Օրվա լրահոսը
Սա կուսակցական պայքար չէ, սա պետք է դառնա համաժողովրդական պայքար. Իշխան Սաղաթելյան. «Հրապարակ»
Մենք ունենք 100 տոկոսանոց կոնսենսուս, որ երկրի փրկության ելքն այս իշխանության հեռացումն է, եւ մենք դա հաստատել-վերահաստատել ենք նախկինում հրապարակած ճանապարհային քարտեզում։
Իրավական սողանցքով ազատվում էին ապօրինություն անողները. ՀՀ անտառային օրենսգրքում սահմանված չէ ծառ հասկացությունը. «Հայաստանի Հանրապետություն»
Ստացվում է, որ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված իրավանորմի դիսպոզիցիայում նշված «ծառեր տեղափոխել» եզրույթը չպետք է նույնացնել վառելափայտի, շինափայտի կամ փայտանյութի հետ, քանի որ վերջինները չունեն ծառի բնորոշմամբ նշված հատկանիշները
«Բարեգործություն էլ երբեք չեմ արել, որովհետև, եթե արած լինեի, կնկարեի, կհրապարակեի, թե չէ էլ ուրիշ ինչի՞ համար է բարեգործություն անելը․․․»
Անշուշտ, հասկանում եմ, որ գրածը տողատակ ունի, բայց այնուամենայնիվ․․․
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 158 նոր դեպք, արձանագրվել է մահվան 2 դեպք
Ունենք 305 առողջացած
«Որտե՞ղ ա գրված, որ ես իրավունք չունեմ քաղաքացիական հագուստով ծառայություն իրականացնելու». «Հրապարակ»
Արտաշատի ոստիկանապետ Դավիթ Պետրոսյանը՝ սեւ ակնոցով, գլխարկով, քաղաքացիական հագուստով, որպես «ժողովուրդ»՝ ողջունում էր վարչապետին
Այսպես է պետք Վաշինգտոնում համակարգել աշխատանքը, որ լոբբին և դիվանագիտությունը կարողանան աշխատել «փոխանցումներով» և «գոլ» խփել՝ առանց խախտելու ընդունող երկրի գրված և չգրված կանոնները. Սուրեն Սարգսյան
Այս հաշվարկը պետք է արվի և բոլոր պատեհ առիթներով ներկայացվի ամերիկացի գործընկերներին՝ ոչ թե ինչ-որ պահանջով, այլ զուտ, որպես հավելյալ փաստարկ այն հանգամանքի, որ մեր լոբբիստները Վաշինգտոնում $200մլն են պահանջում Հայաստանի և Արցախի աջակցության համար:
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները վերսկսել են
Փրկարարական 5 ջոկատով որոնումներն իրականացվում են Հադրութի, Վարանդայի և Ջրականի շրջաններում
Արման Թաթոյան. Կարևոր պատմական փաստ Արցախի հայերի ինքնորոշման իրավունքի առնչությամբ
Ադրբեջանի հեղկոմն ազդարարել է. «Այսօրվանից վերացված են հայտարարվում սահմանների մասին վեճերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը համարվում են ՀՍԽՀ մասեր»:
Հայաստանի արտաքին պետական պարտքն ավելացել է եւս 750 մլն դոլարով. «Ժողովուրդ»
2020-ի վերջի դրությամբ ՀՀ արտաքին պարտքը կազմել է 6 մլրդ 53 մլն դոլար՝ աճելով մոտ 269 մլն դոլարով:
Մեր նպատակը պետք է դառնա պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների լիակատար և համընդգրկուն թվայնացումը. վարչապետը մասնակցել է «Almaty Digital Forum 2021» ֆորումին
«Պետք է ձգտել, որպեսզի թվային մակարդակում ԵԱՏՄ երկրների միջև սահմանները վերանան»
Ինչպես հանգուցալուծել հայկական զինուժի արդիականացման դիլեման. «Ժամանակ»
Պուտինն այդ հանձնարարությամբ ինքն է անգամ խոստովանել, որ 21-րդ դարի, այսպես ասած, մոբիլ պատերազմների առումով Ռուսաստանը մնացել է բավականին հետ:
