Օրվա լրահոսը
Վենդետա՞ Գյումրիում. տաքսու վարորդին սպանել են, կտրել նրա կնոջ վիզը
Նշենք, որ սպանվածը տաքսու վարորդ է, որն այս տարվա հունվարի 30֊ին Արագածոտնի մարզում բախվել էր մի մեքենայի, ավտովթարի հետևանքով մահացել էին նրա երկու ուղևորները, որոնք Հ.Թ֊ի հայրն ու եղբայրն են։ Արագածոտնի վարչությունում կա հարուցված քրգործ։
Նման ոչ համակարգային լուծումները և հստակ տեսլական ու ռազմավարություն չունեցող գործողությունները տարիներ շարունակ քայքայել են և վերջնականապես վերացնելու են գիտական ներուժը Հայաստանում. «Գիտուժ»
Պատկան մարմինների՝ հանդիպման ընթացքում արված առաջարկները ռազմավարական բնույթ չեն կրում և չեն ներառում պետության կողմից երկարաժամկետ հանձնառություն։ Այդ առաջարկներն իրենց ձևով և բովանդակությամբ համարժեք չեն գիտության բնագավառում առկա խնդիրների հրատապությանն ու խորությանը։
«Ինչո՞ւ եք բետոն թափում հայերի ոսկորների ու մշակութային արժեքների վրա». Կարո Փայլանը պարզաբանում է պահանջել
Հիմքի փորման աշխատանքների ժամանակ մարդու ոսկորներ էին հայտնաբերվել: Տարածքում նախկինում եղել է հայկական և կաթոլիկ գերեզմանոց։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր է ընտրվել Գոռ Վարդանյանը
Կունենանք մեր երազանքների Պոլիտեխնիկը:
Դեսպանի օգնականին փոխանցեցին Ֆրանսիայի կառավարությանը հասցեագրված նամակ՝ Հայաստանին մարդասիրական և ռազմա-տեխնիկական աջակցություն տրամադրելու խնդրանքով
Ֆրանսիայի դեսպանատան մոտ կայացավ հայ-ֆրանսիական համերաշխությանը նվիրված հավաք
Անչափահասը Թալինի ուղղությամբ երթևեկելիս վթարի է ենթարկվել, ավտոմեքենայում գտնվող 4 անչափահաս ուղևորները մահացել են. հարուցվել է քրեական գործ
Վարորդը՝ մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Ադրբեջանական բանակի զորավարժություններին 10.000 զինծառայող կմասնակցի
Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ ադրբեջանական զորավարժությունների մեջ տարածաշրջանում կայունության և անվտանգության համար որևէ ռիսկեր չի տեսնում, քանի որ դրանք պլանային բնույթ են կրում: Նմանատիպ վարժություններ Հայաստանում կանցկացվեն մարտի 16-ից:
Գողացել են Երևանի 2800-ամյակի այգու բրոնզաձույլ արձաններից մեկը
Արձանիկից բացի, անհայտ անձինք գողացել են նաև այգու հարակից հատվածում՝ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարևանությամբ շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությանը պատկանող մոտ 5 հազար դոլար արժողությամբ աշխատանքային գործիքները:
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել
ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել
Երեւանն ու Բաքուն ավելացրել են իրենց ռազմական կարողությունները խոշոր գնումների հաշվին. SIPRI
«2016-2020թթ. ընթացքում Ռուսաստանն ապահովել է Հայաստանի սպառազինությունների ներմուծման 94 տոկոսը, այն դեպքում, երբ Ադրբեջանի ներմուծումների 69 տոկոսն ապահովել է Իսրայելը»,- ասվում է զեկույցում:
Դավիթ Խաժակյան. Սրանից վատ ցուցանիշ Երևանը չի արձանագրել երբևէ
Ըստ Բյուջետային համակարգի մասին ՀՀ օրենքի՝ համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը չհաստատվելու դեպքում համայնքի ղեկավարը դնում է հրաժարական տալու միջոցով իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը:
