Օրվա լրահոսը
Ի՞նչ է կատարվել Շիրակի մարզպետի խորհրդականի մասնակցությամբ․ որոշ մանրամասներ
Պարեկին ծեծի ենթարկելու պատճառը եղել է այն, որ նա մոտ 10 օր առաջ խախտում կատարելու համար կանգնեցրել է «Ջիփ» մակնիշի ավտոմեքենան, որը պատկանել է Գոռ Սարոյանի աներոջը, և որի ղեկին եղել է նրա անչափահաս երեխան։ Գոռ Սարոյանը ևս գտնվել է այդ մեքենայում, պարեկը այն տեղափոխել է մեքենաների հատուկ պահպանվող տարածք։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Սարալանջի շրջանցիկ ճանապարհում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 3-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Սարալանջի շրջանցիկ ճանապարհ – Գլինկայի փողոց խաչմերուկից մինչև Սարալանջի շրջանցիկ ճանապարհ – Արմենակյան փողոց խաչմերուկ կարգելվի 2.5 տ-ից ավել առավելագույն բեռնվածության զանգված ունեցող բեռնատար մեքենաների երթևեկությունը: Երևանի քաղաքապետարան
Լարիսա Ալավերդյան. «Հայաստանի եւ հայերի ճակատագրի լուծումը այս վարչակազմի ձեռքում չէ»
Այն, ինչ տեղի է ունեցել 2020 թվականին եւ դրանից երկու տարի առաջ ու շարունակվում է մինչ այսօր, մեր պատմության այն գորշ էջերից է, որը մենք պետք է կարողանանք շրջել եւ անցնել առաջ, հասնել նոր նվաճումների եւ մարդկության, քաղաքակրթության մեջ մեր տեղը վերագտնել։
Փարպիում վթարի են ենթարկվել Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանի ծնողները. Shamshyan.com
Դեպի Երևան ընթանալիս ավտոմեքենան բախվել է քարով բարձված բեռնատարին
«Ինձ ասացին, որ ժամանակ չունենք դա ապացուցելու»․ դատախազությունում այսպես են արձագանքել Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի գործով պատասխանողի հայտարարությանը
ՍՊԸ-ն, որը դատախազությունը ցանկանում է բռնագանձել Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանից, մեկ ժամ է գործել
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Բերդ համայնքում գտնվող՝ «հատուկ» նպատակային նշանակության հողատարածքի նկատմամբ
2025 թվականի հոկտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր բնակավայրի 2-րդ փողոցում գտնվող՝ 112 պահակատուն հասցեի «հատուկ» նպատակային նշանակության 3 հա մակերեսով հողատարածքի և 16.6 քմ մակերեսով շինության նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 4 միլիոն 580 հազար դրամ: Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ՝ Գլխավոր դատախազության պետական
Ո՞վ է հակառակորդի շարժը դիտարկելու փոխարեն տեսախցիկը պտտել Ազատ գյուղ ու դիտարկել կացարանի հրդեհը
N զորամասի տեսադիտարկման մշտադիտարկողը ուշագրավ տեղեկություններ է հայտնում
Եթե ՀԷՑ-ն ունենար սպառողների էլեկտրաէներգիայի սակագինը իջեցնելու ցանկություն, ցանկացած պահի կարող էր առանց ՀԾԿՀ-ին դիմելու իջեցնել սպառողների գները՝ իր շահույթի հաշվին. ՀԾԿՀ
Ինչպես յուրաքանչյուր տարի, այնպես էլ այս տարի՝ սեպտեմբերի 15-ից ՀԾԿՀ-ն արդեն իսկ սկսել է ամբողջ համակարգի սակագների վերանայման գործընթաց, որի արդյունքներով տարեվերջին պարզ կլինի սպառողի սակագնի փոփոխություն տեղի կունենա, թե՝ ոչ։
Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրում փոփոխություններ են կատարվել. Գայանե Ղարագյոզյան
