Օրվա լրահոսը

«Եթե ԱԱԾ-ն համապատասխան գործողություններ չի իրականացրել, նշանակում է՝ վարչապետը, մեղմ ասած, զբաղված է զրպարտությամբ». Տիգրան Աբրահամյան

«Համոզված եմ, որ ԶՈՒ-ն, ՊՆ համապատասխան անձինք հասկանում են այս նվազագույն խնդիրները, բայց ցավալիորեն 6 ամսվա ընթացքում դա որեւէ ձեւով չի կարգավորվել: Այսինքն, այս իրավիճակում չենք կարող դիտարկման չենթարկել նաեւ դիտավորյալ որեւէ պայմանավորվածության, կամ շահագրգռության պայմաներում սահմանների այս հատվածը չկահավորելու տարբերակը»:

Ոստիկանության ծառայողներն այցելում են բոլոր նախընտրական շտաբեր. պարզաբանում

Իսկ վերոհիշյալ հայտարարության կապակցությամբ ոստիկանությունում իրականացվում են ուսումնասիրություններ:

Արեգ Միքայելյանը` Նոբելյան մրցանակակիրների եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում եղած ՀՀ միակ գիտական արժեքի մասին

Օրինակ կարող էինք հնագույն աստղագիտության ոլորտում ժայռապատկերները ներկայացնել, գուցե նաեւ Զորաց քարերը

«Եթե Փաշինյանը հաջողի ընտրություններում, Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ հոգեբանական հարվածին չի դիմանա»․ Հովիկ Աղազարյան

Գուցե․․․ի՞նչ է կոչվում այդ հիվանդությունը․․․գուցե կաթված ստանա:

Սամվել Ֆարմանյան. Պատմությունը սիրում է ծիծաղել: Առավել բարձր ու գռեհիկ՝ նրանց վրա, որոնք այդպես էլ չեն սովորում իր տված դասերը

Արդյունքում՝ հայկական զորքերը քայլ առ քայլ նահանջեցին բոլոր ճակատներում, Հայաստանը կորցրեց Կարսը, Իգդիրը, Սուրմալուն, Նախիջևանը և այլն, իսկ արդեն դեկտեմբերի 2-ի կեսօրին ստիպված եղավ Երևանում իշխանությունը զիջել հայ բոլշևիկներին

Արտահերթ ընտրություններին կհետեւեն 250-ից ավելի եվրոպական դիտորդներ

ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչները Հայաստանում են

Չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել. ՊՆ

Մայիսի 19-ին, ժամը 14։00-ին պետք է շարունակվեին ադրբեջանական ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման շուրջ բանակցությունները։

ՀՀ բնակչության թվաքանակի փոփոխությունները 1992-2020թթ․ և 2020թ․ ժողովրդագրական գործընթացները. Արտակ Մարկոսյան

Կորոնավիրուսի համավարակն ու Արցախյան 2-րդ պատերազմն էականորեն ավելացրեցին մահերի թիվը, և 2020թ․ նախորդ տարվա համեմատ մահերի բացարձակ թիվն աճել է 35,1 տոկոսով կամ 9185 մարդով:

Քննարկվել են Տավուշի մարզի ընթացիկ վիճակն ու համագործակցության ընդլայնման հեռանկարները. Սերգեյ Կոպիրկինն այցելել է Տավուշ

Նաև համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները գյուղատնտեսության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում:

«Ձորա ՀԷԿ»-ի գործով 5 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է

Վերը նշված արարքների կատարման համար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Ռոբերտ Նազարյանին, Նիկոլայ Գրիգորյանին, Շիրազ Կիրակոսյանին և Մուշեղ Կոշեցյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

«Հերոսություն էր աստղադիտարան հիմնադրելը». Արեգ Միքայելյան

Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 75-ամյակը կնշվի սեպտեմբերին` միջազգային գիտաժողովով

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետը, շահադիտական դրդումներով, չի կազմակերպել և իրականացրել իր և բաժնի աշխատակիցների անմիջական պարտականությունների կատարումը

Սահմանված կարգով չեն փոխվել գույքահարկերի, աղբահանության վճարների հաշվարկման սակագները, ինչպես և այդ համալիրներում առանց համապատասխան թույլտվության իրականացվել է ալկոհոլային խմիչքների վաճառք, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է 1 միլիոն 819 հազար դրամի էական վնաս։

«Չեմ կարծում, որ մայիսի 19-ի բանակցություններն ինչ-որ արդյունք կտան». Ռուբեն Մեհրաբյան

Մայիսի 19-ի բանակցություններից արդյունք չսպասելու՝ իր այս մոտեցումը Ռուբեն Մեհրաբյանը պատճառաբանեց նրանով, որ խաղի մեջ ՌԴ-ն է:

Ինչպե՞ս պաշտպանել Նժդեհի կերպարը վարկաբեկելու փորձերից

Վերջին տարիներին հակահայկական տարբեր շրջանակներ անդրադարձել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գարեգին Նժդեհի «համագործակցությանը» գերմանական պետության հետ: Նախ պետք է եւս մեկ անգամ նշել, որ Նժդեհը որեւէ ռազմական գործողությունների մասնակցություն չի ունեցել: Այնուամենայնիվ, նրա պատմական կերպարը հեղինակազրկելուն ուղղված քայլերը չեն դադարում: Հետեւյալ փաստարկ-օրինակի հետեւողական ներկայացման միջոցով «համագործակցության» պիտակավորման տարատեսակ ջանքերը կարելի է չեզոքացնել: Այսպես, 1933թ.-ին

