Օրվա լրահոսը
Հավատում ենք, որ մայիսյան հերոսամարտերի հաղթական ոգով մեր ժողովուրդը Աստծո օգնությամբ ուժ պիտի գտնի դուրս գալու նաև այս փորձությունից. Գարեգին Բ
Այսօր ևս մենք մտահոգ ենք հայրենի մեր երկրի առջև ծառացած հիմնախնդիրներով, մեր սահմանների, մեր ժողովրդի անվտանգ ու ապահով կյանքի նկատմամբ շարունակական ոտնձգություններով։
Առաջին մեդալը աշխարհի երիտասարդական առաջնությունում
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ծանրամարտի Հայաստանի հավաքականն առաջին մեդալը նվաճեց աշխարհի երիտասարդական առաջնությունում: Տղաների պայքարի 81 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրին Կարեն Մարգարյանը եւ Սուրեն Գրիգորյանը: Կարենը պոկում վարժությունում բարձրացրեց 152 կգ եւ արժանացավ փոքր արծաթի: Այնուհետեւ, հրումում նա ցույց տվեց 175 կգ եւ երկամարտի 327 կիլոգրամով նվաճեց այս տարիքային խմբի աշխարհի փոխչեմպիոնի կոչումը: Մի փոքր
Կիսատված Արցախն իր թիկունքին պիտի ունենա ուժեղ, միակամ Հայաստանի Հանրապետություն և Սփյուռք. Արթուր Թովմասյան
Վերհիշելով պատմական այդ օրերը՝ միավորվենք, ուժ ստանանք նախնիների հերոսական կեցվածքից: Հայապահպանությունն առանց հայկական պետականության անհնար է:
Վիճակը քարոզչությամբ չես փոխի
Վերջին օրերին Ադրբեջանի լկտի ոտնձգությունները Հայաստանի տարածքի եւ այդ տարածքում ծառայող հայ զինվորների նկատմամբ շարունակվում էին՝ ընդհուպ մինչեւ սպանություն: Իշխանության եւ առաջին հերթին՝ վարչապետի պաշտոնակատարի արձագանքն այդ իրադարձություններին երկակի է՝ մի կողմից դրանում մեղավոր են Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ը, մյուս կողմից՝ Ադրբեջանի շահերը սպասարկող «մեզ հայտնի շրջանակները»: Հիրավի, պետք է անհայտ սինթետիկ նյութից պատրաստված երեսի մաշկ
Նարեկ Մինասյան. Ադրբեջանը փորձում է Հայաստանի տարածքում սանձազերծել լայնածավալ ռազմական գործողություններ. «Հայկական ժամանակ»
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ դիմելու համար բավական կարեւոր է ունենալ երկու կարեւոր երաշխիք. առաջինը վերաբերում է արդյունքին, այսինքն` դիմումի առկայության դեպքում պետք է ունենալ բավարար երաշխիքներ, որ արդյունքում կընդունվի բանաձեւ՝ մեզ համար ցանկալի շեշտադրումներով, այսինքն` կլինի հստակ արձանագրված, որ ադրբեջանական կողմը խախտել է Հայաստանի սուվերեն տարածքը, բացի այդ, կլինի արձանագրված պահանջ, որ ադրբեջանական զորքերը պետք է լքեն Հայաստանի տարածքը, ինչպես նաեւ կնշվեն սանկցիաները, որոնք կարող են կիրառվել ադրբեջանական զորքերի չհեռանալու դեպքում:
Սահմանազատումը եւ սահմանանշումը վատ բան չեն, բայց դրանք խաղաղ ընթացք են ենթադրում, իսկ Ադրբեջանը օրեցօր ավելի ու ավելի ագրեսիվ է դառնում. «Հայաստանի Հանրապետություն»
Ընդհանրապես այս գործընթացը միջազգայնորեն կարգավորված է եւ դրանից առաջ պետք է բացառվեն ուժի կիրառումը եւ ուժի կիրառման սպառնալիքը:
Բելգիայի խորհրդարանը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում հայ գերիներին
Խորհրդարանը խստորեն դատապարտել է նաև գերիների խոշտանգման վերաբերյալ առկա բազմաթիվ հաղորդագրությունները
Չպետք է մոռանալ, որ Ադրբեջանի հետ սահմանագծումն ու սահմանազատումը ուղղակիորեն վերաբերում են բոլորիս, ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր մարդու. Արման Թաթոյան
