Օրվա լրահոսը

Իշխանությունը պարզորոշ հասկացնում է, որ բոլոր միջոցները գործադրելու է, որպեսզի ընդդիմադիր հայացքներ ունեցող որևէ գործիչ ընտրություններում չհաղթի. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Իշխանությունը վերջին օրերին` տարբեր իշխանականների շուրթերով, հայտարարում է, թե «Գյումրի 2» այլևս թույլ չեն տա: Ի՞նչ է սա նշանակում: Իշխանությունը պարզորոշ հասկացնում է, որ բոլոր միջոցները գործադրելու է, որպեսզի ընդդիմադիր (նաև չեզոքություն դրսևորող) հայացքներ ունեցող որևէ գործիչ ընտրություններում չհաղթի: Ճիշտ է`

Հեռավար աշխատանքը հաճախ հանգեցնում է աշխատողների մենակ լինելու զգացման եւ սթրեսի աճի, աշխատողները «շփվում են» միայն էլ. նամակների կամ տարբեր թվային գործիքների հետ

ՀՀ աշխատաշուկայում հեռավար աշխատանքի դերը, դրա նկատմամբ վերաբերմունքը, ընդհանուր պատկերացումները, միտումներն ու հնարավոր կանխատեսումները վերլուծելու նպատակով կազմվել է 19 հարցից բաղկացած հարցաշար։ Հարցման մասնակիցները թվով 133-ն են: Մինչեւ 50 աշխատակից ունեցող կազմակերպությունների ներկայացուցիչ աշխատակիցները կազմում են գրեթե 38%-ը, 51-200՝ 29%-ը, 1000-ից ավելի՝ 15%-ը։ Հարցված մասնակիցների մեծամասնությունը (76%) դրական կամ բացառապես դրական վերաբերմունք ունի հեռավար աշխատանքի

Գեներալ Միքայել Արզումանյանի ընտանիքի հայցը բավարարել է վարչական դատարանը

Հայցվոր զինվորականի կողմից ներկայացվել էր վիճարկման հայց: Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Միքայել Արզումանյանին, նրա ընտանիքին  առաջարկվել էր մեկամսյա ժամկետում ազատել 3 սենյականոց ծառայողական բնակարանը: Միքայել Արզումանյանի, Դիանա Դավթյանի, Ալբերտ Արզումանյանի, Արսեն Արզումանյանի անունից հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան (դատավոր՝ Հերմինե Մուրադյան) ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության՝ խնդրելով վերացնել (անվավեր ճանաչել) ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական

Կուսակցությունների ֆինանսավորման վերահսկողության խնդիրները Վաղարշապատի ընտրություններում

ՀՀ ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունների համաձայն՝ ընտրություններին մասնակցող ուժերի գրանցման ժամկետի ավարտից հետո մինչև քվեարկությանը հաջորդող երրորդ օրը` 3 աշխատանքային օրը մեկ, բանկերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (ԿԿՀ) տվյալներ են ներկայացնում ընտրություններին մասնակցող կուսակցությունների հաշիվների մնացորդի, մուտքերի և ելքերի վերաբերյալ: ԿԿՀ-ն ամփոփում է այդ տվյալները, կազմում տեղեկանք և հրապարակում իր կայքում։ Զուգահեռաբար, ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը ամփոփում

Հայկ Բաբայանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար

ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից ազատված Հայկ Բաբայանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար։ Համապատասխանը հրամանը ստորագրել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Նաիրի Հունանյանը հեծանիվ է քշում, բարձր ձայնով երգելով աղոթում է․ «Հրապարակ»

ԱԱԾ շենքում գտնվող, բայց ֆորմալ առումով արդարադատության նախարարությանը ենթարկվող «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում մոտ 15 խուց կա, որտեղ նստում են, որպես կանոն, առավել վտանգավոր հանցագործները եւ մեղադրյալները, որոնք անցնում են ազգային անվտանգության խնդիրներին առնչվող եւ այլ ծանր մեղադրանքներով: 15 խցից երկուսում, միմյանցից առանձին, պահվում են Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հեղինակները` Նաիրի Հունանյանն ու նրա եղբայրը՝ Կարենը: Խցերից

