Օրվա լրահոսը
Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար. «Ազգ»
Կրեմլի տեսանկյունից, պանթուրքիզմի գաղափարախոսության տարածումը կամ «թուրքական մշակութային միասնության» քարոզը կարող է վտանգել Ռուսաստանի ազգային համերաշխությունն ու ռուսակենտրոն ինքնությունը:
Եթե մենք նորից պայքարենք իրար դեմ, ոչ մի արդյունքի չենք հասնի. Նինա Կարապետյան. «Հրապարակ»
Իմ թեկնածությունը հատուկ են առաջարկել, որ այս թեման փակվի: Ասեմ, որ պաշտոն զբաղեցնելու ամբիցիաներ չունեմ, վարչապետ դառնալը չի եղել իմ մանկության երազանքը, ես շատ ավելի հետաքրքիր զբաղմունքներ ունեմ:
ԱԳՆ-ն «ջանքեր է գործադրում». ԵՄ 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալու հարցով շոշափելի հանգուցալուծում չկա. «Ժողովուրդ»
Եվրոպական միության անդամ երկրները այս տարի որոշեցին Հայաստանին տրամադրել 100 մլն եվրո «ոչ մահաբեր» ռազմական աջակցություն Եվրոպայի խաղաղության հիմնադրամից, սակայն Հունգարիան վետո դրեց այդ որոշման վրա։ Արդյունքում՝ Հայաստանը ոչինչ չստացավ։ Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց էր ուղղել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ պարզելու՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ի՞նչ քայլեր է ձեռնարկում այս
Աստված մի արասցե, եթե համենայնդեպս տեղի ունենա ինչ-որ նմանատիպ բան, ինչպես Մոնտենեգրոյում, հայերը դուրս կգա՞ն փողոցներ՝ պահանջելով դադարեցնել հարևանների ներխուժումը. Ալեքսանդր Լապշին
Իսկ ես հարց ունեմ Հայաստանի բնակիչներին՝ ձեզ խոստանում են Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանների շուտով բացում, և Երևան կգա հենց այսպիսի «կոնտինգենտ», ինչպես Մոնտենեգրոյում: Հասկանալի է, որ ժամանակի ընթացքում պետք կլինի դպրոցից դեռահաս աղջիկներին ուղեկցել և դիմավորել, ինչպես նաև խուսափել սրճարաններից և ռեստորաններից, ուր կսովորեն գալ «հյուրերը» և հարբած երգել մուղամներ:
Իրականությունն այն է, որ հոսանքի գինն իջնելու էր 1-1.5 դրամով. Դավիթ Ղազինյան. «Հրապարակ»
«Իրենք ասում են՝ 12 մլրդ իջեցնելու պարագայում մոտ 2 մլրդ բեռ է լինելու սակագնի վրա, մենք ասում ենք, որ այդ գումարը մենք մեր շահույթի հաշվին ենք անելու»
Սա հայ ազգի համար չի նշանավորում նաեւ խաղաղության, բարգավաճման եւ ազատության նոր դարաշրջանի սկիզբ. Ջոն Այբներ. «Ազգ»
«Այսօր ականատես ենք լինում Հայաստանի հարկադիր ադրբեջանացմանը եւ նրա ինտեգրմանը՝ նեոօսմանյան եւ պանթուրքական միաձուլվող ավտորիտար աշխարհներին, ոչ թե, ինչպես հաճախ են հայտարարում, ժողովրդավարական Արեւմուտք շրջադարձին: Սա հայ ազգի համար չի նշանավորում նաեւ խաղաղության, բարգավաճման եւ ազատության նոր դարաշրջանի սկիզբ: Մարդու հիմնարար իրավունքների եւ մարդկային արժանապատվության շարունակական կոպիտ խախտումները վկայում են մռայլ իրականության մասին», – իր ելութում ասել է Ջոն Այբները՝ հետեւյալ եզրահանգմամբ՝ «Հայաստանին աշխարհի տարբեր ծայրերում գտնվողների համերաշխությունը «Դավթի եւ Գողիաթի այս պայքարում այդուամենայնիվ հույս է տալիս»:
ԱԺ-ն 2024 թվականի ապրիլին ձեռք է բերել նվագարկիչ, բարձրախոս և Miles Davis-ի սկավառակ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ԱԺ-ն 2024 թվականի ապրիլին ձեռք է բերել ոչ ավել, ոչ պակաս՝ նվագարկիչ, բարձրախոս և Miles Davis-ի սկավառակ։ Այո, նույն այն Miles Davis-ը, որին անվանում են «Ջազի Պիկասո»։ Պարզապես այս անգամ Պիկասոն ներմուծվել է հպարտ հարկատուների վճարած հարկերի միջոցներով։ Փաստաթղթերում գրված է, որ ԱԺ-ին է մատակարարվել․ 1 Crosley C62 – Black նվագարկիչ՝
Թերուսները սովորաբար ամեն ինչ գիտեն
Ինչպես հայտնի է` Ստալինը ոչ միայն ֆիզկուլտուրնիկների, բեւեռագնացների, փոստատարների եւ հրշեջների լավագույն ընկերն էր, այլ լեզվաբանության խորը գիտակ: Նրա «Մարքսիզմը եւ լեզվաբանության խնդիրները» (1950թ.) աշխատությունը պարտադիր էր բոլոր ակադեմիական շրջանակների համար: Ստալինը, ինչպես հայտնի է, չկարողացավ կամ չցանկացավ ավարտել Թիֆլիսի հոգեւոր ճեմարանը: Թերուս լինելը, հավանաբար, դրդում է մարդկանց իրենց «հեղինակավոր կարծիքն» արտահայտել հնարավորինս շատ ոլորտներում:
Պատկերացնո՞ւմ եք՝ մեկին աշխատանքից հեռացնելու, բանակի սպային պաշտոնից ազատելու հրաման տան, ասի՝ չէ, ես այդ հրամանին չեմ ենթարկվում. «Ազգ»
Թող չասեն եւ չեն կարող այսպես մտածող բյուր-բյուրոց հավատացնել, թե իրենց շարունակվող այս… արշավն ընդամենը Ամենայն Հայոց կաթողիկոսի անձի դեմ է (ինչն ինքնին նման դրսեւորմամբ արդեն հանցանք է) ու թե մեր Եկեղեցու դեմ չէ: Այդ արշավն իրենք սկսել են իշխանության գալու առաջին օրվանից ու հետեւողական կերպով շարունակում են մինչեւ այսօր՝ հետզհետե ավելի կոշտ ու ագրեսիվ:
Սուտ 14. «Պատերազմի ժամանակ եկեղեցին ոչինչ չարեց»
Սկիզբը՝ այստեղ: Պատերազմի ամենածանր օրերին իշխանական քարոզիչները եւ նրանց մեդիա հարթակները սկսեցին տարածել վտանգավոր կեղծիք, իբրեւ թե եկեղեցին պատերազմի օրերին չէր աջակցում բանակին ու ժողովրդին։ Հերթական սուտն ու սեւ բիծը, որն ուղղված էր դեպի եկեղեցին ու Կաթողիկոսը։ Սուրբ Էջմիածինն ու թեմական եկեղեցիները պատերազմի առաջին օրվանից կազմակերպում էին օգնություն զինվորներին ու Արցախից բռնի տարհանված բնակչությանը։ Տասնյակ տոննա
2026-ին պետք է այնպես անել, որ նրա միակ հույսը մնա «ատվյորտկան», որով նա կփորձի փոխել վարչապետի կաբինետի դռան կողպեքը. «ՉԻ»
2021-ին Նիկոլ Փաշինյանի հիմնական քարոզչական գործիքը մուրճն էր։ Մինչև հիմա նա այդ մուրճով հարվածում է իր ընդդիմախոսների գլխին։
«Կարո՞ղ եք մի քիչ էլ ձեր առաջարկներից խոսեք, հասկանանք դուք ինչ եք առաջարկում մեր հանրությանը». Աշոտ Ֆարսյան
Հանքարդյունաբերության ոլորտի փորձագետ, «Մեր ձեւով» շարժման անդամ Աշոտ Ֆարսյանը գրում է. «Այսօր ՀՀ Էկոնոմիկայի նախարարը կատարել է մի գրառում, որտեղից եթե հանենք «Пролетарии всех стран и народов соединяйтесь» կտորը, տակը կմնա հետևյալը՝ պետության կողմից դպրոց կառուցելը լավ է, գործարանը պետության գործը չէ։ Որպես արձագանք․ Նախ մեր ասածները մի պրիմիտիվացրեք, մենք չենք խոսում խորհրդային նոստալգիայի հիման
«Հաճախ աղոթեցեք՝ աղոթքի մեջ արթուն մնալով գոհությամբ» (Կողոս. 4.2)
Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, յուրաքանչյուր հինգշաբթի թեմի որևէ սրբավայրում կատարվում է միասնական ժամերգություն: Այսօր, հանդիսապետությամբ Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի, Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում էին մեկտեղվել թեմի հոգևորականները, վանականները, բազմաթիվ ուխտավոր հայորդիներ՝ միասնաբար աղոթելու անազատության մեջ գտնվող սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, Տեր Գարեգինի, մեր
Յուրաքանչյուր տարածքից յուրովի է պատկերվում Բիբլիականը, գերում, հմայում, կանչում. Լուսանկարներում Արարատն է
Հերթը մի պահ քոնն է հիմա . Դո´ւ էլ նայիր սեգ ճակատին, Ու անցի´ր… Ավ․ Իսահակյան Հոկտեմբերի 29-ին Երևանում՝ «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի ճեմասրահում բացվեց «Արարատը հայի աչքերով» լուսանկարների ցուցահանդեսը։ Ներկայացված էին 40-ից ավել աշխատանքներ՝ Հայաստանը, Արցախը, Բրազիլիան, Թուրքիան և ԱՄՆ-ը ներկայացնող մոտ 30 հայ լուսանկարիչների հեղինակած, այդ թվում Արա Գյուլեր, Անդրանիկ Քոչար, Սամվել Սեւադա,
Սարիկ Մինասյանը հայտնել էր, որ 2012-2022 ժամանակահատվածում կատարված ստորագրության նմուշ պարունակող փաստաթուղթ իր մոտ չի պահպանվել
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից «Առավոտը» ստացել է հոկտեմբերի 16-ի որոշումը՝ «Փորձաքննության կատարման ընթացքն ապահովելու մասին»։ Գործն առնչվում է Սարիկ Մինասյանն ընդդեմ Արտյոմ Ղուկասյանի գործին, որում որպես երրորդ անձ է ներգրավված «Առավոտ Օրաթերթ» Սահմանափակ պատասխանատվության ընկերությունը։ Սարիկ Մինասյանը պահանջում է պատասխանողին՝ «զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքել»։ Դատարանը նշանակել էր դատաձեռագրաբանական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել էր
Ինչ Հայաստան ենք ուզում տեսնել Փաշինյանից հետո
Շատ կարեւոր գործոն կա, որ հաճախ քաղաքական գործիչներն ու հասարակական տիրույթում խոսք ունեցողները հաշվի չեն առնում.դա ժողովրդի միասնական լինելու գործոնն է, որին խանգարում է մի քանի հանգամանք. 1. Արեւմուտք-Ռուսաստան 2.Նախկին-ներկա 3.Յուրաքանչյուրն իր հերթին մտածում է, որ ինքը միակ ազնիվը, հայրենասերն ու խելացին է եւ չի ցանկանում, հարկ չի համարում կամ իր պատվից ցածր է համարում
Կարևորն այն է, թե այդ գործարանում աշխատելու շնորհիվ քանի աշխատակցի ապրուստի միջոց է բավարարվում. Ալիկ Ալեքսանյան
«Մեր ձևով» շարժման անդամ Ալիկ Ալեքսանյանը գրում է. «Եկել եմ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին ասեմ, որ կարևոր չէ, թե ով է կառուցում գործարանը՝ պետությունը, թե գործարարը (ինչպես ինքն է ասում՝ միլիարդատերը)։ Կարևորն այն է, թե այդ գործարանում աշխատելու շնորհիվ քանի աշխատակցի ապրուստի միջոց է բավարարվում։ Գործարանի կառուցումը կարող է նախաձեռնել 1 հոգի, փոխարենը գործարանում աշխատել
Դուբայի տպավորիչ զարգացումն ու առաջադեմ տեսլականը ոգեշնչող օրինակ են աշխարհի շատ քաղաքների համար. Տիգրան Ավինյան
Քննարկվել են Երևանի և Դուբայի միջև գործակցության հնարավորությունները
«Մեր ապրած երկիր մոլորակին փրկութիւնը անյետաձգելի հրամայական է». Արամ Ա. Կաթողիկոս