«ԱԱԾ նախկին տնօրենը, երբ պաշտոնի էր, մենք ունեինք 5 գերի եւ այդ 5 գերու հետ կապված որեւէ լուծում չտեսանք». Դավիթ Սանասարյան
Դավիթ Սանասարյանը Կաթողիկոսին խնդրում է գերիներին վերադարձնելու հարցով Հռոմի պապից օգնություն խնդրել:
Բաքուն պնդում է, որ վերադարձրել է բոլոր հայ ռազմագերիներին
2020թ. նոյեմբերի 26-ին Ադրբեջանի տարածքում ձերբակալված անձինք ռազմագերիներ չեն»,- այսօր ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է Բայրամովը:
29.600.000 դրամ գումարը հափշտակելուց հետո նռնակը նետել էր տաղավարի մեջ. 2 անձի մեղադրանք է առաջադրվել տարադրամի փոխանակման կետի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում և սպանության փորձ կատարելու գործով
Սակայն իր կամքից անկախ հանգամանքներով՝ նռնակի չպայթելու պատճառով, հանցագործությունն ավարտին չի հասցրել, որից հետո 39-ամյա տղամարդու հետ ունեցած պայմանավորվածության համաձայն՝ «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենայով դիմել է փախուստի:
Ազատ ոճային ըմբիշներն արդեն Բուդապեշտում են
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը չորս ըմբիշով այսօր լուսադեմին մեկնել է Հունգարիայի մայրաքաղաք, որտեղ մարտի 18-ին մեկնարկելու է Տոկիոյի ամառային 32-րդ օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարը: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մարզաձեւի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը հեռախոսով տեղեկացրել է, որ պատվիրակությունը բարեհաջող հասել է մրցավայր: Հիշեցնենք, որ թիմի կազմում ընդգրկվել
Պետք է ամեն գնով կանխել այս իշխանության օրոք արտահերթ ընտրությունների անցկացումը. Վազգեն Մանուկյան
Նիկոլ Փաշինյանի կամ նրան ձևականորեն փոխարինողի օրոք ընտրությունների անցկացումը կբերի սարսափելի հետևանքների
«Լա՜վ նայեք իրար, մարդի՜կ». Ենգիբարովն այսօր նորից կասեր՝ մի նեղացրեք մարդուն. Ա1+ (տեսանյութ)
Հենց այնպես մի նեղացրեք մարդուն, որովհետև դա շատ վտանգավոր է: Իսկ գուցե նա Մոցա՞րտ է: Դուք նրան կնեղացնեք ու նա ընդհանրապես ոչինչ չի գրի…
Փաստաբանների պալատը ՀՀ գործադիր իշխանությանն առաջարկում է վերանայել ՄԻՊ վերաբերյալ դիրքորոշումը և չեղարկել քննադատության առարկա օրենսդրական նախաձեռնությունը
Ի թիվս այլոց, բարձր գնահատականի է արժանի Մարդու իրավունքների պաշտպանի հետևողական գործունեությունը միջազգային հարթակներում
Թույլատրել է ապօրինի հատել 15 կանգուն ծառ՝ պետությանը պատճառելով, նախնական տվյալներով, 1.925.000 դրամի վնաս. անտառապահին մեղադրանք է առաջադրվել
Միջնորդություն է ներկայացվել դատարան` անտառապահի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է, իսկ Դիլիջան քաղաքի բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Թալեաթի գործը կա, բայց իրականում չկա, այն գտնվում է մասնակիորեն այրված վիճակում
Եթե հանենք նաեւ Լոս Անջելեսի ուսանողների միության հեռագրերն ի պաշտպանություն ուսանող Թեհլերյանի եւ Բեռլինի «թուրքական ակումբ»-ի դիմումները, որոնք պահանջում են վերանայել Թեհլերյանի նկատմամբ դատավճիռը, ապա մնում է, ըստ էության, մոտ քսան էջ, որոնք ամենաշատն են տուժել:
Կառավարությունը պարզաբանում է, թե իր նախաձեռնությունը ՀՀ-ում ընթացող քաղաքական որևէ գործընթացի հետ կապելու, ինչպես նաև ՄԻՊ-ի նկատմամբ վերաբերմունքի դրսևորում որակելու փորձերն «ամբողջությամբ առարկայազուրկ են»
Առաջարկված օրենքների վերանայումները կապ չունեն 2021 թ. պետական բյուջեով նախատեսված ծախսերի չափերի հետ
«Ի պատիվ մեր գեներալիտետի, նրանք չանցան թույլատրելիության սահմանը»
Զոռբայության, հակասահմանադրական որեւէ եղանակով իշխանության զավթումն անընդունելի է «Նոյեմբերի 10-ին, երբ մենք դեռ կուսակցություն չէինք, այլ «Արդար Հայաստան» հանրային նախաձեռնություն, եւ երբ հայտնի դարձավ Արցախի հարցով ակնհայտ պարտվողական հայտարարության ստորագրման մասին, հենց հաջորդ օրը մենք եղել ենք առաջին կազմակերպությունը, որը տարածեց հաղորդագրությունգ խորացող քաղաքական ճգնաժամը հնարավոր է հաղթահարել բացառապես քաղաքական գործիքակազմով եւ քաղաքական տրամաբանության շրջանակում»,-«Առավոտ»-ի
Բացվել է նորագույն լաբորատորիա ճանապարհաշինության ոլորտում մասնագիտացող ուսանողների համար
Լաբորատորիայի փորձերի գործընթացին կներգրավվեն եւ բակալավրիատի‚ եւ մագիստրատուրայի ուսանողները
«Ընտրական այս օրենսգրքով արտահերթ ընտրությունների գնալու դեպքում ճգնաժամն ավելի կխորանա». Դավիթ Սանասարյան
Դավիթ Սանասարյանը կմասնակցի գալիք խորհրդարանական ընտրություններին
Իշխանության «միտումնավոր անգործության» հետեւանքով գերիները դարձել են Հայաստանի վրա քաղաքական ճնշման գործիք. Խոսրով Հարությունյան
Արտահերթ ընտրությունները ճգնաժամը չեն լուծի, դրանցից ավելի ջլատված կարող ենք դուրս գալ
«Նոր պատերազմի մասին այս պահին որեւէ մեկ հստակ չի կարող ասել»․ պաշտպանության փոխնախարար
Բանակի մարտունակությունը կասկածի տակ դնելու քայլերը օգուտ չեն բերում բանակի պաշտպանունակության ամրապնդմանը
«Մեր տեղեկություններով՝ եւս երեք հայ կին գերիներ Ադրբեջանում են. չենք բացառում՝ առնվազն երկուսը սպանված են»
Ըստ իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանի՝ չեն բացառում, որ Եվրոպական դատարանը եւս հասկանալով հարցի գերքաղաքականացումը եւ նաեւ Ադրբեջանի՝ չհամագործակցող վարքագիծը, հայ գերիների խնդիրը կներկայացնի իր քաղաքական մարմնի ուշադրությանը, եւ այդ քաղաքական մարմինը կարող է անհրաժեշտ ճնշում գործադրել, որպեսզի Ադրբեջանը տեղաշարժ ապահովի գերիների վերադարձի հարցում: Իրավապաշտպան, «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր Սիրանույշ Սահակյանը «Առավոտի» հետ զրույցում հայտնեց՝ իրատեսական չի
«Կապանի առաջնագծում որեւէ լուրջ մտահոգության առիթ կամ կարիք չկա»․ պաշտպանության փոխնախարար
ՊՆ-ն ամեն ինչ անում է զինվորների վիճակը, պայմանները բարելավելու ուղղությամբ
Մոտեցումը, թե նախորդներն ամեն ինչ «ջարդեցին» Փաշինյանի գլխին, մեղմ ասած, արժանահավատ չէ. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանը մասշտաբային գործողության գնալու համար լավագույն պահն ընտրեց, իսկ դա Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանն էր։


















