Ադրբեջանի հետ սահմանային հատվածներով ՀՀ տարածքների հաշվին Գեղարքունիքում և Սյունիքում անվտանգության գոտին կամ անվտանգության միջոցառումները կհանգեցնեն ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների նոր խախտումների: Իսկ եթե դա վերաբերի նաև Ադրբեջանի հետ շփման ողջ գծին, ապա դա կառաջացնի նաև իրավունքների զանգվածային խախտումներ ու անգամ նոր տեղահանվածներ, քանի որ սահմանի այսպես կոչված «ադրբեջանական» մասերն անցնում են նաև Հայաստանի համայնքներով
«Կոչ ենք անում զսպվածություն դրսևորել» . ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը՝ հայ-ադրբեջանական սահմանի մասին. «Արմենպրես»
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը: «Մենք մտահոգությամբ հետևում ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զարգացումներին: Բոլոր ներգրավված մասնակիցներին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել՝ խուսափելու համար որևէ գործողությունից, որը կարող է սրել հետագա լարվածությունը»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ասել է Դյուժարիկը՝ ավելացնելով. «Հասկանում ենք, որ բանակցություններն ընթացքի մեջ են: Բոլոր
ԱՄՆ-ը պատրաստ է աջակցություն ցուցաբերել դեմարկացիայի գործընթացին. Պետդեպ
ԱՄՆ-ը անհանգստացած է Ադրբեջանի կողմից հայ զինվորականներին գերեվարելու փաստով և կոչ է անում կողմերին հնարավորինս արագ հարթել միջադեպը խաղաղ ճանապարհով: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի տարածած հաղորդագրության մեջ: «Միացյալ Նահանգներն անհանգստացած են Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին վերջին իրադարձությունների զարգացմամբ, այդ թվում ադրբեջանական ուժերի կողմից մի քանի հայ զինվորների
Ադրբեջանցիները հարձակվել են ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան մոտ ակցիա անող հայի վրա․ նա հիվանդանոցում է
Ադրբեջանցիները հարձակվել են ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան մոտ ակցիա անող հայի վրա․ նա հիվանդանոցում է Ադրբեջանցիները հարձակվել են Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի խաղաղ ակցիա իրականացնող մասնակցի վրա, որը պահանջում էր անհապաղ ազատ արձակել հայ գերիներին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ակցիայի կազմակերպիչներից Դավիթ Տոնոյանը: Տուժածը ստացել է մարմնական վնասվածքներ գլխի և ծնոտի հատվածներում:
Ռուսաստանի ԱԳՆ-ն Բաքվին ու Երևանին խաղաղ բանակցությունների կոչ է անում
Մոսկվան կոչ է անում Բաքվին ու Երևանին առաջ եկած խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ, որը տարածվել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի և ԵՄ Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար Թոյվոո Քլաարի հեռախոսազրույցից հետո: «Ռուսական կողմը հաստատել է կողմերին ուղղված կոչը՝ առաջ եկած բոլոր խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների
Սյունիքի մարզից 7 հողակտոր է անհատույց տրվելու
Այդ հողատարածքները Հայաստանի Հանրապետության սեփականությունն են լինելու
Ադրբեջանը չի կատարում իր իսկ ստանձնած պարտավորությունները՝ գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց հարցը դարձնելով քաղաքական շահարկումների, ապատեղեկատվության և շանտաժի առարկա
ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումները Ժնևում տեղակայված ՄԱԿ կառույցների և Կարմիր խաչի ղեկավարների հետ Մայիսի 27-ին Ժնև այցելեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի գլխավորած պատվիրակությունը, որը հանդիպումներ ունեցավ ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի, ՄԱԿ Մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատար Միշել Բաչելետի, ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայայի, ինչպես նաև Կարմիր խաչի
