Օրվա լրահոսը

Հայկական բրենդիի անվանման և շուկայական դիրքավորման հարցերը՝ Պապոյանի և խմիչք արտադրող ընկերությունների հանդիպման օրակարգում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 6-ին հանդիպել է խմիչք արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ հայկական բրենդիի անվանման և շուկայական դիրքավորման գործընթացին առնչվող հարցերը քննարկելու նպատակով։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Անուշիկ Ավետյանը։ Նախարարն իր խոսքում ընդգծել է աշխարհագրական նշման համակարգի ներդրման և արդյունավետ գործարկման կարևորությունը՝ որպես բարձրորակ տեղական արտադրանքի ճանաչելիությունն

Եթե ամբողջ տրամաբանությունը տեղափոխվել է այլ ուժային կենտրոններին, ՀՀ-ն ու Ադրբեջանը շատ-շատ կարող են հաջորդ զիջումների մասին բանակցել, Կարապետյան

Որեւէ մեկը հարցրե՞լ է՝ Արցախի կորստով մեր սննդի անվտանգությունն ինչպիսի խոցելիության ենք հասցրել. Կարապետյան

«Կարող է ընկալվել որպես ընտրակաշառք». «Անկախ դիտորդ»-ը կոչ է անում քննության առնել Խոյ համայնքում բարեգործական նպատակով իրականացվող գործողությունների օրինականությունը

2025թ․ նոյեմբերի 5-ին առցանց լրատվամիջոցներով հրապարակվել է տեսանյութ, որում Խոյ համայնքի Գեղակերտի միջնակարգ դպրոցի տնօրեն և Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովներից մեկի նախագահ նշանակված Անուշ Համբարձումյանը բարեգործական փաթեթներ է բաժանում համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին։ Հաշվի առնելով Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը Անուշ Համբարձումյանի հրապարակային աջակցելը (Հետք՝ Վաղարշապատում ընտրական հանձնաժողովների անդամները քարոզչություն են իրականացնում) և անդամությունը

«Երկու տարի առաջ մենք հիմք դրեցինք ջերմ հարաբերությունների». Միրզոյանն ընդունել է Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խմբի պատվիրակությանը

Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խմբի պատվիրակությանը, որը գլխավորում էր խմբի ղեկավար Ալի բին Մուհամմադ Ալ-Շահրանին։ Նախարար Միրզոյանն իր խոսքում նշել է. «Ուղիղ երկու տարի առաջ 2023 թվականի նոյեմբերին էր, երբ մենք դիվանագիտական հարաբերություններ հաստատեցինք Սաուդյան Արաբիայի Թագավորության հետ, և դա զուտ ֆորմալ հարաբերությունների հաստատում չէր. մենք հիմք

Առաջարկվում է բարձրացնել մետաղական ամրանների ներմուծման համար տուրքը

«Մեր հաշվարկներում չենք ներառել հարեւան երկրում արժույթի արժեզրկումը, քանի որ դա փոփոխական իրողություն է եւ կարող է որոշ ժամանակ անց փոխվել: Դրա համար դեմպինգային գործոններով ենք առաջնորդվել ու փորձել հավասար մրցակցային դաշտ ստեղծել թե՛ ներմուծողների, թե՛ արտադրողների համար»,- նշել է Էդգար Ղազարյանը:

«Անվանափոխությունը չի փոխել միության նյութական ունեցվածքի հասցեատիրոջը». կայացել է Հայաստանի գրողների միության Սևանի ստեղծագործական տան սեփականության իրավունքի վերաբերյալ նիստը

ՀԳՄ նախագահը վկայակոչեց վերոհիշյալ կանոնադրության կետերը, որոնք փաստում են նախկին ստեղծագործական միության գույքային ունեցվածքը, մասնավորապես՝ Բաղրամյան 3 հասցեի շենքը, Ծաղկաձորի և Սևանի ստեղծագործական տները: Նա փաստեց նաև, որ նույն ստեղծագործական միության անդամներն են եղել հասարակական կազմակերպության անդամները և նույն ՀԳՄ նախագահ Վահագն Դավթյանն է շարունակել նախագահել:

Հեքիաթների տեխնոլոգիան. հորինված պատմություններով կառավարվող իրականությունը. Վազգեն Պետրոսյան

Մեղավորը կարող է ներկայացվել անմեղ, իսկ անմեղը՝ որպես մեղսակից

Վարդան Ղուկասյանին կալանքի տակ պահելն ակնհայտ ոչ իրավաչափ է թե՛ ներպետական, թե՛ միջազգային չափորոշիչների տեսանկյունից. պաշտպան

Վարդան Ղուկասյանի պաշտպան Առնոլդ Վարդանյան. «Թեև մի քանի օր է, ինչ որևէ իրավասու մարմին չի արձագանքել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպանների կողմից ուղարկված դիմումներին, սակայն ստորև կներկայացվի և կհիմնավորվի, թե ինչու մասնագիտական առումով Վարդան Ղուկասյանին կալանքի տակ պահելն ակնհայտ ոչ իրավաչափ է թե՛ ներպետական, թե՛ միջազգային չափորոշիչների տեսանկյունից։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ

«Սևանը հին հայկական անուն է, որի հիշատակումը նախորդում է թե՛ թուրքական, թե՛ ռուսական, թե՛ ադրբեջանական որևէ ներկայության»

Քարտեզի վրա «Գյոյչա» ձևի առկայությունը չի նշանակում, թե այդ անվանումը բնիկ է կամ պատմականորեն առաջնային: երբ Ալիևը հայտարարում է, թե «Սևան չկա», նա փաստացի փորձում է ջնջել այն պատմական հիշողությունը, որը վավերացված է հազարամյակներով։ Պատմական և քարտեզագրական գիտությունը, սակայն, գործում է ոչ թե քաղաքական ցանկությունների, այլ փաստերի հիման վրա։ Իսկ փաստերը միանշանակ են՝ Սևանը եղել է, կա և կմնա Սևան։

Ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրանյութ․ 29 անձ ձերբակալվել է

Հանցավորության կանխարգելման միջոցառումների շրջանակում ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է աշխատանքները ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման ուղղությամբ։ Ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հերթական միջոցառումն են իրականացրել Քրեական ոստիկանության ծառայողները։ Քրեական ոստիկանության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ մի շարք անձանց վերաբերյալ, որոնք տանն ու ավտոմեքենայում ապօրինի պահում են զենք-զինամթերք: Օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների

«Եվ գալու է մի պահ, երբ նրանք թվապես գերազանցելու են հայերին, ձևավորելու են իշխանություն Հայաստանում». Ստեփան Հասան-Ջալալյան

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ԳՐԵԹԵ 30-ԱՄՅԱ ՎԱՂԵՄՈւԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԸ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ Օկուպանտ և ցեղասպան, արհեստածին, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի նավթային դիկտատոր, ազգությամբ քուրդ Իլհամ Ալիևը 2025թ. նոյեմբերի 3-ին Ադրբեջանի, այսպես կոչված, գիտությունների ակադեմիայում, մասնավորաբար, հայտարարել է. «Անհրաժեշտ է ստեղծել ավելի շատ գիտական ​​աշխատանքներ, նույնիսկ փոքր գրքույկներ, որպեսզի ադրբեջանական երիտասարդությունը կարողանա ավելի լավ հասկանալ իր պատմությունը, որպեսզի միջազգային հանրությունը կարողանա

Կողակցի սեփականության իրավունք, հետադարձ հիփոթեք. Կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություն է նախաձեռնել

Կադաստրի կոմիտեն նախաձեռնել է նոր օրենսդրական փոփոխություն, որով առաջարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում ներդնել  «հետադարձ հիփոթեք» և «կողակցի սեփականության իրավունք» ինստիտուտները, որոնք հնարավորություն կտան կենսաթոշակային տարիքի հասած քաղաքացիներին, որոնք ունեն սեփական բնակարան, տուն կամ այգետնակ, գրավադրելու իրենց գույքը և դրա դիմաց ստանալու պարբերական եկամուտներ՝ առանց ողջ կյանքի ընթացքում վճարումներ կատարելու։ Գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պահպանվում է

