Օրվա լրահոսը

«Միջանցքային» տրամաբանությամբ հարց Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու. Նիկոլ Փաշինյան

Որովհետև համաձայն այն պայմանավորվածությունների, որ մենք ունենք, Հայաստանն ստանում է երկաթուղային հաղորդակցություն Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հետ: Իհարկե, նաև Ադրբեջանն է ստանում երկաթուղային հաղորդակցություն Նախիջևանի հետ: Խոսքը բեռնափոխադրումների մասին է, իհարկե:

«Դասավանդի’ր, Հայաստան»-ն ու Ucom-ը միավորում են ջանքերը՝ հանուն հանրակրթական հնարավորությունների ընդլայնման

Ucom ընկերությունը «Դասավանդի’ր, Հայաստան» կրթական հիմնադրամի «Սերունդ դպրոցներ» ծրագրում ներառված Դիլիջանի Թախտա թաղամասում գտնվող թիվ 2 հիմնական դպրոցի տարրական դասարանների աշակերտներին տրամադրել է շարժական ինտերնետի հասանելիությամբ քարտեր և մոդեմներ՝ կրթական գործընթացն ապահովելու նպատակով: «Մենք համոզված ենք, որ մեր համայնքների ներուժն անսահման է, և դպրոցը այդ ներուժի բացահայտման հանգույցն է՝ հատկապես մեր օրերում, երբ ընտանիքներից շատերում

«Տեր-Պետրոսյանը չէր կարո՞ղ քաղաքացիական պատերազմը կանխել․ Փաշինյանն ինչպե՞ս կանխեց»․ Հրաչյա Հակոբյան

Թող բարի լիներ Տեր-Պետրոսյանն ունենալ այն իշխանությունը, որը կկանխեր քաղաքացիական բախումը

ՀԱՊԿ-ում հետևում են իրավիճակի զարգացմանը. Ստանիսլավ Զաս

Արդեն չեն կրակում, բայց իրավիճակը դեռ լարված է:

«Նույնիսկ այդ տարիներին Օսմանյան կառավարությունը 22 հայ անդամ ուներ, 7 դեսպան և 11 հյուպատոս». Թուրքիայի մեջլիսի նախագահ

Շենթոփը նաև տեղեկացրել է, որ մեջլիսը տարբեր խորհրդարաններում օրակարգ բերվող բանաձևերի ընդունումը կանխելու համար բոլոր հարթություններում ինտենսիվ դիվանագիտական աշխատանք է տանում:

Արման Թաթոյանը Դունյա Միյատովիչին ներկայացրել է Ադրբեջանի ԶՈւ ՀՀ ինքնիշխան տարածք անօրինական առաջխաղացման հետևանքով ՀՀ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումները

Մարդու իրավունքների խախտումների լրացուցիչ մանրամասները միջազգային կառույցներին կներկայացվեն առանձին զեկույցներով ու հաղորդումներով:

Բարձրաձայնելով ռիսկերի մասին՝ փոխնախարարը նշեց, որ երաշխավորված գնումները կարող են իրականացվել համեմատաբար թանկ գնով` նախագծի ընդունման դեպքում

«Գնումը մասնավորին պատվիրակելիս պետությունը առաջնահերթությունը պետք է տա սահմանամերձ համայնքներին». առաջարկվեց հստակեցնել սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին օրենքում նախատեսվող լրացումները

Հնդկաստանը կոչ է անում «խախտող կողմին անմիջապես հետ քաշել ուժերը և դադարեցնել որևէ հետագա սադրանք»

«Խաղաղությունը և կայունությունը Հարավային Կովկասում կարևոր է տարածաշրջանային անվտանգության տեսակետից», – ասված է Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Լեւոն Տեր-Պետրոսյանի ասածը առնվազն վիրավորանք է եւ իրականության հետ կապ չունի». Էդուարդ Շարմազանով

«Եթե մանդատի համար պայքարեինք, հաստատ կգնայինք եւ փեշերից կկախվեինք, էլի: Մենք՝ ՀՀԿ-ականներս, մեր ղեկավարի փեշերից չենք կախվում, որ մեզ ցուցակ մտցնի: Հետեւաբար պարոն առաջին նախագահի գնահատականները առնվազն իրականությանը չեն համապատասխանում»:

Դեսպանատունը խնդրում է Լեհաստանի քաղաքացիներին խուսափել Տավուշ, Գեղարքունիք, Վայոց Ձոր և Սյունիք ճանապարհորդելուց

Tert.am. Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային գոտիներում տեղի ունեցող իրադարձությունների, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի հետ կապված` Երևանում Լեհաստանի դեսպանատունը իր քաղաքացիներին խնդրում է խուսափել Հայաստանի հետևյալ շրջաններ այցելություններից` Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

«Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի». Վարդան Ոսկանյան

Ըստ իրանագետի, կեղծ խաղաղասիրական կոչերը, որոնք հաճախ հնչում են, հիմնավորված չեն և բնակչությանը մոլորեցնում են:

Հստակեցվել և լրամշակվել են տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքի կարգավորման առարկայի վերաբերյալ մի շարք դրույթներ

Նոր խմբագրությամբ օրենքով մտավոր սեփականության օբյեկտների հետ կապված իրավահարաբերությունների վերաբերյալ բացառությունը հանվել է։

«Զվարթնոց»-ում հայտնաբերված ոսկյա իրերով և գումարով պայուսակն աշխատակիցը փոխանցել է կորած և գտնված իրերի բաժին

