Օրվա լրահոսը
Արայիկ Մուրադյանն ազատվել է Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 12 Մարտի 2021, 244 – Ա ԱՐԱՅԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Արայիկ Մուրադյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից: Նիկոլ Փաշինյան
Ահազանգ է ստացվել, որ Հանրապետության Հրապարակում գտնվող «Հայփոստ»-ի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծ պողոտայի թիվ 2 շենքի տանիքում։ Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 200 քմ և 4-րդ հարկի բաղդադե առաստաղը ՝ մոտ 100 քմ։
Հայաստանում ամենապահանջված մասնագիտությունն ինժեներությունն է՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում. Հակոբ Արշակյան
Կոչ եմ անում մեր քաղաքացիներին կրթություն ստանալ և մասնագիտանալ հատկապես ֆիզիկա, մաթեմատիկա, ռադիոէլեկտրոնիկա, միկրոէլեկտրոնիկա, մեխանիկա, կիբեռնետիկա, համակարգչային տեխնոլոգիաներ և այլ տեխնոլոգիական ուղղություններով՝ համոզված լինելով, որ հետագայում կարող են որակյալ աշխատանք գտնել Հայաստանում։
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, իսկ Վարդենյաց լեռնանցքը և Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհը՝ կցորդիչով բեռնատարների համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: ։ Ռուսական կողմում կա մոտ 455 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում մարտի 16/17-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 16-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 17-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ բնակավայրերի և տարածքների ջրամատակարարումը. 1.Երևանի՝ Արաբկիր վարչական շրջանի՝ Ադոնցի, Ն.Տիգրանյան, Մամիկոնյանց, Շիրվանզադեի, Շահսուվարյան, Բուդաղյան, Տոլբուխին, Գրիբոյեդով, Մալխասյանց փողոցներն իրենց նրբանցքներով, Արաբկիրի 39, 41, 43, 49, 51, 53 փողոցները, Ն.Զարյան փողոցի
«Ժառանգությունը» նպատակահարմար է համարում ազգային համաձայնության՝ արհեստավարժների կառավարության ստեղծումը
ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար եւ կուսակցության համահիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի նախագահությամբ անցկացված նիստը, որին մասնակցում էին երկրի բոլոր մարզերից ժամանած 50 պատվիրակներ, մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց ադրբեջանաթուրքական ներխուժման եւ Արցախի մեծ մասին բռնագրավման ժամանակ զոհված հազարավոր հայորդիների հիշատակին:
Ավտոմեքենան, մոտ 20 մ գլորվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում․ վարորդը մահացել է
Մարտի 14-ին, ժամը 21:57-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռի Բերդ և Լեջան համայնքների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ստեփանավան-Լեջան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Toyota Camry»
«Եթե այսօր և վաղը այս երկրում մի բան պիտի փոխվի, պիտի փոխվի առաջին հերթին Ձեր զավակների շնորհիվ». Հայկ Չոբանյան
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը 15 տավուշեցի զինծառայողի ընտանիքների է հանձնել «Մարտական ծառայություն» մեդալը, որով նրանք հետմահու պարգևատրվել են: Մարզպետն իր երախտագիտությունն է հայտնել հերոսացած զինծառայողների ընտանիքներին` նշելով, որ հայրենիքին կյանքը նվիրած տղաների սխրանքն անգնահատելի է: «Մեր երախտիքը, մեր խորին խոնարհումը մեր զավակներին, իրենց ընտանիքի անդամներին: Եթե այսօր և վաղը այս երկրում մի բան պիտի փոխվի,
Լավ տրամադրության քիմիան
Ուրախությունը տարբեր է լինում․ այն կարող է լինել մեղմ ու լուսավոր՝ թափանցիկ երջանկություն պարգևող, կարող է և լինել բուռն ու անզուսպ՝ լի հաճույքներով ու էյֆորիայով։ Այդպիսի տարբեր ուրախությունների համար պատասխանատու են 2 տարբեր հորմոններ։ Անզուսպ ուրախությունն ու էյֆորիան դոֆամին հորմոնն է մեզ պարգևում, իսկ հանգիստ ու լուսավոր ուրախության համար մենք պարտական ենք սերոտոնին հորմոնին։ Մի
Այդ քաղցր բառը՝ իշխանություն
