Օրվա լրահոսը
«Տարեվերջից սկսած՝ գնաճը կնվազի»․ կենտրոնական բանկի նախագահ
Այդ թվում ԿԲ համարժեք գործողությունների արդյունքում գնաճը գնահատվում է կառավարելիության տիրույթում
Ավետիք Իշխանյան. Պարզվեց, որ Սևադա Ղազարյանի տանը խուզարկություն է կատարվել և Սևադայի «ջեբը պլան են քցել», ինչպես հին «բարի» խորհրդային տարիներին
Ի տարբերություն, «նախկին, հանցավոր ռեժիմի», այս անգամ «ժողովրդի վարչապետի» հրահանգով՝ Սևադա Ղազարյանը բռնի ուժով բերման ենթարկվեց
Բագրատյանը՝ ոստիկանապետին. «Մի օր քեզ գործից հանելու են։ Ճի՞շտ կլինի, որ քեզ հետ վարվեն նմանապես»
Անհասկանալի է, թե ի՞նչու դեպքի վայրում գտնվող ոստիկանները որոշեցին քաշքշել Խ. Հարությունյանին և մեքենա նստեցնել։
Տեղեկությունները, թե ադրբեջանական զինված ուժերն իրենց դիրքերն առաջ են տվել նաև Արցախում, իրականությանը չեն համապատասխանում. Արցախի ԱԽ գրասենյակ
Արցախի պատկան կառույցները՝ այդ թվում նաև խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ ձևավորված սերտ փոխգործակցության միջոցով, լիարժեք վերահսկում են Արցախի Հանրապետությունում առկա հրադադարի պայմանները և շփման գծի ներկայիս կոնֆիգուրացիան՝ բնակչության համար շարունակաբար ապահովելով պատշաճ անվտանգային միջավայր։
Հավաքական անվտանգության խորհրդի նախագահի կողմից տրվել են հանձնարարականներ՝ հարցի համապարփակ քննարկման նպատակով. ԱԽ գրասենյակ
Արմեն Գրիգորյանը շեշտել է, որ ադրբեջանական կողմի պահանջներն որևէ փաստական հիմք չունեն՝ այս առումով կարևորելով ադրբեջանական զինված ուժերի շուտափույթ ու լրիվ դուրսբերումը այդ տարածքներից:
Տեղական արտադրողները չեն դիմանում մրցակցությանը, մակարոնի արտադրության ոլորտը վտանգված է. «Ժողովուրդ»
Մակարոնի՝ տեղական շուկայում ստեղծված այս իրավիճակի հետեւանքով որոշ տնտեսվարողներ, հնարավոր է, առաջիկայում դադարեցնեն իրենց արտադրությունը:
Հնարավորություն ընտրողների համար
Կիրակի օրը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը հայտ է ներկայացրել մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Նախ արձանագրեմ, որ 76-ամյա գործիչը, եթե ոչ ֆիզիկական, ապա քաղաքական առումով հաստատ «լավ մարզավիճակում» է: Այդ առումով դա նույն Տեր-Պետրոսյանն է, որի հետ շփվել եմ մոտ 30 տարի առաջ: Քանի որ պարզ է, թե ինչպես են Տեր-Պետրոսյանի
Մոդուլային ատոմակայաններն ի զորու են լուծելու զուտ էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիր, ռազմավարական տեսանկյունից դրանց նշանակությունը հավասարվում է զրոյի. Վահե Դավթյան. «Հայաստանի Հանրապետություն»
Եթե պլանավորում ենք դերակատարում ստանձնել տարածաշրջանի էլեկտրաէներգետիկ շուկաներում, ապա համեմատաբար էժան ու կայուն գեներացիա ապահովող ԱԷԿ-ի առկայությունն առավել քան կարեւոր է:
Փաստացի ունենք իրավիճակ, երբ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած անձանց իրավապահ մարմինները չեն ձերբակալում՝ ինչ-ինչ նկատառումներից ու հաշվարկներից ելնելով. «168 ժամ»
Հետաքրքիր է՝ ինչ են արել այս 25-ը, որ գտնվում են ազատազրկման վայրերում, և ինչ չեն արել Սյունիք ու Գեղարքունիք ներխուժած ադրբեջանցիները, որ դեռևս գտնվում են ազատության մեջ: Եվ սա՝ այն դեպքում, երբ Ադրբեջանի բանտերում ունենք հարյուրավոր գերիներ, որոնց փոխանակելու համար ադրբեջանցի սահմանախախտների ձերբակալությունը կարող էր հարմար դիտարկելի տարբերակ լինել՝ բոլորը բոլորի դիմաց սկզբունքը պահպանելով:
