Օրվա լրահոսը

Գարեգին Երկրորդը մտահոգությամբ անդրադարձավ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անարդար դատավճռին և ազատազրկմանը, ինչի պատճառով մեծապես տուժել է Շիրակի թեմի հոգևոր կյանքը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Շիրակի և Արթիկի թեմերի հոգևոր սպասավորների հետ՝ ուղեկցությամբ Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանի։ Նորին Սրբությունը իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցեց քահանա հայրերին՝ մտահոգությամբ անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անարդար դատավճռին

Իռլանդացիները «չար ոգիներին» են քշել, ամերիկացիները՝ «հոգեդարձ» արել․ Թե ինչպես Հելոուինը ԱՄՆ-ում դարձավ բիզնես-պրոյեկտ

Հելոուինը կրոնական ու հեթանոսական տոնից վերածվել է կոմերցիոն տոնի եւ միլիարդների եկամուտներ է բերում ԱՄՆ բյուջե։

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ներկայացրեց ԱԲ դարաշրջանում հեռահաղորդակցության տեսլականը

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցեց Ներքին Աուդիտորների Ինստիտուտ-Հայաստան ՀԿ-ի կողմից կազմակերպված «Կառավարում, ռիսկեր և համապատասխանություն արհեստական բանականության և թվային ակտիվների դարում» խորագրով տարեկան կոնֆերանսին, որտեղ Ucom-ը հանդես եկավ որպես տեխնոլոգիական գործընկեր։ Կոնֆերանսը համախմբել էր ներքին աուդիտի, համապատասխանության և տեղեկատվական անվտանգության և ռիսկերի կառավարման ոլորտների ավելի քան 150 մասնագետների և առաջատար փորձագետների՝ ԱՄԷ-ից, Նիդերլանդներից, Միացյալ

Աբովյան համայնքի նախկին ղեկավարը 21 հողատարածք է օտարել. պատճառված վնասից 49 մլն դրամը վերականգնվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2015-2021 թթ. ընթացքում Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, անտեսելով օրենքով սահմանված իրավական ակտերը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, ձևական աճուրդներով և ուղղակի վաճառքով տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց օտարել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների գոտում գտնվող, օտարման ոչ

Մեծապես շնորհակալ եմ Արամ Ա կաթողիկոսին՝ նվերի համար. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան գրառումը Մեծապես շնորհակալ եմ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսին՝ նվերի համար: Աստված պահապան:    

Փաշինյանի հետ հանդիպմանը Տիխանովսկայան նշել է, որ բելառուսները համերաշխություն են հայտնում հայ ժողովրդին

Բելառուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Սվետլանա Տիխանովսկայան Փարիզում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, տեղեկանում ենք ընդդիմադիր գործչի կայքից: Սվետլանա Տիխանովսկայան ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ Երևանում Եվրանեսթին մասնակցելու հրավերի համար. չկարողանալով այս անգամ ներկա լինել, ցանկություն է հայտնել ապագայում այցելել Հայաստան: Քաղաքական գործիչն աջակցություն է հայտնել Եվրամիությանը մերձենալու՝ Հայաստանի ջանքերին: Տիխանովսկայան

«Ես Հայաստանում չեմ տեսնում մի իրավական փաստաթուղթ, որն անձին սահմանափակում է ունենալ անձնական կյանք». «Իրավունքի եւ ազատության կենտրոն» հ/կ նախագահ

Բոլոր հարցերի պատասխանը վաղուց տրված է ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածով. կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից, իսկ Հայ առաքելական եկեղեցին հանդիսանում է կրոնական կազմակերպություն։ «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում այս մասին ասաց «Իրավունքի եւ ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Արեն Նահապետյանը։ Նա 20 տարեկան է։ Զինվորական ծառայությունն ավարտելուց հետո որոշեց շարունակել մի քանի տարի առաջ սկսած հասարակական

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։ Երևան քաղաքի նոյեմբերի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ Օդի առավելագույն ջերմաստիճան 25.2°C (2020թ.) Օդի նվազագույն ջերմաստիճա – 3.4°C (1997թ.) Օդի միջին

