Օրվա լրահոսը
«Դեմքի, որովայնի, պարանոցի, աջ ձեռքի շրջաններում ստացած մարմնական վնասվածքներից հարևանը մահացել է տեղում». Սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալություն
Սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է Գյումրի քաղաքի 33-ամյա բնակիչը
«Օրերս ադրբեջանցիները բողոք են ներկայացրել Չեխիայի ոստիկանությանը, որ իբր «Օրեր» ամսագիրը կապված է հայ ահաբեկիչների հետ». Հակոբ Ասատրյանը՝ ադրբեջանցիների հարձակումների մասին
Հակոբ Ասատրյանը վստահեցրեց՝ ադրբեջանցիները բոլոր ճակատներով շարունակում են պայքարը մեր դեմ ու վստահեցրեց՝ ներհայաստանյան ընդհանուր քաղաքական իրավիճակը շատ է ազդում դրսում գտնվողների վրա. մի տեսակ ապատիայի մեջ են բոլորը:
Ադրբեջանի ԱԳ նախարարն իր հայտարարությամբ հակադրվում է հենց այդ երկրի մյուս պատկան մարմիններին, որոնք հաստատել են Ադրբեջանում տասնյակ հայ ռազմագերիների առկայության փաստը. Աննա Նաղդալյան
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը լրագրողների հարցին Հարց. Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Շվեդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ բանակցություններից հետո ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Ադրբեջանը, համաձայն իր պարտավորությունների, հայկական կողմին է փոխանցել բոլոր ռազմագերիներին, որոնք գերեվարվել են ռազմական գործողությունների ընթացքում և դրանից առաջ։ Կխնդրեմ Ձեր մեկնաբանությունը այս հայտարարության
«Ես ոչ մի նախկինի երես չեմ լվում, հա, կեղեքել են, կերել են, լափել են, բայց այսքան զո՞հ…Հիմա հարց եմ տալիս ձեզ՝ այդ թալա՞նն է թանկ, թե՞ զոհը». Լեւոն Բակունց
Հարցին՝ դավաճանական դրվագների ականատես եղե՞լ եք՝ նա պատասխանեց. «Անկազմակերպվածությունը իսկական դավաճանություն է: Սխալ կազմակերպելը, մարդկանց խուճապի մատնելը»:
ԱԳՆ-ում քննարկվել են հայ-վրացական երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, տրանսպորտային, Էներգետիկ, հումանիտար ոլորտներում միջգերատեսչական համագործակցության հարցերը
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի ԱԳ նախարարությունների միջև Մարտի 15-ին Երևանում տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ, որոնք հայկական կողմից վարում էր ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը և վրացական կողմից՝ Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան։ Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող
Հայկ Մարտիրոսյանն ու Հովհաննես Գաբուզյանը առաջին տեղեր են զբաղեցրել ուսանողական շախմատի օնլայն ԱԱ իրենց խմբերում
ՖԻԴԵ-ն առաջին անգամ անցկացնում է արագ շախմատի աշխարհի օնլայն առաջնություն, որին մասնակցել են 146 բուհական թիմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հայաստանից: Անհատական առաջնության մասնակիցները բաժանված են եղել չորս խմբի, որից երկուսում առաջին տեղ զբաղեցրել են հայ շախմատիստները: Մասնավորապես, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, որը ներկայացնում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը, առաջին տեղն է զբաղեցրել C
«Մենք Ադրբեջա՞ն ենք… Սա ի՞նչ է…». Արցախի ԱԳ նախարարը՝ ՀՀ-ում արցախցուն՝ «Ստեփանակերտ, Ադրբեջան» գրառմամբ անձնագիր տալու մասին
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը «Առավոտին» տված հարցազրույցում խիստ կարեւորեց Արցախի սուբյեկտայնության պահպանությունը, նշեց, որ պետք է այն էլ ավելի ամրացնել: «Առավոտի» դիտարկմանը, որ պաշտոնական Բաքվի «ախորժակն» այնքան է մեծացել, որ Ադրբեջանի նախագահն, օրինակ, արդեն որերորդ անգամ Հայաստանի նկատմամբ է տարածքային պահանջներ ներկայացնում՝ իր հավակնությունները ցուցադրելով Սյունիքի նկատմամբ, «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպումն է օգտագործում, ավելին՝ այլ