Սյունիքի մարզի Մեղրի համայնքին կվերադարձվեն Ալվանք բնակավայրում գտնվող հողամասերը

Սյունիքի մարզի դատախազությունը 2025 թվականի ապրիլի 17-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Սյունիքի մարզի Ալվանք համայնքում գտնվող՝ 0.2 և 0.5 հա մակերեսով հողամասերի՝ 2014 թվականի հուլիսի 4-ի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 23-ի վճռով՝ բավարարվել է Սյունիքի մարզի դատախազության հայցը: Վճռով անվավեր է ճանաչվել 2014 թվականի հուլիսի

Շանթ Հարությունյան․ Բոլորին կոչ եմ անում մասնակցել ընտրություններին եւ ընտրել ցանկացած մեկին, բացի Նիկոլից․ «Հրապարակ»

Օրերս «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնությունը եւ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը հայտարարեցին իրենց համագործակցության մասին։ Տարածված հայտարարության մեջ ասված է. «Մենք կարեւոր ենք համարում ջանքերի ու կարողությունների միավորումը` հաշվի առնելով երկրի առջեւ ծառացած մարտահրավերների լրջությունը եւ ազգային միասնության անհրաժեշտությունը, նպատակ ունենալով ձեւավորել նոր որակի քաղաքական համագործակցություն։ Համագործակցության հիմքում դրված են երկրի ներքին եւ արտաքին խնդիրների վերաբերյալ

Այն, ինչ ադրբեջանական իշխանությունները իրականացրեցին Դադիվանքում, հիմա նույնը հայ իշխանություններն են անում Հովհաննավանքում․ «ՉԻ».

Հովհաննավանքի շուրջ իշխանությունների գործողությունները մեզ մի բան հիշեցրին: 2020թ. դեկտեմբերին հայ հոգևորականներին դուրս բերեցին Դադիվանքից և այնտեղ ազգությամբ ուդի հոգևորականի նշանակեցին: Բնականաբար, դրանից հետո Դադիվանքում ցուցադրաբար կրոնական ծեսեր էին կատարում, մոմավառություն և այլն, իսկ հայ առաքելական եկեղեցու հետևորդների մուտքն արգելեցին: Ձեռագիրը նույնն է: Ըստ էության, այն, ինչ ադրբեջանական իշխանությունները իրականացրեցին Դադիվանքում, հիմա նույնը հայ իշխանություններն

Բյուջեն շարունակում է հիմնվել նույն մեխանիկական մոտեցման վրա, երբ թվերը փոխվում են տարեցտարի, բայց տնտեսական մոդելի էությունը մնում է անփոփոխ․ «Փաստ»

Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի օրինագիծը, որը ներկայացվել է կառավարության կողմից և քննարկման փուլում է, առաջին հայացքից ներկայացնում է նշանակալի թվային ցուցանիշներ և հավակնոտ նպատակներ, սակայն մանրամասն վերլուծությունը բացահայտում է հիմնարար խնդիրներ, որոնք վերաբերում են ինչպես բյուջեի կառուցվածքային տրամաբանությանը, այնպես էլ դրա իրականացման կարողականությանը և տնտեսական քաղաքականության ընդհանուր ուղղվածությանը։ Օրինագիծը նախատեսում է պետական եկամուտների

Գեւորգ Դանիելյան. Գործի են դրվել անհրաժեշտ բոլոր միջոցները, նախատեսվում են նաեւ դրանց մի մասը միջազգային ատյաններում քննարկման առարկա դարձնելու քայլեր. «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցն իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, արդարադատության նախկին նախարար, Հայ եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհրդի աշխարհիկ անդամ, ՀՀ վաստակավոր իրավաբան Գեւորգ Դանիելյանն է: – Փաշինյանն օրեցօր ավելի սանձարձակ է դառնում Հայոց եկեղեցու դեմ իր արշավում՝ հատելով բոլոր «կարմիր գծերը»: Կալանավորված սրբազաններ, քահանաներ, Վեհափառի հասցեին եղկելի խոսույթ եւ հակաեկեղեցական արշավի նոր արարը՝ Հովհաննավանքի եւ, մեծ հաշվով՝ եկեղեցապատկան