Նա ասաց, որ այժմ ընդամենը մեկ փաստաթուղթը բավարար է՝ հավաստելու համար, որ անձը Արցախից է բռնի տեղահանվել, եւ երկրորդ փաստաթուղթ ներկայացնելու կարիք չկա
Հայաստանը 152 մլն եվրո աջակցություն կստանա Գերմանիայից
152 մլն եվրո աջակցություն Հայաստանը կստանա Գերմանիայից․ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Հայաստան-Գերմանիա միջկառավարական հանձնաժողովների համատեղ նիստի արդյունքները
«Զանգեզուրի միջանցքի» երկաթուղին կարող է վերականգնվել 2 տարվա ընթացքում. Ադրբեջանում ՌԴ դեսպան
«Այս ճանապարհի երկարությունը 44 կիլոմետր է: Երկաթուղային շինարարության ռուսաստանյան մասնագետները ոտքով անցել են Հայաստանի հարավում այս հեռավորությունը: Քանի որ թունելները չեն ավերվել. անհրաժեշտ է վերականգնել միայն երկաթուղային համալիրը»
Չի կարող մարդկանց պսակի եւ մկրտության օրինական վկայականներ տալ. Տեր Եսային կարգալուծված Ստեփան Ասատրյանի մասին
Այդ անձը կեղծիքը կեղծիքի հետեւից տարածում է: Ամեն օր մի նոր կեղծիք է, նախորդ օրվա ասածը հերքում է, նոր վերաձեւակերպում է եւ այլն։ Ցավոք սրտի, ստի ու կեղծիքի տարածմանը ականատես ենք ամեն օր:
«Ջիլի դպրոցը կառուցված է, մարդիկ էլի հեռանում են, որովհետև ապրուստի տարբերակ չկա». Նարեկ Սուքիասյան
Արդյոք ավելի լավ չէ՞ր լինի դրա փոխարեն կառուցել գործարաններ, ապահովել աշխատատեղեր, և այդ գործարանների վճարած հարկերով նոր կառուցել դպրոց, այլ ոչ թե ՎԱՐԿՈՎ։
«Ըտեղ մեծ գաղտնիք չկա, Ոսկեպարի եւ Բերքաբերի հատվածում ադրբեջանական տարածքներ ունենք»․ Տավուշի մարզպետ
Հարցին, թե ի վերջո Կիրանցում քանի՞ ընտանիքի փոխհատուցում տրվեց եւ որքան՝ պատասխանեց.«Դա գաղտնի տեղեկատվություն է, որը հրապարակման ենթակա չէ»։
Արտաշատ համայնքին է վերադարձվել Նարեկ բնակավայրի մշակույթի տան շենքը
Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Կառավարության՝ 1997 թվականի մարտի 14-ի թիվ 51 որոշմամբ Արարատի մարզի Նարեկ գյուղական համայնքին սեփականության իրավունքով փոխանցված՝ Նարեկ համայնքի Դավիթ Բեկ փողոցի 2/1 հասցեում գտնվող մշակույթի տան օտարման վերաբերյալ փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Նարեկ համայնքի նախկին ղեկավար Գ.Հ.-ն, համայնքի մշակույթի տան օտարման հիմքերի
«Եթե եկեղեցու դեմ բռնաճնշումներին չարձագանքի իրավապահ համակարգը, դա կհանգեցնի քաղաքացիական բախումների». «Հայաքվեն» դիմում է դատախազությանը
Ավետիք Չալաբյանն ասաց՝ սա իրենց երրորդ կամ չորրորդ հաղորդումն է հանցագործության մասին․ մյուսները չեն բավարարվել ու հավելեց․ «Ակնհայտ տուժող կողմ կա։ Այս կամ այն կերպ այն մանդատը, որը այս վարչախումբը ստացել է, մոտենում է ավարտին և ի վերջո նրա վերարտադրվելու լեգիտիմ հնարավորությունները սպառվում են։ Դա զգոնության հավելյալ ազդակներ է տալիս իրավապահ համակարգին, և հույս ունենք, որ այս անգամ դատախազությունն ավելի խելամիտ կլինի և իր օրինական պարտականությունները կկատարի»։
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը մեծ նպաստ է բերել ՀՀ ժողովրդավարական, տնտեսական եւ ինստիտուցիոնալ առաջընթացին. Ալեն Սիմոնյան
Ի նշանավորումն գործընկերության՝ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի առաքելության 30 եւ Ազգային ժողովի հետ արդյունավետ համագործակցության 5-ամյակների առթիվ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կողմից ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին շնորհվել է հուշամեդալ:
«ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ինչի՞ է հինգ ամիս շարունակ վճարել ավելի թանկ հոսանքի համար. չեն հանրայնացրել, որ դեռ մայիսին էինք առաջարկել բնակչության համար նվազեցնել սակագինը»․ Արթուր Միքայելյան
Ինչի՞ պետությունը շնորհակալություն չի հայտնում այդ ընկերությանը, հակառակը, կալանավորում է ընկերության սեփականատիրոջը ու չի հանրայնացնում նրա բարի կամքի դրսևորումը, որ այդ մարդն ամեն ինչ արել է, որ հանրությունը ստանա ավելի մատչելի հոսանք։
Նախարար Հայրապետյանն ընդգծել է Amazon Web Services-ի հետ համագործակցության կարևորությունը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Amazon Web Services (AWS) ընկերության Եվրոպայի անվտանգության կարգավորման հարցերով զբաղվող խմբի ղեկավար Էնդրյու Վենեկոտերի և Միջերկրական Եվրոպայի տարածաշրջանի գլխավոր իրավաբան Մերի Կորչիոնեի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման նպատակն էր քննարկել տեխնոլոգիական ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումները, մասնավորապես, AWS-ի գլոբալ փորձագիտությունը և կիբեռանվտանգության կառավարման վերաբերյալ առաջարկությունները, ինչպես նաև խթանել փոխշահավետ
Ադրբեջանն ու ԱՄԷ-ն «Անխորտակելի գործընկերություն» զորավարժություններ են անցկացնում
Region Monitor. Ադրբեջանում անցկացվել են «Անխորտակելի գործընկերություն-2025» զորավարժությունները՝ ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ուժերի և ԱՄԷ նախագահական գվարդիայի մասնակցությամբ։ Հաղորդվում է, թե զորավարժությունների մասնակիցները գործնականում մշակել են համակարգման և կառավարման հմտությունները: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
«Գյումրիում ՔՊ-ն մեծամասնություն կազմելու ոչ նպատակ ունի, ոչ էլ պատկերացում, թե ինչ ձեւով կարելի է այդ մեծամասնությունը կազմել»․ Շիրակի մարզպետ
Անդրադառնալով այն տեսակետներին, որ 2026-ի ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են չեզոքացնել ընդդիմադիր համայնքապետերին՝ Շիրակի մարզպետն ասաց․ «Իրավապահ համակարգը գործում է ոչ նախընտրական սկզբունքներով ու մոտեցումներով, իրավապահ համակարգն անում է իր աշխատանքը»։
Հեռանում եմ ավագանուց, բայց չեմ հեռանում Մասիսից. Դավիթ Համբարձումյանի ուղերձը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից
Քաղաքական թիմը, ում ձեր քվեով դուք կրկին վստահեցիք համայնքի ղեկավարումը, շարունակելու է գործել մեր տված նախընտրական խոստումների շրջանակում՝ իրականացնելով ձեր կյանքը բարելավելուն ուղղված բազմաթիվ ծրագրեր։
«Նայած, թե ինչի հաշվին է հոսանքի գինը իջնում»․ ՏԿԵ նախարարը՝ Նարեկ Կարապետյանի առաջարկի մասին
«Եթե էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցումը ենթադրում է դա իրականացնել ենթակառուցվածքներն ավելի մաշելու հաշվին կամ ենթակառուցվածքների զարգացումն արգելափակելու հաշվին, ապա դա այլ հարց է»։
«Ցավոք եկեղեցահալած քաղաքականության, սուտ մատնության և կեղծ դատավարության արդյունքում Մկրտիչ Սրբազանը գտնվում է Նուբարաշենի բանտում, և առիթ չունենք անձնապես օրհնություն առնել նրանից»