«Եթե հանրահավաքն իր համար այդքան կարեւոր է, ցուցադրել, թե մարդիկ դեռ իրեն իբր հավատում են, դե պատկերացրեք ինչերի է ինքը պատրաստ լինելու հանուն քվեի». ՀՅԴ-ական
Հարցին՝ Բաղրամյան պողոտայում հավաքվածներին ասում են, որ աթոռակռիվ են անում, մի քանի պաշտոն տան՝ կգնան տներով՝ Աշոտ Հովհաննիսյանը պատասխանեց. «Հրավիրում եմ աթոռ վերցնելու: Թող աթոռը վերցնեն, պատասխանատվություն կրեն, չեղած պետությունը ստեղծեն, անզեն բանակը նորից զինեն: Թող գան, կա՞ այդպիսի մարդ, որ կարող է վերցնել պատասխանատվություն»:
Լևոն Տեր-Պետրոսյան. Թե՛ պետության, թե՛ ժողովրդի, թե՛ նաև անձամբ վարչապետի շահերից բխող միակ ելքը վերջինիս անհապաղ և ինքնակամ հրաժարականն է. ilur.am
Լևոն Տեր-Պետրոսյան. Ո՞րն է ելքը
«Պատերազմն ապացուցեց միջազգային լրատվամիջոցներում մեր հայրենակիցների մասնակցության հարցում բաց և ներառական լինելու կարևորությունը». Արամ Անանյան
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչ Հարություն Ծատրյանը մտահոգություն հայտնեց՝ Ադրբեջանը հսկայական գումարներ է ծախսում և աշխատանքներ տանում հատկապես եվրոպական ուղղություններով:
«Ինչպես է Ադրբեջանը կոռումպացնում արևմտյան քաղաքական գործիչներին». Գերմանական թերթի անդրադարձը
Մարտի 13-ին տնտեսության ոլորտի գերմանական խոշորագույն «Handelsblatt» թերթում լույս է տեսել վերջինիս օտարերկրյա թղթակից Մաթիաս Բրյուգմանի լայնածավալ հոդվածն Ադրբեջանի վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք հոդվածի հակիրճ թարգմանությունը: «Ինչպես է Ադրբեջանը կոռումպացնում արևմտյան քաղաքական գործիչներին» Նավթ, սպորտ և խաղեր – սրանցով է կովկասյան հանրապետությունը ցանկանում լինել միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Դրանում իրեն օգնում են ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի քաղաքական
«Անձամբ եմ ականատես եղել, թե նիկոլական գեներալները ոնց են սխալ наводка տվել ու մեր հրետանին կախել է բոմբերը մերոնց գլխին, 6 հատ զոհ ենք մենք այդ օրը տվել». Արթուր Մարկոսյան
Նա մի տեսանյութ ցույց տվեց ու մեկնաբանեց, թե ինչ է կատարվել. «Թուրքերը բոմբերը լցնում են, բլրի հետեւը Ջաբրայիլն է: Նոյեմբերի 7-ն է: Այս բոյից հետո, երբ մենք արդեն բարձրացանք բլրի գլուխը, սկսանք թուրքերին խփել, հրաման եկավ հետ նահանջել: Ու այսպես 32 կմ նահանջեցինք, երկու ռայոն տվեցին:
Հայ գերիների հարցը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի օրակարգ է մտնում. «Ազատություն»
Հայ գերիների հարցը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի օրակարգ է մտնում, այն հիմնավորմամբ, որ Ադրբեջանի կառավարությունը չի տրամադրում տեղեկություն Բաքվի բանտերում պահվող հայ գերիների մասին։ «Այն դեպքում, երբ որ դատարանի որոշումները` միջանկյալ միջոց կիրառելու այդ հայտնի որոշումները պարբերաբար չեն կատարվում կամ խախտվում են պատասխանող պետության կողմից, իսկ այս դեպքում դա Ադրբեջանն է, դատարանը ունի հայեցողություն` որոշելու
Կալանքից այսօր ազատ արձակվեց «Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան օգտատիրոջ գործով շուրջ 24 օր ապօրինի ազատազրկված Արամ Սարգսյանը
Այն դեպքում, երբ մինչ օրս Գլխավոր դատախազությունը չի բողոքարկել այս գործով մեղադրյալներ Կարեն Բեքարյանի և Մհեր Ավագյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումները, ինչպես նաեւ Արա Սաղաթելյանի ապօրինի կալանավորումը վերացնելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը՝ ըստ էության համաձայնվելով այդ որոշումների բովանդակության հետ, ինչո՞ւ սեփական նախաձեռնությամբ չի վերացրել Արամ Սարգսյանի կալանքը՝ անգործությամբ թույլ տալով, որ այդ քաղաքացին ևս մի քանի օր ազատությունից զրկված լինի։
