Օրվա լրահոսը
Ռուբեն Մելքոնյան․ «Իմ քայլը» խմբակցութան մեջ կան պատմաբաններ, նրանք միակարծի՞ք են իրենց առաջնորդի տեսակետի հետ, թե Շուշին հայկական չէ»
Պատմաբանն ասում է՝ ասել՝ Շուշին ադրբեջանական է եղել՝ հեռու է պատմական օբյեկտիվությունից եւ փաստերից
«Պանթուրքիզմը, որը շատ վտանգավոր երեւույթ է, տվյալ դեպքում չի դրսեւորվում ուղիղ տարածքային կապով»
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի՝ օրերս հնչեցրած մոտեցումները քաղաքական դաշտում քննադատությունների առիթ տվեցին։ Նա ասել էր, որ հետադիմական եւ վնասակար է համարում Արցախի կորցրած տարածքները պատերազմի միջոցով հետ բերելու մտածողությունը, եւ որ պետք է փորձենք երկարատեւ խաղաղություն ունենալ մեր բոլոր հարեւանների հետ։ Խաղաղության հաստատման եւ կորցրածը վերադարձնելու հնարավորությունների մասին «Առավոտը» զրուցել է «Իմ քայլի» պատգամավոր, պատմաբան
Իրականացրել է հակառակորդի հետախուզում ու հայտնաբերում, անձամբ կրակ վարել, հակառակորդին հասցրել կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ․ ճանաչենք մեր հերոսներին
Փոխգնդապետ Դավիթ Վազգենի Ղազարյան. ցուցաբերել է անձնական խիզախություն, աչքի ընկել կապի արդյունավետ կազմակերպման և մարտակարգերում ստորաբաժանումների ծածուկ տեղավորման գործողություններով: Անձամբ իրականացրել է կրակի վարում՝ հակառակորդին պատճառելով կենդանի ուժի զգալի կորուստներ, ինչպես նաև աչքի ընկել տրված ստորաբաժանումների ղեկավարման և վիրավոր զինծառայողներին մարտակարգերից տարհանման գործում: Կապիտան Սարիբեկ Կիմայի Ավագյանը հակառակորդի ինտենսիվ կրակի տակ տարհանել է բազմաթիվ ռազմական
Ամեն գնով չբացահայտված գործ չթողնել
Սա է այսօրվա դատաիրավական համակարգի էությունը, ինչը նախորդի ճիշտ տրամաբանական շարունակությունն է: Անմեղության կանխավարկածն ասում է՝ կասկածյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը, մեղադրող կողմը օրենքով ձեռք բերված ապացույցներով պարտավոր է ապացուցել նրա մեղավորությունը։ Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ կասկածյալի։ ՀՀ դատական մարմիններում շատ օրինակներ ասվածի հակառակն են ապացուցում։ Կասկածելի հիմքերով ձեռք բերված ապացույցներով որոշ քրեական
«Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամի նպատակն է դառնալ կրթության ոլորտի ուղեղային նոր կենտրոն․ ԿԳՄՍՆ
Իր գործունեությունն է սկսել «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամը, որի նպատակն է դառնալ կրթության ոլորտի ուղեղային նոր կենտրոն: Նորաստեղծ հիմնադրամը համակարգելու է կրթության բովանդակության վերլուծության, մասնագիտական զարգացման, նորարարության և մեթոդական ծրագրերի մշակման, փորձաքննությունների կազմակերպման աշխատանքները, որոնց բացն ակնհայտ էր ոլորտում հատկապես «Կրթության ազգային ինստիտուտ» ՊՓԲԸ-ի լուծարումից հետո: Նոր համակարգի առավելությունը ճկունությունն է
«Թանկարժեք դիակից» մինչեւ «Պարոն 420»