Հուսիկ Արա․ Այս ամբողջ արշավի ու ագրեսիայի հիմքում այն է, որ Եկեղեցին վտանգ է ներկայացնում թշնամու համար․ «Փաստ»

Նախորդ կիրակի, վաղը, գուցե նաև հաջորդող կիրակիներին Հովհաննավանքում տեղի ունեցած ու սպասվող արարողությունները, որոնք որևէ կերպ հնարավոր չէ համարել պատարագ՝ քրիստոնեական աստվածապաշտական արարողություն, ոմանք անօրենություն, ոմանք էլ սրբապղծություն են կոչում։ Բայց այն, որ սա գործող իշխանությունների՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ իրագործող արշավի համատեքստում պետք է դիտարկել, միանշանակ է։ «Սա թշնամու պահանջն է, որովհետև Հայ

Հայաստանի ու Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հանդիպմանը այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» հարցը չի քննարկվել․ «Փաստերի ստուգման հարթակ»

Ադրբեջանական քարոզչական İCTİMAİ TV-ն, անդրադառնալով Երևանում հոկտեմբերի 21-22-ը կայացած Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպմանը, պնդել է, թե այդ հանդիպման ընթացքում քննարկվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» հարցը։ «Երևանում կայացած հանդիպման մասնակիցներից մեկը հայտարարություն արեց այցի կուլիսային դրվագների մասին: Նրա խոսքով՝ կողմերը քննարկել են պատմական հարցեր, այդ թվում՝ (այսպես կոչված) «Խոջալուի ցեղասպանության» շուրջ երկխոսության

Ատելությունը զանգվածային է, սերն՝ «անհատական»

Ցանկացած հեղափոխություն, ի վերջո, հիմնված է ատելության վրա: Մարդկանց մեջ կուտակվում է ատելությունը, որը սովորաբար պայմանավորված է լինում օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններով: Արդարացի դժգոհությանը միանում են հատուկ տեխնոլոգիաներով հրահրված բացասական էմոցիաները: (Ռոբեսպիերը կամ Լենինը գուցե «տեխնոլոգիա» բառը չգիտեին, բայց դա չի նշանակում, որ նրանք ատելություն բորբոքելու տեխնոլոգիաներ չեն կիրառել): Հաճախ պատահում է, որ հեղափոխությունից հետո

Լեգիտիմալույծ «պողպատե մանդատը»․ «Փաստ»

ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում պատեհ-անպատեհ առաջին պլան բերել իր, այսպես կոչված, «պողպատե մանդատը», որի յուրօրինակ խորհրդանիշը նրա ճոճած եռաերիզանախշ մուրճն է: Վերջերս նախընտրական ռեկվիզիտի պահոցից այն հանել էր, դրել աշխատասեղանին ու նկարվել: Մյուս կողմից՝ մեր թերթի նախորդ համարում Փաշինյանի իշխանավարման առնչությամբ նկատել էինք, որ նա իրապես լեգիտիմալույծ է եղել: Եթե կուզեք, եղանակին

Երբեմնի Տեր Արամի աստվածը Նիկո՞լն է․ «Չորրորդ Իշխանություն»

Հովհաննավանքի երբեմնի քահանա Ստեփան Ասատրյանը, նույն ինքը՝ ՔՊ-ական վարկածով Տեր Արամը, հայտարարել է, թե հանրահայտ կեղծ պատարագի օրը ոստիկաններին Աստված էր ուղարկել եկեղեցու տարածք։ «ՉԻ»․ Այստեղ 3 տարբերակ կա։ Առաջին՝ ոստիկաններին իսկապես էլ Աստված էր ուղարկել։ Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանը երևի անմիջապես կհրահանգի քրեական գործ հարուցել Աստծո դեմ՝ ՀՀ տարածքում ուժային կառույցների ապօրինի տեղաշարժ կազմակերպելու

