Օրվա լրահոսը
«Նարեկը մեզ չէր ասել, որ առաջնագծում է, խաբում էր»․ Կրասարի նահատակված հերոսի մասին
Ադրբեջանա-թուրքական ագրեսիան հետ մղելիս՝ նահատակվել է Շիրակի մարզի Կրասար համայնքի բնակիչ, 25-ամյա Նարեկ Մխիթարի Մխիթարյանը։ Նա 2016 թվականից ծառայում էր ԱԱԾ-ի սահմանապահ զորքերում։ Նարեկը դիպուկահար էր, զոհվել էր հոկտեմբերի 19-ին՝ Հորադիզում, սակայն նրա դին հայտնաբերվել է հունվարի 4-ին՝ գենետիկ փորձաքննության միջոցով։ Քույրը՝ Մարիամ Մխիթարյանը, մեզ ասաց, որ Նարեկն իր միակ եղբայրն է․ մի քույր ու
«Բարի տարեդարձ, Արցախի՛ հերոս». Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Կարեն Ջալավյանին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Արցախի հերոս Կարեն Ջալավյանին` ծննդյան օրվա առթիվ: «Սիրելի՛ հրամանատար Իմ հարգանքն ու խոնարհումը Հայրենիքի համար ցուցաբերած Ձեր անմնացորդ նվիրմանն ու անձնուրաց ծառայությանը: Համոզված եմ՝ Հայի Ձեր հերոսական տեսակից ու օրինակից սերունդները արժանապատվության և քաջության դասեր կառնեն՝ վերստին նյութականացնելով հաղթանակներ կերտելու մեր հավաքական կամքն ու ցանկությունը:
ԵԽ գլխավոր քարտուղարը՝ հայ ռազմագերիների հարցի մասին
Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հայտնեց՝ ճանապարհային քարտեզ են կազմում, և կրկին կայցելեն Երևան ու Բաքու:
Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ
Հունվարի 24-ին և 25-ին Հայաստանի պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ Ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս միջադեպեր չեն արձանագրվել: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և ԱԱԾ
Լիանա Մինասյան. «Շուշիի գրավումը ոչ մի կերպ չի տեղավորվում ուղեղում»
Շուշիից փախստական Լիանա Մինասյանը այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ պատմեց. «Որ Շուշին գրավվեց, միանգամայն անհասկանալի է ու ոչ մի կերպ չի տեղավորվում ոչ ուղեղում, ոչ մտքում: Դա ինձ հիշեցնում է Շահումյանի անկումը: Հիշում եք չէ՞: Ինքս շահումյանցի եմ: Այն ժամանակ մեր ֆիդայիները հենակետերում էին: Մեր հենակետերը չէին հանձնվել, բայց Շահումյանն արդեն ընկել էր: Այսինքն, մենք
Այվազյանն ընդգծել է Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության ներքո հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության պահպանության ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապությունը
ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ Հունվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։ Զրուցակիցներն հերթական անգամ անդրադարձ կատարեցին ԼՂ հակամարտության գոտում հայկական պատմական, կրոնական ժառանգության պահպանման հարցերին և այդ համատեքստում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության հեռանկարներին: Նախարար Այվազյանը նշեց, որ հայկական պատմամշակութային կոթողները տարածաշրջանի
Հայաստան է ժամանել ՌԴ ԶՈՒ պատվիրակությունը. Սերգեյ Իստրակովը հանդիպել է Վաղարշակ Հարությունյանի եւ Օնիկ Գասպարյանի հետ
Հունվարի 25-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությունը՝ հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության բոլոր ուղղություններով շտաբային բանակցությունների մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Նույն օրը պատվիրակության ղեկավարին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը: Կայացել է նաեւ Սերգեյ Իստրակովի հանդիպումը ՀՀ զինված ուժերի
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել հայկական կողմում կռված «օտարերկրացի վարձկանների դեմ»
