Օրվա լրահոսը

ՔՊ-ական իշխանությունը քանի՞ եկեղեցի թողեց Արցախում՝ հարցադրումը Վահե Ղալումյանի համար հաճելի չէ

Նա երկրորդ անգամն է Հովհաննավանքում մասնակցում կարգալույծ քահանայի մատուցած «պատարագին»

«Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» տխրահռչակ շարժման «պարագլուխ», կարգալույծ հռչակված Արմեն Առաքելյանը` սկանդալային պատմության մեջ․ վանական համալիրի բարեկարգման համար նրան տրված 29000 դոլարը չի ծառայել իր նպատակին

Կառավարման մասնագետ Սարգիս Պարսամյանը գրում է. «Ընդամենը 7,5 տարի պահանջվեց, որ «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» տխրահռչակ շարժման «պարագլուխ», կարգալույծ հռչակված Արմեն Առաքելյանը (նախկինում` Հայր Կորյուն) հայտնվի սկանդալային պատմության մեջ։ Ըստ Շամշյանի կայքի՝ քաղաքացին ոստիկանությանը հաղորդում է ներկայացրել, որ իր նվիրաբերած 29000 դոլարի գումարը և 2 կգ արծաթը, որ տրամադրել է Արմեն Առաքելյանին, չեն ծառայել նպատակին,

Երկակի չափանիշների կիրառման առկայությունն ակնհայտ է. «Հայացք Երեւանից»

Հոկտեմբերի 20-ին, երբ ոստիկանության գրեթե մեկ գումարտակ էր ոտքի հանվել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ձերբակալելու համար, իշխող քաղաքական ուժի պատգամավորներից ով չէր ալարում, ԱԺ ամբիոնից «կոռուպցիոներ-սրիկա» էր կոչում Ղուկասյանին, այնինչ Քննչական կոմիտեն անգամ նման մեղադրանք դեռ չէր առաջադրել: Խորհրդարանի ՔՊ-ական փոխխոսնակն ասում է՝ ընդամենը 6 ամիս աշխատելով՝ Ղուկասյանը կաշառք է վերցրել: Հիմա հարց փոխխոսնակ Ռուբեն

Մենք այնպես ենք անելու, որ գյուղացին աշխատի վստահությամբ, ոչ թե անորոշ ռիսկերով. Արման Թաթոյան

Գյուղացին ամբողջ տարին աշխատում է, բայց իր բերքը վաճառում է այնտեղ, որտեղ ուրիշներն են գին թելադրում։

«Հին ժամանակներում մարդիկ կրթվում էին իրենց կատարելագործելու համար, հիմա կրթվում են ուրիշների վրա տպավորություն թողնելու համար»․ Աննա Հակոբյանի մեջբերումները Կոնֆուցիուսի ուսմունքից

Աննա Հակոբյան․ Միևնույն ժամանակ տանջվում եմ, որովհետև տեսնում եմ, թե ինչ ցավալի, անհավասար պայմաններում եմ ինձ դրել՝ գտնվելով մեր իրականության մեջ և միևնույն ժամանակ լինելով դրանից դուրս։

Քանի դեռ Որոշմամբ սահմանված գործընթացները լիարժեք չեն իրականացվել, Ֆոնդի լուծարումը գործող իրավական կարգավորումների շրջանակներում հնարավոր չէ․ պարզաբանում

Դեռևս ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 28-ի թիվ 1240-Լ որոշմամբ հաստատվել է, որ «Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդին (այսուհետ՝ Ֆոնդ) պատկանող թվով 8 պորտֆելային ընկերություններում մասնավոր բաժնեմասնակցային ներդրումների արդյունքում ձեռք բերված բաժնետոմսերը ենթակա են օտարման։

Սիրանուշ Սահակյան․ Անգամ ադրբեջանցիների տված ցուցմունքների հետ որևէ կապ չունեն հայ ռազմագերիները․ «Ազատություն»

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու մյուս գերիների գործով դատաքննությունն ավարտվել է: Ըստ ադրբեջանական պետական լրատվամիջոցի՝ հաջորդ շաբաթվանից մեղադրական ճառերը կհնչեն:

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Կահիրե

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Կահիրե` մասնակցելու Եգիպտական Մեծ թանգարանի հանդիսավոր բացմանը։ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

«Բեմ էին դուրս եկել բացառիկ ֆլեյտահարներ՝ միջազգային մակարդակի արվեստագետներ»․ Ֆլեյտայի երևանյան միջազգային երկրորդ փառատոնը «Արամ Խաչատրյան» համերգասրահում