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս դասախօսեց աշխարհահռչակ UCLA համալսարանին մէջ Այս նիւթին շուրջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը դասախօսութիւն մը տուաւ Լոս Անճելըսի UCLA աշխարհահռչակ համալսարանին մէջ, Երեքշաբթի, 28 Հոկտեմբեր 2025-ին: Դասախօսութեան ներկայ էին համալսարանի փրոֆէսորներ, բարձր կարգի ուսանողներ եւ Վեհափառ Հայրապետին ընկերացող պատուիրակութիւնը, ազգային մարմիններու ներկայացուցիչներ ու յատուկ հրաւիրեալներ: Ազգային առաջնորդարանի եւ UCLA համալսարանի Promise
Բեռլինում կայացել է Հայաստանի և Գերմանիայի միջև ֆինանսական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի համանախագահությամբ հոկտեմբերի 30-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում կայացել է Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև ֆինանսական և տեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իսկ գերմանական կողմից՝ ԳԴՀ Տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության պետքարտուղար Նիլս Աննենը։ 🤝 Նիստի ընթացքում քննարկվել
Գործը դատարան է բերվել քաղաքական խիստ ինտենսիվ միջամտությամբ ու կեղծ ապացույցներով. Բագրատ սրբազանի պաշտպան
Այս քրեական գործն ամբողջությամբ նախաձեռնման պահից ունեցել է շարժման ակտիվ մասնակիցներին քաղաքական պրոցեսներից մեկուսացնելու նպատակ. Սողոյան
ԵԿՄ կազմում մարտական հերթապահության ժամանակ հանկարծամահ է եղել Սամվել Հայրապետյանը
Այսօր՝ ժամը 17:55-ի սահմաններում, ԵԿՄ կազմում մարտական հերթապահության ժամանակ, նախնական տվյալներով հանկարծամահ է եղել Սամվել Թանգիի Հայրապետյանը: Այս մասին հայտնում են ԵԿՄ-ից․ «Մահվան հանգամանքները կպարզվեն քննության արդյունքում: Ցավակցում ենք մեր զինակից ընկերոջ ընտանիքին եւ ծառայակից ընկերներին»:
Ղրիմի կամրջի պայթեցման գործով մեղադրյալներից երեքը հայեր են. Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում. «Հետք»
Ռուսաստանի Դաշնության դատախազությունը ցմահ ազատազրկում է պահանջել 2022 թվականի հոկտեմբերին Ղրիմի կամրջի պայթեցման գործով անցնող 8 մեղադրյալների համար։ Այդ մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով Հարավային շրջանային ռազմական դատարանի (նստավայրը՝ Դոնի Ռոստով) մամուլի ծառայությանը։ Այս գործով դատավարությունը սկսվել էր փետրվարին։ Այն ընթանում է փակ ռեժիմով։ Պաշտպանական կողմը հանդես կգա հոկտեմբերի 30-ին։ Ընդհանուր առմամբ, գործով անցնում
Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի Մ 23 բրոնզե մեդալակիր
Ալբանիայի Դուրրես քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների եւ Մ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից այսօր վերջինը պայքարի մեջ մտավ մինչեւ 23 տարեկանների հավաքականի անդամ, 71 կգ քաշային Գոռ Սահակյանը: Մեր մարզիկը նվաճեց երեք բրոնզե մեդալ. պոկում վարժությունում՝ 145 կգ, հրումում՝ 182 կգ եւ երկամարտում՝ 327 կգ: Փաստացի, հայ ծանրորդներն այսօր ընդհանուր առմամբ նվաճեցին ինը մեդալ՝
Սբ. Ներսես Մեծ եկեղեցին վերջին երկու տարիներին կրել է վնասներ՝ ջարդված են պատուհանները, կան կրակահերթի հետքեր