«Քոչարյանը պետք է մտածեր, թե ինչու է Ադրբեջանը մերժում․ այդ տարրական բանը նա այդպես էլ չհասկացավ»․ Լեւոն Տեր-Պետրոսյան
Շատ պարզ է։ Ադրբեջանը վստահ էր, որ ժամանակն աշխատում է իր օգտին
Առաջին նախագահ․ «Ալիեւը համոզված է, որ Նիկոլը չի հաղթելու այս ընտրություններում, եւ օգտվելով նրա թուլությունից՝ փորձում է հնարավորինս շատ բան կորզել»
Հաղթանակից հետո ես չեմ հասկանում, թե ինչու է Ադրբեջանը նման գործողությունների գնում։ Հաղթող կողմը սովորաբար լինում է մեծահոգի
Պարզեցվում է օտարերկրացիների աշխատանքի թույլտվության տրամադրման ընթացակարգը
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Օտարերկրացիների, Պետական տուրքի և Սոցիալական աջակցության մասին ՀՀ օրենքների, ինչպես նաև Վարչական իրավախախտումների և ՀՀ աշխատանքային օրենսգրքերում փոփոխությունների փաթեթը։ Այսպիսով, հնարավորություն է ստեղծվում ունենալ ՀՀ ժամանող աշխատանքային միգրանտների ամբողջական պատկերը, ինչը կարևոր է ինչպես անկանոն միգրացիայի կանխարգելման, այնպես էլ այդ անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Ներկայացված փաթեթի ընդունման
Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
«ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել», ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ՝ Աննա Նաղդալյանը:
Միակ հանգուցալուծումը հրատապ կերպով դավադիր իշխանությունների հեռացումն է. «Պատիվ ունեմ» դաշինք
Անվտանգության խորհրդի նիստում կապիտուլյանտ իշխանության ղեկավարի՝ միջազգային հանրությանն ու Ադրբեջանին ուղղված առաջարկը ոչ այլ ինչ էր, քան սեփական անկարողության արձանագրում, անվտանգային համակարգի փլուզման փաստում և պետության ու ժողովրդի առջև ստանձնած պատասխանատվությունից հրաժարում: Պետք է արձանագրել, որ սեփական իշխանությունը փրկելու ճանապարհին կապիտուլյանտ իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած զիջման՝ ենթարկվել ադրբեջանական շանտաժներին և հարկադրանքին: Արցախի մեծ մասը
Փաշինյանի ամեն օրը սպառնալիք է պետության գոյության համար. ՀՅԴ ՀԳՄ հայտարարությունը
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Հայաստանի Հանրապետության իշխանություններն անմիջական պատասխանատվություն են կրում ՀՀ սահմաններին ծավալվող իրադարձությունների համար: Հայրենիքը չպաշտպանելու նրանց վարքագիծը պատճառ է, որ թշնամին է՛լ ավելի լկտիանա ու սանձարձակ գործողությունների դիմի: Նիկոլ Փաշինյանը դեռևս նոյեմբերի 18-ին խոստացել էր շուտափույթ Հայաստան վերադարձնել գերեվարված անձանց: Այս խոստումից հետո ադրբեջանական գերության
Անհապաղ կազմավորել հակաճգնաժամային անցումային կառավարություն. Ազգային-ժողովրդավարական բևեռ
Զոհերն ու գերեվարումները հետևանք են
«Չձեռնարկել որևէ գործողություն, որը կարող է հանգեցնել նոր սրացման». Շալլենբերգը՝ Բայրամովին
Ալեքսանդր Շալլենբերգն ընդունել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին
Պահանջում ենք, որ ՀՀ կառավարությունը անհապաղ դիմի ՄԱԿ-ի ԱԽ-ին. ՀԿ-ներ
2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ համաձայնագրից կես տարի անց հայ ժողովուրդը դեռևս բախվում է ադրբեջանական ագրեսիային: 2021թ․ մայիսի 12-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները, խախտելով ՀՀ պետական սահմանը, դիրքավորվել են ՀՀ ինքնիշխան տարածքում՝ հրաժարվելով վերադառնալ ՀՀ-Ադրբեջան սահմանային դիրքեր։ Ընդ որում, խմբավորումները զինված են և կիրառում են հրաձգային զինատեսակներ՝ սկզբնական շրջանում իրականացնելով օդ կրակոցներ, իսկ