Համաշխարհային ողջ պատմության ընթացքում՝ սկսած նախնադարյան կարգերից, վերջացրած ժամանակակից հանրապետական կառավարման համակարգից, բոլոր իշխանության հասած գործիչները սևեռվել են իրենց իշխանությունը հնարավորինս երկարացնելու մոլուցքով։ Այո, պատմությանը հայտնի են առանձին դեպքեր, երբ որևէ գործիչ ոչ միայն չի ցանկացել շարունակել մնալ իշխանության, այլև ի սկզբանե հրաժարվել է դրանից։ Սակայն սրանք բացառություններ են ընդհանուր օրինաչափության մեջ։ Ուղղակի ժամանակակից, քաղաքակիրթ
«Նիկոլ Փաշինյանը ընդհանուր մեղավորություն ունի, բայց հո մենք ամնեզիայով չենք տառապում, որ չհիշենք, թե ով ինչ էր անում»․ Ստյոպա Սաֆարյան
ՀՀ հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը «Ազգի մտածող, վերլուծող հատվածի խնդիրը սեփական հասարակությանը վախեցնելը չէ, տագնապներն ուժեղացնելը չէ։ Ոչ էլ այն է, որ պատերազմի կամ նման ֆորսմաժորի ժամանակ բթացնեն «լավատեսությամբ»։ Ցավոք, երկուսի մեջով էլ անցանք ու անցնում ենք՝ պատերազմի ժամանակ գերդոզավորված, ապուշ լավատեսություն, հետպատերազմյա շրջանում էլ՝ բայղուշություն՝ Սյունիքը տալիս ենք, Տավուշը տալիս ենք,
Հայկական թասիբն ու «Իսկանդերի» զգետնված պատիվը…
Պարադոքսալ, պարադոքսալ երկիր է Հայաստանը: Երկիր, որտեղ մանանեխը մշտապես ճաշից հետո է մատուցվում, իրականությունն էլ՝ պատմական անցյալ դառնալուց հետո է միայն ընկալելի դառնում: Հայաստանը երկիր է, որի բնակիչների մի ստվար հատված աշխարհին ռուսից ավելի ռուս և յանկիներից ավելի յանկի է փորձում ներկայանալ: Երկիր, որի «իսթեբլիշմենտը» խաշի պարտադիր ատրիբուտ «փափկանուշ զինգերից» ավելի տեղյակ է, քան տարածաշրջանային
Սա ևս մեկ խողովակ է ամբողջ աշխարհին լսելի դարձնելու մեզ համար գերխնդիր դարձած գերիների վերադարձի հարցը. Նազելի Բաղդասարյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը Human Rights Watch-ը իր հերթական անդրադարձն էր կատարել հայ գերիների վերաբերյալ, որի հղումը տեղադրում եմ ստորև։ Դեռևս փետրվարի սկզբին HRW-ի Կենտրոնական Ասիայի եւ Եվրոպայի գծով տնօրենին՝ Հյու Վիլյամսոնին, ուղղված նամակում շեշտադրել եմ, որ հետպատերազմական շրջանում Ադրբեջանի կողմից կոպտորեն ոտնահարվում են այն անձանց իրավունքները, որոնք գտնվում են գերեվարվածի
Լեւոն Արոնյան. «Այս ամենն ինձ սկսել է գյուղական շուկա հիշեցնել, և երբ իմ ամեն մի խոսքն ընկալվում է, թե ես ինչ-որ կողմ եմ ներկայացնում, արդեն զզվելի է դարձել»
Այսօրվա քաղաքական իշխանության համար անընկալելի լինելու հետեւանքով առաջացած լարվածության արդյունքում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը որոշել է հեռանալ հայրենիքից, բնակություն հաստատել Սենթ-Լյուիս քաղաքում եւ այսուհետեւ հանդես գալ ԱՄՆ-ի դրոշի ներքո:
«Թաթոյանն առաջնակարգ օմբուդսմեն է»․ ԱՄՆ նախկին դեսպան
Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի թվիթերյան գրառումը «Թաթոյանն առաջնակարգ օմբուդսմեն է»: Tatoyan is first rate ombudsman. https://t.co/4xrLfdUkDA — John M Evans (@EvansinAmerica) March 13, 2021
Զինծառայողների կողմից հրապարակված տեսանյութի առթիվ նախապատրաստվում են նյութեր․ Գոռ Աբրահամյան
ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում է տեսանյութ՝ Կապան քաղաքի հարակից հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետում տիրող վիճակի մասին, որում զինծառայողների կողմից արվում են պնդումներ նաև իրենց տրված որոշ հրամանների կամ հանձնարարության մասին։ Գորիսի կայազորի զինվորական դատախազ Հայկ Մարգարյանի հանձնարարությամբ հրապարակված այդ տեսանյութի առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական
«Զորքերում անձնակազմի հետ բացատրական, իրազեկման, բարոյահոգեբանական աշխատանքը պետք է ուժեղացնել»․ Տիգրան Աբրահամյանը՝ առաջնագծից դիրքապահների տեսաուղերձի մասին
