Օրվա լրահոսը
Փաշինյանն իր սրտի կաթողիկոսին նշանակելու մեծ ցանկություն ունի. Գառնիկ Դանիելյան
Այս իշխանությունը մեր հանրության մոտ 40 տոկոս անապահով խավին տված խոստումը չի կատարում. Ավետիսյան
«Նախնական ուսումնասիրությունները մեզ մտահոգում են, բայց շատ ավելի են մտահոգում, քան մենք կարող էինք պատկերացնել նախնական փուլում»․ Դավիթ Խուդաթյանը՝ ՀԷՑ-ի մասին
Հարցին՝ ՀԷՑ ազգայնացման հարցը կառավարության օրակարգում մնո՞ւմ է, նա պատասխանեց, որ ուսումնասիրությունների ամբողջական արդյունքից հետո հարցին կպատասխանեն։ Թե ինչո՞ւ են ի սկզբանե՝ առանց ուսումնասիրությունների, հայտարարել ազգայնացման մասին, ասաց՝ նախնական ուսումնասիրություններ են իրականացրել, որոնց մասով կասկածներն ամբողջական «փարատվում» են նաեւ այս պահի ուսումնասիրության արդյունքներով
«Նրանց տաղանդը պետք է հնչի աշխարհի լավագույն բեմերում, «ծնվել եմ Արցախում» արտահայտությունը ճանաչելի դառնա ողջ աշխարհում»
Հոկտեմբերի 24-ին Մոսկվայի Հայկական մշակույթի ակադեմիայում կայացավ «Ծնվել եմ Արցախում» ծրագրի պատանի երաժիշտների համերգը, որի ընթացքում նրանք իրենց կատարումներով հնչեցրին Արցախի ձայնը և ներկայացրին հայկական մշակույթի ոգին Մոսկվայի հայ համայնքին։ Միջոցառումն իրականացվեց ծրագրի հավատարիմ բարեկամ Սյուզի Այրումյանի շնորհիվ, որի անսահման նվիրումն ու հոգատարությունը հնարավորություն տվեցին արցախցի պատանիներին ներկայանալ միջազգային բեմում։ «Ես ինքս արցախցի եմ և
Չի բացառվում՝առաջիկայում այլ փաստական հանգամանքներ հայտնվեն համացանցում ու դառնան հանրության քննության առարկա. ՔՊ-ական
Ես խորը վիշտ կունենամ, եթե նման տեսանյութեր էլի տարածվեն հոգեւորականների մասին. Արթուր Հովհաննիսյան
«Եվրանեսթի պատմության մեջ առաջին անգամ է, որ մեր վրացի գործընկերները մեր կողքին չեն»․ Ռասա Յուկնևիչենե
Ռասա Յուկնևիչենեն դրական զարգացում համարեց Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի շուրջ ընթացող գործընթացները։
Պետք է իրավական գնահատական տրվի, բայց տվողը ես չեմ. Վլադիմիր Վարդանյանը՝ Հովհաննավանքում քաղաքացու բերանը փակելու ու մեկուսացնելու դեպքի մասին
Վլադիմիր Վարդանյանը՝ Հովհաննավանքում ծափերի, կարգալույծ արվածի քարոզի որակի մասին
Ռուսաստանի հայերի միության ղեկավարն ընդգրկվել է ՌԴ նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նախագահության կազմում
Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը Պուտինի հրամանով ընդգրկվել է Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նախագահության կազմում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը:
«ՊԵԿ տեսուչները տնտեսվարողներին ասում են՝ դե բյուջե պիտի լցնենք, ո՞նց կլինի, մտնենք ստուգման, ակտ չգրենք»․ Բաբկեն Թունյան
«Ես ամենայն պատասխանատվությամբ այս ամենաբարձր ամբիոնից հնչեցնում եմ, որ որեւէ նման հանձնարարական եւ պլան գոյություն չունի ՊԵԿ-ում։ Եթե կան այդպիսի դեպքեր, ուղիղ ինձ ներկայացրեք, հատուկ էլեկտրոնային մեյլ ենք բացել իմ անունով, որ քաղաքացին կարող է ուղիղ ինձ գրել»։
Ծափաթաղցի փոքրիկի որոնողական աշխատանքները շարունակվում են. օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր, տեխնիկական այլ միջոցներ
Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները ժամը 12։30-ի դրությամբ շարունակվում են, հայտնում է ՆԳՆ-ն։ Աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և մարզի Համայնքային ոստիկանության հինգ բաժիններից՝ շուրջ 150, և Փրկարար ծառայությունից՝ 150 ծառայող, ինչպես նաև՝ կինոլոգներ։ Օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր և տեխնիկական այլ միջոցներ։ Որոնումներին