Արմեն Խաչատրյան․ «Սյունիքն այս պահին անվտանգ է, ի՞նչ է եղել Սյունիքում»
«Իմ քայլի» պատգամավորի կարծիքով՝ պատերազմի վերսկսման հավանականությունն այս պահին զրոյի է հասցված
«Պետք եղավ՝ իր այդ իմքայլական պատգամավորներին զաստավիտով ենք բերելու՝ ստիպելով, կոխելու ենք մեքենան, բերենք՝ գլուխները ջարդելով». Արթուր Մարկոսյան
Հարցին՝ ձեզ համար կա՞ն կոնկրետ ժամկետներ, որ դրանից հետո անցնելու եք կտրուկ գործողությունների՝ ԲՀԿ-ականը պատասխանեց. «Եթե պետք եղավ՝ դա էլ ենք անելու: Պլան B էլ ունենք, պլան C էլ, ամեն ինչ էլ ունենք: Մենք ուղղակի ամեն ինչ անում ենք օրենքի սահմաններում: Վստահ ենք՝ կգնան, մենք իրենց ստիպելու ենք»:
«Ցանկացած պարագայում ելքը այս իրավիճակից` տնօրենի թափուր տեղի նոր ընտրություններն են»․ Մետաքսյա Բաբայան
Դեռևս լարված են կրքերը քաղաք Աբովյանի Խ. Աբովյանի անվան թիվ 1 դպրոցում։ Մինչ օրս շարունակվող գործադուլ, դասադուլ, ուսուցիչների և դպրոցի ղեկավար կազմի աշխատակիցների ապօրինի կերպով աշխատանքից ազատում, աշակերտների դասապրոցեսների տապալում։ Փլուզման առաջ կանգնած այս դպրոցում տեղի ունեցող իրադարձությունների մասին պարզաբանումներ ու լուծումներ տալու համար մարտի 15-ին «Փաստարկ» մամուլի ակումբում հրավիրվել էր ասուլիս, որի հյուրերն էին
Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀԴԿ նախագահ, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Արամ Սարգսյանի հետ
Խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ նախաձեռնած քննարկումների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Արամ Սարգսյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում երկուստեք կարևորվել է քաղաքական ուժերի միջև երկխոսությունը: Արամ Սարգսյանը ներկայացրել է իրենց մոտեցումներն ու
34-ամյա գյումրեցի երիտասարդը ձերբակալվեց․ նա կասկածվում է իր հարևան տաքսու վարորդին սպանելու մեջ
Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ քիչ առաջ ոստիկանների կատարած բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանություն է ներկայացրել հարևանի սպանության մեջ կասկածվող 34-ամյա Հ․ Թ․-ն։ Ըստ դատախազի, ձեռնարկվում են համապատասխան միջոցներ դեպքի հանգամանքները պարզելու, կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ։ Հիշեցնենք, որ այսօր ժամը 14․00-ի սահմաններում Հ․ Թ-ն Գյումրու Մուշ թաղամասում զրույցի է հրավիրել
Բացվել է Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակը
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կրկեսի դերասան Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրը Երևանի կրկեսի շենքի հարևանությամբ բացվել է նրա անվան պուրակը: Ավելի քան տասը տարվա դադարից հետո, պայմանավորված կրկեսի շենքի շինարարությամբ, հարազատ վայր է վերադարձել նաև արտիստի արձանը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Ենգիբարյանի արվեստը գնահատող երևանցիներ, ինչպես նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նշենք, որ դեռևս 2020 թվականի ապրիլին
Ադրբեջանում Անն Լինդեի ճեպազրույցին միջազգային լրատվամիջոցներ չեն հրավիրվել
ԵԱՀԿ գործող նախագահի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի՝ այսօր տեղի ունեցած ճեպազրույցին իշխանությունները միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ չեն հրավիրել: Թե ինչով է պայմանավորված այդ որոշումը, պարզ չէ, բայց Լինդենի ելույթը անհայտ է մնացել մի շարք լրատվամիջոցների համար: ԵԱՀԿ ղեկավարի ելույթին Turan գործակալությունը կարողացել է ծանոթանալ միայն երեկոյան՝ նրանից խնդրելով իր ելույթի տեքստը: Այսպես, Անն Լինդենը հայտարարել է,