Քարվաճառում ականի վրա ադրբեջանական բեռնատար է պայթել. կան զոհեր և վիրավորներ
Մայիսի 27-ին սոցցանցերի ադրբեջանական սեգմենտում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես է ականի վրա պայթում ռազմական մի բեռնատար: Ըստ Turan գործակալության՝ դեպքը տեղի է ունեցել Քարվաճառի շրջանում: Հաղորդվում է, որ վթարի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից չեն մեկնաբանել այս լուրը: Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Քննարկվել են մասնավոր մանկապարտեզների խնդիրները
Մայիսի 27-ին ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը խորհրդարան էր հրավիրել մասնավոր մանկապարտեզների ներկայացուցիչներին՝ քննարկելու ոլորտի խնդիրները: Աշխատանքային քննարկմանը մասնակցեցին կառավարության ներկայացուցիչներ, Մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիայի անդամներ: Քննարկվեցին «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին» եւ «Կրթության մասին» օրենքներում Կառավարության առաջարկած փոփոխությունները, որոնք ընդունվել են առաջին ընթերցմամբ: Կարգավորումներով մասնավոր մանկապարտեզների լիզենզավորման կարգի փոփոխություն է նախատեսվում: Սոֆիա Հովսեփյանը նշեց, որ
Արա Այվազյանը բարձր է գնահատել ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հնդկաստանի ԱԳՆ-ի դիրքորոշումը
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հանդիպումը ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալի հետ
Մեղադրանք է առաջադրվել՝ հորեղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Նորք-Մարաշ թաղամասի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես տեղեկացրել ենք, 2021թ. մայիսի 24-ին` ժամը 17:45-ին, կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածք ախտորոշմամբ Երևան քաղաքի «Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց» բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի
Հայաստանն ակնկալում է գործընկեր և բարեկամ երկրների անհապաղ և հասցեական արձագանքը և գործուն միջամտությունը
ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Մայիսի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և ՀՀ Գլխավոր շտաբի օպերատիվ արձագանքման վարչության պետի տեղակալ գնդապետ Նորայր Կարապետյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։ Ավետ Ադոնցը ներկայացրեց մայիսի 12-ից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զորամիավորումների սադրիչ գործողությունները՝
Սա կարող ենք համարել պաշտոնական առաջարկ՝ ուղղված ՌԴ-ին, ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ երկրներին և իհարկե նաև Ադրբեջանին. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի լուծման առաջարկով
Սերժ Թանկյանը կոչ է արել ԱՄՆ դեսպանին դատապարտել Բաքվի ռասիստական գործողությունները
Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը կոչ է արել Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը դատապարտել Ադրբեջանի ռասիստական գործողությունները հայերի նկատմամբ: «Որպես ԱՄՆ քաղաքացի և ակտիվիստ ԱՄՆ-ում և աշխարհում՝ կոչ եմ անուն Երևանում ԱՄՆ դեսպանատանը և դեսպան Լին Թրեյսիին պատշաճ հայտարարություն անել Ադրբեջանի կողմից ցուցաբերվող սարսափելի ռասիզմի, նրանց նողկալի ռազմավարի պուրակի և այն բանի վերաբերյալ, թե ինչպես են նրանք


















