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Առաջնագծից դիրքապահները հերթական տեսանյութ/տեսաուղերձն են հրապարակել, այս անգամ՝ Կապանի ուղղությունից։ Նմանատիպ հրապարակումների վտանգավորության մասին կարելի է երկար քննարկել, բանավիճել, բայց բովանդակային առումով մի քանի փաստ անհրաժեշտ է արձանագրել։ Առաջին, նոր իրողություններով և նոր տեղակայվող հենակետերի անհրաժեշտությամբ պայմանավորված, պետք է առաջնային ձևակերպել,
2018-21 թթ. շուտով դառնալու են գիտական խորը ուսումնասիրությունների ժամանակաշրջան. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը «Իշխանության անատոմիան․ Վստահ եմ, որ 2018-21 թթ. շուտով դառնալու են գիտական խորը ուսումնասիրությունների ժամանակաշրջան։ Պատմաբանները, քաղաքագետները, սոցիոլոգներն ու հոգեբանները մեծ անելիք ունեն։ Հայկական երկու երիտասարդ պետականություններին անմիջական սպառնալիք դարձած այս կարճ ժամանակահատվածն իր մեջ բացահայտման ենթակա մեծ գաղտնիքներ է պարունակում։ Շատ հարցեր ունեն նաև գիտական բացատրության կարիք։
«Երբ ֆիլմը ներկայացնում էի տարբեր կինոդահլիճներում, դժվարանում էի խոսել, որովհետև Արցախում իրավիճակն անընդհատ փոխվում էր». ֆրանսահայ կինոռեժիսոր
Կաննի միջազգային 73-րդ փառատոնի պաշտոնական ծրագրի «Առաջին լիամետրաժ ֆիլմ» (The First Features) անվանակարգում 2020 թ.-ին ընտրված՝ ֆրանսահայ կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» (Si Le Vent Tombe/ Should Thr Wind Drop) ֆիլմի երևանյան պրեմիերայից հետո ռեժիսորը, դերասանները, աջակիցները պատմել են կինոնկարի հետկուլիսային անցուդարձի, նկարահանումների, իրենց ապրածի ու զգացածի մասին: Հիշեցնենք, որ «Երբ որ քամին
Հավաքականը վարկանիշային մրցաշար կմեկնի առանց Արթուր Ալեքսանյանի եւ Կարապետ Չալյանի
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշներ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը եւ 77 կգ քաշային Կարապետ Չալյանը Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել են: Մարզաձեւի միջազգային միության (UWW) սահմանած կանոնների համաձայն, երկրները, որոնց ներկայացուցիչները այս կամ այն քաշային կարգերում օլիմպիական ուղեգիր արդեն նվաճել են, տվյալ քաշային կարգերում վարկանիշային մրցումների մասնակցելու իրավունք չունեն: Այդ պատճառով Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի
ՄԻԵԴ-ը հայ գերիների հարցով ծանուցել է ԵԽ Նախարարների կոմիտեին
Մարտի 9-ին Եվրոպական դատարանը, հիմք ընդունելով ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի բազմաթիվ դիմումները, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի կառավարությունը բազմիցս խախտել է Եվրոպական դատարանի սահմանած ժամկետները և չի տրամադրել ամբողջական տեղեկություն, որոշում է կայացրել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց իրավունքների ոտնահարումների խնդրի մասին ծանուցել ԵԽ Նախարարների կոմիտեին: Նշենք, որ ռազմագերիների և
Ազատ ոճային ըմբիշները օլիմպիական չորս ուղեգրի ակնկալիք ունեն
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստվում է Բուդապեշտում եկող շաբաթ մեկնարկող օլիմպիական վարկանիշային մրցաշարին: Մարզչական շտաբը նպատակահարմար է համարել, որ օլիմպիական վեց քաշային կարգերից (57, 65, 74,86, 97, 125) մեր մարզիկները կմասնակցեն չորսին: Տոկիո մեկնելու ուղեգրի համար Հունգարիայի մայրաքաղաքում կգոտեմարտեն 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 65 կգ՝ Վազգեն Թեւանյանը, 74 կգ՝ Հրայր Ալիխանյանը եւ
Սա երկիրն ու պետությունը վերջնական գժանոցի վերածելու սցենար է` ուրիշ ոչինչ․ Կարեն Ճշմարիտյան
ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանի ֆեյսբուքյան գրառումը Դեռ քննարկո՞ւմ են Ընտրությո՞ւն… Այս մղձավանջո՞ւմ… Այս վարչակարգի օրո՞ք… Առանց իրավիճակի կայունացմա՞ն… Առանց հարյուր հազարավոր ընտրողների մասնակցությա՞ն… Առանց զոհվածների, գերեվարվածների և անհետ կորածների հարազատների մասնակցությա՞ն… Դուք նորմա՞լ եք… Ցանկացած բանական մարդ հասկանում է, որ այս պայմաններում, առանց իրավիճակի կայունացման անհապաղ արտահերթ ընտրությունների անցկացումն ակնհայտ արհեստական օրակարգ է,
