Օրվա լրահոսը

«Նման դեպքերում պատասխանատու ծառայությունների ղեկավարները և աշխատակիցները առնվազն պետք է իրենց գոյությունը դադարեցնեն կյանքի հետ անհամատեղելի որևէ եղանակով»

Այսօր համացանցում, ինչպես հայտնի է, հայտնվել ադրբեջանական կողմի եւ հայ սահմանապահների միջև տեղի ունեցած դեպքի կադրեր, որոնցում ադրբեջանցի զինվորները վիճաբանում են հայերի հետ: ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ Զինված Ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը, անդրադառնալով հրապարակված կադրերին, նշեց. «Ես կարծում եմ, որ այս դեպքից հետո, երբ նաև տեսանյութը տարածվել  է ողջ համացանցով, Պաշտպանության նախարար

Եվրոպական խորհրդարանի՝ Թուրքիայի վերաբերյալ բանաձև-զեկույցը հաստատվեց

Քիչ առաջ կայացած քվերակության արդյունքներով Եվրոպական խորհրդարանի՝ Թուրքիայի վերաբերյալ բանաձև-զեկույցը հաստատվեց: Մայիսի 19-ին Եվրոպական խորհրդարանը լիագումար նիստում Թուրքիայի վերաբերյալ իր զեկույցում վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր կոչը: Թուրքիային նաև կոչ է արվում զերծ մնալու որևէ հակահայկական քարոզչությունից ու ատելության խոսքից և լիարժեքորեն հարգելու հայկական մշակույթը պաշտպանելու իր հանձնառությունները: Զեկույցում մի քանի անդրադարձ է արվում

Միքայել Մինասյանը նոր եռակողմ փաստաթղթից մի հատված հրապարակեց. ՀՀ ԱԳՆ-ն դեմ է

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տելեգրամյան իր ալիքում հրապարակեց նոր փաստաթղթից մի հատված, որը պատրաստվում են ստորագրել ՀՀ վարչապետը, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները և որի մասին նա ավելի վաղ տեղեկացրել էր այսօր ֆեյսբուքյան իր էջում: Նա գրել է, որ սրանք փաստաթղթի առաջին էջի առաջին կետերն են, որոնք ներկայումս համաձայնեցվում են. «Փաստաթուղթն ունի նաև

2-ական արծաթ եւ բրոնզ՝ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

Ազատ ոճի ըմբիշներն ավարտեցին պայքարը Սկոպյեում անցկացված Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում: Հայաստանի հավաքականի յոթ մասնակիցներից չորսը բարձրացան պատվո պատվանդան: 61 կգ քաշային Ռազմիկ Պապիկյանը եւ 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը չեմպիոնի կոչման  համար գոտեմարտում պարտություն կրեցին եւ բավարարվեցին արծաթով, իսկ Արման Անդրեասյանը՝ 70 կգ եւ Արման Ավագյանը՝ 79 կգ, տուն են վերադառնում բրոնզե մեդալով:

Պետական իրավասու ինստիտուտներն այլևս չեն կարողանում մեզ պաշտպանել. պետք է ինքնակազմակերպվել. Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ, իրավաբան Արա Զոհրաբյանը ֆեսյբուքյան իր էջում գրում է. «Սիրելի հայրենակիցներ, Տեսանյութը վկայում է մեկ բանի մասին՝ ՊԵՏՔ Է ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ: Պետական իրավասու ինստիտուտներն այլևս չեն կարողանում մեզ պաշտպանել: Պետք է ստեղծել մեկ հարթակ, անվանումը դնենք պայմանական ինքնապաշտպանական շտաբ (կենտրոն), որը կազմված կլինի առնվազն երեք բաժիններից՝ անվտանգային, իրավական և տեղեկատվական-փորձագիտական: Անվտանգային բաժնում կարող են

Դեպքը իրականում տեղի է ունեցել 2021թ. մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում. ՊՆ

Միջադեպի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանի ուղերձը համայն հայությանն ու քաղաքական ուժերին

