Օրվա լրահոսը
Մենք պետք է իրար հետ հաղթահարենք պարտության դառնությունը և իրար հետ բարձր ու հստակ ասենք՝ ապագա կա. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վայոց ձորի մարզի Ռինդ, Զառիթափ, Խնձորուտ և Գետափ համայնքներ: Կառավարության ղեկավարը հանդիպել է տեղի բնակիչներին, անդրադարձել երկրում ստեղծված իրավիճակին, արցախյան պատերազմի հանգամանքներին, տնտեսության զարգացման հեռանկարներին և առաջիկա ծրագրերին: Հանդիպումները սկսվել են 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված հայորդիների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։ Յուրաքանչյուր համայնքում վարչապետ Փաշինյանը հնչեցրել է տվյալ համայնքներից զոհված
Հրատարակվել է Հրանուշ Հակոբյանի՝ «Հիշում ենք և Պահանջում» վերտառությամբ գիրքը
Հրատարակվել է Հրանուշ Հրանտի Հակոբյանի՝ «Հիշում ենք և Պահանջում» վերտառությամբ գիրքը։ Աշխատանքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները նախապատրաստելիս և անցկացնելիս՝ հեղինակի գիտական, հրապարակախոսական ակտիվ գործունեության առհավատչյան է։ Հայոց ցեղասպանության թեման շատ արդիական է նաև այսօր, քանզի Արցախյան պատերազմին ի ցույց դրվեցին թուրք-ադրբեջանական վայրագ տանդեմի հանցավոր նկրտումները, ցեղասպանական գործողությունները։ Հազարամյակների ընթացքում հայ ժողովուրդն ունեցել է
Դիլիջանում տեղի ունեցավ Արցախյան պատերազմին մասնակցած դիլիջանցի զինծառայողների պարգևատրման արարողություն
«Ես տեղեկություն ունեմ, որ պատերազմի ժամանակ մեր երեխաներին թողել է մարտի դաշտում գնդի հրամանատար Գոռ Իշխանյանը ու փախել»։
Անցողիկ շեմի, ընտրական գրավի նվազեցում․ այս փոփոխությունների ընդունումը անհրաժեշտ պայման ենք համարում ընտրությունների ժամանակ․ հայտարարություն
2021 թվականի մարտի 9-ին Ազգային ժողովում շրջանառվեց Ընտրական օրենսգրքի և հարակից օրենքների փոփոխությունների նախագիծը: Ապրիլի 1-ին խորհրդարանն ընդունեց այդ նախագծի մի մասը, որով նախատեսվում է վերացնել «ռեյտինգային» ընտրակարգը և գալիք արտահերթ ընտրություններն անցկացնել սովորական համամասնական ընտրակարգով: Ողջունելով «ռեյտինգային» ընտրակարգից հրաժարումը և հորդորելով հանրապետության նախագահին օր առաջ ստորագրել նշված օրինագիծը՝ կարևոր ենք համարում ընդգծել ընտրություններից առաջ
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծում սահմանային միջադեպեր չեն արձանագրվել
Ապրիլի 16-ին և 17-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային
Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն․ ԱՀ ԱԻՊԾ
Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն։ Արցախի փրկարարները հայ զինծառայողի (կամավոր կամ պահեստազորային) աճյունը տարհանել և փոխանցել են Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության պահպանության բյուրո, որից հետո նրա ինքնությունը պարզելու նպատակով կտեղափոխվի ՀՀ։ Այսպիսով, ռազմագործողությունների դադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել կամ հայկական կողմին
Հարցազրույց Էդվարդ Նալբանդյանի հետ․ «Լեռնային Ղարաբաղ. Հակամարտության ռենտգենային պատկերը»