Պիեսի գույնի նոր լուսավորում՝ ըստ Արշակ Սեմիրջյանի 2019թ. դեկտեմբերի 6-ին Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ երիտասարդ դրամատուրգ Արշակ Սեմիրջյանի «Թանկարժեք դիակ» կատակերգության առաջնախաղը (բեմադրիչ՝ Արամ Մխիթարյան): Պիեսը 2016թ. տպագրվել է ՀԳՄ «Դրամատուրգիա» հանդեսում, իսկ 2017 թ.՝ Մոսկվայի «Երիտասարդական թատերական ֆորում-3» լավագույն պիեսների ալմանախում: Առաջնախաղը տեղի ունեցավ լեցուն դահլիճում՝ արժանանալով բուռն ծափողջյունների,
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 26-28-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունվարի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Արայիկ Հարությունյանն ընդունել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 23-ին ընդունել է ՀՀ Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին, Արցախում բնակարանաշինության ծրագրերի և անօթևան մնացած քաղաքացիների խնդիրների լուծմանը վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ քաջ գիտակցելով պատերազմի հետևանքներով պայմանավորված հայկական Սփյուռքի տրամադրությունները՝ միաժամանակ ցանկանում է բոլորի ուշադրությունը
Վահան Քերոբյանն Իրանում մասնակցել է գործարար համաժողովի, քննարկվել են հայ և իրանցի գործարարների միջև առևտրային կապերի ամրապնդմանը առնչվող հարցեր
Հունվարի 22-ին` Իրանում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակության այցի առաջին օրը, նախարարը մասնակցեց ՀՀ դեսպանության և Իրան-Հայաստան առևտրի պալատի կողմից կազմակերպված գործարար համաժողովին: Նախարար Քերոբյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց ՀՀ տնտեսության զարգացման ընթացիկ և հեռանկարային ծրագրերը: Մտքերի փոխանակման և քննարկումների ընթացքում արծարծվեցին հայ և իրանցի գործարարների միջև առևտրային կապերի ամրապնդմանը, նրանց կողմից ներդրումային
«Եվ շարունակ վարագույրից անդին, կուլիսների խորքում տեսնում ենք անգլո-սաքսոններին»
Հարցազրույց գրող, գրականագետ եւ թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանի հետ` նրա «Բանկ Օտոման» վեպի լատվիերեն թարգմանության առիթով – «Բանկ Օտոման»-ը անցած երեսուն տարվա ընթացքում լույս տեսած հայ գրողների գործերից ամենաթարգմանվածն է` ռումիներեն, ֆրանսերեն, ռուսերեն, պարսկերեն, սերբերեն եւ, վերջապես, լատվիերեն: Ինչո՞վ եք բացատրում այս հաջողությունը: Ի՞նչն է գրավել օտար հրատարակիչներին` գեղարվեստական արժանիքնե՞րը, ժա՞նրը, բովանդակությո՞ւնը, պատմական փաստե՞րը: – Նախ՝
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների 72 նոր անուն
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների 72 նոր անուն Կամավորական Հովհաննիսյան Արթուր Գեորգի, ծնվ. 1967թ. Պահեստազորային Քոլանջյան Արտյոմ Սարգսի, ծնվ. 1993թ. Գրիգորյան Մերուժան Հարությունի, ծնվ. 1996թ. Պահեստազորային Աբրահամյան Համլետ Վլադիկի, ծնվ. 1979թ. Մադաթյան Ռազմիկ Ալեքսանի, ծնվ. 2000թ. Խումարյան Մորիս Գագիկի, ծնվ. 2000թ. Հովսեփյան Գրիգոր Արայիկի, ծնվ. 2000թ. Կարապետյան Տիգրան Գրիգորի, ծնվ. 2002թ. Նազարյան Աբգար
Մե՛նք. քաղաքակրթության խայտառակությունն ու հանճարը (էսսե)
