Օրվա լրահոսը

ՀՀ էկոնոմիկայի և Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարների միջև հանդիպման արդյունքում ստորագրվել է հուշագիր

Հունվարի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմհոսեյնիի և ԻԻՀ Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմմաթիի հետ։ ՀՀ էկոնոմիկայի և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարների միջև հանդիպման արդյունքում ստորագրվեց հուշագիր: Հանդիպումներին իրանական կողմից մասնակցեցին պետական մարմինների և տնտեսության ոլորտի լայն շրջանակի ներկայացուցիչներ։ Քննարկումների ընթացքում

Պուտինով եւ առանց Պուտինի

Երբ մի քանի օր առաջ Գյումրիում վարչապետի ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն իր ճանապարհը փակած քաղաքացիներին «բոմժ» էր անվանել, լրագրողները, կարծես խոսքները մեկ արած, Գագիկ Ծառուկյանին հարցրել էին, թե ինչ կարծիքի է Վազգեն Մանուկյանի այդ արտահայտության մասին, որին Ծառուկյանը հետեւյալ պատասխանն էր տվել. «Անկեղծորեն պետք է ասեմ, որ ինձ համար բացարձակ անընդունելի ու անթույլատրելի է

1953 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 127 նոր դեպք

Հունվարի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166036 դեպք, որոնցից 154708-ն` առողջացած, 3039-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7538 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 636765 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1953 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 127 նոր դեպք: Ունենք 173 առողջացած և 5 մահվան դեպք:

Վերադարձրել են ևս 30 զինծառայողի աճյուն․ ԱՀ ԱԻՊԾ

Երեկ՝ հունվարի 23-ին ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքներ էին իրականացրել Վարանդայի (Ֆիզուլի), Քաշաթաղի հարավային թևում և Մատաղիս շրջաններում: Աշխատանքների արդյունքում վերադարձրել են ևս 30 զինծառայողի աճյուն, որն ադրբեջանական կողմն է փոխանցել հայկական կողմին՝ չնշելով նրանց գտնվելու վայրը: Մարմիններն անճանաչելի են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն նրանց ինքնությունը պարզելու նպատակով: 2021 թվականի նախորդ օրերի համեմատ,

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Վայոց ձորի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ

Մեքենան բախվել է ճամփեզրի երկաթյա արգելապատնեշին․ 5-ամյա երեխա է մահացել

Հունվարի 23-ին, ժամը 20:23-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զառիթափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վայք-Մարտիրոս ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Բ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի

Ավետիք Իշխանյան․ «Ես պատկերացնում եմ, որ Արամ Մանուկյանին 1918-ին, որ փրկեց Հայաստանը, որպես նախկին հետո կդատեին, որովհետեւ Սարդարապատի ճակամարտից առաջ մարդկանց է գնդակահարել տվել»

Այսօր «Կոնգրես» հյուրանոցում մի խումբ ճանաչված մարդիկ, մշակույթի գործիչներ, իրավաբաններ մասնակցում էին երկրում ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու շուրջ հրավիրված քննարկմանը։ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն անդրադառնալով մասնակիցներից մեկի առաջարկին, որ պետք է իշխանության ներկայացուցիչների հետ տարբեր եթերներում բանավեճի գնալ, ինչը իրականությունը ի ցույց կդնի, ասաց, որ ինքը շատ անգամ է բանավեճի հրավիրել իշխանության ներկայացուցչի եւ հայտարարել է,

Ավտոմեքենան մոտ 100 մետր գլորվել է ձորը․ վարորդը և ուղևորը մահացել են

Հունվարի 23-ին, ժամը 18:10-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Տեղ ավտոճանապարհի 24-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Վ․, ծնված 1995 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և

Նուռ․ «Արցախում 2,5 տարվա ընթացքում ոչ մի պետական դրամաշնորհային միջոցառում պետական ֆինանսավորմամբ չի արվել»

«Ես ուզում եմ հարցեր ուղղել այն մարդկանց, ովքեր կուրորեն ընկել են այս զոմբիացված իրավիճակում։ Ես իրենց համարում եմ հայ ազգի ներկայացուցիչներ եւ մեր բոլորիս պարտքն է վերադարձնել այդ մարդկանց»,- այսօր «Կոնգրես» հյուրանոցում մի խումբ ճանաչված մարդկանց, մշակույթի գործիչների, իրավաբանների մասնակցությամբ երկրում ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու շուրջ հրավիրված քննարկմանն ասաց դիզայներ Արման Նուռը։ Նա հայտարարեց՝ 2,5