Հոկտեմբերի 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Ֆլեյտայի երևանյան միջազգային երկրորդ փառատոնի բացման համերգն էր։ Փառատոնը, որն անցկացվեց հոկտեմբերի 26-30-ը, ներառում էր մի քանի օր շարունակվող համերգային ու կրթական ծրագրեր.  100-ից ավելի վարպետաց դասեր, դասախոսություններ և հանդիպումներ։ Փառատոնի նպատակն էր խթանել դասական երաժշտության կատարողական մշակույթի զարգացումը Հայաստանում և ներկայացնել տարբեր երկրների ճանաչված ֆլեյտահարների արվեստը։ Այս տարվա փառատոնը

«Մենք՝ որպես քաղաքացիներ, ունենք հասանելի հուսալի տեղեկատվության իրավունք, եւ այդ իրավունքն իրացվում է վստահություն վայելող երրորդ կողմի միջոցով»․ Aravot.am-ի հարցազրույցը Կամիլ Գրենիեի հետ

Հոկտեմբերի 29-ին Փարիզում կայացած Տեղեկատվության շիտակության եւ անկախ մեդիայի բարձրաստիճան կոնֆերանսին ընդառաջ՝ հոկտեմբերի 28-ին Aravot.am-ը զրուցել է կոնֆերանսի համակազմակերպիչ Տեղեկատվության եւ ժողովրդավարության ֆորումի գործադիր տնօրեն Կամիլ Գրենիեի հետ։ Զրույցում անդրադարձել ենք «հանրային շահը հետապնդող մեդիա» հասկացությանը, մեդիա-կառավարություն հարաբերություններին, մեդիասպառողի անձնական պատասխանատվությանը, Հայաստանի հետ շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվական համագործակցության եւ կոնֆերանսի նպատակներին։ Փարիզում էր նաեւ ՀՀ վարչապետ

Սեփական պետության ինքնիշխանությունը կպաշտպանի այն քաղաքացին, ում ինքնիշխանությունը պաշտպանում է այդ պետությունը․ Հովհաննես Քոչարյան

Փաստաբան, իրավագիտության թեկնածու, ՀՀ վաստակավոր իրավաբան Հովհաննես Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը Անվերահսկելի գաղտնալսումների ուրվականը մեր հասարակության գոնե գիտակից մասին հասցրել է հոգեխանգարմունքի։ Գաղտնալսման թիրախ են բոլորը՝ «շարքային մահկանացուներ», քաղաքական գործիչներ, գործարարներ, իրավապաշտպաններ, փաստաբաններ, լրագողներ, հոգևորականներ, դատավորներ ու պետական ղեկավար այրեր։ Անվստահությունն իրավապահ մարմինների նկատմամբ, գիտակցական ու անգիտակցական վախերը այնպիսի ծավալների են հասել, որ անմեղ հաղորդակցությունը ընտանիքի

Եթե մինչ Ձեր կարգալույծ լինելը մեկ այլ կարգալույծ քահանա նույն բանն աներ, Դուք ինչպե՞ս կգնահատեիք այդ արարքը․ Հայկազուն Ալվրցեան

Տավուշի մարզպետն իշխանահաճո այն քարոզչությունն է զարգացնում, թե Մայր Աթոռը Օհանավանքի պատարագը չի կարող պղծություն որակել, քանի որ այնտեղ հազարավոր մարդիկ էին գտնվում: Այս պաշտոնյային հիշեցնենք, որ ՄԱՐԴԻԿ ՉԵՆ ՈՐԱԿՎԵԼ ՊՂԾՈՒԹՅՈՒՆ, այլ կարգալույծ քահանայի միջոցառումը, քանզի դա նույնն է, թե Դուք, պարոն մարզպետ, մկրտության ծես կատարեք կամ պատարագ մատուցեք թեկուզ մեկ միլիոն մարդու ներկայությամբ: Ճիշտն

Մերի Միսակյանը՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Ալբանիայի Դուրրես քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների եւ մինչեւ 23 տարեկանների առաջնությունում այսօր Հայաստանն ուներ մեկ մասնակից՝ երիտասարդների 69 կգ քաշային կարգում հանդես եկող Մերի Միսակյանը: Մեր մարզուհին պոկում վարժությունն ավարտեց 4-րդ տեղում՝ ցույց տալով 92 կգ արդյունք: Իսկ ահա հրումում նա գլխավերեւում պահեց 118 կգ ծանրաձողը, ինչը նրան բերեց փոքր արծաթ: Երկամարտում 210 կգ

«Կուզեմ, որ Նորայրիս նման լուռ հայրենասերները շատ լինեն». բացառիկ համերգը նվիրվում է 44-օրյա պատերազմում անմահացած հերոսին

 Դաշնակահարուհի Լիլիթ Արտեմյանը պատերազմից 5 տարի անց բեմ է վերադառնում

Շուրջ 12 օր է, ինչ Վարդան Ղուկասյանը գտնվում է ազատությունից զրկված վիճակում՝ առանց որևէ գործող դատական կամ իրավական ակտի․ հայտարարություն