Վաղարշապատի ընտրություններին մասնակցող ուժերի հայտարարագրերը․ «Փաստերի ստուգման հարթակ»

Վաղարշապատ խոշորացված համայնքում նոյեմբերի 16-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններին գրանցվել և մասնակցելու է 8 կուսակցություն և դաշինք։ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների, ինչպես նաև դրանց հիմնական թեկնածուների հայտարարագրերը՝ ըստ գրանցման հերթականության: Հայտարարագրերը քաղաքական ուժերը ներկայացրել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Վերջիններիս հայտարարագիրը ներառում է 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի

Սուտ 15. «Տնտեսությունն աճում է աննախադեպ տեմպերով»

Սկիզբը՝ այստեղ: Վարչապետ Փաշինյանը պարբերաբար, թե Հայաստանում գրանցվում են «աննախադեպ տնտեսական աճի ցուցանիշներ», եւ դա ներկայացվում է որպես ժողովրդի կյանքի բարելավման ապացույց։ Նրա ելույթներում հնչում են թվեր, օրինակ իբրեւ թե «Տնտեսությունը աճել է 12%-ով» կամ «Միջին աշխատավարձը բարձրացել է», սակայն այս թվերը չեն արտացոլում իրական վիճակը, դրանք միայն վիճակագրական շպար են, որը քողարկում է խորացող

Վահե Հովհաննիսյանը նշանակվել է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի Կառավարիչների խորհրդի կառավարիչ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշանակվել է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի Կառավարիչների խորհրդի կառավարիչ, նրա տեղակալ Էդգար Մկրտչյանը՝ փոխկառավարիչ

Բյուջեից 207 մլն դրամ ստացած ՀԿ-ի ղեկավարը 2019-ին Փաշինյանի քայլարշավի ու փողոցային շարժման մասին գիրք է գրել. factor.am

207 մլն դրամ է տրվել «Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտ» ՀԿ-ին պետբյուջեից առանց մրցույթի։ Գումարը ՀԿ-ին տրվել է 2020-2025 թվականներին։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմից ստացված գրավոր հարցման պատասխանից։

Դավիթ Հարությունյանը պահանջում է վերացնել իր լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը և վերականգնել իրեն դատավորի պաշտոնում. «Փաստինֆո»

ԲԴԽ ներկայացված միջնորդության հիմքում դրվել է ՍԴ որոշումը, որով երկրորդ անգամ Բարձր դատարանն արձանագրել է Դավիթ Հարությունյանի իրավունքների խախտումները:

Սրբուհի Գալյանի գլխավորությամբ կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Նիստի ընթացքում քննարկվել են` պաշտոնատար անձանց անձեռնմխելիությանը, անկախ և ինքնավար մարմիններին և դրանց անդամներին վերաբերող հարցեր։

Բաքվում ավարտվել է ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ դատական նիստը

Հաղորդվում է, որ հաջորդ նիստում, որը նախատեսված է նոյեմբերի 3-ին, կողմերը կներկայացնեն իրենց մեղադրանքները. նախ մեղադրողը կներկայացնի մեղադրական ճառը՝ նշելով առաջարկվող պատժի չափը, և այնուհետև ելույթ կունենան Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները։

ԴԱՀԿ-ն երեկ վերացրել է նախորդ օրվա իր որոշումը և Վանաձորի ավագանու վրա դրված արգելանքը ուժի մեջ թողել

«Ազատություն». Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) գրասենյակը մեկ օրվա տարբերությամբ իրար հակասող որոշումներ է կայացրել: Նախօրեին վերացրել էր Վանաձորի ավագանու վրա դրված արգելանքն ու իրավունք տվել համայնքի ղեկավար ընտրել: Այսօր համայնքապետարանը ԴԱՀԿ-ից մի ուրիշ որոշում է ստացել, որով վերացրել է նախօրեին կայացրած որոշումն ու ավագանու վրա դրված արգելանքը ուժի մեջ թողել: Հոկտեմբերի 29-ին կարճ տեքստով