«Աստծո ճշմարտությունը չի կարող մարել ոչ կեղծիքով, ոչ բռնությամբ և բանտարկությամբ, քանզի այն լույս է, որ չի մարում»։ Սբ․ Հովհան Ոսկեբերան Սիրելի հավատավոր եղբայրներ և քույրեր, այսօր լրացավ իմ քահանայական ձեռնադրության 15-րդ տարեդարձը։ 2010թ․-ի հոկտեմբերի 31-ին Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ՝ ձեռամբ Արագածոտնի թեմի բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի՝ Երևանի Սուրբ
«Հուսով եմ՝ հանձնաժողովը կբավարարի մեր դիմումը, և էլեկտրաէներգիայի սակագինը կնվազեցնեն»․ Վարդան Ալոյան
«Տաշիր կապիտալի» փաստաբանական խմբի ներկայացուցիչներից Վարդան Ալոյանը հայտնեց, որ դիմում են ներկայացրել և′ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի անունից, և′ «Տաշիր կապիտալի», և′ ընկերության տնօրենների խորհրդի անունից, որ տեխնիկական վերադարձի կամ չքննարկման հարց չունենանք»։
Հիքմեթ Հաջիև.«Զանգեզուրի միջանցքի» ադրբեջանական հատվածի շինարարությունը մոտենում է ավարտական փուլին
«Զանգեզուրի միջանցքի»՝ մինչև ադրբեջանա-հայաստանյան սահմանն ընկած հատվածի շինարարությունը մոտենում է ավարտական փուլին, X-ում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «Ադրբեջանը տեղում լայնածավալ աշխատանքներ է իրականացնում՝ տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապեր ստեղծելու ուղղությամբ», – պնդել է Ալիևի ներկայացուցիչը։
«Ասում են՝ ես կաշվից դուրս եմ գալիս․ ինձ համար առանցքային կարեւորություն է ՔՊ թեկնածուի հաղթանակը»․ Դավիթ Խուդաթյան
Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս են վստահ պնդում, որ հաղթելու են, Գյումրիում ու Փարաքարում ՔՊ-ն հաղթանակ չտարավ, ՏԿԵ նախարարը պատասխանեց, որ իրենք էլ հաղթել են եւ Խոյում, եւ Վաղարշապատում։
Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի նիստում քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտի ավելի արդյունավետ կառավարման ուղղությամբ տարվող աշխատանքները
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի նախագահությամբ կայացել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի հերթական նիստը Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի հերթական նիստը: Նիստի ընթացքում փոխվարչապետին են ներկայացվել մի շարք օրակարգային հարցեր, այդ թվում՝ հանքարդյունաբերության ռազմավարության միջոցառումների իրականացման ու ոլորտի ավելի արդյունավետ և թափանցիկ կառավարման ուղղությամբ
Թող հիշողությունը թարմացնի, յանի էս ի՞նչ ցուցմունք է. Ազատի կացարանի հրդեհի դեպքով զոհված զինվորի հայրը բարկացավ
Ազատի կացարանի գործով վկան նախ հրաժարվեց ցուցմունքից, հետո բոլոր հարցերին պատասխանեց՝ չեմ հիշում
Ավտովթարից մահացածն ու վիրավոր կինը ամուսիններ էին՝ 4 անչափահաս երեխաների ծնողներ. Shamshyan.com
Shamshyan.com. ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է հոկտեմբերի 29-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորի ինքնությունը: «ՈւԱԶ»-ը վարել էր Տավուշի մարզի բնակիչ 39-ամյա Նվեր Ա.-ն, որը տեղում մահացել էր, իսկ վիրավորը ուղևորը, Տավուշի մարզի բնակիչ 34-ամյա Նարինե Ա.-ն է: Վերջինները


















































