Օրվա լրահոսը
«Հայաստանի ապագան մշուշոտ է». Վլադիմիր Լեպեխին
Ինչո՞ւ ՀՍԱԿ-ը չի մասնակցում խորհրդարանական ընտրություններին
Վերջին զարգացումները նոր բովանդակություն են հաղորդել հայոց պետականության մարտահրավերներին. Սամվել Բաբայան
Համախմբվենք հանուն հայոց լինելիությա´ն
Ապագա լրագրողներն այցելեցին Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիայի համալսարան
Օրերս Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մի քանի ուսանողներ, որոնք հետագայում ցանկանում են ընտրել ռազմական լրագրողի ուղին, ֆակուլտետի դասախոս, կապիտան Նաիրա Համբարձումյանի ուղեկցությամբ այցելեցին ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիայի համալսարան։ Ապագա ռազմական լրագրողները հնարավորություն ունեցան ծանոթանալ ԱԹՍ-ների, ՀՕՊ-ի ուսումնավարժական կայանքին, կապի միջոցներին, լսեցին համառոտ դասախոսություններ, ինչպես նաեւ վարժասարքերի միջոցով ավելի տպավորիչ դարձավ զինտեխնիկայի
«Քաղաքական հարցերը չեմ ցանկանում մեկնաբանել․ օրվա պատգամով առաջնորդվենք»․ Ամենայն հայոց կաթողիկոս
Լցվենք հայրենիքի զորության կերտմանը եւ միասնական ջանքերով մեր սահմաններից հեռու վանենք բոլոր վտանգներն ու փորձությունները
Արման Թաթոյան. Պետականությունը պետք է պահել սրբության պես` անձնուրաց նվիրումով
Պետականությունն ու ինքնիշխանությունը մարդու արժանապատիվ ու անվտանգ կյանքի երաշխավոր են։
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, ՀՀ բարձրագույն ղեկավարության և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Հանրապետության տոնի կապակցությամբ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Այս ընտրությունները նախ եւ առաջ լինելու են ազգային արժանապատվության ու հայրենիքի փրկության ընտրություններ…
Հայ ժողովուրդը կանգնած է ճակատագրական եւ պատասխանատու երկընտրանքի առջեւ: Ընտրության՝ մի կողմից ուժեղ պետության, կանխատեսելի ապագայի, ազգային արժանապատվության, ֆիզիկական ու սոցիալական անվտանգության, ազգային արժեքների պաշտպանության, համերաշխության, կայունության, զարգացած տնտեսության, գիտության, կրթության ու մշակույթի, ուժեղ հավատքի եւ մյուս կողմից՝ արժեզրկված ու թուլացած պետության կամ պետություն չունենալու, կազմաքանդված անվտանգային համակարգի, ազգի նվաստացման, փլուզվող տնտեսության, ցածրարժեք մշակույթի, բարոյազուրկ
Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին
Հանրապետության տոնի, Սարդարապատի հերոսամարտի և Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 103-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Սարդարապատի հուշահամալիր: Նախագահ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին: Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Ես էլ ասում եմ, որ Գանձակը բուն հայկական տարածք է․ իսկ Տավուշի գյուղերը հայկական են եւ երբեւէ չեն կարող լինել ադրբեջանական»․ Սերգեյ Բագրատյան
Եթե վերադառնանք դեպի պատմության ընթացք, այս ամբողջ տարածքը եւ Թուրքիայի տարածքի մեծ մասը հայկական պետականության տարածքներ են
Լրատվամիջոցների անխոչընդոտ մասնագիտական գործունեությունը պետք է երաշխավորված լինի. ՄԻՊ-ը Սարդարապատի հուշահամալիր լրագրողների մուտքն արգելելու վերաբերյալ
Ցանկացած պարագայում լրատվամիջոցները պետք է նախապես տեղեկացվեն սպասվելիք նմանատիպ միջոցառումների լուսաբանման պայմանների, ինչպես նաև սահմանափակումների մասին՝ նախապես հրապարակված պարզաբանումներով կամ հիմնավորումներով:
«Քանի դեռ այս իշխանությունը համարվում է լեգիտիմ ընտրված, չենք կարող հակառակը պնդել»․ Սերգեյ Բագրատյան