Փաշինյանը և Ղրղզստանի վարչապետն ընդգծել են քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և վերահաստատել փոխհարաբերությունները խորացնելու շահագրգռվածությունը
Ղրղզստանի վարչապետի խոսքով՝ երկու երկրներին կապում են ավանդական ջերմ հարաբերությունները, և պետք է աշխատել առևտրատնտեսականից մինչ մշակութային-հումանիտար ոլորտներ գործակցությունը խորացնելու ուղղությամբ։
Ազգային նախագծի տապալումը
Ներկա իշխանություններին կարծես թե հաջողվել է համոզել մեր բնակչության մեծամասնությանը, որ «հայկական կարգավիճակով» Արցախ ունենալն այնքան էլ կարեւոր չէ, եւ եթե անգամ մնացած մասն էլ մենք հանձնենք Ադրբեջանին (որի վտանգը, համաձայնեք, իրական է), դրա մեջ էլ ոչ մի սարսափելի բան չկա: Դա իբր չի խանգարելու Երեւանում կամ Գյումրիում մեր ապահով եւ բարեկեցիկ կյանքին: Ավելին՝ այն,
Վարդենյաց լեռնանցքում բուք է, այն փակ է բեռնատարների, դժվարանցանելի՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 405 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Զորավարժությունների ավարտից 16 օր անց նոր պատասխան կունենանք թուրք-ադրբեջանական զորավարժությունների եւ մի պարզ հարցի մասին. «Ժողովուրդ»
Հայաստանը պատրաստվում է արդյոք զորավարժություն իրականացնել, թե ոչ: Նշենք, որ խոսքը մեծամասշտաբ զորավարժությունների մասին է, որին մասնակցում են նաեւ Ադրբեջանի զինված ուժերը, եւ ներգրավված են տանկային ստորաբաժանումներ, դիպուկահար խմբեր, հատուկ նշանակության ուժերի հրամանատարության անձնակազմ, հատուկ ջոկատայիններ եւ օդուժ:
Զուգահեռաբար բանակի վերակազմավորման գործընթացներ են ընթանում ՀՀ ՊՆ-ում ու Արցախում. «Հայկական ժամանակ»
Արցախի պաշտպանության բանակը ոչ թե կազմալուծվում է, այլ վերակազմավորվում:
ՄԻԵԴ-ը նոր հայցադիմումներ է ստացել Հայաստանից և Ադրբեջանից
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունվարի 15-ին և փետրվարի 1-ին հայցադիմումներ է ստացել համապատասխանաբար Հայաստանից և Ադրբեջանից՝ ուղղված միմյանց դեմ: Հայցադիմումները պարունակում են մեղադրանքներ՝ կապված 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողություների ժամանակ քաղաքացիական անձանց, ինչպես նաև քաղաքացիական և պետական գույքի և ենթակառուցվածքների վրա ոչ ընտրողաբար հարվածների, մահապատիժների և վատ վերաբերմունքի, գերեվարումների և ռազմագերիների հետագա պահումների, պատերազմից
Ադրբեջանը պատերազմի ընթացքում չխորշեց օգտագործել քիմիական զենքը. այսուհետ մտահոգիչ է դառնում ջրերի անվտանգության ապահովումը. «Հայաստանի Հանրապետություն»
Ցավոք, պատերազմի հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ են հայտնվել Սեւանա լիճը սնուցող երկու հիմնական գետերի` Արփայի ու Որոտանի ջրահավաք ավազանները։
Զարեհ Սինանյանը և Վաղարշակ Հարությունյանը համաձայնության եկան՝ հայրենիքի ռազմարդյունաբերության զարգացման գործընթացում ներգրավել սփյուռքի գիտական, տեխնիկական և մասնագիտական ներուժը