Օրգանիզմի «էներգետիկ ճգնաժամի» 7 հիմնական պատճառները

Մենք ապրում ենք էներգիայի պակասի, քրոնիկ հոգնածության «համավարակի» պայմաններում՝ երբեմն անգամ չնկատելով, որ օրգանիզմը կենսական տոնուսի պակաս է զգում։ Ամերիկյան բժիշկ Յակոբ Թայտելբաումն իր «Հավերժ հոգնած․ ինչպես հաղթահարել քրոնիկ  հոգնածության համախտանիշը» գրքում անդրադառնում է քրոնիկ հոգնածության, օրգանիզմում էներգիայի պակասի 7 հիմնական պատճառներին։  Ըստ բժշկի՝ դրանք են․ 1. Սննդարար նյութերի անբավարարությունը Ժամանակակից մարդու սննդակարգում կալորիաների 18

Արմեն Չարչյան․ «Այս իշխանության արածից իմ ամբողջ կյանքը, գործունեության նպատակը, իմ էությունը ի չիք է դառնում, իզուր եմ ապրել»

«Կոնգրես» հյուրանոցում այսօր մի խումբ ճանաչված մարդիկ, մշակույթի գործիչներ, իրավաբաններ մասնակցում էին երկրում ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու շուրջ հրավիրված քննարկմանը։ «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանին երբ ներկայացրին, ասաց՝ դեկտեմբերի 7-ին իր հոդվածից հետո, որով քննադատել է իշխանությանը, առողջապահության նախարարը հեռացրել է իրեն նախարարի խորհրդականի պաշտոնից․ «Դրանից ես շատ ուրախացա»։ Նա ասաց, որ լավ օրից չէ,

Դավիթ Սահակյանց․ «Փողոցը ցույց տվեց, որ մարդիկ չեն գալիս, եկեք ուրիշ մեթոդներ գտնենք»

Այսօր Կոնգրես հյուրանոցում մի խումբ ճանաչված մարդիկ՝ մշակույթի գործիչներ, իրավաբաններ մասնակցում էին երկրում ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու շուրջ հրավիրված քննարկմանը։ Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցն ասաց, որ այս քննարկման մասնակիցներն ու պայքարին միացած մարդիկ չկողմնորոշված հասարակության պատկերացրած ելքերը չեն առաջարկում․ «Պետք է ելքերի մասին մտածել, օպերատիվ աշխատել, ոնց էր հեղաշրջման օրերին, երբ նկատում էին, որ մի

Հանրապետության 9 մարզերի 101 դպրոցներում կան առարկաներ, որոնք չեն դասավանդվում ուսուցիչների բացակայության հետևանքով․ ԿԳՄՍ նախարարի տեղակալ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառումը 2020 թվականի դրությամբ հանրապետության 9 մարզերի 101 դպրոցներում կան առարկաներ, որոնք չեն դասավանդվում ուսուցիչների բացակայության հետևանքով։ Չդասավանդվող առարկաների թիվը 18 է, իսկ նախնական հաշվարկներով առկա է շուրջ 695 ուսուցչի կարիք։ Այս խնդրի կարգավորման նպատակով, բացի գործուղման կարգի և տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման փոփոխություններից, սկսել ենք դպրոցների մենթորական աջակցության

Բժիշկ Գեորգի Պողոսյանը` կառավարության մասին․ «Մենք գործ ունենք թշնամու հետ, մենք մեր կրթությունը պետք է դնենք մի կողմ եւ իրենց դեմ պայքարենք այնպես, ինչպես թշնամու դեմ»

Այսօր Կոնգրես հյուրանոցում մի խումբ ճանաչված մարդիկ, մշակույթի գործիչներ, իրավաբաններ մասնակցում էին երկրում ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու շուրջ հրավիրված քննարկմանը, որի ժամանակ ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանն ասաց, որ իրենք իրենց վրա պետք է վերցնեն պատասխանատվություն եւ աշխատեն, որպեսզի հասարակությանը միավորեն։ Քննարկման մեկ այլ մասնակից՝ բժիշկ Գեորգի Պողոսյանն արձագանքեց՝ դա դժվար կլինի․ «Մենք այդ հնարավորությունը չունենք, մենք

Արա Այվազյանն իր վրաց գործընկերոջը հուշանվեր է մատուցել՝ «Միմինո» ֆիլմի սիրված դրվագներից մեկն արտացոլող նկարի տեսքով