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարությունը ՀՀ դատախազին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին 2025 թվականի հոկտեմբերի 21-ից թիվ 62305025 քրեական վարույթի շրջանակներում քննչական մարմնի միջնորդության հիման վրա, ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից կայացվել էր որոշում՝ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառելու խափանման միջոց կալանք։ Այնուհետև, հենց նույն վարույթի շրջանակներում, նույն մարմնի՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական խմբի ղեկավարը կայացրել է նոր

Հայ շախմատիստները ՖԻԴԵ-ի լավագույն 100-յակներում են

ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային դասակարգման նոյեմբեր ամսվա ցուցակը: Կանանց լավագույն 100-յակում Հայաստանից ընդգրկվել են Էլինա Դանիելյանը՝ 36-րդ հորիզոնական, Լիլիթ Մկրտչյանը՝ 69-րդ եւ Մարիամ Մկրտչյանը՝ 93-րդ: Տղամարդկանց մեջ լավագույնը Շանթ Սարգսյանն է, որը զբաղեցնում է 50-րդ տեղը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը 97-րդն է: Վարկանիշային աղյուսակում են նաեւ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող եւս չորս հայ շախմատիստներ.

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է փախստականների ոչ նյութական մշակութային ժառանգության և մշակութային իրավունքների պաշտպանության գործում ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական ներգրավվածության և կենսական ծրագրերի անխափան իրականացման կարևորությունը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ մշակութային հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի և բնական գիտությունների հարցերով տեղակալ Լիդյա Բրիտոյի հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև ձևավորված սերտ և բազմաբովանդակ համագործակցությունը, այդ թվում՝ ճգնաժամային իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանությանը և դրանում նորարարական տեխնոլոգիաների ներդրմանն

Արման Բաբաջանյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին․ «Փաստինֆո»

Արման Բաբաջանյանը հրաժարվել է կատարել դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռները և հայտնվել մեղադրյալի աթոռին։ Արման Բաբաջանյանը, հիշեցնենք, դատարանում պարտվել էր ՀՅԴ-ին։ Մանավորապես, Արման Բաբաջանյանը ելույթներից մեկում կուսակցությանն անվանել էր «ահաբեկչական անցյալով հայտնի ուժ, որը հիմա էլ որոշել է պարիտզանական մարտեր մղել պետության դեմ»: Այս հայտարարությունից հետո ՀՅԴ-ն հայցադիմում է ներկայացրել Արման Բաբաջանյանի դեմ, որը

Վստահ ենք, որ խաղաղության այս նոր միջավայրը հնարավորություններ կստեղծի ավելի լայն տարածաշրջանային ներգրավվածության համար, այդ թվում՝ մշակութային ժառանգության պաշտպանության հարցում. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքականության քննարկմանը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Հայկական մշակութային ժառանգությունը կարելի է տեսնել ոչ միայն Հայաստանում և հարևան երկրներում, այլև աշխարհի գրեթե բոլոր անկյուններում: Հայկական մշակութային ներկայությունը տեսանելի է եկեղեցիներում, սրբավայրերում և այլ

Ո՞ւր ենք գնալու այս ճանապարհով, Բիբինի ժամանակնե՞ր. Ալեքսան Ալեքսանյան

Հակիրճ անդրադարձ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման թեմային:

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Թվային երկխոսություն. Էստոնիա-Հայաստան» աշխատաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել «Թվային երկխոսություն. Էստոնիա-Հայաստան» աշխատաժողովին: Միջոցառմանը ներկա են եղել նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, «e-Estonia Briefing Centre»-ի թվային փոխակերպման գծով խորհրդատու Պետրա Հոլմը, ՀՀ

Ինչ առաջարկներ է արել Լանզարոտեի կոնվենցիայի կոմիտեն Հայաստանին

Կոմիտեն գնահատել է 48  պետություններում երեխաների պաշտպանությունն իրենց «վստահության շրջանակում

Հայաստանի չորս պատանիներ միայն հաղթանակ են տարել շախմատի Եվրոպայի առաջնությունում

Բուդվայում (Չերնոգորիա) ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում՝ 8, 10, 12, 14, 16, 18 տարեկաններ, կայացել է երեք տուր։ Տարիքային խմբերում Հայաստանից հանդես է գալիս 44 շախմատիստ, որոնցից չորսը բոլոր պարտիաներում հաղթանակի է հասել մրցակիցների նկատմամբ  եւ ունի 3,0 միավոր։ Նրանք են. 8 տարեկան տղաներ՝ Մանվել Վարդանյան եւ Տիգրան Պետրոսյան, 18 տարեկաններ` աղջիկներ՝ Նվարդ Հայրապետյան, տղաներ՝

Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 1-ի ցերեկը, նոյեմբերի 2-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 1-ի ցերեկը, նոյեմբերի 2-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին hյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Սփյուռքի մամուլն Արցախի մշակութային ժառանգության լուսաբանումը երբեք ուշադրությունից դուրս չի թողել. Հովիկ Ավանեսով

Հատկապես Ֆրանկոֆոն հասարակությանը հասանելի է, թե ինչ է տեղի ունեցել Արցախում

Հեքիաթի տունը Լոռիում

Լոռու Կուրթան գյուղում հիմնադրված Չուչու լենդ հյուրատունը զբոսաշրջիկներին «տեղափոխում» է հեքիաթների աշխարհ՝ բնության գրկում։ Հյուրատունը գտնվում է Ձորագետի ու Գարգառի կիրճերի միջակայքում. բացվող տեսարանը բացահայտում է Լոռու անզուգական բնությունը՝ կանաչ անտառներ, քարափներ ու ձորեր։ Չուչու լենդը հիմնադրել է Համլետ Մաթևոսյանը, և այժմ իր ընտանիքի հետ հյուրեր է ընդունում աշխարհի տարբեր երկրներից՝ նրանց ներկայացնելով հայկական մշակույթը,

Եթե մենք տեսնում ենք այդ տեսարանը, նշանակում է, որ առաջացել ենք, այսինքն՝ շրջադարձի գագաթը հատել ենք և գտնվում ենք բոլորովին ուրիշ ճանապարհի վրա․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ներքին գործերի նախարարության Ոստիկանության գվարդիայի գործարկման արարողությանը: Վարչապետը Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ուղեկցությամբ նախ ծանոթացել է Ոստիկանության գվարդիայի տեխնիկական միջոցներին, միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր սպառազինությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ: Վարչապետը շնորհավորել է ներկաներին և շնորհակալություն հայտնել գվարդիայի ծառայողներին մինչև

«Ոչ թե ՔՊ-ն է ուժեղ, այլ ընդդիմությունն է զիջել նախաձեռնությունը, իսկ հանրությունը հայտնվել է խիստ տհաճ վիճակում»

«Աստված տա, ես սխալվեմ, բայց տպավորություն է, որ ընդդիմության մեծ մասը համակերպվել է այն մտքի հետ, որ 2026 թվականին Նիկոլ Փաշինյանը կրկին վերարտադրվելու է ու հիմա պայքար է գնում խորհրդարանում երկրորդ, երրորդ ու չորրորդ տեղերը զբաղեցնելու համար». «Առավոտի» զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Կարեն Կարապետյանը։ -Երեւանում կայացած «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում հավաստիացումներ հնչեցին, որ մանիպուլյացիաներ են հայտարարությունները, թե Հայաստանին

Գործարան սարքելու, աշխատեցնելու ու այնտեղ ապրանք արտադրելու համար պետք է դպրոց ու համալսարան, գործարանի արտադրանքը արտահանելու համար էլ՝ ճանապարհ․ Գևորգ Պապոյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ֆեյսբուքյան գրառումը «Պետությունը պետք է դպրոց, ու ճանապարհ կառուցելու փոխարեն գործարան սարքի» ծիծաղելի ու «փառահեղ» արտահայտությանը անդրադարձել եմ նախորդ երկու գրառումներում։ Շարունակեմ թեման՝ արդյո՞ք ՀՀ Կառավարությունը նպաստում է գործարաններ կառուցելուն, թե՝ ոչ դիտանկյունից։ Նախորդիվ բերել էի քաղաքականության օրինակ, որը հանգեցրել էր Հայաստանում «զրոյից» գործարաններ սարքերու

Վիգեն Հակոբյան. «Եթե խնդիրն իրականում քաղաքական արդյունք ունենալն է, այլ ոչ թե իշխանության ջրաղացին ջուր լցնելը, ապա ընդդիմադիր ուժերը պետք է խոշորացված ֆորմատներով հանդես գան, այլ ոչ թե զուտ մասնակցեն ընտրական գործընթացին եւ հիմնական ընդդիմադիր ուժերից ձայն փախցնեն»

Մեկնաբանելով «Միասնության թեւեր» քաղաքացիական շարժման եւ «Շանթ դաշինք» կուսակցության միջեւ համագործակցություն հաստատելու  մասին հայտարարությունը՝ քաղտեխնոլոգ եւ վերլուծաբան Վիգեն Հակոբյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Կարծում եմ, որ մոտակա շրջանում նոր կառույցներ դեռեւս շատ են ձեւավորվելու, եւ քաղաքական ուժերի միջեւ տարաբնույթ դաշինքներ են կազմվելու։ Քանի որ մեր մոտ արդեն նախընտրական շրջան է սկսվել, ենթադրում եմ, շատ հնարավոր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031