Ընտրողներիս նախ հարցնելու եմ, թե ինչ են նախընտրում՝ ազատ դատական համակա՞րգ, թե խմբային շահերի սպասարկում
Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը՝ իբր հայկական կողմից արձակված կրակոցից ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու վերաբերյալ, հերթական բացահայտ սուտն է
ՀՀ զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ կրակ չեն բացել
Չսպասենք ապագան սոսկ երազելով ու խոստումներ շռայլելով, զայն սկսինք կերտել այսօ՛ր՝ մեր ողջ ազգի ներուժին ու մարդուժին ամբողջական լարումով. Արամ Ա
Վերջապէս, մենք կոչուած ենք միա՛սնաբար վերակերտելու այնպիսի Հայաստան մը, որ կարենայ լոզունգներէ անդին՝ Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիութեան գործնական արտայայտութիւն տալ՝ համազգային խորհուրդի մը կողմէ ճշդուած յստակ ուղեգիծի հետեւողութեամբ։
Էրդողանին «պոկեցին» ՆԱՏՕ-ից, մնաց Ալիեւին «կտրեն»՝ Էրդողանից
Հերթական «սառը ցնցուղը» Մոսկվայից. դարձյալ Փաշինյանին մատնացույց անելով՝ Հայաստանին «պատժելու» նոր առիթ պեղեցին ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինն անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին՝ կարծիք է հայտնել, թե Ադրբեջանին միանշանակ ձեռնտու է Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության վերընտրությունը. «Ալիեւը Հայաստանում վարչապետի
Հայաստանը՝ որպես ազգ և պետություն, չնայած վերջին ծանրագույն փորձություններին և աղետներին, չի հանձնվել և չի կարող հանձնվել. Արթուր Վանեցյան
Ցեղասպանությունից կքված մեջքով մեր ազգն 1918թ․-ի մայիսին ուղղեց այն, լծվեց պետության կերտման և զարգացման գործին, որ ապրի և հարատևի, որ իր նախնիների երազանքը դառնա իրականություն, որ ունենա դպրոց և բանակ, որ ունենա իրավունք և ուժ, որ ունենա երազանք և հավատ։
Թույլ չենք տալու թշնամուն հասնել իր նպատակներին, մեր սթափ ու հավասարակշիռ որոշումներով կանգնած ենք և կանգնելու ենք մեր պետության, ինքնիշխանության, անկախության դիրքերում. Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ: Այս տոնն անկախության և ազատության համար մարտնչելու մեր ժողովրդի աննկուն կամքի խորհրդանիշն է։ Այն մարմնավորում է անկախ պետականություն ունենալու մեր ժողովրդի դարավոր ձգտումը։ 1918 թվականի այս օրերին մեր ժողովուրդն օրհասական վտանգի առջև էր կանգնած։ Թվում էր, թե անխուսափելի
Աշխատանքային տարիքի անձանց 18 %-ը համավարակի պատճառով կորցրել է աշխատանքը. ԵՄ ֆինանսավորմամբ պատրաստված զեկույցում ընդգծվում է ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտում ավելի շատ ներդրում անելու անհրաժեշտությունը
Զեկույցը նաև արձանագրում է, որ երեխաները համավարակի թաքնված զոհերն են, քանի որ դպրոցահասակ երեխաները գյուղական վայրերում, հատկապես՝ Արագածոտնում, Արմավիրում, Գեղարքունիքում, Տավուշում և Սյունիքում բախվել են կապի հասանելիության խնդրին:
ԱՄՆ պետքարտուղարը Ադրբեջանին հիշեցրել է բոլոր ձերբակալվածների ազատ արձակելու կարևորության մասին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի Հանրապետության օրվա առիթով հղած շնորհավորական ուղերձում կարևորել է բոլոր ձերբակալվածների ազատ արձակման հարցը: «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ը շարունակում է հանձնառու մնալ օգնություն ցուցաբերելու կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման բանակցությունների և ռազմական գործողությունների մարդասիրական հետևանքների վերացման, այդ թվում բոլոր ձերբակալվածների ազատ արձակման, անհետ կորածների հաշվառման և
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2751 դեպք