Բաքվի դատարանում ցուցադրվել է տավուշյան մարտերից հետո Փաշինյանի կողմից զինծառայողներին պարգևատրելու տեսանյութը

factor. Արցախի ղեկավարների ևայլ պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստի ընթացքում, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, քննարկվել են պաշտպանության կողմից ներկայացված լրացուցիչ ապացույցները։ Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի միջնորդությամբ ուսումնասիրվել է 2020 թվականին Տավուշում տեղի ունեցած իրադարձություններից հետո նկարահանված տեսանյութ։ Իշխանյանի փաստաբանը հոկտեմբերի 24-ի դատական ​​նիստում այս տեսանյութն ուսումնասիրելու միջնորդություն էր ներկայացրել։ 2020 թվականի օգոստոսի

Ներկայացնեմ, թե ինչպես էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար կարող է իջնել. Նարեկ Կարապետյան

Չնայած ՔՊ-ական կառավարիչ նշանակելուց հետո կորուստների շեշտակի աճին, իներցիայի շնորհիվ այս պահին ՀԷՑ-ում 6 մլրդ դրամի ավելացած գումար կա

Ռիսկն ավելի մեծ չափով առկա էր կիսանախագահական կառավարման հայաստանյան տարբերակում

Բայց ես կուզենայի շեշտը դնել նրա վրա, թե ինչ կստանանք մենք ընտրության արդյունքում: 35%-ի շեմը հաղթահարած կուսակցություններից յուրաքանչյուրը ներկայացնում է կառավարության ծրագրի իր տարբերակը եւ վարչապետի իր թեկնածուին: Չառաջադրելու իրավունք չունեն: Այստեղ մեծանում է ընդդիմության դերը: Ընդդիմական հինգ ուժերը ֆրակցիոն սկզբունքով քվեարկում են երկու տարբերակներից որեւէ մեկի օգտին: Չքվեարկելու կամ ձեռնպահ քվեարկելու իրավունք չունեն: Եվ

Ռազմական ոստիկանությունից հանցագործության վերաբերյալ հաղորդում է ստացվել. հակակոռուպցիոն կոմիտեն՝ Էջմիածնի զորամասում իրավապահների գործողությունների մասին 

Հակակոռուպցիոն կոմիտեն Էջմիածնի զորամասում իրավապահների գործողությունների մասին «Ազատության» հարցին ի պատասխան հայտնել է, որ ՊՆ ռազմական ոստիկանությունից հաղորդում է ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ առերևույթ հանցագործության դեպքի վերաբերյալ, որտեղ հաղորդմանն ընթացք է տրվել: Ավելի վաղ, «Հրապարակը» գրել էր, որ ԱԱԾ աշխատակիցները գիշերը մտել են Էջմիածնի քիմիկների զորամաս, կան բերման ենթարկվածներ, որոնց թվում՝ բարձրաստիճան զինվորականներ։

«Կա՞ մարդ, որը կարող է հայտարարել, որ ինքն ապահովում է հայ մարդու վերադարձը Ղարաբաղի որեւիցե բնակավայր, մեծ-մեծ խոսելով ու կենացներ ասելով չէ»

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի՝ Երևանում անցկացվող 12-րդ նստաշրջանի ընթացքում ՔՊ-ականները դեմ էին քվեարկել արցախցիների անվտանգ վերադարձի առաջարկին։

«Չենք փորձելու բավարարել բոլորին, պետք է գործենք հանուն քաղաքի ընդհանուր շահի». Ավինյան

Քաղաքային խցանումների համակարգային լուծումը գտնելու նպատակով կայացել է Երևանի երթևեկության բարելավման ճգնաժամային կառավարման հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Աշխատանքային խմբում ընդգրկված են Երևանի քաղաքապետարանի ու ՀՀ գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչներ: «Վարչապետի հանձնարարությամբ հավաքվել ենք քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող խնդրի լուծումը գտնելու, մասնավորապես՝ մեր քաղաքում շարունակաբար ավելացող խցանումների, ավելացող ավտոմոբիլային

Ռուբեն Վարդանյանի հայտարարությունն իրավական տեսանկյունից կարևոր նշանակություն ունի. Սիրանուշ Սահակյան.News.am

«Նրա նշած փաստարկներն արդեն իսկ բավարար են, որպեսզի թե՛ Ռուբեն Վարդանյանի, թե՛ մյուս հայերի նկատմամբ իրականացվող այս ողջ «դատավարությունը» համարվի անարդար»,-նշել է Սահակյանը:

ՊԵԿ տեսուչների գործով Վճռաբեկ դատարանը արձանագրեց. «նույնասեռ են ենթադրյալ հանցանքները»