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի ֆեյսբուքյան գրառումը Արա Այվազյան. «Հայաստանին ու Վրաստանին, հայ և վրաց ժողովուրդներին միավորում են դարերի խորքից եկող բարիդրացիական կապերը, մեր պատմությունը հարուստ է դարավոր բարեկամության վկայությունը հանդիսացող բազմաթիվ դրվագներով»։ Այդ ոգին իր ցայտուն արտահայտումը գտավ նախարար Այվազյանի` իր վրաց գործընկերոջ Զալկալիանիին մատուցած հուշանվերի` «Միմինո» ֆիլմի սիրված դրվագներից մեկն արտացոլող նկարի

Կայացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կառույցի խորհրդի ընտրությունները

Կայացան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքային կառույցի խորհրդի ընտրությունները։ Խորհրդի նախագահ ընտրվեց Էդգար Հակոբյանը, իսկ Արսեն Այվազյանը, Նաիրի Փեթակչյանը, Արման Բարխուդարյանը, Սաշա Կատվալյանը, Կարեն Հակոբյանը, Աշխեն Հայրապետյանը, Գնել Սարգսյանը, Էդիտա Փեթակչյանը ընտրվեցին խորհրդի անդամ, Կարինե Դավթյանը՝ վերահսկող։ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ռուբեն Հովհաննիսյանը բռնության կոչեր է անում

«Սա կարեւոր հարթակ է, որ կարողանանք հասարակության ուշադրությունը սեւեռենք այն բուն խնդրիներին, որոնք շատ մեծ եռանդով, եթե կարելի է նրանց կոչել իշխանություն կամ կառավարություն, թաքցնում ու բթացնում է մեր ցավոտ խնդիրները։ Մենք սեւ ենք եւ բոլորին մինչեւ չդարձնենք սեւեր․․․ հայրենիքի փրկության գործի հիմնական միջոցը հասարակությանը փրկելն է՝ բերել մեկ հարթության։ Եթե նրանք հասարակությանը բաժանեցին սեւերի

Իրականացվում է մրցույթ Չինաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ միջպետական համաձայնագրի շրջանակում իրականացվում է մրցույթ Չինաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով: Նախատեսված է 16 կրթաթոշակային տեղ` 6 բակալավրիատ, 7 մագիստրատուրա, 3 ասպիրանտուրա: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի շրջանավարտները, ավարտական

«Թուրքն էնդեղ է, որ ուզի` կարա կրակի…»․ ասում է դավիթբեկցի 11-ամյա Հենրին (Ֆոտոշարք, տեսանյութ)

Դավիթբեկցի դպրոցականները խաղաղությունից զատ ուրիշ բան չեն երազում

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները կարևորել են հայ-վրացական բարեկամական փոխգործակցության խորացումը

Հունվարի 22-ին Վրաստանի Կախեթի շրջանում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի ոչ պաշտոնական հանդիպումը Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ։ Նախարար Այվազյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և շնորհավորեց նախարար Զալկալիանիին փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Արտգործնախարարները հանգամանալից քննարկում ունեցան Հայաստանի և Վրաստանի միջև առկա բազմաոլորտ օրակարգի շուրջ։ Նախարարները կարևորեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր

«Ազատություն Նավալնիին». Բազմամարդ ցույցեր և ձերբակալություններ ամբողջ Ռուսաստանում

Ռուսաստանում ի պաշտպանություն Ալեքսեյ Նավալնիի անցկացվող բողոքի ակցիաներում բերման է ենթարկվել ավելի քան 1600 մարդ: Այս մասին հայտնում է Meduza.io-ն: Հունվարի 23-ին Ռուսաստանի ամբողջ տարածում անցկացվում է բողոքի ակցիա ի պաշտպանություն ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի, որը արտասահմանից վերադառնալուց անմիջապես հետո ձերբակալվել էր և տեղափոխվել մեկուսարան: Բացի այդ, Նավալնու՝ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը օրեր առաջ

Եվրոպական խորհրդարանը խստորեն քննադատում է Թուրքիայի կործանարար դերը պատերազմի ընթացքում․ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ

Այս շաբաթ Եվրոպական Խորհրդարանն ընդունեց թվով երեք զեկույցներ, այդ թվում՝ ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության (CFSP) և ԵՄ ընդհանուր անվտանգային և պաշտպանական քաղաքականության (CSDP) տարեկան զեկույցները։ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է այս երեք զեկույցները, որտեղ կարևոր հարցեր են բարձրացվում։ Օրինակ, CFSP-ն նախատեսում է, որ խաղաղության հասնելու և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ապագա կարգավիճակը

Մահացել է լեգենդար Լարի Քինգը

87 տարեկանում մահացել է հեռուստահաղորդավար Լարի Քինգը: Տարեսկզբին նա վարակվել էր կորոնավիրուսով և տեղափոխվել հիվանդանոց: Լեգենդար հեռուստահաղորդավարի մահվան մասին տեղեկություն է տարածվել Twitter-ի իր միկրոբլոգում: Իր 60-ամյա կարիերայի մոտ կեսը Քինգը հեղինակային հաղորդում է վարել CNN-ի եթերում՝ հարցազրույցներ վերցնելով մոտ 50 հազար համաշխարհային ճանաչում ունեցող քաղաքական գործիչների, մարզիկների, շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ: Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Ինչպես հանգուցալուծվեց Դադիվանքի խնդիրը, քանի վանք ու եկեղեցի է մնացել թշնամու կողմում․ Sputnik Արմենիա

Արցախյան պատերազմից հետո մի շարք եկեղեցիներ և վանքեր մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում։ Շատերի կողմից սիրված եկեղեցիների ու վանքերի` Դադիվանքի, Կանաչ ժամի, Ղազանչեցոցի ճակատագիրը շատերին է հետաքրքրում, քանի որ ադրբեջանական կողմի «ձեռագրին ծանոթ ենք»։ Sputnik Արմենիան զրուցել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանի հետ, որը հետաքրքիր տեղեկություններ է

Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում, Սյունիքի Գորայք գյուղում

Հունվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 17:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:22-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.50⁰ և արևելյան երկայնության 45.56⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Նախիջևան-Հայաստան սահմանային գոտի` Նախիջևան քաղաքից 34 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը

Սիսիանի տարածաշրջանի՝ «Ջանգեր» կոչվող ճանապարհահատվածում բուք է

Հունվարի 23-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանի՝ «Ջանգեր» կոչվող ճանապարհահատվածում բուք է։ Սևանի, Վարդենիսի տարածաշրջանների, Սիսիան-Գորիս ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակը ներկայումս կայուն է․ ԱՆ

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակը ներկայումս կայուն է: Վարակի տարածման ռիսկը նվազեցնելու համար հանրապետության ամբողջ տարածքում կարանտինը երկարաձգվել է ևս 6 ամսով։ Դրա հետ մեկտեղ որոշ սահմանափակումներ մեղմացվել են: Կայուն իրավիճակը պահպանելու և վարակի տարածման ռիսկն ավելի նվազեցնելու նպատակով շարունակում է կարևոր մնալ հակահամաճարակային կանոնների պահպանումը: Մեր երկիրը դեռևս գտնվում է կորոնավիրուսային հիվանդության դեմ

207 գլուխ ոչխարի հոշոտված մարմինները 5 օր է, ինչ թափված են դրսում․ Yerkir.am

Երեւանի ծայրամասային Հաղթանակ թաղամասում թափառող շների գազազած ոհմակը գոմում հոշոտել է մեկ ընտանիքի պատկանող 207 գլուխ ոչխար։ Ընտանիքին պատճառվել է 10 միլիոն դրամի նյութական վնաս։ Հոշոտված մարմինները 5 օր է, ինչ թափված են դրսում։ Դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին։ Տնտեսվարողը դեպքի մասին տեղեկացրել է ոստիկանությանը, զանգարահել են արտակարգ իրավիճակների նախարարություն, Երեւանի քաղաքապետարան, նամակ են

Դավիթ Բաբայանը հանդիպում է ունեցել Զարեհ Սինանյանի հետ

Հունվարի 23-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ: Կողմերը նշել են հայրենիք-սփյուռք համագործակցության հետագա ամրապնդման նպատակով ջանքերի ակտիվացման կարևորությունը և քննարկել այս ուղղությամբ երկու գերատեսչությունների համատեղ քայլերը։ Երկուստեք կարևորվել են Արցախի տեղն ու դերը համայն հայության կյանքում։ Մտքեր են փոխանակվել սփյուռքի ներուժի

Արայիկ Հարությունյանը մի շարք օրենքներ է ստորագրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 23-ին ստորագրել է «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Ոստիկանությունում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031