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Արցախյան պատերազմի ժամանակ հայկական կողմում կռված «արտասահմանցի վարձկանների դեմ»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը: Նրա խոսքով՝ հարուցվել է 62 քրեական գործ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տևած պատերազմում «կատարված հանցագործությունների» փաստով: «Միջազգային հետախուզում է հայտարարվել 21 մարդու դեմ, այդ թվում 4 Հայաստանի քաղաքացիներ և 17
«Մերձավորին լավ, փափուկ պաշտոնի են տեղավորում»․ Գորգիսյանը՝ Մակունցի մասին
Երբ քննարկվում է անձը, նշանակում է՝ որեւէ խնդիր եւ փոփոխություն չի քննարկվել
«Youtube ես մտնում, մեկը, որ ուղեղի մեջ երեւի 3 ծալք ունի, մայրիկ բառի մեջ կարող է 4 սխալ անել, ասում է՝ «ժողովո՛ւրդ ջան, ի՛նձ լսի, էս է ճիշտը». Նաթան սրբազան
Ոստիկանության պետի նախկին տեղակալ, գեներալ մայոր Գագիկ Համբարձումյանն էլ ասաց, որ այս իշխանությունը ձեւավորվել է, որպես կայուն հանցավոր խումբ ու Փաշինյանի գլխավորությամբ, բանդա են դարձել. «Նրանց հետ պետք է վարվենք այնպես, ինչպես հանցագործների հետ են վարվում»:
Արման Ղուկասյան. «Այն 68 հազարից, որ իբրեւ աջակցություն սահմանել են արցախցիների համար, թոշակի գումարը հանում են ու տարբերությունն են վճարում»
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը անդրադարձավ կապիտուլյացիոն եռակողմ հայտարարության ստորագրումի հետեւանքով սոցիալական լուրջ խնդիրների առջեւ հայտնված արցախցիների նկատմամբ Հայաստանի կառավարության վարած քաղաքականությանը: «Քանի որ ես ներկայացնում եմ քաղաքական ուժ, որը գրեթե առաջին օրվանից շփվում է արցախցի ընտանիքների հետ, եւ մենք փորձել ենք ինչ-որ չափով օժանդակություն տրամադրել նրանց, հստակ ասում
«Ո՞նց կարելի է գնդապետին նշանակել գեներալ գնդապետի պաշտոնի, մեկին փողոցից բռնես, ասես՝ դու փոխմարզպետ ես, մի երկրում դեսպան ես լինելու». Սեյրան Օհանյան
«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը կառավարության ղեկավարը միանձնյա վերցրել է իր վրա եւ ստորագրել: Հունվարի 11-ին էլ առանց մեր կառավարության ղեկավարի ասել են՝ այս կետը ստորագրի: Մենք ինքներս մեզ պետք է հարց տանք՝ ուզո՞ւմ ենք մշտական այսպիսի ձախողումներ ունենանք: Իհարկե, ոչ»:
Շուշիի քաղաքապետ. «Արցախցիների 99,9 տոկոսը տնից դուրս է եկել միայն հագի շորերով, որովհետեւ չգիտեր, թե իրականում ինչ է կատարվում»
Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Արցախի ազգաբնակչությունը անսպասելիորեն է ընկել խնդիրների մեջ: «Փախստական բառն արդեն ամեն ինչ ասում է: Մարդկանց գրեթե 99,9 տոկոսը թողել է ամեն ինչ, տունուտեղ եւ միայն հագի շորերով է դուրս եկել, քանի որ տեղյակ չէր, թե իրականում ինչ է կատարվում: Նրանք մտածել են, թե մի
Տիգրանաշենցիները պաշտոնյաների «ազնիվ խոսքին» չեն հավատում, համոզվել են՝ «ալիեւյան ջի-փի-էս»-ն ավելի վճռական է աշխատում
Որքան էլ լուրեր են հասնում, որ Տիգրանաշենը չեն հանձնում, բնակիչների սրտում միեւնույն է՝ տագնապ կա
Լևոն Տեր-Պետրոսյանը Սերգեյ Կոպիրկինի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի հրատապ անհրաժեշտությունը
Լևոն Տեր-Պետրոսյանն իր տանը հյուրընկալել է Սերգեյ Կոպիրկինին
Հայ ռազմագերիների վերադարձի ձգձգման հարցը չմտավ ԵԽԽՎ օրակարգ
Վեհաժողովի պատվիրակների մեծամասնությունը կողմ քվեարկեց ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի, Ռուսաստանի պատվիրակության լիազորությունների հարցով հրատապ քննարկումներ կազմակերպելու առաջարկներին:
«ԱՄՆ-ի հայկական կառույցները խորապես զարմացած են այս լուրից»․ Արման Աբովյան
Բոլոր գործողությունները ցույց են տալիս, որ իշխանությունը ոչ ադեկվատ է գնահատում իրավիճակը
Հայկական բեռնատարների հետ կապված միջադեպի առնչությամբ Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում Վրաստանի պատկան մարմինների հետ և միաժամանակ ակտիվ աշխատանք կատարում, որպեսզի մեղավորներն օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկվեն, և բացառվի նման դեպքերի կրկնությունը:
Համոզել է, որ ջրանցքի հատվածը խիստ մաշված է ու գրեթե անպիտան. 4 անձի մեղադրանք է առաջադրվել կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունում կատարված չարաշահումների գործով
Արդյունքում ՀՀ կառավարության՝ 13.04.2017թ. թիվ 372-Ա որոշմամբ թույլատրվել է 615.860.000 ՀՀ դրամ իրական արժեք ունեցող գույքն ուղղակի վաճառքի ձևով, ընդամենը 22.695.306 ՀՀ դրամով, օտարել «Անի» ԲԲԸ-ին։ 2017թ. մայիսի 2-ին պետական ռազմավարական նշանակություն ունեցող հիդրոկառույցի նկատմամբ գրանցվել է ԲԲԸ-ի սեփականության իրավունքը, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է 439.199.694 ՀՀ դրամի գույքային վնաս՝ առաջացնելով ծանր հետևանքներ:
Ձանձրալի է աղջիկներ. Պուտինը պատասխանել է Նավալնիին
Պուտինի խոսքով՝ ֆիլմում երևացող ոչ մի օբյեկտ իրեն կամ իր ընտանիքին չի պատկանել ու չի պատկանում: Իսկ ֆիլմը նա անվանել է բանաքաղություն և մոնտաժի արդյունք:
ՀՀ էկոնոմիկայի և Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարների միջև հուշագիր է ստորագրվել
«Իմ հիմնական նպատակն է ակտիվացնել երկրում տնտեսական հարաբերությունները ոչ միայն փոխադարձ առևտրի տեսքով, այլ միմյանց հետ համագործակցելով՝ երրորդ երկրներին ապրանք վաճառելու հարցում»
Քրեական հետախույզը Իրանի հետախուզվող քաղաքացուց 400 եվրո էր հափշտակել
Դեպքի առթիվ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՔԾ, որտեղ հունվարի 21-ին քրեական գործ է հարուցվել։
«Ասել էին` հրետանավորներին զրահաբաճկոն չի հասնում». զոհվածի մայր
Չկարողացա որդուս ներկայությունը վայելել, պատերազմը խլեց նրան:
Արագածոտնի մարզում ճանապարհային ոստիկանությունը հետախուզման մեջ գտնվող մեքենաներ է հայտնաբերել
7 մեքենա տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
ՏՄՊՊՀ-ն՝ արևածաղկի ձեթի մանրածախ գնի բարձրացման պատճառների վերաբերյալ
2020 թվականի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում արևածաղկի ձեթի գների էական բարձրացումների հետևանքով խոշոր առևտրային ցանցերը և արտադրողները կնքել են համաձայնագրեր, որոնց համաձայն 2021 թվականի առաջին եռամսյակի ընթացքում 1 լիտր արևածաղկի ձեթի մեծածախ առավելագույն գին է սահմանվել 95 ռուբլին, իսկ մանրածախ գին՝ 110 ռուբլին։
Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության նախարարության կարիքները և ուղղությունները, որոնց զարգացման համար անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն
Նախարարը կարևորել է ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների և Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոններում վերականգնողական աշխատանքներ սկսելու անհրաժեշտությունը, մայրական մահացության նվազեցմանն ուղղված ծրագրերի իրականացումը, արյան ծառայության արդիականացման, վերականգնողական բժշկական օգնության ծառայությունների բարելավումը և այլ հարցեր:
«Փարոս»-ի ցուցակում ընդգրկելու համար իր և ղեկավարի անունից 70 հազար դրամ կաշառք էր պահանջել
Բերման ենթարկված անձը ձերբակալվել է։
Հրատապ քննարկում Ալեքսեյ Նավալնիի և Ռուսաստանի պատվիրակության լիազորությունների հարցով ԵԽԽՎ-ում
Մի շարք պատվիրակներ վիճարկում են ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության լիազորությունների հարցը:
Սպահանի նահանգապետի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին երկկողմ առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը, ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր
Նաև արդյունաբերության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր
Հեռակա բանավեճ Ռուբեն Ռուբինյանի և ադրբեջանցի պատվիրակի միջև
Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ պատվիրակներին տեղեկացրեց՝ Ադրբեջանը չի ցանկանում վերադարձնել հայ գերիներին, և այդ հարցն այժմ ամենակարևորն է:


















