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը արձանագրել էր, որ Սեյրան Արիստակեսյանը ենթադրյալ կաշառքի գործով որեւէ համատեղ հանդիպումների ներկա չի գտնվել, մասնակից չի դարձել, նաեւ ընդգծել էր, որ կալանքը ծայրահեղ դեպքում է կիրառելի: Այս վարույթով կիրառվել են հեռախոսային խոսակցությունների վերահսկում, ներքին, արտաքին դիտում օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզելու մեղադրյալի դերը: Սեյրան Արիստակեսյանի գործով ՀՀ վերաքննիչ քրեական հակակոռուպցիոն դատարանի 2024 թ. օգոստոսի

ANIF-ը լուծարվում է, ANIF-ի դուստր ձեռնարկությունը՝ շարունակում գործել

«Ազատություն». Չնայած կառավարությունը լուծարել էՀայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը՝ ANIF-ը, դրա դուստր ձեռնարկությունը՝ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն, շարունակում է գործել․ այն լուծարելու որոշում չկա, «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են Պետական գույքի կառավարման կոմիտեից։ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն, որը ANIF-ի ներդրումները կատարող հիմնական ընկերությունն էր, ներկայում ունի 7 աշխատակից՝ տնօրենի պարտականությունները կատարող, հաշվապահներ, իրավախորհրդատուներ, մոնիթորինգի մասնագետ։

«Որոշ եվրոպական երկրներում էլ ոստիկանները ֆուտբոլային ֆանատներին այնքան են ծեծում, որ հայտնվում են հիվանդանոցներում»․ Ալեն Սիմոնյանի պատասխանը՝ իսպանացի պատգամավորին

Նաչո Սանչես Ամորն անդրադարձել էր ՀՀ-ում տեղի ունեցող ձերբակալություններին՝ ասելով, որ Հայաստանում կարծիք հայտնելու համար 20-40 ոստիկաններով մարդկանց կալանավորում են։

Շահագործվում էին առանց ստուգաչափման. «Էլեանորա» ՍՊԸ-ին պատկանող գազա-բենզալցակայանների գործունեությունը կասեցվել է

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական գործողությունների ընթացքում «ԷԼԵԱՆՈՐԱ» ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայաններում և գազալցակայաններում (Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Երևանյան 98/1, ինչպես նաև Արարատի մարզ, Արտաշատ, Ազատավան և Մասիս, Երևան–Մեղրի 22/1) հայտնաբերվել են «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ։ Մասնավորապես արձանագրվել է, որ «ԷԼԵԱՆՈՐԱ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայաններն ու բենզալցակայանները շահագործվել են առանց

«Մենք ակնկալում ենք, որ թե Ադրբեջանի, թե Թուրքիայի նախագահները Հայաստանում ներկա կգտնվեն այդ միջազգային մեծ կոնֆերանսին»․ Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը հավելեց․ «Պատրաստ եղեք, հարգելի ժողովուրդ՝ ադրբեջանական պատվիրակություններն այցելելու են Հայաստան, Հայաստանի պատվիրակություններն այցելելու են Ադրբեջան»։

Իշխանության համար բանակը վերածվել է քարոզչական փորձադաշտի, որտեղ առաջնայինը ոչ թե մարդիկ են, այլ կարճաժամկետ ու խիստ վտանգավոր հուզականության ներարկումը. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Մեկ ամիս առաջ գրությամբ ՊՆ-ից մարտական հերթապահություն իրականացնող ԵԿՄ-ի թիվն էի ուզել` վերջին 5 տարվա կտրվածքով: ՊՆ-ն դա նույնիսկ գաղտնիության գրիֆով չներկայացրեց, որին ծանոթանալուց հետո հանրայնացնելու իրավունք չունեի: Այսպիսի դեպքեր հազվադեպ է լինում: Սակայն լրիվ բացով ՊՆ-ն ներկայացրեց «Պաշտպան հայրենյաց» ծրագրով

«Թրամփի ուղին» մինչեւ Գյումրի պետք է հասնի՞

Պարզ չէ, թե ՀՀ իշխանություններն ինչ են ակնկալում եւ ինչ են բանակցում ամերիկյան կողմի հետ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն օրերս ԱԺ-ում խոսել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման ճանապարհին դեռեւս չլուծված, դժվար լուծելի հարցերի մասին` ընդգծելով հումանիտար խնդիրների առկայությունը. «Այստեղ մենք պետք է նշենք Բաքվում պահվող պատանդառված անձանց, գերիների ազատ արձակման հարցը, ինչպես նաեւ անհետ կորած համարվող

