Օրվա լրահոսը
Արման Անդրեասյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում է
Հյուսիսային Մակեդոնիայում այսօր մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը: Մրցումների առաջին օրը Հայաստանի հավաքականի չորս ներկայացուցիչներից Սկոպյեի մրցագորգում պայքարը շարունակում է միայն 70 կգ քաշային Արման Անդրեասյանը, որը մտել է կիսաեզրափակիչ եւ այսօր ավելի ուշ կգոտեմարտի մոլդովացի Նիկոլայ Գրահմեզի հետ: Կարեն Զուրաբյանը՝ 57 կգ քաշային կարգ, Հրաչյա Մարգարյանը՝ 65 կգ եւ
Թբիլիսիում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության հարցեր
ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանի հանդիպումը Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալի հետ Մայիսի 17-ին աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։ Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար
Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը
Մայիսի 17-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Վաղարշակ Հարությունյանն իր ռուսաստանցի գործընկերոջը ներկայացրել է մայիսի 12-ին և 13-ին ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրությունը։ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է, որ, չնայած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ադրբեջանցի զինվորականների մի
ԵՄ-ն 10 մլն եվրո կհատկացնի ԼՂ հակամարտության ազդակիր բնակչությանն աջակցելու նպատակով
Հարավային Կովկասի դիմակայությանն ու խաղաղաշինությանը միտված ջանքերի շրջանակներում Եվրոպական միությունը ավարտի է հասցնում նախապես հայտարարված հավելյալ 10 մլն եվրո մարդասիրական աջակցության տրամադրումը, այդ թվում՝ ԼՂ և դրա շրջակա տարածքների վերջին հակամարտության ազդակիր քաղաքացիական բնակչության հրատապ վերականգնմանն աջակցելու նպատակով։ Այս աջակցության տրամադրմամբ՝ 2020 թվականի սեպտեմբերից հատկացված ԵՄ աջակցությունը կկազմի 17 մլն եվրո։ «Տարածաշրջանում ստեղծված հումանիտար իրավիճակը
Գուրգեն Խաչատրյան. Տելեկոմը և ապագան Հայաստանում
Ամեն օր մարդիկ նվազագույնը 58 անգամ նայում են հեռախոսի էկրանին: Մոլորակի բնակչությունը օրական 4,5 ժամ անցկացնում է հեռախոսը ձեռքին: 1973թ.-ին` առաջին բջջային հեռախոսի ստեղծման ժամանակներում, կանխատեսելի էր տեխնոլոգիական հեղափոխությունը, բայց ոչ ոք չէր մտածում, որ հեռախոսը ոչ միայն փոփոխության կենթարկի մարդկանց կոմունիկացիայի մշակույթը, այլև կարագացնի ժամանակը: Այսօր մեկ օրում մարդիկ սպառում են շատ ավելի շատ
Արմեն Գրիգորյանն ու Նիկոլայ Պատրուշևը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը
Կայացավ ՀՀ և ՌԴ ԱԽ քարտուղարներ Արմեն Գրիգորյանի և Նիկոլայ Պատրուշևի հեռախոսազրույցը
Ռոբերտ Հարությունյան. «Այս իշխանության գործելաոճը մշտապես եղել է իր վրայից պատասխանատվությունը տեղափոխելն այլոց վրա, անպատասխանատու հայտարարություններ անելը եւ ժողովրդին մշտապես մոլորեցնելը»
«Հայրենիք» կուսակցության վարչության անդամ, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Ռոբերտ Հարությունյանը անդրադառնալով Սյունիքում եւ Գեղարքունիքում ստեղսծված իրավիճակներին եւ ներքաղաքական զարգացումներին՝ ասաց. «Այն, ինչ տեղի է ունենում արդեն ոչ թե սահմաններում, այլ մեր երկրի տարածքում, շատ տխուր է: Եվ այդ իրավիճակի միակ պատասխանատուն ներկայիս իշխանությունն է: Ինչո՞ւ: Որովհետեւ, եթե նույնիսկ չվերլուծենք վերջին երեք տարիների, մինչեւ պատերազմի ժամանակահատվածի
Շարունակելու ենք հետևել և բարձրացնել բոլոր ռազմագերիների և կալանավորված անձանց վերադարձի հետ կապված խնդիրները. ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատասխանել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նամակին
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը պատասխանել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի վերաբերյալ նամակին: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ ուշադրությամբ ուսումնասիրել է նախագահ Սարգսյանի նշած խնդիրները, դրանք ներկայացրել ԵԱՀԿ համապատասխան կառույցներին: «Ես շարունակում եմ հետևել իրավիճակին և