«Պատերազմը շարունակվում է: Սահմանից եկող ազդակները օրեցօր ահագնանում են: Քաղաքական իշխանությունները ի վիճակի չեն պատշաճ կառավարում իրականացնել Զինված ուժերում, ավելին՝ ներքաղաքական նեղ անձնական շահերի ապահովման համար անգամ զերծ չեն մնում ստորացնել ազգային բանակը կայացրած գեներալներին և սպաներին, չեն կարողանում ապահովել դիրքերում զորքի պատշաճ ապահովվածությունը: Ուստի առաջարկում եմ բոլոր ուժերից ստեղծել սահմանների պաշտպանության աջակցության կոմիտե և

Արամ Վարդևանյան. «Էլ ինչ պետք է լինի, որ դատախազությունը իր սահմանադրական կարգավիճակին հարիր վարքագիծ դրսևորի»

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաստորեն գլխավոր դատախազությունը որոշել է նոր իրավական աբսուրդի բարձունքներ նվաճել։ Դատախազությունը արդեն իրեն լիազորություն է վերապահել՝ Սահմանադրական դատարանի որոշումների գնահատման, մի հատ էլ քննադատման։ Կարծես թե նման վարքագիծ արդեն մի քանի ամիս է նույնիսկ դատարաններ շրջափակողները իրենց թույլ չէին տվել։ Կարծես թե պետք է Սահմանադրական իրավունքի և

Հայաստանում ամենապահանջվածը «Սպուտնիկ V»-ն է․ ներկրելու են նաև «Ֆայզեր» ու «Մոդերնա»

Այսօր Գյումրիում լրագրողները  ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեցին, թե մեր երկրում առկա երեք պատվաստանյութերից՝ «Սպուտնիկ V»-ից, «ԱստրաԶենեկա»-ից ու չինականից ո՞ր մեկն է առավել պահանջված։ «Գիտեք՝ պահանջարկը փոխվում է  ժամանակի ընթացքում։ Գիտեք, որ միանշանակ «Սպուտնիկ»-ը շատ պահանջված էր, հիմա  էլ պահպանվում է։ «ԱստրաԶենեկա»-ի նկատմամբ վերաբերմունքը շեշտակի փոխվել է, մարդիկ ավելի վստահելի աղբյուրների մասով տեղեկատվություն ստացան,

Առողջապահության նախարարը՝ ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Հայաստան չայցելելու հորդորի մասին

Պատվաստումային գործընթացին հետևելու նպատակով Շիրակի մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա այցելեց Ախուրյանի բժշկական կենտրոն, այնուհետ Գյումրու «Բեռլին» ու թիվ 2 պոլիկլինիկաներ, որտեղ և աշխատակազմը, այսպես ասած, հաշվետվություն ներկայացրեց նախարարին պատվաստվողների քանակի, նրանց տրամադրությունների մասին։ Մեր հարցին՝ մի՞թե մեր երկրում համավարակային իրավիճակն այնքան ողբերգական է, որ ԱՄՆ պետքարտուղարության ճամփորդությունների դեպարտամենտը հայտարարություն է տարածել՝

Երեկ երեկոյան ավարտվել է նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը. Միքայել Մինասյան

Նոյեմբերի 9-ին Նիկոլի ստորագրած կապիտուլյացիոն պայմանագիրը մեզ պատուհասած սարսափի սկիզբն է միայն, գրում է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ ֆեյսբուքյան իր էջում։ «Գանք սկզբից. կապիտուլյացիայից հետո նա ինքն էլ խոստովանեց, որ  Ադրբեջանի նախագահի հետ ունի  «բանավոր պայմանավորվածություններ»։ Դրանք լուծումներ են, որոնք Հայաստանի դեմ են։ Ահա թե ինչպես է եղել. Նիկոլը Ալիևին տվել է

Լեռնիկ Ալեքսանյան. «Ժողովրդին հուզող հարցերը պետք է մարվեն մինչեւ ընտրությունները »

