամ առաջ Կառավարության շենքի դիմացից ոստիկանությունը շուրջ 10 քաղաքացու վարչական ձերբակալման է ենթարկել այն պատճառաբանությամբ, որ ժամը 21:00-ին Հրապարակում համերգ է լինելու։ Վարագույր…»:
«Պնդելով, որ հանդիպումը այս օրերին տեղի ունենա՝ Փաշինյանը քաղաքական մուրացկանություն արեց. Մակրոնն իրեն հոկտեմբերին էր կանչել». ֆրանսահայերի ցույցն՝ ընդդեմ Փաշինյանի
Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը Նիկոլ Փաշինյանի այցելությունը համարեց քարոզչական բնույթի:
Փարիզի քաղաքապետը հոկտեմբերին կայցելի Երևան
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Անն Իդալգոյի հանդիպումը
Դիլիջանի կինոթատրոնը դարձավ «Ծիրան» սուպերմարկետ
«Այսօր մեր բնակչությունը իր հավանած ամեն տեղում կարողանում է կառուցել իր ուզած շինությունը, որը քաղաքաշինության մեջ ամենասխալն է։ Գլխավոր հատակագիծը հենց նրա համար է, որ այդ հարցերի պատասխանը տա և միայն ըստ այդ փաստաթղթի կարգավորվի, թե որտեղ ինչ պետք է կառուցվի, սակայն ամբողջ հանրապետությունում դա չի գործում»։
«Երեկվա լուսանկարները տեսնելուց հետո արյունս սառեց». Սերժ Սարգսյան. (Տեսանյութ)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Մասիսում հանդիպել է «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ, անդրադարձել երկրի առջև ծառացած ամենացավոտ հարցերին: «Ես արդեն 67 տարեկան մարդ եմ, այդ ընթացքում ես ամեն ինչ տեսել եմ՝ պատերազմ, ընկերների զոհվելու սահմռկեցուցիչ տեսարաններ, ես զրուցել եմ երկու-երեք որդի կորցրած ծնողների հետ։ Ամեն ինչ տեսել եմ, և ինձ թվում էր՝
Վաղարշակ Հարությունյանը և ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը
Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչություն Հունիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչություն։ Վաղարշակ Հարությունյանը սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկիի ուղեկցությամբ շրջել է ՌԴ սահմանապահ ծառայության վարչության թանգարանում, ծանոթացել ռուս սահմանապահների կողմից Հայաստանի սահմանների պաշտպանության պատմության ցուցադրություններին, հարգանքի տուրք մատուցել երկու
44-օրյա պատերազմի մասնակիցների ու մարտում անմահացած հերոսների շուրջ 50 երեխաներ այցելեցին ԱԺ
Խորհրդարանը հունիսի մեկին` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, հյուրընկալեց երեխաներին: Հյուրերը 44-օրյա պատերազմի մասնակիցների ու մարտում անմահացած հերոսների շուրջ 50 երեխաներն էին: Էքսկուրսը սկսվեց ԱԺ թանգարանից, հետո տոնի պատվիրակները եղան ԱԺ գրադարանում: Խորհրդարանի այգին վերածվել էր մեծ խաղահրապարակի: «Իմ երազանքն է՝ խաղաղություն» խորագրով կավճանկարչության համար առանձնացված հատվածում հյուրերը նկարեցին իրենց բաժին խաղաղությունը: Երեխաները եղան նաեւ


















