«Կադրերը տեսել եմ, այո․․․ եւ այդքանը»․ Դավիթ Խուդաթյանը չմեկնաբանեց Հովհաննավանքում ՊՊԾ աշխատակիցների պահվածքը
Պնդում է՝ վաղ-նախընտրական քարոզարշավ չեն սկսել, մեկ օր առաջ եղած եւ աղմուկ հանած միջոցառումը ամենամյա է, դրան մասնակցել են նաեւ գյուղից այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, միջոցառումը կազմակերպող բարերարը դա անում է ավանդաբար, այդ միջոցառման ժամանակ քաղաքական կոչեր, ընտրություններին վերաբերվող հարցեր չեն քննարկվել։
Թուրքիայում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ermenihaber. Հոկտեմբերի 27-ին Թուրքիայի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Բալըքեսիր նահանգի Սընդըրգը շրջանում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Շուրջ 6 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Իզմիր, Բուրսա, Ստամբուլ, Թեքիրդաղ, Քոջաէլի, Սաքարյա և Մարմարա ու Էգեյան ծովերին հարող մի շարք այլ նահանգներում: Ըստ նախնական տվյալների` փլուզվել է 4 շենք և 1 խանութ: Անվտանգության
«Նախատեսվում է ընդլայնել նախալրացվող տվյալների շրջանակը, ներդնել լիազորի ինստիտուտը, ինչը հնարավորություն կտա լիազորել այլ քաղաքացու՝ ներկայացնելու հայտարարագիր»
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, Տնտեսական լրագրողների ակումբը և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը համատեղ կազմակերպել են պանելային քննարկում՝ նվիրված Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման գործընթացին։ Քննարկմանը մասնակցել են լրագրողներ, շահառու կազմակերպությունների և մասնագիտական կառույցների ներկայացուցիչներ։ Միջոցառման նպատակն է եղել ևս մեկ անգամ ներկայացնել հայտարարագրման գործընթացի ընթացիկ փուլը, ընդգծել հիմնական շեշտադրումները, քննարկել վերջին փոփոխությունները և դրանց կիրառման մեխանիզմները,
«Նոր ուղղություններից դեպի ՀՀ ավիափոխադրումների դեպքում 2026-ից սուբսիդավորում կտրամադրվի․ բյուջեից հատկացվել է 3 մլրդ դրամ»․ Դավիթ Խուդաթյան
Խուդաթյանը հույս հայտնեց, որ կլինեն այլ ավիաընկերություններ, որոնք կգնան «ՎիզԷյր»-ի ճանապարհով։ Նա նշեց, որ Հայաստանով դեպի այլ երկրներ տարանցիկ չվերթների թիվն ավելացել է։
ՊՆ զորամասի ավտոտեխնիկայի ծառայության նախկին պետի կողմից անվադողեր հափշտակելու գործով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության թիվ N զորամասի ավտոտեխնիկայի ծառայության նախկին պետը 2021-2022 թվականներին զորամասի ավտոհավաքակայանի տարածքից գաղտնի հափշտակել է ընդհանուր 575 հզր ՀՀ դրամ արժողության 16 անվադողեր, որոնք նախաքննության ընթացքում հայտնաբերվել
«20-40 ոստիկան եք ուղարկում, մարդուն կարծիքի համար բանտարկում․ զգույշ եղեք, դուք հավակնում եք ԵՄ թեկնածու երկիր լինել»․ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր
Դիմելով ՀՀ իշխանություններին՝ Նաչո Սանչես Ամորը զգուշացրեց՝ մենք շատ լավ գիտենք՝ ինչ է տեղի ունենում, որ մարդկանց կարող են ձերբակալել սոցցանցերում ինչ-որ բան գրելու համար։
Մանրէաբանական շեղումներ «Զավիկի ղարս»-ի ևս մեկ մասնաճյուղում
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Զավեն Առաքելյանին պատկանող (Զավիկի ղարս) հանրային սննդի օբյեկտում (Երևան, փ․ Բագրատունյաց 15/5), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «մայոնեզ» արտադրատեսակը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և «ախտածին ա/թ սալմոնելաներ» ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային միության