«Սպասում էի, որ հերթը կհասնի Թաթոյանին․ սպայի պատիվը գետնով տվողը չի կարող հարգել մարդու աշխատանքը»․ Սոֆյա Հովսեփյան
ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը Հարգելի՛ հայրենակիցներ, ինչպես գիտեք, մի քանի օր կրկին Արցախում էի մի շարք կարևոր ծրագրերով, որոնցից մեծ մասի մասին հանրային չեմ կարող գրել՝ ելնելով անվտանգությունից և հետագայում մի քանի անձանց քաղաքական ինքնահաստատումից զերծ մնալու համար, բայց նշեմ, որ սոցիալական և առողջապահական ու կրթական հարցերով կրկին սկսել ենք մեկնարկել կիսատ
«Ալլահ Ագբար, մահ քրիստոնյաներին». բացականչել է «Արթիկ» ՔԿՀ–ի դատապարտյալը՝ հարձակվելով աշխատակիցների վրա
20 տարվա ազատազրկման դատապարտված Արման Զանջուղազյանը նորից է դատվում սպանության փորձ կատարելու հատկանիշներով
Պահանջելով իրենց աշխատանքից ազատված ընկերների վերադարձը` Խ․ Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի մանկավարժական կոլեկտիվը շարունակում է գործադուլը․ հայտարարություն
ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանցավոր անգործության պայմաններում դպրոցում իշխում է ամենաթողություն, ինչի դեմ 40 օր պայքարող մանկավարժական կոլեկտիվի ձայնը տարածվել է ամբողջ աշխարհում, բայց արձագանք չի գտնում լիազոր մարմնի կողմից: Չանհանգստանալով, որ ծայրահեղ քայլի` գործադուլի դիմած մանկավարժներին արհամարհելը կաթվածահար է արել դասապրոցեսը` վերադաս մարմինները ուղղորդել են իրենց դրածո Ք. Առաքելյանին դիմել դատարան` անօրինական ճանաչելու մանկավարժների գործադուլ
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Ադրբեջան
ԵԱՀԿ գործող նախագահ և Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն մարտի 15-ին կայցելի Ադրբեջան: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը: Անն Լինդեն Ադրբեջանում հանդիպումներ կունենա նախագահ Իլհամ Ալիևի, արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և վարչապետ Ալի Ասադովի հետ, որոնց ընթացքում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և ԵԱՀԿ շարունակական դերակատարությունը հակամարտության կարգավորման գործընթացում: Անդրադարձ կկատարվի նաև
Վինեգրետ թանձրուկ աղցանների համար (տեսանյութ)
Ֆրանսիական այս թանձրուկը (սոուս, dressing), թերեւս, աղցանները համեմելու համար ամենահեշտ, ամենահամեղ եւ ամենահայտնի հավելումն է: Վինեգրետ թանձրուկը բաղկացած է 4 բազային մթերքից՝ քացախ (հիմնականում օգտագործվում է սպիտակ գինու կամ խնձորի քացախը, սակայն որոշ տարբերակներում նաեւ՝ կարմիր գինու քացախը, իսկ երբեմն նույնիսկ բալզամիկ քացախը), բուսական յուղ (հիմնականում օգտագործվում է ձիթապտղի extra virgin տեսակի յուղը, սակայն որոշ
Արա Սաղաթելյան. «Մենք կանք, բայց մեր նկատմամբ վերաբերմունքը գնալով գլորվում է անդունդը». 24TV
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը խաղում են «վա բանկ», նրանք չունեն քաղաքական պատասխանատվություն, որպեսզի տեղի ունեցած իրադարձություններից հետո հրաժարական տային, ինչի արդյունքում նրանք ընդմիշտ հեռանալու են քաղաքականությունից։ Այս մասին 24TV-ի եթերում հայտարարել է խորհրդարանի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, ով գրեթե երկու շաբաթ ազատազրկվել էր հայտնի ֆեյք «Գագիկ Սողոմոնյանի գործով» և ազատ է արձակվել
Լևոն Արոնյան․ «Երբ ես նախաձեռնություն էի ցուցաբերում, ինձ հասկացնում էին, որ իմ կարծիքը ոչինչ չարժե»․ Sputnik Արմենիա
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի համար ԱՄՆ մեկնելու որոշման պատճառը պետության կողմից նրա նկատմամբ «ոչ մի» վերաբերմունքն է եղել։ Նշել է շախմատիստը LevitovChess YouTube-ի հետ հարցազրույցում։ «Ես պետք է փորձեմ օգտագործել իմ ներուժը, բայց վերջին շրջանում իմ նկատմամբ վերաբերմունքը, ցավոք, չեմ ասի, թե նախկինը չէր, այն պարզապես չկար։ Սկզբունքորեն ինձ պետությունը միշտ օգնել է, իսկ եթե


















