Հարցազրույցը վարել է Politique Internationale-ի խմբագրությունը Politique Internationale – Հարցազրույցը կցանկանայի սկսել հետևյալ հարցով. ո՞վ է սանձազերծել նոր պատերազմը Լեռնային Ղարաբաղում։ Էդվարդ Նալբանդյան – Որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, թե ով է սկսել։ Ինչպես 1992-1994 թվականների առաջին պատերազմը, այնպես էլ 2016 թվականի ապրիլյան ագրեսիան և 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերի նոր պատերազմը սանձազերծել է Ադրբեջանը։ Ինչպես
Արմեն Սարգսյանը չի ստորագրելու «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» oրենքը
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն է ներկայացվել 2021 թվականի ապրիլի 2-ին: Հանրապետության նախագահն Օրենքը քննարկել է մի շարք կուսակցությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի հետ, լսել նրանց կարծիքներն ու դիտարկումները: Օրենքի վերաբերյալ Հանրապետության նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունները հանգեցրել են այն եզրակացության,
Մովսես Հակոբյան. Իշխանությունները բանակից չհասկացող մարդիկ են` բանակն իրենց համար եղել է մի հրեշ, որից միշտ վախեցել են. «Փաստինֆո»
Իշխանությունները բանակից չհասկացող մարդիկ են, բոլորը բանակից փախած մարդիկ են, ողջ գործունեության ընթացքում բանակն իրենց համար եղել է մի հրեշ, որից միշտ վախեցել են, մինչև հիմա էլ վախենում են,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը: ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը երեկ առաջարկել էր ՀՀ ԱԺ նախագահին եւ խորհրդարանական
«Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում». Ռուբեն Գեւորգյան
Կայացավ «Ազգ, բանակ, հայրենիք» կուսակցության համագումարը
Հրազդանի կիրճում կազմակերպվել է շաբաթօրյակ
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Հրազդանի կիրճում՝ Հաղթանակ կամրջից մինչև Դավթաշենի կամուրջ հատվածի ամբողջ երկայնքով կազմակերպվել է շաբաթօրյակ: Տարածքի մաքրման աշխատանքներին մասնակցել են «Երևանի Աղբահանություն և սանիտարական մաքրում» և «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» հիմնարկների ավելի քան 550 աշխատակիցներ, քաղաքը սիրող մեծ ու փոքր բնակիչներ, քաղաքապետարանի աշխատակիցներ, Երևանի ավագանու անդամներ: «Տարածքում կուտակվել է մեծաքանակ աղբ, որը, ցավոք,
Ռինդ համայնքում բացվեց կապիտալ հիմնանորոգված մանկապարտեզ. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը Ռինդ համայնքում բացվեց կապիտալ հիմնանորոգված մանկապարտեզ։ Ծրագրի իրականացման համար ներդրվել է ավելի քան 120 մլն դրամ։
«Ռեյտինգայինից հրաժարվելը սահմանափակում է քաղաքացու իրավունքը». Պարույր Հայրիկյան
Երեւանում եւ բոլոր քաղաքներում ավտովթարներ են լինում, դե բոլոր ավտոմեքենաները վերացրեք
Ոստիկանները վնասազերծել են մինչև ատամները զինված քաղաքացուն․ Shamshyan.com
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։15-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Արցախի 8/16 հասցեի դիմաց կրակոցներ են հնչում։ Ոստիկանները նշված վայրում բանակցություններ են վարել մի քաղաքացու հետ, ով մինչև ատամները եղել է զինված։ Որոշ ժամանակ անց Էրեբունու ոստիկանապետի օպերգծով տեղակալ Վ. Խաչատրյանն ու քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա.