Հայաստանում բնակեցված չէ 16 բնակավայր․ «Փաստ»
Արագածոտնում 100 անձից պակաս բնակչություն ունեն Վերին Սասունիկ, Դպրեվանք և Ծաղկասար համայնքները, Լոռու մարզում՝ Հալավար և Քարաբերդ համայնքները:
Արայիկ Հարությունյան. «Մեր իշխանության ոչ ուժեղ կողմերից է եղել կատարված աշխատանքի ցուցադրումը». «Հայկական ժամանակ»
Շատ մեծ հույս ունեմ, որ սահմանի վրա լարվածությունը չի մեծանա եւ մենք ստիպված չենք լինի այլ գործիքներ կիրառել, որոնք կհանգեցնեն ընտրությունների չեղարկմանը: Մենք այդ հարցը չենք քննարկել:
Նախկին նույնիսկ ամենամեծ սխալները ոչինչ են թվում այն ամենի հետ, ինչ մեր երկրի հետ արեց Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»
Արդեն երեք տարի է՝ Նիկոլ Փաշինյանն իր թիմով հետևողականորեն ոչնչացնում է երեսուն տարվա բոլոր ձեռքբերումները, խորհրդանշում ճիշտ հակառակը այն ամենի, ինչը նշեցինք վերևում:
Ըստ ականատեսների՝ «սադրիչը» Արտյոմ Խաչատրյանն է եղել
Հրանտ Բագրատյանի նախաձեռնած աշխարհազորի ստորագրահավաքի այսօրվա գործընթացն արդեն ավարտվել էր եւ մարդիկ, այդ թվում՝ քաղաքական ու հասարակական գործիչները Ազատության հրապարակում հանգիստ զրուցում ու տարբեր թեմաներ էին քննարկում: Բայց մի մարդ վիճաբանություն ունեցավ նախ Ավետիք Իշխանյանի, հետո՝ ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի հետ, որի հնարավոր թեժ շարունակությունը կանխեցին ոստիկանները՝ այդ մարդուն «դեպքի վայրից» հեռու տանելով: Կարճ
«Խոսրով Հարությունյանը փորձել է սադրիչին հանդարտեցնել, որին ի պատասխան՝ այդ քաղաքացին հրել է պարոն Հարությունյանին». Փաստաբան
Փաստաբան Դավիթ Ավագյանը, որն իրավաբանական օգնություն է ցուցաբերել Խոսրով Հարությունյանին ոստիկանության բաժնում, ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ մի քանի արձանագրում. 1) Ազատության հրապարակում ոմն քաղաքացու կողմից տեղի էր ունեցել ակնհայտ սադրանք, մասնավորապես վերջինս անպարկեշտ վարքագիծ էր ցուցաբերել՝ հրապարակային հայհոյանքներ հնչեցնելով տարբեր անձանց հասցեին, 2)
«Փաշինյանի գլխին սարքում են, զանգում են՝ Ալիևին, թե զորք բեր, մտցրու, ընտրությունները խառնենք»․ Ամասիայի բնակիչ
Ամասիայում խիստ հակասական տրամադրություններ են Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների վերաբերյալ։ Կան մարդիկ, որոնք գտնում են՝ ընտրություններ բացարձակապես պետք չեն, քանի որ Նիկոլ Փաշինյանը մեն ու միակ ազնիվ մարդն է Հայաստանում, որին ուղղակի խանգարում են աշխատել։ Կան մարդիկ էլ, որոնք, վրդովված Փաշինյանի կառավարումից ու նաև օր օրի արձանագրվող գնաճից, կարծում են՝ րոպե առաջ պիտի հեռանա․ վտանգավոր
Ես չգիտեմ, թե մեկ ժամ հետո ինչ է լինելու՝ ժամ առ ժամ իրավիճակ է փոխվում․ Արման Եղոյան. «Ա1+»
«Սյունիքի դեպքը լոկալ տարածքային հարց չէ, սա տարածաշրջանային վերադասավորումների հարց է։ Մեր տարածաշրջանում տեղի է ունենում աննախադեպ դարակազմիկ աշխարհաքաղաքական մի տեղաշարժ, նման բան անգամ առաջին և երկրորդ աշխարհամարտի ժամանակ տեղի չի ունեցել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ անդրադառնալով Սյունիքում և Գեղարքունիքում Ադրբեջանի կողմից
Սիսիանում շարունակվում են ջրի նմուշառումները