Մեկնարկել են Fly Cham ավիաընկերության Հալեպ-Երևան-Հալեպ երթուղով չվերթերը

Fly Cham ավիաընկերությունը սույն թվականի նոյեմբերի 11-ից մեկնարկել է Հալեպ-Երևան-Հալեպ երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flycham.com  կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ

Viva-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Ինտերնետ կառավարման հայաստանյան 10-րդ համաժողովին

Միջազգային ինտերնետ կայուն կապի ապահովումը կարող է մարտահրավեր լինել դեպի ծով ելք չունեցող երկրների համար: Քանի որ ցանցերն այսօր ավելի շատ են ապավինում ծրագրային ֆունկցիաների և բովանդակության մատակարարման ցանցերին (CDN), տվյալների կենտրոններն ինտերնետի անխափան գործունեության համար դարձել են ծայրահեղ կարևոր։ Այս և այլ թեմաներ են քննարկվել նոյեմբերի 6-ին Երևանում տեղի ունեցած ArmIGF2025-ում՝ Ինտերնետ կառավարման հայաստանյան

Հասկանալով՝ եկեղեցին է հայկականությունը պահում, հիմա էլ թիրախավորում են, որ այդ ուժը՝ հայության ուժը, չլինի. Կարապետյան

Մի թերագնահատեք այդ ուժերին, իրենք շատ հստակ ծրագրով, շատ խելացի ու թիրախային խփում են այն բոլոր հիմքերին ու մեր հենասյուներին, որոնց վրա խարսխված են հայությունն ու հայոց պետականությունը. Ռուբեն Կարապետյան

ՀՀ դպրոցականները բրոնզե մեդալ են նվաճել Ֆիզմաթ արհեստական բանականության միջազգային 2-րդ օլիմպիադայում

ՀՀ դպրոցականները 1 բրոնզե մեդալ են նվաճել հոկտեմբերի 30-31-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված Ֆիզմաթ արհեստական բանականության (ԱԲ) միջազգային 2-րդ օլիմպիադայում (FAIO 2025), որին 7 երկրի 47 թիմի 124 աշակերտ է մասնակցել։ Օլիմպիադայում  Հայաստանը ներկայացրել է Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 4 թիմ: Բրոնզե մեդալին արժանացել է վարժարանի 1-ին թիմը՝ 11-րդ դասարանի աշակերտներ Արտյոմ Հովհաննիսյանի, Լիլիթ Հակոբյան և Արամ

Քննարկվել են առկա խնդիրները. Ժաննա Անդրեասյանը հետևել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրան ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Այցի շրջանակում նախարարին ներկայացվել են հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների ընթացքն ու կատարման որակը, տեղում քննարկվել են առկա խնդիրները, դրանց ուղղված հնարավոր լուծումները: Նախարարը կարևորել է հուշահամալիրի տարածքում միջավայրի հարմարեցման՝ ներառականության

Ռազմական դրության ժամանակ անձը կաշառքի դիմաց առաջարկել է լուծել զորահավաքային զորակոչից ազատելու նաև զինգրքույկի տրամադրման հարցը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2020 թվականին Ս.Ա.-ն դիմել է հանգստյան գոտու տնօրեն Ս.Պ.-ին՝ կնոջ եղբորը զորահավաքային զորակոչից ազատելու համար: Մասնավորապես՝ Ս.Պ.-ն ռազմական դրության ժամանակ առաջարկել է 1.000 ԱՄՆ դոլարի դիմաց Ա.Մ.-ին ազատել զորահավաքային զորակոչից, սակայն Ս.Ա.-ն չի համաձայնել առաջարկին: Բացի այդ, Ս.Պ.-ն Շ.Մ.-ի հետ