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք
Ապրիլի 16-ին կատարվել է 70 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 39 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5582 քաղաքացու հետազոտություն, որից 715-ի
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 17-ի ցերեկը, 19-ին, 22-ին հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում, 18-ի, 20-21-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-21-ը պայմանավորված հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Ապրիլի 17-ի ցերեկը,
«Որեւէ ուժ բացարձակ մեծամասնություն չի կազմելու այս ընտրությունների արդյունքում. կոալիցիոն կառավարություն կձեւավորվի»
Արմեն Վարդանյանը Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթն ԱԺ-ում առանձնապես ցնցող չի համարում եւ կարծում է, որ ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտի թեժացում կլինի, միմյանց նկատմամբ վարկաբեկիչ նյութեր կհրապարակվեն, ցեխ կշպրտեն իրար վրա, նաեւ կոմպրոմատներ: Քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ թե մեկ օր առաջ ՀՀ ԱԺ-ում հնչեցրած ելույթով սկսեց նախընտրական քարոզարշավը, այլ այն շատ
Վարուժան Ավետիսյանը՝ պետության «ռեսթարտի» եւ ընտրությունների մասին
Պետք է ընտրելու հնարավորություն տալ Արցախում եւ արտասահմանում բնակվող մեր բոլոր քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզում է
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզում է։ Վարչապետը հանդիպումներ կունենա մի քանի համայնքների բնակիչների հետ, հարգանքի տուրք կմատուցի Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին, կայցելի նորակառույց նախակրթարան, կծանոթանա ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։
«Մեզ ոնց որ գցել են անօդ տարածություն, կափարիչը դրել վրաներս»
Առանց թոշակառու կնոջը տեղեկացնելու՝ կազմակերպել էին տան աճուրդը 68-ամյա Մարգարիտա Շահինյանի միջնորդությունը` իր քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժաննա Ասատրյանը օրեր առաջ բավարարել է: «Առավոտին» 71-ամյա Գագիկ Վաղարշակյանը՝ Մարգարիտայի ամուսինը, հիշեցրեց, որ բանկը հայցով դիմել է դատարան, կնոջը՝ Մարգարիտա Շահինյանին, իրեն, դստերը՝ Միլենա Վաղարշակյանին, վերջինի անչափահաս որդուն վտարելու տնից՝
«Կա նախագիծն ընդունելու քաղաքական հանձնառություն». «Իմ քայլի» պատգամավոր
Հարցերի հարցը մնում է այն, թե բովանդակության որ մասը կարող է կիրառելի լինել հունիսի 20-ի ընտրությունների համար
Ռուսական կողմից պահանջում ենք առնվազն հավատարիմ մնալ իր ստանձնած պարտավորություններին․ ԱԺԲ-ի նամակը Ռուսաստանին
2021 թ. ապրիլի 16-ին Ազատության հրապարակում կայացած Ազգային-ժողովրդավարական բեւեռի հանրահավաքի մասնակիցների նամակը Ռուսաստանին՝ Ադրբեջանում գտնվող գերիներին և այլ պահվող անձանց վերադարձնելու հարցի վերաբերյալ: Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ եւ լիազոր դեսպան պարոն Սերգեյ Կոպիրկինին Հարգելի պարոն Կոպիրկին Հայաստանի Հանրապետությունը, վստահելով ՄԱԿ-ի որոշմամբ ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին և նրա համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի,
«Քույրս, սարերի մթությունը դաժան է». Ազիզ Աղաջանյանը չփրկվեց, փրկեց ընկերոջը
«Ազիզը նստեց ավտոբուս, կռիվ է գնում, աշխարհով մեկ է եղել, էնքան երջանիկ էր, ասում էր՝ վերջապես մեր ժամն էլ հասավ մեր երկրի համար ծառայենք, իմանաք՝ ինչո՞ւ ենք հրետանավոր։ Ավտոբուսի մեջ նուռ հանեց, մաքրեց, որ ուտի». հոր վերջին հանդիպումն էր որդու՝ ժամկետային զինծառայող Ազիզ Աղաջանյանի հետ։ Ամենաթեժ կետը տարան՝ Ջաբրայիլ։ Մեղրիի զորամասում էր ծառայում։ Հարազատները մեկ