Սիսիանում շարունակվում են ջրի նմուշառումները։ Հետազոտության արդյունքում արձանագրվել է ջրի որակի բարելավում, սակայն որոշ կետերում այն դեռևս չի համապատասխանում սահմանված նորմերին։ Այսօրվա դրությամբ` Սիսիանի բժշկական կենտրոնում հոսպիտալացվել է 5 քաղաքացի, դուրս գրվել` 3-ը: Դեռևս բուժումը շարունակում է 11 պացիենտ, բոլորի վիճակը գնահատվում է բավարար՝ դրական տեղաշարժով: Մայիսի 15-ից 17-ն ընկած ժամանակահատվածում բակային համայցով հայտնաբերվել է
Հրանտ Բագրատյան. «Ո՞րն է լավ, իմ անվնաս խուճապը, թե՞ իրենց մահաբեր պաշտոնական հաղորդագրությունը»
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Ազատության հրապարակում աշխարհազոր գրվելու կոչով ստորագրահավաք է նախաձեռնել: Այդ առիթով պատասխանելով լրատվամիջոցների հարցերին՝ Հրանտ Բագրատյանն ասաց. «Թշնամին անընդհատ խորանում է մեր սահմաններից ներս: Պայմանական թվեր ասեմ. խորանում են 7 կմ, հետո սկսում բանակցությունները, մի 2 կմ հետ են գնում, արդյունքում մոտ 5 կմ իրենց է մնում: Փաշինյանն էլ ասում է՝
Ամերիկյան կողմն անընդունելի և սադրիչ է համարել Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի իրականացրած գործողությունները. Ջեյք Սալիվան
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջեյք Սալիվանի հետ
Ազատության հրապարակից ոստիկանություն է բերման ենթարկվել Խոսրով Հարությունյանը
Հայաստանի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության ղեկավար, ՀՀ երրորդ վարչապետ Խոսրով Հարությունյանը մայիսի 17-ին բերման է ենթարկվել ոստիկանություն՝ ծեծի կասկածանքով: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունը:
Դաժանությամբ սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործով վկաներին սպառնացել են՝ եթե չփոխեն ցուցմունքը
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով այսօր հերթական դատական նիստն էր։ Արդեն վեց տարի ընթացող այս դատական գործը, կարծես, մոտենում է հանգուցալուծման, սակայն դատական գործից դուրս վերջերս որոշ իրադարձություններ են տեղի ունեցել։ Գործով երեք վկա տեսաուղերձներ են ուղարկել դատարանին, որում ասել են՝ հիմք ընդունել վերջին ցուցմունքը՝ ոչինչ չենք տեսել, ոչինչ չենք
Անկանխատեսելի հետևանքներով հղի զարգացումներից խուսափելու համար ադրբեջանցի զինվորականները պարտավոր են հեռանալ մեր երկրի տարածքից. ՀՀ ՊՆ
Ադրբեջանական զինուժի կողմից իրականացված սադրանքներից հետո հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը, նախորդ օրվա համեմատ, էական փոփոխություններ չի կրել։ Մայիսի 16-ին կայացած բանակցություններից հետո Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործած ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների մի քանի խումբ վերադարձել է իրենց ելման դիրքեր։ Այդուհանդերձ, զինվորականների մի մասը շարունակում է գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում։ Խնդրի խաղաղ հանգուցալուծման շուրջ ՀՀ պաշտպանության նախարարն
ԵՄ-ի ֆինանսավորմամբ «Ընտանիքի անկյուն» Գյումրիում․ կբացվի նաև «հայրերի դպրոց»
Այսօր Գյումրիում Եվրամիության ֆինանսավորմամբ բացվեց «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնը։ Այն Հայաստանի Հանրապետությունում առաջին նման կենտրոնն է, որը նպատակ ունի ընտանիքում երեխաների խնամքի մեջ տղամարդու ներգրավվածությունը մեծացնելու, տղամարդկանց ու կանանց դերակատարության շուրջ կարծրատիպեր փոխելու։ «Ընտանիքի անկյուն»-ը հիմնադրվել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հ/կ-ի հետ համագործակցությամբ՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և «ՄԱԿ-ի կանայք» կազմակերպության կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն
«Եթե ԲԴԽ-ն ինչ-որ ձևով փորձի պատժել դատավորին, ամբողջ համակարգը փլուզվելու է». Գուրգեն Գրիգորյանը՝ Մանվել Գրիգորյանի՝ դատավոր դստեր դեմ գործի մասին
ԲԴԽ-ն գնացել է խորհրդակցական սենյակ՝ Նաիրա Գրիգորյանի գործով որոշում կայացնելու:
ԱԺ-ի մոտ էշով ակցիա իրականացրած իջևանցու տունը խուզարկել են
Էշով Նիկոլ Փաշինյանի հետևից Երևան եկած նրա համերկրացի Սևադա Ղուկասյանի տանն այսօր ոստիկանները խուզարկություն են իրականացրել, նրանք Ղազարյանի տանը թմրանյութ են փնտրել:
Արմեն Գրիգորյանը՝ Ստանիսլավ Զասին. «Ադրբեջանական կողմի պահանջներն ու հավակնությունները որևէ հիմնավորվածություն չունեն»
Այսօր տեղի է ունեցել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հեռախոսազրույցը: Հեռախոսազրույցի առանցքային թեման էր վերջին օրերի հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը: Այս համատեքստում քարտուղար Գրիգորյանը Ստանիսլավ Զասին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին այս պահի դրությամբ փաստացի իրավիճակը: Խոսակցության ընթացքում Արմեն Գրիգորյանը ընդգծել է, որ ադրբեջանական կողմի պահանջներն ու հավակնությունները որևէ հիմնավորվածություն չունեն:
Արմեն Սարգսյանը պետական պարգև է հանձնել հանրաճանաչ օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանին
Հանրապետության նախագահի հրամանագրով, մշակույթի զարգացման գործում ներդրած ավանդի համար, Լիտվայի օպերայի և բալետի ազգային թատրոնի մեներգչուհի Հասմիկ Գրիգորյանը պարգևատրվել էր Մովսես Խորենացու մեդալով: Այսօր նախագահ Արմեն Սարգսյանը պետական պարգևը հանձնել է համաշխարհային ճանաչում ունեցող սոպրանոյին, որն այս օրերին Հայաստանում էր: Հասմիկ Գրիգորյանը երկու հանրահայտ օպերային երգիչների՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի և լիտվացի հանրահայտ
Ալիևը ռուսական կողմի հետ «Զանգեզուրի միջանցքի» հարց չի կարող քննարկել. երկաթուղային ենթակառուցվածքի սեփականատերը ՀՀ-ն է. «ՀԺ»
2021թ. հունվարի 11-ի հայտարարության կետերի համաձայն՝ ստեղծված աշխատանքային խմբում «Զանգեզուրի միջանցքի» կամ որեւէ միջանցքի հարց չի քննարկվել եւ չի քննարկվում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Նշենք, որ մայիսի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե «Զանգեզուրի միջանցք» է լինելու: Նա նշել էր, թե Հայաստանի, Ռուսաստանի
Հակագազով եւ մահակով ցուցմունք կորզելու գործով պաշտպանական կողմը միջնորդեց վաղեմության ժամկետ կիրառել. «Ա1+»
«Ա1+». Հակագազով եւ մահակով ցուցմունք կորզելու գործով պաշտպանական կողմը միջնորդեց վաղեմության ժամկետ կիրառել։ Հիշեցնենք, որ 13 տարի առաջ Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Վաչագան Ներսիսյանը եւ նախկին ավագ օպերլիազոր Նարեկ Սիմոնյանը ցանկալի ցուցմունք կորզելու համար բռնություն էին գործադրել Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ։ Նրանք մեղադրվում են խմբով, դիտավորությամբ բռնություն եւ հատուկ միջոց գործադրելով զուգորդված այնպիսի
ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդներն այցելել են ՊՆ
Նշվել է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ ցանկացած ոտնձգություն բացարձակ անընդունելի է


















































