Օրվա լրահոսը

Տեսչական մարմինը 19 դեպքով հաշվարկել է 15.393.800 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.169.920 ՀՀ դրամ:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է․ ռուսական կողմում 1000-ից ավելի բեռնատար ավտոմեքենա կա կուտակված

Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի Գորիս-Տաթև ճանապարհը բաց է (բուք է)։

Գերությունից վերադարձած տղաներն այցելել են Ցականյաններին․ «Լուրեր» (տեսանյութ)

«Լուրեր»- Գերությունից վերադարձած տղաներն այցելել են Ցականյաններին՝ շնորհակալություն հայտնելու տունդարձի համար։

Արամ Ա. Վեհափառ Հայրապետը շնորհաւորեց Ամերիկայի Միացեալ Նահանգներու նախագահ Ճօ Պայտընի ընտրութիւնը

Երէկ՝ Շաբաթ առաւօտ, 23 Յունուար 2021-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը շնորհաւորեց Ամերիկայի Միացեալ Նահանգներու նախագահ Ճօ Պայտընի ընտրութիւնը: Նորընտիր նախագահին ուղղած իր նամակին մէջ Նորին Սրբութիւնը յայտնեց, որ մեր ժողովուրդը ու յատկապէս Միացեալ Նահանգներու մէջ հաստատուած հայերը պատրաստ են գործակցելու իր եւ իր ղեկավարած վարչակազմին հետ՝ ի խնդիր մարդկային իրաւունքներու ու արժէքներու պաշտպանութեան, Միացեալ

«Այս աշխարհում հայերի համար չպետք է տեղ մնա»․ Արման Թաթոյանը Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի խորքային արմատների վերաբերյալ լրացուցիչ ապացույցներ է հրապարակել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանում հայատյացության ու թշնամանքի խորքային արմատների վերաբերյալ լրացուցիչ ապացույցներ: Այս անգամ ադրբեջանական սոցիալական մեդիայի իրական օգտատերերի հրապարակումներից (մի քանիսը)՝ 1) «Պետք է սպանել և՛ հայ կանանց, և՛ հայ երեխաներին», – Ադրբեջանի փաստաբանների միության անդամ. 2) Ես չեմ խղճում հայ երեխայի: Լավագույն հայը մեռած հայն է. 3)Պետք է

Մոհամադ Զարիֆը ժամանել է Բաքու. «Irna»

Բաքվի միջազգային օդանավակայանում Մոհամադ Զարիֆին եւ վերջինիս պատվիրակությանը դիմավորել են Ադրբեջանի քաղաքական գործիչները

Բրազիլական «Պալմաս» ակումբի նախագահն ու 4 ֆուտբոլիստներ զոհվել են ինքնաթիռի կործանման հետևանքով

Հունվարի 24-ին  բրազիլական «Պալմաս» ակումբի նախագահն ու 4 ֆուտբոլիստներ զոհվել են մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով, հաղորդում է Globo Esporte-ը: Լուզիմանգեսե օդանավակայանի մոտակայքում ինքնաթիռը վայր է ընկել օդ բարձրանալուց անմիջապես հետո: Օդաչուից բացի, ինքնաթիռում եղել են «Պալմասի» նախագան Լուկաս Մեյրան, ֆուտբոլիստներ Գիլերմե Նոեն, Ռանուլեն, Մարկոս Մոլինարին ու Լուկաս Պարեդեսը: Նրանցից ոչ մեկին չի հաջողվել փրկվել։ Երկուշաբթի

Լիլիթ Մակունցը հաստատում է, որ իր՝ ԱՄՆ դեսպան նշանակվելու վերաբերյալ հարցն օրակարգում է․ «Ազատություն»