Սահմանամերձ համայնքներում աճեցրած արտադրանքը առաջարկում են, որ գնի պետությունը. Սոֆյա Հովսեփյանի նախագիծը բացասական եզրակացություն ստացավ

Վահե Ղալումյանը հարցրեց՝ եթե սեպտեմբերին, օրինակ, կարտոֆիլի գինը ֆիքսեն 120 դրամ, հետո կարտոֆիլի գինը շուկայում դառնա 60 դրամ, «Արթ լանչին» պետությունը ո՞նց պիտի պարտավորեցնի բանակին կարտոֆիլ մատակարարելիս գնի ոչ թե 60, այլ 120 դրամով: Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ պետք է բանակին սնունդ մատակարարողներին պարտավորեցնել գնել ոչ թե, օրինակ, իրանական գազար, այլ՝ ՀՀ սահմանամերձ բնակավայրերում աճեցրած:

Սյունիքում թունավորման դեպքերի առնչությամբ ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնում հարուցվել է քրեական գործ

Մայիսի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում վարակիչ հիվանդությունների ախտանշաններով «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ են դիմել Սյունիքի մարզի բնակիչներ:

Երվանդ Երկանյանի թիվ 7 սիմֆոնիայի կատարումը նվիրեցին պատերազմում զոհված հերոսների հիշատակին

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի հաջորդ համերգը տեղի կունենա մայիսի 22-ին՝ ժամը 19։30, Արամ Խաչատրյան համերգասրահում։

«Բեկված խորության բռնապետի աստվածափոխության խաբկանքը»

Հարցազրույց թատերագետ, հրապարակախոս Տիգրան Մարտիրոսյանի հետ – Հետեւելով ձեր թատերախոսականներին, խնդրում ենք նույն մոտեցմամբ, նախ՝ հակիրճ, ներկայացնել օրերս Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում Երվանդ Ղազանչյանի անվան նորաբաց թատերասրահում կայացած՝ Հակոբ Ղազանչյանի ռեժիսուրայով Ռաձինսկու «Ներոն եւ Սենեկա» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացումը։ – Եթե հակիրճ, ապա այսպես՝ բեկված խորության բռնապետի աստվածափոխության խաբկանքը։ Պատմափիլսոփայական այլասացության մետաֆիզիկական

«Դատական համակարգից՝ քաղաքականություն․ ինչպես է ԲԴԽ-ն Կարինե Պետրոսյանին ազատել պատասխանատվությունից»

Սա դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԲԴԽ-ի կողմից կայացված թերևս ամենախնդրահարույց որոշումն է, որն ավելի է ընդգծվում և կասկածելի դառնում դատավոր Կարինե Պետրոսյանի՝ Ռուբեն Վարդազարյանի և Արթուր Վանեցյանի հետ մտերմություն ունենալու և բացահայտ կուսակցական գործունեության անցնելու համատեքստում։

Այս համավարակին վերջ տալու ամենապարզ ճանապարհը պատվաստանյութերի արդարացի բաշխումն է՝ ամբողջ աշխարհում. ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի հայտարարությունը

COVAX նախաձեռնությունն այս շաբաթ առաքելու է պատվաստանյութերի 65 միլիոներորդ չափաբաժինը, մինչդեռ պետք է առաքեր առնվազն 170 միլիոներորդը

«Ինձ համար ընդունելի է, որ ճանապարհ տաք՝ անցնեմ»․ Պաշտպանության փոխնախարարը խուսափեց լրագրողների հարցերից

Ես գիտեմ, թե ես ով եմ, բայց կխնդրեմ հետեւել ՊՆ-ի հաղորդագրություններին եւ լրատվական ծառայությանը

«Ես շեշտել եմ՝ մենք գալիս ենք հաղթելու». Երվանդ Թարվերդյան

«Ես շեշտել եմ՝ մենք գալիս ենք հաղթելու». Երվանդ Թարվերդյան

«Կապուտաչյա հերոսը»

Գիրք՝ Սամվել Գեւորգյանի մասին 2020 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ սանձազերծված պատերազմում Սամվել Գեւորգյանը՝ կապուտաչյա տղան, անսասան կանգնել ու հող հայրենին էր պաշտպանում, իսկ իր սիրելին՝ Աննան, հավատով սպասում էր Սամվելի վերադարձին: Ավաղ, Սամվելը զոհվում է հոկտեմբերի 8-ին, իսկ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 9-ին, իր 20-ամյակը պետք է լրանար։ «Զոհվելու մասին իմանում եմ հոկտեմբերի 9-ի, լույս 10-ի

Պետդեպն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս չայցելել Հայաստան և ԼՂ

Զգուշություն ցուցաբերեք Հայաստանի՝ Ադրբեջանին սահմանակցող ճանապարհներին: Մենք գիտենք, որ ճանապարհի որոշ հատվածներ առանց նախազգուշացման [նշանի-խմբ.] կարող են հատել միջազգային սահմանները: Ճանապարհներին կարող են լինել հսկիչ կետեր կամ փակ լինեն ճամփորդության համար՝ առանց զգուշացման»,- ասվում է հայտարարության մեջ:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031