Ռուստամ Բադասյանը հանդիպել է Երևանի Փոքր կենտրոնի հանրային գերակա շահ ճանաչված տարածքների բնակիչներին
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր հանդիպել է Երևանի Փոքր կենտրոնի բնակիչներից Ժիրայր Ավանյանին, Վարդան Գաբրիելյանին և Հարություն Սերոբյանին, ինչպես նաև նրանց փաստաբաններ Ալինա Ավետիսյանին և Նելլի Պապյանին, որոնք նեգրավված են հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման հարաբերություններում: Նախարար Բադասյանը կարևորել է խնդրի լուծման արդյունավետ եղանակ գտնելու անհրաժեշտությունը, հակիրճ անդրադարձել ՀՀ վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի
Մեր հայրենակիցների հայրենադարձման անհարկի ձգձգումը համընդհանուր և համամարդկային արժեքների ոտնահարման վառ ապացույց է. Նազելի Բաղդասարյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեի հետ հանդիպման ժամանակ ռազմագերիների վերաբերյալ հնչեցրած հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան իրականության խեղաթյուրում։ Փաստերի և հանգամանքների նենգափոխումը, մեր հայրենակիցների հանդեպ «դիվերսանտ» կամ «ահաբեկիչ» եզրույթի օգտագործումն անընդունելի է։ Հատուկ ուզում եմ ընդգծել,
Բաղրամյան պողոտայում խաղում են տեգախաղ՝ նշան բռնելով իշխանական պաշտոնյաների նկարներին. Ում «խփել» առաջինը
Ով կթիրախավորեր վարչապետ Փաշինյանին, կստանար 100 միավոր:
Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելը 2020թ.–ին աճել է 50%–ով` տարեվերջի դրությամբ կազմելով շուրջ 117 մլրդ դրամ
Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելը նախորդ տարի կազմել է 117 մլրդ դրամ (31.12.2020 թ. դրությամբ), ինչը գերազանցել է 2019 թ.-ի ցուցանիշը` 50 տոկոսով: Բանկի մասնաբաժինը հիփոթեքային վարկերի շուկայում 2020 թ.-ին կազմել է 24 տոկոս: Այս ցուցանիշով բանկն առաջատարն է ֆինանսական համակարգում: Նշենք, որ վերջին տարիներին Բանկի հիփոթեքային պորտֆելը շարունակաբար աճել է: Եթե 2018 թվականի տարեվերջին հիփոթեքային վարկավորման
Համաքաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով հետախուզում է հայտարարվել 18-ամյա երիտասարդին
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գորիս քաղաքի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը վերջինիս համաքաղաքացին է: Նախաքննությամբ պարզվել է, որ 2021թ. փետրվարի 23-ին` ժամը 20:00-ից 20:30-ն ընկած ժամանակահատվածում, Գորիս քաղաքի Գր.Տաթևացի
Վահագն Վերմիշյանը կմնա կալանքի տակ, միջնորդությունը Վերաքննիչը մերժեց
Վահագն Վերմիշյանի խափանման միջոցը չի փոխվի
Վաղարշակ Հարությունյանը շեշտել է՝ արվելու է առավելագույնը սպայական ծառայության գրավչությունը շեշտակիորեն բարձրացնելու ուղղությամբ
Քննարկվել են զորքերի ինժեներական ապահովման, սահմանագոտու ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքների լրակահավորման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներն ու առկա խնդրահարույց հարցերը
Դավիթ Սանասարյանի գործով նիստին վկան ասաց՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի համար մրցույթի պայմաններն իջեցրել են
Վկա Հարությունյանը Սամվել Ադյանի շահագրգռված լինելու մասին ասել է առողջապահության նախարարին ու փոխնախարարին:
ՀՔԱՎ. Զրպարտությունը և վիրավորանքը քրեականացնելը անխուսափելիորեն կանդրադառնա մամուլի ազատության վրա
ՀՔԱՎ-ը գնահատել է Նախագծի համապատասխանությունը՝ համաչափության, իրավական որոշակիության, օրենքի առջև բոլորի հավասարության, հետապնդվող նպատակի իրավաչափության և ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտության միջազգային իրավական սկզբունքներին, և դիրքորոշում հայտնել, որ Նախագիծը հակասում է վերոնշյալ սկզբունքներին։


















