Գեղամ Ստեփանյանը՝ Դունյա Միյատովիչին. «Միջազգային հանրության պարտականությունների մեջ է մտնում ապահովելու մարդու իրավունքների պաշտպանությունը աշխարհի բոլոր անկյուններում` անկախ տարածքի միջազգային կարգավիճակից, ներառյալ Արցախը»
Արցախի Պաշտպանը նամակ է ուղարկել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նամակ է ուղարկել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին, որում մասնավորապես ասված է․ «Հարգելի´ տիկին Միյատովիչ, Որպես Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան հայտնում եմ Ձեզ իմ պատրաստակամությունը համագործակցելու հանուն մարդու իրավունքների պաշտպանության, որն այսօր մեր երկրի համար էլ
Հայաստանի խորհրդարանի խոսնակը ռուս գործընկերներին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը
Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց Վյաչեսլավ Վոլոդինի հետ
Արտակ Ապիտոնյան. Սադրիչ գործողությունները շարունակությունն են ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ հռետորաբանության, որը զուգակցվում է զորավարժություններով
«Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ համաձայն ՄԱԿ կանոնադրության»,- ավելացրեց ԱԳ նախարարի տեղակալը։
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահի հետ
Նախագահ Լուկաշենկոն մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել` իրավիճակը խաղաղ հանգուցալուծելու նպատակով:
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին կմասնակցի 20 երաժիշտ 15 երկրից
Ըստ մրցութային կարգի՝ նախատեսված էր 18 երաժշտի մասնակցություն, սակայն հաշվի առնելով հայտ ներկայացրած դիրիժորների կատարողական բարձր վարպետությունը՝ որոշում է կայացվել թույլատրել ևս 2 դիմորդի հանդես գալ մրցույթի առաջին փուլում։
Կինը հուզված ասում է, որ հիասթափվել է Փաշինյանից, բայց Քոչարյանի անունը տալիս են՝ նյարդայնությունից ավելի է վատանում
Փաշինյանը չլինի, Քոչարյանը կլինի, Քոչարյանը չլինի՝ Փաշինյանը կլինի․․․էլ մարդ չկա՞։ Աշխարհով մեկ ծիծաղում են մեր վրա:
Վաղարշակ Հարությունյանը և ՌԴ սահմանապահ ծառայության տնօրենը քննարկել են համագործակցության հետ կապված հարցեր
Մայիսի 17-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության տնօրեն, գեներալ-գնդապետ Իգոր Կոնստանտինովի հետ։ Քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետությունում սահմանապահ ծառայություն իրականացնող ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության «Արմենիա» զորախմբի համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։ ՀՀ ՊՆ
ՌԴ Պետական Դումայի նախագահի կողմից արծարծվեց նաև ռուսական դպրոցների և ռուսերեն լեզվի հարցը. Միքայել Մելքումյան
Մենք կողմ չենք նոր պատերազմի, բայց մեզ անհրաժեշտ է արժանապատիվ խաղաղություն
Բավական չէ, որ ինքներս չենք կանխել թշնամու ներխուժումը երկրի սահմաններից ներս, մի բան էլ մունաթ են գալիս ռազմավարական դաշնակցի վրա. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
Որո՞նք են այդպիսի զարգացումների հավանական սցենարները՝ պատերա՞զմ, հերթական ստորացուցիչ պայմանագի՞ր, թե՞ ընտրությունների չեղարկում։
ՀՀ նախագահը ստորագրել է «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքը
Հանրապետության նախագահը մայիսի 17-ին ստորագրել է «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքը, համաձայն որի՝ հայտարարվում է համաներում օրենքն ուժի մեջ մտնելու դրությամբ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափաց և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին
«Ժողովուրդը Նիկոլին բերեց, հիմա էլ գլխին է խփում, թե ինչ հիմարություն արեց»․ քաղաքացի
Ինքը երկիրը ծախում է։ Որպես արեւմտամետ՝ երկիրը քանդող միակ մարդն է
«Ուղիղ 29 տարի առաջ՝ հենց այս օրն են ազատագրվել Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը և մենք հնարավորություն ենք ստացել «կյանքի ճանապարհով» կապ հաստատել Մայր Հայաստանի հետ»