Որոշ մոլորակներ շատ ակտիվ են՝ շատ աղմկոտ նոտաներով։ Բայց երբեմն, ավելի դժվար է ներկայացնել Սատուրնը՝ ծերության մոլորակը. Կոնրադ վան Ալֆեն

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրել է երկար սպասված «Մոլորակները» համերգային ծրագիրը, որի ընթացքում համերգասրահում ներկաները տեղափոխվել են տիեզերքի առեղծվածային և բազմազան աշխարհ։ Համերգային կատարումը համադրվել է հատուկ պրոյեկցիաներով՝ ցուցադրելով տիեզերքի և յուրաքանչյուր մոլորակի ողջ գեղեցկությունը։ Համերգին մասնակցում էր նաև Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը։ Անգլիացի կոմպոզիտոր Գուստավ Հոլսթն այս ստեղծագործությունը գրել է 1914-1917 թվականներին։ Մոլորակներին նվիրված

Աննա Վարդապետյանը և Իտալիայի Զինվորական դատական ​​խորհրդի փոխնախագահը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2025 թվականի նոյեմբերի 7-ին հանդիպել է Իտալիայի Զինվորական դատական ​​խորհրդի փոխնախագահ Պիետրո Լաֆրանկոյին և Խորհրդի անդամներին: Հանդիպմանը մասնակցել են նաև Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը և ՀՀ գլխավոր դատախազի

Ակբա բանկը խթանում է բիզնես արժեշղթաների զարգացումը

Սյունիքում Հայաստանի բանկերի միության կազմակերպած «Բանկերը մեկ տեղում» էքսպոյին Ակբա բանկը ներկայացրել է բանկի ֆինանսավորման ծրագրերն ու հնարավորությունները՝ ուղղված տեղի փոքր և միջին ձեռնարկություններին՝ արտադրողներին, գյուղատնտեսներին, ֆերմերներին, ինչպես նաև ֆիզիկական անձանց։ Շուրջ 30 տարի Ակբա բանկը Հայաստանի տնտեսության զարգացման առաջատարներից է, մասնաճյուղային լայն ցանցով ներկայացված է Հայաստանի ամբողջ տարածքում, այդ թվում՝ Սյունիքի 4 քաղաքներում՝ մասնակցելով

44-օրյա պատերազմի ընթացքում՝ նոյեմբերի 7-ին, զոհվեցին Ոստիկանության զորքերի 39 ծառայողներ՝ գնդապետ Արմեն Վարդանյանի հրամանատարությամբ

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Նախարարության և ՆԳՆ ոստիկանության ղեկավար կազմը նոյեմբերի 7-ին Ոստիկանության գվարդիայի հասարակական կարգի պահպանության Երևանի գնդերից մեկում ծաղիկներ են խոնարհել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված Ոստիկանության զորքերի ծառայողների հիշատակը հավերժացնող հուշապատին։ Նույն օրը ՆԳ նախարարը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՆԳՆ և ոստիկանության ղեկավար կազմը այցելել են Էջմիածին՝ Ոստիկանության զորքերի

Կատարում հայ համայնքի ներկայացուցիչներին Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական կյանքի վերջին զարգացումները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դոհա կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Կատարի պետությունում Հայաստանի դեսպանատուն, որտեղ հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական և հասարակական կյանքի վերջին զարգացումները, ինչպես նաև անդրադարձել կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին՝ հատկապես պաշտպանական, առողջապահական, կրթական և սոցիալական ոլորտներում։ Նախագահը շեշտել է, որ

Երևանն ու Բաքուն դեռ շատ անելիքներ ունեն, ՌԴ-ն պատրաստ է աջակցել խաղաղության գործընթացին. ՌԴ ԱԳՆ

Sputnik Armenia. Երևանն ու Բաքուն դեռ շատ անելիքներ ունեն, ՌԴ-ն պատրաստ է հետագայում ևս աջակցել խաղաղ գործընթացին. նշված է ՌԴ ԱԳՆ-ի՝ Արցախում հրադադարի մասին պայմանավորվածությունների 5-ամյակի հայտարարությունում: Գերատեսչությունում հիշեցրել են Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի գործունեության, ականազերծմանը մասնակցության, պահվող անձանց և ռազմագերիների վերադարձի մասին: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:  