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հաստատում է, որ իր ԱՄՆ դեսպան նշանակվելու վերաբերյալ հարցն օրակարգում է, նման քննարկումներ կան, միաժամանակ հավելում, որ դեռ վերջնական որոշում չկա: Երեկ լուրեր շրջանառվեցին, որ վարչապետի որոշմամբ Մակունցը, ով 2018-ի մայիսին նշանակվեց մշակույթի նախարար, ապա մի քանի ամիս անց ընտրվեց պատգամավոր ու անցավ օրենսդիր մարմին, շուտով նշանակվելու է

ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուն խոստացել է խորհրդակցել Կոնգրեսի հետ Հայոց Ցեղասպանության հարցում․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենը օրերս գրավոր պատասխանել է ԱՄՆ սենատոր Էդ Մարքիի բարձրացրած հարցերին Հայոց Ցեղասպանության, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու Ազատության աջակցման ակտի 907-րդ ենթաբաժնի վերաբերյալ։ Սենատոր Մարքիի ու Բլինքենի հարցուպատասխանի մեջ, մասնավորապես, ասված է. «ԱՄՆ սենատոր Էդ Մարքիի հարցը. Արդյո՞ք պաշտոնապես կճանաչե՞ք որպես ցեղասպանություն Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի նկատմամբ կատարված հանցագործությունները:

Զանգակատուն համայնքում նշվել է Պարույր Սևակի ծննդյան տարեդարձը

1924 թ․-ի այս օրը Արարատի մարզի Զանգակատուն համայնքում ծնվել է հայ մեծանուն գրող, հանճարեղ բանաստեղծ Պարույր Սևակը. այսօր նա կդառնար 97 տարեկան: Ձևավորված ավանդույթի համաձայն` պոետի ծննդավայրում նշվել է նրա ծննդյան տարեդարձը, կազմակերպվել է փոքրիկ հուշ-ցերեկույթ, որին ներկա է եղել Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը: Ցերեկույթին մասնակցել է նաև «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ինչպես նաև

Բրնձի թղթերով spring rolls՝ վիետնամական խոհանոցից` վեգանների եւ մսակերների համար (տեսանյութ)

Այս ուտեստը շատերդ եք երեւի փորձել ու շատ հավանել: Բարեբախտաբար, այն ե՛ւ պատրաստելն է շատ հեշտ, ե՛ւ բաղադրիչներն արդեն կարելի է գտնել երեւանյան սուպերմարկետներում, այնպես որ կարելի է գնել եւ պատրաստել տան պայմաններում: Անհրաժեշտ մթերքները Բրնձի թղթեր-10-12 հատ Բրնձի լապշա- 200 գրամ Վարունգ-1 հատ Գազար-1 հատ Թարմ կարմիր պղպեղ-1 հատ Չինական կաղամբ- մի քանի տերեւ

Գորիս-Տաթև ճանապարհը բքի պատճառով փակ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի Գորիս-Տաթև ճանապարհը բքի պատճառով փակ է (կան 100-ից ավելի կուտակված ավտոմեքենաներ)։ Իրականացվում են ճանապարհի մաքրման և մշակման աշխատանքներ։

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Գագիկ Վանոյանը

Հունվարի 23-ին տեղի է ունեցել Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի արտահերթ համագումարը, որի օրակարգում ֆեդերացիայի նոր նախագահի ընտրությունն էր: Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրված էր մեկ թեկնածու՝ ՀՄՖ փոխնախագահ Գագիկ Վանոյանը, որն ընտրվել է միաձայն: Գագիկ Վանոյանը փոխարինել է Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին, որը ֆեդերացիան ղեկավարում էր 1998 թվականից: Ալբերտ Ազարյանն ընտրվել է ֆեդերացիայի

«Պատկերացնո՞ւմ եք՝ ազգի վշտի վրա ոնց են խաղում, ասում, որ չիպավորումը լավ բան է»․ Պավլիկ Մանուկյան