Հանրապետական կուսակցության երբեմնի անդամ Լեռնիկ Ալեքսանյանը Aravot.am-ի հարցին, թե հիմա ինքն ի՞նչ քաղաքական ուժ է ներկայացնում, պատասխանեց, որ մոտ 10 օր է, ինչ գրանցել են «Կայունություն» անունով նոր կուսակցություն, սակայն ժամանակի սղության ու այլ օբյեկտիվ պատճառներով խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ շատ բան չեն կարող անել: Նա այսօրվա բանավեճում խոսեց խորհրդարանական արտահերթ ընտրությունների առաջնային կարեւորության մասին:

Վայոց ձոր մարզի 3 քաջորդիներ հետմահու պարգևատրվել են մեդալներով

Մայիսի 19-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Վայոց ձոր մարզի 3 քաջորդիների՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար հետմահու ստացած պարգևները հանձնել է նրանց ընտանիքներին: Հայրենիքի նվիրյալ հերոսներն են՝ Խաչատրյան Հրայր Սուրիկի, Աղավնաձոր բնակավայր, պարգևատրվել է «Մարտական

Կանադան հավելյալ 1 միլիոն դոլարի օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղում հումանիտար աշխատանքների իրականացման համար և շարունակում է աջակցել կայուն խաղաղության հաստատմանը միտված ջանքերը

ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախումբը տեղեկացնում է, որ Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոն և Միջազգային զարգացման նախարար Կարինա Գուլդը հայտարարել են, որ Կանադան շարունակում է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ջանքերին և խորապես հանձնառու է դրա հումանիտար հետևանքների վերացման գործին: Հիմք ընդունելով 2020 թ. պատերազմական գործողություններից անմիջապես հետո Կանադայի կողմից տրամադրված ֆինանսական օժանդակությունը, պաշտոնական

Աննա Կոստանյան. «Հետպատերազմական Հայաստանում համապատասխան գերատեսչությունը ինքնիշխան պետության սահմանների պաշտպանվածությանը լուրջ չի մոտեցել»

ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Աննա Կոստանյանը հրավիրված բանավեճում ելույթ ունենալուց առաջ արձանագրեց, «Իշխանության թեւից ներկայացուցիչ չկա: Ի սկզբանե կարող ենք ֆիքսել, որ բանավեճային ձեւաչափը չի ստացվելու, որովհետեւ առնվազն հակադրվող կողմը չկա եւ սկզբունքային տեսանկյունից մենք բոլորս այստեղ գրեթե նույն գաղափարին ենք»: Պատասխանելով սահմանային ռիսկայնությանը, անձեռնմխելիությանը, անվտանգային խնդրին, որ մենք ի վերջո ՀԱՊԿ անդամ ենք

Լրատվամիջոցների գործունեությանը չմիջամտելու ստանձնած պարտավորությունները պահպանվել են. Տիգրան Հակոբյան

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 19-ի նիստում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ներկայացրեց հանձնաժողովի 2020 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը: Հաշվի առնելով հաղորդման ծավալուն լինելու հանգամանքը՝ նա հակիրճ անդրադարձավ այն հիմնական թեզերին, որոնք հասարակության կողմից առավել շատ են քննարկվում եւ մտահոգության առիթ դառնում: Խոսելով մեդիայի

Շահումյան համայնքում վերաբացվել է Արցախյան ազատամարտում զոհված տղաների հիշատակին նվիրված պուրակը

Կյանքդ՝ կյանքիս համար,կյանքս՝ կյանքիդ գնով. Շահումյանի միջնակարգ դպրոցում Արցախյան պատերազմում զոհված տղաների հիշատակին նվիրված «Փառքի սրահ» է բացվել, Արցախյան առաջին պատերազմում նահատակված տղաների հիշատակի պուրակում նորօրյա հերոսների անուններ են ավելացել։ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը ներկա է եղել այդ առիթով կազմակերպված  ցերեկույթին և պուրակի վերաբացման արարողությանը։ Արարատի մարզպետարան