Ընդամենը մեկ տարի առաջ մենք ազգովին մայիսն ընկալում էինք որպես մեր պատմական հաղթանակների ամիս:
ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին կքննարկվի հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը
Չնայած հանգամանքին, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ադրբեջանական զինվորականների մի քանի խմբեր նախորդ օրերին և այսօր վերադարձել են իրենց ելման դիրքեր, նրանց մի մասը դեռևս շարունակում է գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում և, փաստացի, ադրբեջանական սադրանքի հետևանքով ստեղծված խնդիրը չի լուծվել։
Այդ գրառումից հետո ինչպե՞ս եք շարունակում շփվել, հարցեր քննարկել, սուրճ խմել. Ավետիք Իշխանյանի բաց նամակը Մատենադարանի տնօրենին
Եթե ունենայինք իրավական պետություն և իրական ազգային անվտանգությամբ զբաղվող մարմիններ, այդ գրառումն անհետևանք չէր կարող մնալ: Ցավոք, հայրենի իրավապահները «հայտնաբերում» և պատժում են միայն իշխանության քննադատներին։ Հետևաբար, կարելի է առնվազն հիմնավոր կասկած ունենալ, որ Գայանե Այվազյանի գրառումը, նաև համընկնում է այսօրվա Հայաստանի իշխանության տեսակետին։
Հայ-ադրբեջանական սահմանին միջադեպի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել. Լավրով
«Ոչ մեկը երբևէ դրանով չի զբաղվել, և մենք կողմերին առաջարկել են այդպիսի աշխատանք սկսել: Մենք պատրաստ ենք այդ հարցում նրանց աջակցություն ցուցաբերել՝ տրամադրելով քարտեզագրական նյութեր և խորհրդատվական ծառայություններ»,- ասել է Լավրովը:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի և Ռոսկոմնադզորի միջև փոխգործակցության հուշագիր է կնքվել
Ռուսաստանի Դաշնության տեղեկատվական տեխնոլոգիաների, կապի և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայության (Роскомнадзор) հրավերով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը մայիսի 11-14-ը աշխատանքային այցով եղել է Մոսկվայում: Տիգրան Հակոբյանը հանդիպումներ է ունեցել ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունում և ՌԴ տեղեկատվական տեխնոլոգիաների, կապի և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունում (Роскомнадзор): ՌԴ
ԱՄՆ Պետքարտուղարությունը՝ «վիճելի տարածքներ» ձևակերպման, ԼՂ-ի հարցի կարգավորման մասին՝ ի պատասխան հարցման. Factor.am
Միացյալ Նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, խորապես հավատարիմ է կողմերի հետ աշխատանքին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար:
Հայաստանը ներկայացնում է իր զբոսաշրջային ներուժը Միջին Արևելքի առաջատար՝ ATM Dubai զբոսաշրջային ցուցահանդեսում
Շատ երկրներ, որոնք մասնակցում են ցուցահանդեսին, արդեն իսկ նախատեսում են զբոսաշրջիկներ ընդունել այս տարվա երկրորդ կեսից, դրանց թվում են՝ Մալազիան, Թաիլանդը, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Շվեյցարիան և Հայաստանը։
Հովիկ Մուսայելյանը` Պոլիտեխնիկի 4-րդ մասնաշենքի ճակատագրի մասին
Ուզում ենք` գիտահետազոտական լաբորատորիաներ ստեղծենք եւ համալիր, որպեսզի օտարերկրացի ուսանողներին էլ կարողանանք ընդունել
Երիտասարդը կոտրել էր ավտոմեքենայի ապակին, ինչից հետո վարորդը մեքենայի սրահից կրակել էր նրա ուղղությամբ ու հեռացել
Սպանության փորձի և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։
Ի աջակցություն հայկական սպորտի
Ինչպես անցյալում, այնպես էլ հիմա TotoGaming ընկերությունը ձգտում է մշտապես լինել հայկական սպորտի կողքին։ Նպատակն է հնարավորինս աջակցել մարզաշխարհի ներկայացուցիչներին։ Սա արդեն վաղուց կայացած ավանդույթ է, որն ունի շարունակական բնույթ։ Սույն տարվա ապրիլից ընկերությունը սկսեց հովանավորել հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի մարզական գործունեությունը։ Սիրված մարզիկն այցելեց ընկերության գրասենյակ, հանդիպեց TotoGaming-ի գործադիր տնօրեն Հարություն Վարդանյանին, կիսվեց


















