Պատերազմները սկզբնավորվում են ռումբերով, իսկ խաղաղությունը համասփյուռ մահվան ընկեցիկն է: Պատերազմն է հաստատում այն համատպությունը, որ չի կարող կառուցվել խաղաղության մեջ, քանզի ռազմաճակատում հողմացրիվ յուրաքանչյուր հրթիռ, յուրաքանչյուր ական և յուրաքանչյուր փամփուշտ նախ և հետո փլուզում են թիկունքում մնացողի ներաշխարհը: Ես վախենում եմ որդեկորույս մայրերի աչքերին նայելիս և խոսքեր չունեմ Աստծո արքայության մասին: Ես մտովի զարդարում
Ձյունե թագավորություն՝ 37-րդ անգամ
Չինական Հարբին քաղաքի ներսում սառցե քաղաք է վեր խոյացել Շատերի մոտ ձմեռն ասոցացվում է ձյան կույտերի, սառույցի, ցրտի, Նոր տարվա, մանդարանի ու տոնածառի հետ: Kulturologia.ru-ի փոխանցմամբ, ձմեռային իրական հեքիաթի մասին կարելի է լիակատար պատկերացում կազմել՝ այցելելով Չինաստանի հյուսիս-արեւելքում գտնվող Հարբին քաղաք: Այստեղ ավանդաբար ամեն տարի անցկացվում է սառցե քանդակների փառատոն, մասնակիցներն էլ ուղղակի ապշեցնում են
Շահութահարկի նախկին` 20%-ի փոխարեն արդեն գործում է 18% դրույքաչափը․ ՊԵԿ
Շահութահարկի նվազեցումից մինչև ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ
Վարանդայի ուղղությունից հայտնաբերվել է 5 զինծառայողի մարմին․ «Հետք»
Հունվարի 22-ի որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 5 զինծառայողի մարմին Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունից: «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ Որոնողական աշխատաներ իրականացվել էին Վարանդայի, Բերձորից հարավ՝ Իշխանաձոր-Այգեհովիտ և Որոտանի ուղղություններով։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Ֆելիքս Ցոլակյան. «Բան չի փոխվել գերիների իրավիճակի մեջ, ինչ որ սկզբից եղել է». «Հրապարակ»
ԱԻ նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր․ «Ուզում եմ տեղեկացնել մեր հայրենակիցներին, որ գերիների հետ կապված խնդիրների, ինչպես նաեւ Հայաստանի անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ այսօր առավոտյան առանձնազրույց եմ ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ»։ Մենք կապվեցինք Ֆելիքս Ցոլակյանի հետ։ – Պարոն Ցոլակյան, այս պահին
Նենգ պլաններից մի հատված. պատմություն Կապանից
Կապանում ադրբեջանցիներ էին ապրում, ինչպես Բաքվում, Սումգայիթում, Մարաղայում՝ մինչեւ էթնիկ զտումները: Բայց մեզ մոտ նրանց չսպանեցին: Ու նրանք ոչ միայն ապրում էին, այլեւ սիստեմատիկ շատանում: Դա արվում էր աննկատ ու կազմակերպված: Արվում էր Կապանում բնակվող ադրբեջանցի մսավաճառ Իսլամի շնորհիվ: Իսլամը լավ կապեր ուներ Կապանում ու լիքը ընկերներ: Դե՛, փոքր քաղաք, լավ դիվանագիտություն, առեւտրական մտածողություն ու
Ան չի գիտեր մեր երկրին հարազատ սահմանները, չի գիտեր Շուշին․ «Հայրենիք»
Հիմա արդէն պարզ է, թէ ինչո՞ւ խորհրդային ներքին սահմանագծերով առաջնորդուելու թշնամիի առաջարկը դոյզն առարկութեան իսկ չհանդիպեցաւ Հայաստանի գործադիր իշխանութեան պետին կողմէ։ Հիմա գիտենք, թէ ան չի գիտեր մեր երկրին հարազատ սահմանները։ Չի գիտեր Շուշին… Ան «իրաւազրկուած» չէ, քանի որ զուրկ է իրաւունքի բնական զգացողութենէ։ Ան ինկած է պատմութեան քաոսին մէջ երևի Մոնղոլական արշաւանքներու օրով և
Արթուր Վանեցյան․ Այն պետությունները, որոնք իրենց մեջ ուժ են գտել «հաղթելու» սեփական պարտությունը, գտել են վերելքի ուղիները․ «Հրապարակ»