«Որոշումը կայացրել եմ դեռևս 2020-ին». Արցախի պետնախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը վայր է դնում լիազորությունները
Շարունակելու եմ ծառայել Արցախի Հանրապետությանը և Արցախի ժողովրդին՝ անկախ հետագա իմ գործունեության ոլորտից:
Ազգովի կանգնած ենք պետականությունը փրկելու հրամայականի առջև. Ռոբերտ Քոչարյան
Բայց այսօր մենք, ի հակադրություն օրվա ծնկաչոք և խայտառակ իշխանությունների, ունենք վճռականություն։
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 104 նոր դեպք, արձանագրվել է մահվան 7 դեպք
Ունենք 301 առողջացած
Հերոսների ու վախկոտ կապիտուլյանտների, ազգի նվիրյալների ու ապազգային տեսակի այդ պայքարում հաղթեց հայոց ազատասեր և հերոսական ոգին. Սերժ Սարգսյան
Մեկ դար առաջ հուսահատության և բնաջնջման եզրին կանգնած հայ ժողովուրդը ազգային գիտակցության և պատմական բարձր պատասխանատվության զգացումով իր մեջ ուժ գտավ մի վերջին գերբնական ճիգով կանգնելու թշնամու դեմ և հետ շպրտելու նրան:
Այսօր Սարդարապատի հաղթանակի խորհուրդն ավելի յուրահատուկ կարևորություն և նշանակություն ունի մեր ազգի համար. Արցախի ԱԳՆ
Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերում մեծ դերակատարություն է ունեցել նաև արցախահայությունը։
Հայ ազգային կոնգրեսը վստահ է, որ այս անգամ էլ հայ ժողովուրդը դուրս կգա մղձավանջից, եւ նրա քաղաքական միտքը անվերադարձ կազատվի արկածախնդրական պատկերացումներից
Ցավոք, քաղաքական մտքի տկարությունը, առավելապաշտությունը, քաղաքական իրատեսության բացակայությունը թույլ չտվեցին ամբողջությամբ իրացնել հայկական պետականության կայացման եւ ամրապնդման պատմականորեն տրված շանսերը։ Թեեւ հետին թվով, սակայն Առաջին հանրապետության հայրերը արձանագրեցին ճակատագրական այն սխալները, որոնք պատճառ դարձան Հայաստանի անկախության եւ տարածքների կեսի կորստյան։
Պետք է կարողանանք սթափ վերլուծել մեր անհաջողությունների պատճառները, այդ թվում՝ Առաջին հանրապետությունից ցայսօր. ՀՀ նախագահ
Այսօր մենք կանգնած ենք բարոյականության ու արժանապատվության Սարդարապատի շեմին, ճակատամարտ, որի միայն հաղթակա՛ն արդյունքը կարող է երաշխավորել ամուր պետականություն և զարգացման հեռանկար:
ԵԱՀԿ գործող նախագահը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ
Առաջ եկած բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով:
Հավատում ենք, որ մայիսյան հերոսամարտերի հաղթական ոգով մեր ժողովուրդը Աստծո օգնությամբ ուժ պիտի գտնի դուրս գալու նաև այս փորձությունից. Գարեգին Բ
Այսօր ևս մենք մտահոգ ենք հայրենի մեր երկրի առջև ծառացած հիմնախնդիրներով, մեր սահմանների, մեր ժողովրդի անվտանգ ու ապահով կյանքի նկատմամբ շարունակական ոտնձգություններով։
Առաջին մեդալը աշխարհի երիտասարդական առաջնությունում
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ծանրամարտի Հայաստանի հավաքականն առաջին մեդալը նվաճեց աշխարհի երիտասարդական առաջնությունում: Տղաների պայքարի 81 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրին Կարեն Մարգարյանը եւ Սուրեն Գրիգորյանը: Կարենը պոկում վարժությունում բարձրացրեց 152 կգ եւ արժանացավ փոքր արծաթի: Այնուհետեւ, հրումում նա ցույց տվեց 175 կգ եւ երկամարտի 327 կիլոգրամով նվաճեց այս տարիքային խմբի աշխարհի փոխչեմպիոնի կոչումը: Մի փոքր
Կիսատված Արցախն իր թիկունքին պիտի ունենա ուժեղ, միակամ Հայաստանի Հանրապետություն և Սփյուռք. Արթուր Թովմասյան
Վերհիշելով պատմական այդ օրերը՝ միավորվենք, ուժ ստանանք նախնիների հերոսական կեցվածքից: Հայապահպանությունն առանց հայկական պետականության անհնար է:


















