Նոր ուժեր են իբրեւ ի հայտ եկել, չիպավորման մասին են խոսում

Աղով բեռնված «ԿամԱԶ» բեռնատարը շրջվել է

Հունվարի 24-ին, ժամը 09։32-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա-Վայք հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են «ԿամԱԶ» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 132-րդ կմ-ին բախվել են

«Ինքնակազմակերպվեք, ինքնապաշտպանվեք»․ Վահան Բադասյանը հորդորում է հների եւ նորերի աթոռակռվին չհետեւել

Բանակ ունենք, բայց տպավորություն է, որ այն չի ապահովելու մեր անվտանգությունը

Կանանց առաջնությունում եռիշխանություն է

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը Հայաստանի կանանց 76-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարում խաղացված երկու տուրից հետո մրցաշարային աղյուսակում եռիշխանություն է հաստատվել: Երկուական հաղթանակ տարել են Աստղիկ Հակոբյանը, Արփինե Գրիգորյանը եւ Նարե Առաքելյանը: Այս առաջնության արդյունքով մասնակից աղջիկներից երեք լավագույն արդյունք ցույց տված շախմատիստները իրավունք կստանան փետրվարին հանդես գալու Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Նախագահը մի օր ինքն իրեն հարցրե՞լ է՝ ո՞ւմ եւ ի՞նչ նպատակի է ծառայում»․ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր

Կմիանա՞ մեզ նախագահը եւ այլ կառույցներ, դա արդեն իրենց պատասխանատվության եւ խղճի հարցն է
s

Պայքարում են բարձրագույն խմբի երեք ուղեգրերի համար

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր Հայաստանի տղամարդկանց 81-րդ առաջնության երրորդ տուրի օրն է: 14 մասնակիցները պայքարում են բարձրագույն խմբի երեք ուղեգրերի համար: Խաղացված երկու տուրից հետո միավոր չի կորցրել միայն միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը: Նրան 1,5-ական միավորով հետապնդում են միջազգային վարպետ Արթուր Դավթյանը եւ գրոսմայստերներ Արման Միքայելյանն ու Տիգրան Հարությունյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Կոչ ենք անում ՀՖՖ ղեկավարներին սթափվել և տեղափոխվել կառուցողական դաշտ. ՀՖՖ արտահերթ ժողով

ՀՖՖ արտահերթ ժողովի նախաձեռնությամբ հանդես եկող ակումբների հայտարարությունը Ի պատասխան հունվարի 22-ին ՀՖՖ պաշտոնական կայքում հրապարակված «ՀՖՖ պաշտոնական հայտարարությանը»՝ հայտնում ենք, որ արտահերթ ժողովի նախաձեռնությամբ հանդես եկող ակումբները պահպանել են ՀՖՖ կանոնադրության կետերը։ Եվ կոչ ենք անում ՀՖՖ գործադիր մարմնին դրսևորել կառուցողական կեցվածք և միանալ ՀՖՖ անդամ կազմակերպությունների նախաձեռնությանը՝ ուղղված հայկական ֆուտբոլի առողջացմանը և «ղումարի»

«Աթոռը պահելու համար նրանք պատրաստ են հրաժարվել Շուշիից, «գրավել» Եռաբլուրը»․ Արմեն Ներսիսյան

Քանի դեռ նրանք իշխանություն են, դա մարտահրավեր է յուրաքանչյուրիս արժանապատվության համար

Ոստիկանությունը որոշ ավտոմեքենաների թույլ չտվեց մասնակցել ավտոերթին, «Հայրենիք» կուսակցության անդամին բերման ենթարկեց

Մայրաքաղաքի տարբեր հատվածներից այսօր մեկնարկեց ավտոերթ, որն ավարտվեց Հանրապետության հրապարակում։ Ավտոերթի մասնակիցների պահանջը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էր: Ճանապարհային ոստիկանությունն անհեթեթ պատճառաբանություններով կանգնեցրեց որոշ ավտոմեքենաներ՝ թույլ չտալով մասնակցել ավտոերթին, այնուհետեւ ավտոմեքենաների վարորդներին սկսեցին տուգանել։ Հանրապետության հրապարակում ոստիկանությունը խոչընդոտեց քաղաքացիների ակցիան։ Ոստիկանները բերման ենթարկեցին «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանին: «ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՇԱՐԺՈԻՄ»

Կապանի նորաբաց կրթական կենտրոնի առաջին ծրագրերից մեկը նվիրվելու է Լեռնահայաստանին ու Նժդեհին

«Մենք ու մենք»-ում ուսուցանվելու են նաեւ օտար լեզուներ, կազմակերպվելու են արշավներ

Ծարաբերդի տիրակալը

Օրը բացվեց վշտաբեր բոթով՝ հողերը հանձնվում են: -Կեղտոտ սրբաննե՛ր,- բղավեց Արամը՝ հրայրքոտ հևքով: Կատաղորեն ծառս եղավ ու ոտքի ողջ զորությամբ զարկեց սեփական հարկի դռանը: Այն ճկվելով՝ ընկրկեց և հնչեղ շառաչով զարնվելով հետնապատին, հետ նետվեց ոխակալ ախոյանի պես. ու շեմին դեմքով կշրմփար, եթե նախաբազուկներով չվահաներ: Ծղնիների դժգոհ ճռնչոցով ըմբոստ դուռը նահանջեց. հետևից դուրս նետվեց ոսկեգիսակ ռուս

Վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի Երևանի և Արարատի մարզի որոշ տարածքների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 25-ին ժամը 10.00-ից մինչև հունվարի 26-ը ժամը 10.00-ը կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Նուբարաշեն վարչական շրջան՝ ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջան` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի, Կենտրոն վարչական շրջան` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցներ և

«Ո՞ւմ հրամանն եք կատարում»․ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթի մասնակիցները՝ ոստիկաններին

Քաղաքացիներից մեկը բղավեց, որ ոստիկանությունը հրաման է կատարում, որ ապօրինի է խոչընդոտում իրենց ավտոերթը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 24-ի ցերեկը, 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին հանրապետությունում սպասվում է ձյուն: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 26-28-ը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա գիշերը 13-15, ցերեկը՝ 5-7 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունվարի 24-ի ցերեկը և 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին սպասվում է ձյուն: Շրջակա միջավայրի նախարարության

Բնակարանային ապահովումը, ներդրումների միջոցով Արցախում աշխատատեղերի ստեղծումը դիտարկել ենք որպես առաջնահերթություն. Մեսրոպ Առաքելյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը Արցախ կատարած այցի շրջանակում աշխատանքային քննարկում եմ ունեցել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանի,  Հայաստանից և Արցախից մի շարք պաշտոնատար անձանց հետ։ Կարևորելով Հայաստանի և Արցախի գերատեսչությունների միջև սերտ համագործակցության շարունակականությունը՝ քննարկել ենք Հայաստանի և Սփյուռքի ներգրավմամբ արցախցիների սոցիալական խնդիրների լուծման տարբերակները։

Արցախի առողջապահական համակարգի առկա հիմնախնդիրները կօգնեն լուծել ՀՀ առողջապահության համակարգի մասնագետները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 24-ին ընդունել է ԱՀ առողջապահության նախարարի հրավերով ՀՀ-ից ժամանած մի խումբ բժիշկ-փորձագետների: Ներկայացնելով այցի ընթացքում անցկացված մասնագիտական քննարկումների արդյունքները՝ պատվիրակությունը գլխավորող բժիշկ Արամայիս Գալումյանը նշել է, որ դրանք շատ օգտակար էին համագործակցության կապերի ու մեխանիզմների ստեղծման ու զարգացման առումով: Գալումյանի խոսքով՝ Արցախի առողջապահական համակարգի առկա հիմնախնդիրներն արդյունավետորեն լուծելու գործում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031