Հայկ Բաբայանն ազատվել է ոստիկանության զորքերի հրամանատար-ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից

Նախագահի հրամանագրով գեներալ-մայոր Հայկ Բաբայանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅԿ ԲԱԲԱՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի և «Զինվորական ծառայության

Սանհանգույցների չգործելու պատճառով 27 դպրոցում դասաժամերը կրճատել էին

Քաղաքապետարանից հավաստիացնում են՝ երկուշաբթի օրվանից խնդիրը կլուծվի

ԱԱԾ աշխատակիցները գիշերը մտել են Էջմիածնի քիմիկների զորամաս, կան բերման ենթարկվածներ. «Հրապարակ»

ԱԱԾ աշխատակիցները գիշերը մտել են Էջմիածնի «քիմիկների զորամաս», կան բերման ենթարկվածներ, որոնց թվում բարձրաստիճան զինվորականներ։ Այս մասին հայտնում է «Հրապարակը»։ Զորամասում օպերատիվ գործողություններ են իրականացնում, պատճառների մասին առայժմ հայտնի չէ։

«Ծառերը մանրադիտակի տակ» էկոլոգիական կրթության նախագիծ Հայաստանում

«Պատկերացրե՛ք կենդանի էակներ, որոնք ապրում են խիստ սահմանափակ տարածքում։ Նրանք զրկված են տեղաշարժվելու հնարավորությունից, չեն կարող փախչել ու պաշտպանվել հրդեհներից, ջրհեղեղներից, կայծակից։ Չեն կարող գնալ ջուր կամ սնունդ փնտրելու, բայց միաժամանակ սեփական գոյության խնդիրներն այնպես են լուծում, որ գերազանցում են բոլոր կենդանի օրգանիզմներին իրենց կյանքի տևողությամբ և կրում են «ամենաերկարակյաց» պատվավոր տիտղոսը։ Այսպիսին են «Ծառերը

«Ես ավելի լավ եմ կառավարում, Արծվիկ Մինասյանի ժամանակ ջրառի հետեւանքով 7-8 սմ Սեւանի մակարդակն ավելի է իջել, քան հիմա է իջնում»․ Դավիթ Խուդաթյան

«Ի տարբերություն ձեզ, որ ասում եք՝ Սեւանա լճից ջուրը պետք է վերցվի, Արծվիկ Մինասյանի աշխատած ժամանակահատվածում Արծվիկ Մինասյանը միշտ դեմ է եղել, այդ թվում՝ կառավարության անդամ լինելով հանդերձ՝ դեմ է քվեարկել Սեւանա լճից լրացուցիչ ջրառ վերցնելու որոշմանը»։

Փաստացի միջին կենսաթոշակը պետք է բարձրանա 30 հազարով։ Մտքներին տեղ լինի՝ կգտնեն այդ 100 մլրդ դրամը. Թադեւոս Ավետիսյան. «Հրապարակ»

Ասֆալտի վրա որ այդպիսի գումարներ են դնում, մսխում հանրային գումարները, բա որտեղի՞ց

«Երասխ-Սադարակ երկաթգծի կառուցման համար գումար հատկացվե՞լ է, եթե Սադարակից Երասխ չմտնենք, TRIPP-ից Հայաստանին ոչ տաք է, ոչ սառը»

ՏԿԵ նախարարն ասաց, որ երկաթուղիների արդիականացման մասով միջոցներ նախատեսված են բյուջեում, բայց Երասխ-Սադարակի մասով բյուջետավորված տող, որպես այդպիսին, չկա։

UBPay-ը համագործակցություն է սկսել դրամական փոխանցումների iSend համակարգի հետ

UBPay հայաստանյան վճարահաշվարկային համակարգը համագործակցություն է սկսել միջազգային դրամական փոխանցումների ուղղությամբ մասնագիտացված iSend խոշորագույն ընկերության հետ: Նոր համագործակցությունն ընդլայնում է UBPay-ի հաճախորդների հնարավորությունները՝ դրամական փոխանցումները հասանելի դարձնելով դեպի ԱՄՆ, Կանադա, Հնդկաստան, Ավստրալիա, Սինգապուր և եվրոպական երկրներ: Հայաստանից փոխանցումները հասանելի են ինչպես UBPay-ի գործընկերների սպասարկման կետերում, այնպես էլ բանկերի մոբայլ հավելվածների միջոցով: Փոխանցումներն իրականացվում են դրամով,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031