Իմ խորին համոզմամբ՝ բոլոր այն անհատները եւ քաղաքական միավորները, որոնք պատրաստվում են առաջիկայում էական քաղաքական դերակատարման հայտ ներկայացնել, պարտավոր են հանրությանը հստակ ներկայացնել առնվազն հետեւյալ երեք հարցադրումների շուրջ իրենց պատկերացումները. ա) Տեղի ունեցած աղետի ծավալները։ բ) Առաջիկա ռիսկերի եւ վտանգների էությունն ու հնարավոր հետեւանքները։ գ) Ինչպես խուսափել առկա մարտահրավերներից, կայունացնել վիճակը ու սկսել երկրի վերականգնումը։
«Կը խնդրուի ձեր սրտէն ճչալ․․․»․ «Հայրենիք»
Ամօթ, զարմանք, հիասթափութիւն, նախատինք, աղտոտութիւն, կոտրած դուռ-պատուհան, գրասենեակներու մէջէն բարձրաստիճան պաշտօնեաներուն համակարգիչներու գողութիւնը, թղթապանակներու խառնիճաղանճը անճանաչելի դարձուցին իր վեհութեամբ դարաշրջաններ բոլորած լռակեաց այդ գրասենեակները։ Այս շէնքը այլեւս այն չէ՛, ինչ որ մինչեւ հիմա ճանչցուած էր որպէս Միացեալ Նահանգներու Խորհրդարան եւ Ներկայացուցիչներու Տուն։ Տունը՝ հայրենասիրութիւն խորհրդանշող Աբրահամ Լինքընին, Ճօրճ Ուաշինկթընին, Թոմաս Ճէֆըրսընին նման հիմնադիրներու։ Այո՛, Նախագահ
Երեկ կատարվել է 2166 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 198 նոր դեպք
Հունվարի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 165909 դեպք, որոնցից 154535-ն` առողջացած, 3034-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7593 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 634812 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2166 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 198 նոր դեպք: Ունենք 276 առողջացած և 4 մահվան դեպք:
Նկատի ունենալով Հայաստանի տնտեսության փոքր և ոչ ինովացիոն լինելը, նրա վերականգնվելը մինչև տարեվերջ իրատեսական է թվում․ «Փաստ»
Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանի խոսքով, 2021 թ.-ին բարդ տնտեսական տարի է սպասվում: «Փաստ»-ը տնտեսագետի հետ զրույցում անդրադարձել է առկա իրավիճակին՝ դիտարկելով նաև տնտեսական հնարավոր հեռանկարները: -Պարոն Վարդանյան, ընդհանուր առմամբ, տնտեսական ինչպիսի՞ անկում է արձանագրվել նախորդ տարում, ի՞նչ հիմնական միտումներ են ձևավորվել տնտեսության մեջ: -ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ հրապարակված պաշտոնական վիճակագրական տվյալները հիմք են
Գյումրի քաղաքում ավտոմեքենա է այրվել, ՌԴ քաղաքացի վարորդը մահացել է
Հունվարի 23-ին, ժամը 03:43-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Լ. Խ., ծնված 1996 թ․, ՌԴ քաղաքացի) բախվել է կայանած կցորդիչին և
Քաղաքագետ․ Նիկոլ Փաշինյանին ու իր ամբողջ իշխանական թիմին մի բան է հետաքրքրում՝ ինչպե՞ս ապահովագրվել հետագա պատժից․ «Փաստ»
Այս պահի դրությամբ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ներքաղաքական դաշտում մի քանի հանգամանք է ֆիքսում: «Նախևառաջ, պետք է ֆիքսենք, որ իշխանության հրաժարականի պահանջն իր մեջ օր օրի ավելի մեծ զանգվածներ է ներառում, բայց այդ զանգվածները, Նիկոլի հրաժարականը պահանջելով հանդերձ, չեն կարողանում գտնել այն առաջնորդին, որը կարող է լավագույնս ներկայացնել հանրության լայն շերտերի շահն իշխանական միջանցքներում ու աշխատասենյակներում:
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական կողմում կա կուտակված 760 բեռնատար ավտոմեքենա
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար։ Արագածոտնի մարզի Ապարան-Արագած, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, դեպի Ջերմուկ քաղաք տանող, Եղեգնաձոր-Ելփին ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի
Արսենին գտել են նոյեմբերի 14-ին, պատմեց, որ փրկարարներին նկատել է գետի հակառակ կողմում, ձայն է տվել, օգնություն կանչել. «Հայկական ժամանակ»
Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո նոյեմբերին որոնողական աշխատանքների ընթացքում գտնվեց ոստիկանության զորքերի սպա Արսեն Մկրտչյանը, որը 6 օր երկու հրազենային վնասվածքով գիշերել էր Շուշիի մատույցներում: Ոստիկանության զորքերի արդեն երկու տարվա ծառայողը հայրենիքը պաշտպանելու էր մեկնել պատերազմը սկսվելուց 2 օր անց: Սեպտեմբերի 29-ից ծառայակից ընկերների հետ մեկնել են Քարվաճառի շրջան, իսկ նոյեմբերի 3-ից տեղափոխվել և մասնակցել
Հայաստանում ադրբեջաներեն սովորել ցանկացողների թիվը շատացել է
Երկարամյա մանկավարժների կարծիքով, պետք է լավ տեղյակ լինել հակառակորդի լեզվին
Թուրքիան կարող է վնասել ոչ միայն մեր տնտեսությունը, այլեւ մեր երկրի բնակչության առողջությունը վտանգել. «Հայաստանի Հանրապետություն»
Թուրքիան լիբանանյան լոգոները գործածելով՝ վաճառել է իր ապրանքը՝ վնասելով Լիբանանի տնտեսությանը։ Այս մասին օրերս Լիբանանի արդյունաբերության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ պնդելով, որ ունի փաստական բոլոր ապացույցները: Այս փաստը մեզ պետք է շատ զգոն պահի։ Որովհետեւ ի տարբերություն Լիբանանի՝ Թուրքիան կարող է վնասել ոչ միայն մեր տնտեսությունը, այլեւ մեր երկրի բնակչության առողջությունը վտանգել։ «Հաշվի առնելով մեր
Պայմանական եղանակի ծուղակը
Եթե ես պատանեկության տարիներին դասական երաժշտություն չսիրեի, ապա կոնսերվատորիա չէի ընդունվի, եթե չընդունվեի, երաժշտագետ չէի դառնա, եթե դրանից հետո Խորհրդային Միությունը չփլուզվեր, եւ այդ մասնագիտությունը չարժեզրկվեր, չէի զբաղվի լրագրությամբ… Պայմանական եղանակի օգտագործմամբ իրադարձությունների հետադարձ վերակառուցումն իմաստալից է թերեւս գեղարվեստական գրականության «այլընտրանքային պատմության» ժանրում: Անցյալի մասին նման ենթադրություններ անելը զուտ գիտական առումով, իմ կարծիքով, կոռեկտ չէ,
Արեգ Միքայելյան․ «Ապշեցուցիչ է, որ Բյուրականի մասին ոչ մի պատկերացում չունեցող պատգամավորը առաջարկ է անում, որ եկեք Բյուրականի աստղադիտարանի կարգավիճակը փոխենք»․ «Հայկական ժամանակ»
Բյուրականի աստղադիտարանի կոլեկտիվը դեմ է ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի՝ ԿԳՄՍ նախարարին ուղղված նամակի բովանդակությանը։ Նամակով առաջարկվում էր աստղադիտարանը հանել գիտությունների ազգային ակադեմիայի կազմից եւ տալ նրան հիմնադրամի կարգավիճակ: Ըստ Բյուրականի աստղադիտարանի տնօրենի՝ կոլեկտիվը դեմ է ոչ թե այն պատճառով, որ ձեւաչափերից կամ կարգավիճակներից մեկը համարում է լավ, մյուսը՝ վատ, այլ որովհետեւ արդյունավետ աշխատող գիտական համակարգը


















