ՍԴ-ն կամայականորեն մերժել է ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա գործի քննությունը՝ հակասելով իր նախկին դիրքորոշմանը

Ինչպես հայտնվել է՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը 2021թ․ ապրիլի 1-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ որոշելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով կիրառման ենթակա՝ մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխելու լիազորությունը սահմանող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։ ՀՀ Սահմանադրական դատարանը 2021թ․ մայիսի 14-ի

Համաներման մասին օրենքի կիրառման քայլերը․ օրենքն այսօրվանից ուժի մեջ է մտել

Սիրելի՛ հայրենակիցներ, «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքն այսօրվանից ուժի մեջ է մտել: Հիշեցնենք, որ համաներումը կիրառելի է այսօրվա դրությամբ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի այն անձանց նկատմամբ, ովքեր խուսափել են պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից և կասկածվում, մեղադրվում կամ դատապարտվել

Արթուր Խաչատրյան. «Հունիսի 20-ից հետո Հայաստանում իրավիճակ է փոխվելու եւ նոր քաղաքական ուժերը թույլ չեն տա, որ Հայաստանի սահմանը, տարածքը բզկտեն»

Այսօր քաղաքական բանավեճ էր նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականության խնդիրների, հետպատերազմյան իրավիճակի, ներքաղաքական հիմնահարցերի եւ նախընտրական զարգացումների թեմայով, որին պետք է մասնակցեին իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը եւ ԱԺ նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Սակայն բանավեճը չկայացավ այն պատճառով, որ Աղազարյանը չէր եկել եւ բանավեճի մի

Մովսես Հակոբյան. Միամտություն է հավատալը, որ ադրբեջանական կողմը գալու է բանակցության և այն տարածքներից, որտեղ սողոսկել է կամովի, դուրս է գալու. Tert.am

Եթե ռուսական կողմի վրա են հույս դնում, ապա պետք է հասկանալ, որ Ռուսաստանի իշխանությունը Ռուսաստանի համար է ձևավորված, այլ ոչ թե Հայաստանի

Վիճաբանության ընթացքում որսորդական հրացանից կրակել է համաքաղաքացիների ուղղությամբ, նրանցից երկուսին կյանքից զրկելու դիտավորությամբ

Նրանցից մեկի առողջությանը պատճառվել է միջին ծանրության, իսկ մյուսին՝ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ազգային համախմբումը, սփյուռքյան համայնքների ներգրավումը հայ ազգի միակ հենարանն է. «Երկիր Ծիրանի»

Ակնհայտ է, որ պետք է ժամ առաջ պատրաստ լինել ոչ միայն ցուցադրելու դիմադրություն, այլ նաև ազատագրելու մեր գերեվարված Հայրենիքը:

«Դեռ կհանդիպենք». Գևորգ Պետրոսյանը դադարեցնում է քաղաքական գործունեությունը

Մերժելով երկրի համար օրհասական պահին նեղ քաղաքական պահանջմունքներին հագուրդ տալու մոտեցումը, գերադասում եմ աշխատուժս տնօրինել գիտության ու իրավապաշտպան գործունեության ոլորտներում

Արայիկ Հարությունյանը նշել է՝ մինչև 2023 թվականն ամբողջությամբ լուծվելու է սպաներին բնակարաններով ապահովելու հարցը

Նաև լրացուցիչ աշխատանքներ են տարվելու զինծառայողներին սոցիալական երաշխիքների տրամադրման, զոհված, մահացած, հաշմանդամ դարձած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական վիճակի բարելավման ուղղությամբ:

«Փաշինյանը հող տվող չի․ ամոթ եմ ապրում նրանց համար, ովքեր ասում են, թե Շուշին հանձնել ենք»․ Հրաչյա Հակոբյան

Հողերը չեն տրվել, պատերազմի արդյունքում անցել են Ադրբեջանին, եւ ես երբեւէ դա չեմ համարի հող տալ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031