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցի կողմից սույն թվականի մայիսի 18-ին հերթական անգամ հայտնաբերվել է ոսկյա իրերով և գումարով պայուսակ, որն ըստ ընթացակարգի փոխանցվել է օդանավակայանի Կորած և գտնված իրերի բաժին: Մեր ուղևորներին հորդորում ենք առավել ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ և շնորհակալ ենք վերջիններիս՝ օդանավակայանի աշխատակիցների կողմից իրականացվող աշխատանքը գնահատելու համար: Ուղևորների անվտանգ

Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են հայ-ադրբեջանական լարվածությունը

«Նախարարները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունների շուրջ»:

Վայոց ձորի մարզի երեք զինծառայող ևս հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Պարգևատրվել են՝ Ջերմուկ համայնքից՝ Ահարոն Վարդանի Արսենյանը, Հրանտ Արսենի Պետրոսյանը, Զառիթափ համայնքից՝ Հայկ Արամի Մկրտչյանը:

ԱՄՆ Պետդեպը, բացի Հայաստանից, ևս 149 երկրի համար է ճամփորդելու նախազգուշացումը բարձրացրել ամենաբարձր մակարդակի. Ռուբեն Հայրապետյան

Բայց աղճատված տեղեկատվությամբ մարդկանց լրացուցիչ հոգեբանական տեռորի ենթարկելն ինչի՞ համար է:

54 մեղադրյալ՝ հրադադարի հաստատման հայտարարության հրապարակմանը հաջորդած զանգվածային անկարգությունների փաստերով քննվող քրեական գործով

44-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Դրանցից 21-ը բավարարվել է, այդ թվում 3-ը՝ հետախուզվող մեղադրյալների նկատմամբ, 22-ը՝ մերժվել, 1-ը հետ է վերցվել դատախազի կողմից:

ՍԱՏՄ-ն կասեցրել է կաթնամթերքի և զովացուցիչ ըմպելիքի արտադրամասերի գործունեությունը

Երկու արտադրությունում էլ կոպտորեն խախտված են եղել ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները

«Ադրբեջանի ԶՈւ ներթափանցումը ՀՀ ինքնիշխան տարածք անմիջական սպառնալիք է ՀԱՊԿ անդամ երկրի անվտանգության համար». կայացավ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը

Մայիսի 19-ին Դուշանբեում տեղի ունեցավ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը նեղ, այնուհետև ընդլայնված կազմով, որին ՀՀ պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։ Ի շարունակություն նախորդ օրը տեղի ունեցած քննարկումների՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը մանրամասն ներկայացրեց ՀԱՊԿ կովկասյան տարածաշրջանում անվտանգային իրավիճակը՝ ուշադրության կենտրոնում պահելով ՀՀ սահմանամերձ մարզեր Ադրբեջանի զինված ուժերի ներթափանցման հետևանքով իրադրության լարումը:

Ինչ վիճակում են բանկերը համավարակից ու պատերազմից հետո

Բանկերում առկա չաշխատող վարկերը մտահոգության առիթ չեն տալիս, ցուցանիշն այլ երկրների հետ համեմատած, ցածր է

Գործնական ուղղորդում ԱԱԾ-ին. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

«Կարող է լինել խռովության պարագլուխ՝ ցնորական գաղափարներով զինելով խելագարված ամբոխների»

«Պետականության խնդիրը թիվ մեկ խնդիրն է մեր առջև կանգնած». գիտաժողով ԳԱԱ-ում

«Մեր խնդիրը պետք է լինի մեր պետականության ամրապնդումը և զարգացումը»

Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտի ստեղծելու, կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ․ ՄԻՊ

Ադրբեջանական զինված ծառայողները, դրոշներն ու ցուցակները պետք է հեռացվեն ՀՀ գյուղերի հարևանությունից ու համայնքների միջև ճանապարհներից:

Պահպանել Հայաստանի տարածքների ամբողջականությունը. Ֆրանսիայի կառավարության խոսնակ

Մայիսի 18-ին ցույց է կազմակերպվել Ֆրանսիայի Ազգային ժողովի մոտ՝ ուշադրություն հրավիրելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրի և Բաքվի կողմից Հայաստանի պետական սահմանները խախտելու վրա: Ցույցին ներկա է եղել նաև Ֆրանսիայի կառավարության խոսնակ Գաբրիել Աթալը: Ֆրանսահայ անկախ լրագրող Ժան Էքյանի փոխանցմամբ՝ Գաբրիել Աթալը հիշեցրել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջինն էր, որ խոսեց ճշմարտության մասին,

63-ամյա տղամարդը դանակահարել է համաքաղաքացուն՝ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում

63-ամյա տղամարդը ձերբակալվել է և տվել ինքնախոստովանական ցուցմունք:

«Աշակերտներին պակասում է տղամարդկային դաստիարակությունը». Իմքայլական պատգամավորը հորդորում է դպրոցում տղամարդկանց առավելություն տալ, որ դաստիարակեն

Նա նշեց. «Երբ ես աշակերտ էի, ուսուցիչների 50%-ը տղամարդ էր, իսկ երբ ես էի ուսուցիչ, 10 տոկոսն էր տղամարդ»: Նրա խոսքով՝ «կանացի դաստիարակություն է լինում, դրա համար կռիվները շատ են լինում»:

Քննարկվել են պետական բուհերի ֆինանսավորման նոր մոդելների մշակման հարցերը

«Գոյություն ունեցող ֆինանսավորման մոդելը որակյալ և  մրցունակ  մասնագետ պատրաստելու ժամանակակից պահանջներին չի բավարարում»

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031