Ամենայն Հայոց կաթողիկոսն ու Արցախի նախագահը քննարկել են արցախահայության առջև ծառացած մարտահրավերները
Ապրիլի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի նախագահը քննարկեցին արցախահայության առջև ծառացած մարտահրավերները և արցախյան երկրորդ պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերը։ Այս առումով երկուստեք կարևորվեց համազգային ներուժի և ջանքերի մեկտեղումը՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի։ Զրույցի ընթացքում
«Ես նացիստ չեմ, բայց հիշեք՝ մենք ունենք դարավոր թշնամի»․ ԵԿՄ նախագահը՝ սյունեցի պատանի երկրապահներին
Մինչ պատանի երկրապահների երդումը, տեղի ունեցավ ծաղկադրման արարողություն
Դեֆիցիտն այսօր դարձել է մեր պետության այցեքարտը. Էլինար Վարդանյան
Այս տարվա Զատկի տոնին դարի խնդիրը ձվի դեֆիցիտն էր և գների աճը։ Ձեթի, կարագի ու կաթնամթերքի գնաճին հաջորդել էր ձվի գնի բարձրացումը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ձվի գինը 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ աճել էր 52.5%-ով: Իսկ Զատկի տոնին ձուն ոչ միայն թանկացել էր, այլև՝ խանութներից իսպառ վերացել։ Եվ մինչ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում էր ձվի
«Կյանքում ամենադժվար բանը սեփական «ես»-ը չկորցնելով՝ մյուս մարդկանց հետ հարմոնիկ հարաբերություններ հաստատելն է»
Ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտների հավաստմամբ՝ Tet-a-Tet նախագծի համերգներին պատրաստվում են բծախնդրորեն Այս հոդվածի «մեղավորը» օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարների եւ առաջատար երաժիշտների մասնակցությամբ կայացած Tet-a-Tet նախագծի հերթական համերգին ներկա հանդիսատեսն էր։ Ականջալուր եղանք նրանց խոսքին, որ իրավացիորեն փաստում էին, թե ֆիլհարմոնիկը վերջին շրջանում, բացի ամենուրբաթյա երեկոներից, կարեւորում եւ ավանդաբար անցկացնում է կամերային
Ազգային-ժողովրդավարական բեւեռի նամակը ՄԱԿ-ին, ԵԽ-ին, ԵՄ-ին, ԱՄՆ-ին ու Ֆրանսիային՝ Ադրբեջանում գտնվող գերիներին վերադարձնելու հարցի վերաբերյալ
2021 թ. ապրիլի 16-ին Ազատության հրապարակում կայացած Ազգային-ժողովրդավարական բեւեռի հանրահավաքի մասնակիցների նամակը ՄԱԿ-ին, ԵԽ-ին, ԵՄ-ին և ԱՄՆ-ին ու Ֆրանսիային՝ Ադրբեջանում գտնվող գերիներին և այլ պահվող անձանց վերադարձնելու հարցի վերաբերյալ: Հայաստանի Հանրապետությունում Միավորված Ազգերի Կազմակերպության Ներկայացուցչության մշտական համակարգող պարոն Շոմբի Շարփին Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների Արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի
Մահացել է «Ավրորայի» համահիմնադիր, ականավոր մարդասեր և գիտնական Վարդան Գրեգորյանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հայտարարությունը Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ Խորապես վշտացած ենք «Ավրորայի» համահիմնադիր եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, ամերիկահայ ականավոր մարդասեր, գիտնական, հեղինակ, մանկավարժ ու խորհրդատու եւ մեզնից շատերի թանկագին ընկեր Վարդան Գրեգորյանի (1934–2021) կորստի կապակցությամբ: Որպես «Ավրորայի» համահիմնադիր եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Վարդան Գրեգորյանն անխոնջ աշխատել է՝ օգնելու այդ տեսլականը կյանքի
… Սամվելը…
Հատված «Օջախիս երկրաշարժը» անտիպ վիպակից Իմ վեց ավագ քույրերից ամենաավագի՝ Ռոզայի որդին է: Սամվելի հետ կապված բազմաթիվ հուշեր ունեմ, թե երկրաշարժից առաջ, թե՝ հետո: Փոքր տարիքում ավագ եղբոր՝ Գագիկի հետ, հաճախ էր օրերով ու շաբաթներով ապրում մեր տանը: Երեքս միասին, ամեն օր, հորթին տանում էինք մեր հողամասը՝ արածեցնելու, մեզ հետ վերցնելով սննդի մի փոքր պաշար,


















