Հաջիզադե. Ադրբեջանական չորս անկլավների վերադարձը մեր մշտական ուշադրության կենտրոնում է

«Ազատություն». Ադրբեջանական չորս անկլավների վերադարձը գտնվում է մեր մշտական ուշադրության կենտրոնում, ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Այխան Հաջիզադեն: «Ղազախի շրջանի երեք գյուղերի և Նախիջևանի Քարքի գյուղի վերադարձը Ադրբեջանին միշտ էլ գերակա խնդիր է», -ասել է Ալիևի օգնականը՝ հավելելով՝ այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման հանձնաժողովների շրջանակում։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Երևանում սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների խնդիրներն են քննարկվել քաղաքապետին կից խորհրդի հերթական նիստում

Երևանում սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների խնդիրներն են քննարկվել Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող «Սոցիալական աջակցության տրամադրման» խորհրդի հերթական նիստում: Նիստը վարել է Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը: Օրակարգում ընդգրկված հարցերը, որոնք ներկայացվել էին վարչական շրջանների կողմից՝ հիմնականում վերաբերում էին ուսման վարձավճարի փոխհատուցմանը, ինչպես նաև բնակարանի վերանորոգման նպատակով աջակցության տրամադրմանը: Քվեարկության արդյունքում օրակարգում ընդգրկված բոլոր

Հայաստանյան 4 նախագիծ հայտնվել է եվրոպական ամենահեղինակավոր ճարտարապետական մրցանակի առաջադրվածների ցուցակում. Սարհատ Պետրոսյան

Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանյան 4 նախագիծ (նախնական 5-ից) հայտնվել է եվրոպական ամենահեղինակավոր ճարտարապետական մրցանակաբաշխության EU Prize for Contemporary Architecture – Mies van der Rohe Awards առաջադրվածների ցուցակում. 1. Լումեն 1936 սրճարանը՝ snkh-ներից 2. Արմավիրի COAF CFC-ն՝ Alberto Campo Baeza 3. Մանիֆեստ հյուրանոցը` ARCHcoop-ից 4. Ռինդի բնակելի տունը՝ նորից ARCHcoop

Վախենո՞ւմ ես: Ճիշտ ես անում. Հայկ Մամիջանյանը՝ Փաշինյանին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ֆեյսբուքյան գրառումը Երեկ մի լավ ուրախացել է Փաշինյանը, երբ իրեն զեկուցել են Նախագահ Սարգսյանի երկրից բացակայելու արգելքը ամեն գնով վերականգնելու գործընթացի մասին: Հիշեցնեմ՝ մեկ օրվա մեջ 3 դատական նիստ են նշանակում, անգամ մահացած եղբոր սգո արարողություններից դատավորին ստիպում են գալ նիստի, բայց դատարանը մերժում է դատախազության հայցը, ու

Սերժանտի մակարդակով են անվտանգությունը պատկերացնում, բանակը ցանկանում են վերածել վարձկանների. ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար

ՀՀ պետականության գոյությունը պայմանավորված է նրանով, որ Հարավային Կովկասում դեռեւս գերտերությունների պայքարը չի ավարտվել: Իներցիայի ուժով ՀՀ-ն գոյություն ունի. Զաքարյան

Հանցավոր կազմակերպության անդամները 2008-2014 թ.թ. հափշտակել են Երևան համայնքին պատկանող շուրջ 73.8 հա մակերեսով հողատարածքները, կատարել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում

«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է հանցավոր կազմակերպության կողմից 2008-2014 թվականներին կատարված կոռուպցիոն դեպք: Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ գինու-կոնյակի գործարանի սեփականատեր Հ.Մ.-ն (Էրեբունու Գինու-Կոնյակի գործարանի սեփականատեր Հովհաննես Մարգարյան.խմբ.) ունենալով մտերիմ հարաբերություններ Կադաստրի կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարի,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031