Մարտունի քաղաքի Սբ. Ներսես Մեծ եկեղեցու թիրախավորման և վնասման մասին Ադրբեջանական թելեգրամյան որոշ ալիքներ լուսանկարներ են տարածել օկուպացված Արցախի Մարտունի քաղաքից: Լուսանկարներից երևում է, որ քաղաքի կենտրոնում գտնվող Սբ. Ներսես Մեծ եկեղեցին վերջին երկու տարիներին կրել է վնասներ՝ ջարդված են պատուհանները, կան կրակահերթի հետքեր (նկ. 1): Եկեղեցին և նրա շրջակայքը ադրբեջանական զինված ուժերի կողմից միտումնավոր
«Նույնիսկ անազատության մեջ, Դավիթն իր կեցվածքով և սկզբունքային դիրքորոշումներով շարունակում է ամուր կամք և վճռականություն դրսևորել». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցեցինք մեր ընկեր, Մասիս համայնքի ղեկավար, անվստահության գործընթացում ընդդիմության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին: Այս օրերին շատ խոսվեց Դավիթ Համբարձումյան անձի, համայնքի ղեկավարի և քաղաքական գործընթացներում պատասխանատվություն ստանձնած գործչի մասին: Իշխանության կանխատեսելի վարքագծի պայմաններում, նույնիսկ անազատության մեջ, Դավիթն իր կեցվածքով և սկզբունքային
Դպրոց գնացած ու կրթված մարդուն հնարավոր չէ շահագործել ու կոպեկներով աշխատացնել, հնարավոր չէ իր ձայնը գնել ընտրություններում. Գևորգ Պապոյան
«Իհարկե բացարձակ տգիտություն է պնդումը, որ պետությունը ոչ թե պետք է «դպրոց ու ճանապարհ սարքի, այլ գործարան», քանի որ ոչ մի պետության դեռ չի հաջողվել դպրոց ու ճանապարհ չսարքելով գործարան կառուցել, կամ, եթե անգամ այդպիսի 1-2 դեպք էլ լինի, ապա այդ գործարանները արագ փակված կլինեն կամ էլ այդտեղ պարզապես գործարանատեր միլիարդատերերը (որպես կանոն նման դեպքերում
Քանի որ Փաշինյանը չի կարող ազդել Ադրբեջանի վրա, նա որոշում է ազդել նրա վրա, ինչի վրա իշխանություն ունի, այս պարագայում՝ հայաստանցիների վրա
Նիկոլ Փաշինյանը համառորեն պնդում է, որ Հայաստանում սկսվել է խաղաղության դարաշրջանը։ Եթե հարցնես՝ «իսկ այդ խաղաղության դարաշրջանը հիմա ձեզ հետ նույն սենյակու՞մ է», նա վստահ կպատասխանի՝ «այո»։ Բայց, ըստ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի, կա մի նրբություն՝ հայերը «սովոր են ապրել կոնֆլիկտային միջավայրում», ու պարզապես չգիտեն՝ ինչ է խաղաղությունը, ուստի, չեն ընկալում դրա գալուստը։ Փաշինյանի միտքը
Դատարանը հետաձգեց ԱԺ պատգամավորի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդության քննությունը
Պաշտպանը միջնորդել է Արթուր Սարգսյանի կալանքը փոխել տնային կալանքով՝ համակցված խոշոր չափի գրավով
Եվրոպայի չեմպիոն, փոխչեմպիոն ու մի փունջ ռեկորդ
Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների եւ մինչեւ 23 տարեկանների առաջնության հերթական օրը զարդարեցին հայաստանցի երիտասարդ ծանրորդներ, 70 կգ քաշայիններ Տիգրան Կարապետյանն ու Նարեկ Գրիգորյանը: Պատվո պատվանդանի ամենաբարձր տեղերի համար պայքարը ծավալվեց հենց նրանց մեջ: Երրորդ տեղն զբաղեցրեց Թուրքիայի ներկայացուցիչը: Հետաքրքրական է, որ հրում վարժությունում մեր տղաներին մի պահ փորձեց ձեռնոց նետել ադրբեջանցի մարզիկը,


















