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը կարևորվել են պատերազմի ընթացքում սփյուռքի ակտիվ աջակցությունը, ինչպես նաև դրա շարունակականությունը բանակաշինության գործում: Գլխավոր հանձնակատարը և Պաշտպանության նախարարը համաձայնության եկան միահամուռ ուժերով հայրենիքի ռազմարդյունաբերության զարգացման գործընթացում ներգրավել սփյուռքի գիտական, տեխնիկական և մասնագիտական ներուժը։ Սփյուռքի Գլխավոր hանձնակատարի գրասենյակ
Վեցյակից կարգավիճակ. համընկնումներ եւ բախման կետեր
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակի հայտարարությունը, թե` «ղարաբաղյան տագնապի լուծումը անխուսափելիորեն պիտի հանգեցնի Հարավային Կովկասում նոր աշխարհաքաղաքական իրավիճակի, ուշագրավ է տարբեր առումներով: Սա ուրիշ բան չէ, եթե ոչ տարածաշրջանի ապաշրջափակման գործողությունների նախանշումը: Թուրքիայի թե՛ արտգործնախարարի եւ թե՛ այժմ նախագահի մակարդակներով խոսվում է տարածաշրջանը ապաշրջափակելու գործողությունների մասին: Վեցյակի հարթակը, որը հիմնականում առաջադրում է Թուրքիան, ըստ էության միտում
Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայող է մահացել․ «Ռազմինֆո»
«Ռազմինֆո». Փետրվարի 4-ին Աղդամի շրջանում պայթյունի հետևանքով Ադրբեջանի ԶՈւ մեկ զինծառայող մահացել է, ևս երկուսը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։ Նշվում է, որ մահացածը Զեյնալով Ղուբադ Իսլամ օղլուն է (Zeynalov Qubad İslam oğlu), իսկ վիրավորները՝ Բաբաև Նեմաթ Նովրուզ օղլուն (Babayev Nemət Novruz oğlu) և Մալիքմամմադով Բալագարդաշ Մյուբարիզ օղլուն
Ռուսաստանը մասամբ հանել է Արմավիրից լոլիկի ներկրման արգելքը
Փետրվարի 5-ից Ռուսաստանը մասամբ հանում է Հայաստանից լոլիկի ներկրման սահմանափակումները: Այս մասին հայտնում է «Ռոսսելխոզնադզորը»: Սահմանափակումը գործում էր 2020թ. դեկտեմբերի 14-ից Հայաստանի Արմավիրի մարզից ներկրվող լոլիկի նկատմամբ: Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
«Մեր զինվորները պատրաստ էին ամեն ինչի`մի կտոր հող ետ բերելու համար». Դավիթ Ղահրամանյան
Պատերազմի լուսանկարիչը
Պատրաստ էին ԱԹՍ-ների որոշակի նմուշներ, սակայն նմուշը վերջնական սերիական արտադրության թողնելու համար, փորձարկումների համար մեզ հերիք չարեց. Արտակ Դավթյան. factor.am
Ռազմական արդյունաբերությունը վերջին շրջանում կրկին առավել ակտիվ ուշադրության կենտրոնում է։ Այս թեմայով Factor TV-ն զրուցել է Հայաստանի ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին ղեկավար, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանի հետ։ – Ռազմարդյունաբերության մասին խոսենք մեկ օրինակով. թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ները հիմնականում հավաքվում են դրսից գնված բաղադրամասերով։ Ի՞նչն է պատճառը, որ Հայաստանում նման արտադրանք հիմա չկա։ -Նման
Ես հայրենիքի համար ոչինչ չեմ արել…Երգել եմ թուրքական ելևէջներով երգեր ու հիմք եմ վերցրել ոչ թե, օրինակ, Կոմիտասից, այլ՝ Իբրահիմից. Սիրուշո