Ալիևը չի մասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Բաքուն պաշտոնապես հաստատել է` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Ադրբեջանական կողմը չի կարծում, որ ներկա պայմաններում ամենաբարձր մակարդակով այդ միջոցառմանը մասնակցելը հնարավոր կլինի, ասել է Ալիևի օգնականը տեղական լրատվամիջոցներին: Հաջիևը միևնույն ժամանակ հայտարարել է, որ պաշտոնական հրավեր-նամակ Ալիևին դեռ չի ստացվել: «Սպուտնիկ Արմենիա»

Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովը քննադատել է Ադրբեջանին

Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովը (ECRI) հայտնել է, որ Ադրբեջանի վերաբերյալ իր 2023 թվականի զեկույցում իշխանություններին տրված հիմնական հանձնարարականն էր Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները, անկախությունը և արդյունավետությունը ECRI չափանիշներին լիովին համապատասխանեցնելը։ Թեև  Օմբուդսմենին այժմ ընտրում է խորհրդարանը, ECRI-ն կարծում է, որ օրենքով ամրագրված գործող ընթացակարգը թափանցիկ չէ, և գործադիր իշխանությունը դեռևս կարող է

«Համատարած հայտարարագրումը կարող է դառնալ անձնական վերահսկողության, տնտեսական, նաեւ քաղաքական ահաբեկման գործիք». Նաիրի Սարգսյան

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանն այսօր հրավիրված ասուլիսում խոսեց նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտնող քաղաքացիների եկամտահարկի համատարած հայտարարագրման վտանգների մասին: «Շատ են եղել դեպքերը, երբ իշխանության ներկայացուցիչները հայտարարել են մի բան, իսկ օրենքով եւ փաստաթղթում գրել են տրամագծորեն հակառակը: Իրականում մոտավորապես նման ձեւակերպում էլ սա էր: Վերջին շրջանում հայտարարագրման շրջանակներում մեր բացած գրասենյակներում

Հայաստանը դարձել է Լատինական Ամերիկայի ինտեգրման ասոցիացիայի դիտորդ պետություն. ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունը դարձել է Լատինական Ամերիկայի ինտեգրման ասոցիացիայի դիտորդ պետություն։ Այս մասին նշված է Հայաստանի ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում տարածված գրառման մեջ։ «Հայաստանը դարձել է Լատինական Ամերիկայի ինտեգրման ասոցիացիայի դիտորդ պետություն։ Այս կարևոր քայլը նոր հնարավորություններ է բացում Հայաստանի և Լատինական Ամերիկայի երկրների միջև տնտեսական և առևտրային համագործակցությունը խորացնելու համար»,-ասված է ԱԳ նախարարության գրառման մեջ:

Արտասահմանյան հերթական ընկերությունը խորհրդատվական ծառայություն մատուցելու համար կառավարությունից ստանալու է ավելի քան 3.3 մլրդ դրամ. Հովակիմ Զաքարյան

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Denovo Sciences ընկերության համահիմնադիր Հովակիմ Զաքարյանը գրում է. «Արտասահմանյան հերթական ընկերությունը խորհրդատվական ծառայություն մատուցելու համար կառավարությունից ստանալու է, ուշադրություն, ավելի քան 3.3 մլրդ դրամ։ Իսկ խորհրդատվություն մատուցելու է «Ակադեմիական քաղաք» անունով ծրագրի համար։ Սա այն նույն ծրագիրն է, որի համար կառավարությունը պատրաստ է ծախսել ավելի քան 1 տրլն

Արմեն Գրիգորյանը Բահրեյնում մի շարք հանդիպումներ է ունեցել

Բահրեյնում գտնվող Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր մի շարք հանդիպումներ է ունեցել: Նա հանդիպել է Շվեյցարիայի ազգային անվտանգության խորհրդական Գաբրիել Լյուխինգերի հետ: Արմեն Գրիգորյանն ու Գաբրիել Լյուխինգերը քննարկել են բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել նաև գալիք միջոցառումների շրջանակներում համագործակցության և դրանցում մասնակցության հնարավորություններին: Կողմերը քննարկել են նաև միջազգային անվտանգային

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031