Սուրեն Պապիկյանը խորհրդարանում է․ ՔՊ-ականների հետ փակ քննարկում է ընթանում
Կքննարկվեն նաեւ 27 տարին լրացած քաղաքացիների հարցերը, որոնք գտնվում են Հայաստանից դուրս եւ չեն կարողանում վերադառնալ, քանի որ համապատասխան օրենքի ժամկետը, որով հնարավորություն էր տրվում վճարել բաց թողնված զորակոչերի քանակի համար եւ ապահովել Հայաստան վերադարձը, չի երկարացվել։
Մսի մատակարար ներկայանալով՝ վերցրել են մորթված անասունները. անձը 105 դրվագ գործողություններով գումարներ է հափշտակել
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է բազմադրվագ, մեծածավալ, նախապես ծրագրված և համատեղ մշակված հանցավոր մեխանիզմներով իրականացված խարդախությունների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ն.Պ.-ն, հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, ինչպես միայնակ, այնպես էլ այլ անձանց հետ
«Ղազախական ցորենն Ադրբեջանից մեր հաշվարկով ՀՀ կհասնի մոտ 10 օրում, կարող է 1-2 օր տատանվել»․ Գեւորգ Պապոյան
«Բնականաբար, երբ ապաշրջափակման գործընթացը կամբողջականանա, եւ մենք էլ կունենանք արդեն ոչ թե երկար, այլ ուղիղ Ղազախ-Իջեւան երկաթուղի, այս տրանսպորտային հաղորդակցության գրավչությունն էլ ավելի կմեծանա»։
Եթե ձեզ համար Ստեփան Ասատրյանը կարգալույծ չի, ապա վաղվանից կսկսեմ գործել ՍԴՀԿ անունից. ՍԴՀԿ Հայաստանի վարչության նախկին ատենադպիր
Մի քանի տարի առաջ, երբ ես դուրս եկա ՍԴՀԿ-ից, մինչեւ իմ դուրս գալը սփյուռքում գտնվող ու Հայաստանի «մասնաճյուղին» կարգադրություններ անող Կենտրոնական վարչությունը Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ ելքեր էր փնտրում ինձնից ու Հայաստանում գործող ընկերներից ազատվելու համար, որովհետեւ մենք ցույց էինք տվել մեր անհամաձայնությունը իրենց նիկոլական օրակարգին ու գումարած դրան ես հրապարակային ձեւով հայտարարել էի, որ ես
Իր առանձնատան մասին հարցը Սուրեն Թովմասյանին հունից հանեց
Լրագրողների զարմանքին՝ դասախոսն այդքան աշխատավա՞րձ է ստանում, պատասխանեց․ «Կներեք հարգելիներս, հայտարարագիրը լրացված է, բացեք եւ կարդացեք»
Խնդիրներ կան։ Բայց դրանք ճիշտ լուծելու, ճիշտ բարձրաձայնելու ձևեր ու տեղեր կան. նախկին քահանա
Հիմա ի՞նչ, վերցնեմ, գրավեմ այստեղի եկեղեցիներից մեկը, ինձ հայտարարեմ այդտեղի քահանա, ասեմ` կաթողիկոսը իրավունք չունի ինձ կարգալույծ անել, ծեսեր անեմ, ու ժողովրդին տանեմ «փրկությա՞ն»…
«Կներեք, ես նման բան չեմ տեսել»․ ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը չի տեսել, որ Հովհաննավանքում քաղաքացու բերանը փակել եւ հանել են դուրս
Եկեղեցիները՝ գույքերով, պետությանը վերադարձնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին հարցին էլ Սուրեն Թովմասյանը պատասխանեց, որ ԽՍՀՄ փլուզումից հետո այդ հողերի սեփականատեր է հանդիսացել ՀՀ-ն, ՀՀ կառավարությունն է որոշել, թե ինչպե՞ս բաշխել հողերը ու ըստ այդմ տրվել են այսպես ասած, կադաստրի վկայականներ։ Ըստ նրա, 600-700 անշարժ գույք ունի Եկեղեցին, դրանցում առկա են այնպիսի կառույցներ, որոնք ազատված են գույքահարկից եւ հողի հարկից
Դրախտիկ գյուղի դրախտային անկյունը. «Երամակ»
Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում Կարեն Ղալեչյանը ձիավարության ու բնության սիրահարների համար ստեղծել է յուրահատուկ վայր՝ Երամակը։ Երամակ գաստրոբակը տարեկան ընդունում է հարյուրավոր այցելուների, ովքեր կարող են ձիարշավել Արեգունի լեռներ, ինչպես նաև տեղում համտեսել հայկական ավանդական ճաշատեսակները։ Երամակը Ակբա ֆեդերացիայի և NABU Հայաստանի «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շահառուներից է: Դրամաշնորհի օգնությամբ հյուրատուն-գաստրոբակը համալրվել է հացի փռով՝
«Մինչեւ խաղաղության պրոցեսը ներդրողներն ասում էին՝ մենք չենք գալիս մի միջավայր, որտեղ ամեն օր զինվորների մահվան, պատերազմի մասին իրականություն կա»․ Պապոյան
Նախարարը նշեց, որ հիմա կառավարությունում փորձում են գնահատել սահմանի բացման էֆեկտները․ «Այս անգամ գնահատել ենք, թե հայ-թուրքական սահմանի բացումը տնտեսական ինչպիսի էֆեկտներ կունենա առեւտրաշրջանառության վրա»։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 28-ի և 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 29-ի ցերեկն առանձին շրջաններում, 30-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 30-ի
«Արթիկ» ՔԿՀ-ն նոր պետ ունի
Aravot.am-ի տեղեկություններով՝ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվելու «Սեւան» ՔԿՀ-ի պետ, արդարադատության գնդապետ Արտակ Ղազարյանը։ Վերջինս ոլորտի հնաբնակներից է, ունի փորձ ու ոլորտում վստահ են, որ նա կկարողանա կարգավորել «Արթիկ» ՔԿՀ-ում ստեղծված իրավիճակը։ Հիշեցնենք, որ վերջին օրերին այնտեղ դատապարտյալները անհնազանդության բողոքի ցույց էին դիմել։ Քրեակատարողական ծառայությունը պաշտոնապես տեղեկացրել էր, որ միջադեպը հարթվել է, ու ՔԿՀ-ում
Ճապոնիայի նորանշանակ վարչապետը Թրամփին կառաջադրի Նոբելյան խաղաղության մրցանակի
«Ազատություն». Ճապոնիայի նորանշանակ վարչապետ Սանաե Տակաիչին մտադիր է առաջադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Նոբելյան խաղաղության մրցանակի համար։ Այս մասին, ըստ Սպիտակ տան, հայտարարվել է այսօր Տոկիոյում ընթացող երկու առաջնորդների հանդիպման ժամանակ։ «Կարճ ժամանակում աշխարհը սկսեց ավելի շատ վայելել խաղաղությունը։ Ես անկեղծորեն հիացած ու ներշնչված եմ Ձեզանով, պարոն նախագահ», հայտարարել է Տակաիչին։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
«Այս Վեհաժողովը պետք է ձայն բարձրացնի և պահանջի Բաքվում գտնվող հայ բանտարկյալների՝ ազատ արձակումն առանց նախապայմանների»․ Արթուր Խաչատրյանը՝ Եվրանեսթ ԽՎ-ի պատվիրակներին
Արթուր Խաչատրյանը հորդորեց չանտեսել ԼՂ ժողովրդի ճակատագիրը․ «Արդյոք քաղաքակիրթ աշխարհը, Եվրոպան պատրաստվում է աչք փակե՞լ դրա վրա, արդյոք մենք հանդուրժելո՞ւ ենք երկակի ստանդարտները, թե՞ պահանջելու, որ Ադրբեջանը երաշխավորի անվտանգ վերադարձը իրենց տներ՝ արժանապատիվ վերադարձը միջազգային մեխանիզմներով և երաշխավորի այս մարդկանց անվտանգությունը»։
Պարզ է դառնում, որ այդ գործողությունների հիմքում ոչ թե օրենքի և իրավունքի գերակայությունն է, այլ՝ քաղաքական հաշվեհարդարի շարժառիթը. Գոհար Մելոյան
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը Կանխակալ եւ ընտրովի արդարադատություն❗️ Երկակի ստանդարտների եւս մեկ դրսեւորում❗️ Որևէ միջազգային կազմակերպության կամ այլ պետության հետ դաշինք կամ միություն կազմելու կոչը ՉԻ կարող համարվել հանցագործություն❗️ Եթե Ռուսաստանի հետ միություն կազմելու վերաբերյալ կոչը կամ առաջարկը քննչական մարմնի կողմից որակվում է որպես ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելու կոչ և Գյումրիի


















