Երգչուհի Սիրոշոն ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես հայրենիքի համար ոչինչ չեմ արել. Երգել եմ թուրքական ելևէջներով երգեր ու հիմք եմ վերցրել ոչ թե, օրինակ, Կոմիտասից, այլ Իբրահիմից։ Հագուստներս ստեղծել եմ թուրքական մոտիվներով ու ոգեշնչել եմ ինձ հետևող մի ամբողջ սերնդի էլ կրել նմանատիպ թուրքական հագուստներ ու զարդեր։ Ամուսնացել եմ գումարի համար, չնայած, որ Լևոնի
Լոռու մարզպետը խոստացավ՝ մասնագետներ կուղարկեն Շամլուղ
Aravot.am-ը շարունակում է անդրադառնալ Լոռու մարզի Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի 10-րդ շենքի խնդրին: Այն, որ շենքը գտնվում է փլուզման եզրին բնակիչները պարբերաբար բարձրաձայնում են այդ մասին՝ բաց նամակներ ուղարկելով ամենատարբեր կառույցների: Այս պահին էլ շենքը վտանգված է, բնակիչների խոսքով՝ շենքի նորոգման ծրագրերն ուշանում են, իսկ այն գնալով ավելի խարխուլ է դառնում: Օրեր առաջ, բնակիչները ստանալով
ՄԻԵԴ-ը հայտարարել է, որ ստացել է Հայաստանից գերիների ազգականների կողմից ներկայացված 228 մարդու վերաբերյալ հարցում. Անի Սամսոնյան
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայտարարել է, որ դատարանը ստացել է Հայաստանից գերիների ազգականների կողմից ներկայացված 228 մարդու վերաբերյալ հարցում: Ավելի վաղ շրջանառվում էր Ադրբեջանում գտնվող ռազմագերիների 100 և ավել թիվը։ Փակ քննարկումներում կրկին մոտավոր թվեր են հնչեցվում։ Կարծում եմ ժամանակն է, որպեսզի
Հայաստանի, ՌԴ-ի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ ձևավորված աշխատանքային խմբի հայկական կողմի աշխատանքների համակարգման նպատակով ստեղծվեց հանձնաժողով, հաստատվեց կազմը
Որոշում 4 Փետրվարի 2021, 95 – Ա ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝ Համաձայն 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի կողմից ընդունված հայտարարության՝ փոխվարչապետերի համանախագահությամբ ձևավորված եռակողմ աշխատանքային խմբի հայկական կողմի
Պրոֆեսոր Աննա Մայիլյան. «Ես համոզված եմ, որ պատերազմը տանուլ տված կառավարությունը պետք է տղամարդկայնորեն հեռանա»
Կոնսերվատորիայի պրոֆեսոր, վաստակավոր արտիստ, երգչուհի Աննա Մայիլյանը, թեեւ իրեն քաղաքականությունից ինչ-որ առումով հեռու է համարում, այդուհանդերձ, այսօր խոսեց Հայաստանում տիրող ընդհանուր իրավիճակի մասին: «Տեղի ունեցավ այն, ինչ չէինք սպասում: Եղել է ապրիլյան պատերազմ, դրանից առաջ էլ նման դեպքեր լինում էին, բայց որ այս չափի մեծ խնդիր, աղետ կունենանք, երեւի ոչ ոք չէր սպասում: Որովհետեւ գիտեինք,
Զգուշացեք, նրանք քվեարկելու են
Հանրային և էլեկտորալ տրամադրությունները Հայաստանում Թեև սոցիոլոգիան և հայ հասարակությունը դժվար համատեղելի են, այդուհանդերձ խոշոր հանրային տրամադրությունները հնարավոր է ֆիքսել։ Պետականությունը կրող շերտ. կայուն և կարծր մի շերտ է, որը հստակ հասկանում է ռիսկերը, պատկերացնում է կատարվածի մասշտաբները, ունի պետության ապագայի իր տեսլականը, հասկանում է, որ իշխանության փոփոխությունը միակ տարբերակն է վիճակը շտկելու, լուծումներ գտնելու


















































