Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 16-ի ցերեկը, 20-ի ցերեկը, 21-ի գիշերն առանձին շրջաններում, 18-19-ը, 20-ի գիշերն ամենուրեք սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, նախալեռնային և հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի, իսկ 19-ին՝ ամենուրեք ձյան տեսքով: Հունվարի 17-ին, 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝  հարավային՝ 5-8մ /վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23

Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի մասնակից միակ աղջիկը Աննա Սարգսյանն է

Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող Անդրանիկ Մարգարյանի 11-րդ հուշամրցաշարում խաղացվել է յոթ տուր: Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է արցախցի գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը, որը յոթ հնարավորից կորցրել է ընդամենը մեկ միավոր: Նրան հետապնդող գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանը (Հայաստան), ռուսաստանցիներ Ռուդիկ Մակարյանը եւ Սերգեյ Լոբանովը ունեն 4,5-ական միավոր: Հուշամրցաշարի մասնակից գեղեցիկ սեռի միակ ներկայացուցիչը՝ երեւանցի կանանց գրոսմայստեր, կանանց ազգային

Ժամանակավոր արգելք է սահմանվել սև և գունավոր մետաղների ջարդոնի, թափոնի արտահանման նկատմամբ․ ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 14.01.2021թ. թիվ 28-Ն որոշմամբ սահմանվել է ժամանակավոր արգելք սև և գունավոր մետաղի թափոնների և ջարդոնի, սև մետաղից պատրաստված խողովակների և դրանց կցամասերի, սև մետաղական կոնստրուկցիաների, ինչպես նաև սև մետաղից սալիկների և օգտագործված թուջե ռադիատորների արտահանման համար, որը գործելու է վեց ամիս ժամկետով։ Որոշումն ուժի մեջ է

Շուռնուխցի ընտանիքն ամեն դեպքում վերադառնալու է գյուղ (տեսանյութ)

Շուռնուխցիները չեն հավատում կառավարությանը, մտածում են՝ նորից խաբվելու են

Ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել 2 զինծառայողի աճյուն․ «Արմենպրես»

Ադրբեջանական կողմը նախօրեին հայկական կողմին է փոխանցել 2 զինծառայողի աճյուն։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ «Աճյուններն ադրբեջանցիները հայտնաբերել են Թալիշ-Մատաղիս ուղղությամբ»,-մանրամասնեց Թադևոսյանը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

«Թալիշական ազգային շարժումը թեւակոխում է պայքարի նոր փուլ»

«Աշխարհաքաղաքական հետազոտությունների թալիշական կենտրոն»-ը հերթական հայտարարությամբ անդրադարձել է Արցախի կարգավիճակի հարցին եւ դրանից բխող՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից որպես սպառնալիք դիտարկվող հնարավոր զարգացումներին: Կենտրոնը նախ շեշտել է՝ Ադրբեջանի հասարակության տարբեր շերտեր եւ հատկապես՝ իշխանությունը, հասկանում են՝ եթե Լեռնային Ղարաբաղի հայերը ստանան կարգավիճակ, այն պետք է տրվի նաեւ Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդներին: «Իսկ իշխանության ամենամեծ գլխացավանքը ոչ թե

Ախտաժամեր (իմաստախոսություն)

Նոպա 1 Ես կուզենայի՝ իմ քաղաքը մաքուր լիներ, որովհետև փողոցներում ցաքուցրիվ աղբն անմիջականորեն կապված է սրտի՛ մաքրության հետ: Ո՞վ ենք մենք, եթե ոչ՝ մի բուռ խայտառակություն՝ քաղաքակրթության տիեզերածավալ խայտառակության մեջ: Չէ՞ որ վաղուց ի վեր աղբանոց են հիշեցնում մեր բնության գողտրիկ անկյուններից շատերը, որտեղ հանգստանալ ցանկացողները նախ՝ նախորդ կերուխումի աղբն են հավաքում, որպեսզի հանգստանան հաջորդ

2010-ին Վահե Ղազարյանը պայքարում էր ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի բողոքի ցույց իրականացնողների դեմ, 2020-ին՝ նրա հրաժարականը պահանջողների․ Shamshyan.com

Shamshyan.com – Երբ 2010 թվականին ընդդիմադիր շատ գործիչներ քաղաքական հայացքներ ունենալու համար իշխանությունների կողմից հետապնդման էին ենթարկվում, ժողովուրդն, ի պաշտպանություն հետապնդվող քաղաքական գործիչների, բողոքի ակցիաներ էր կազմակերպում Երևանում և մարզերում։ Այն ժամանակ հետապնդվում էր նաև ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը և, ի պաշտպանություն նրա՝ Հայ ազգային կոնգրեսն ու մի քանի կուսակցություններ և մեծ թվով քաղաքացիներ բողոքի

«Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից ոչ Հայաստանը, ոչ Արցախը դեռ չեն շահել»

«Մոսկվայում հանդիպում էին հաղթողը եւ պարտվածը. ինչպե՞ս կարող էին պարտվածի պահանջները դրվել սեղանին, առավել եւս՝ իրականություն դառնային»,- «Առավոտի» զրուցակիցն է Արցախի խորհրդարանի պատգամավոր, «Արդարություն» կուսակցության անդամ Մետաքսե Հակոբյանը: – Հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը, որի ժամանակ ապաշրջափակման մասին համաձայնություն ձեռք բերվեց, հստակ ժամկետներ են սահմանված՝ գործընթացն արագ կազմակերպելու համար: Հայաստանում, թե

Ոչ պետական հանրակրթական համակարգին մահացու վտանգ է սպառնում․ «Մեկ ձայն»

«Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիան հայտարարում է, որ ոչ պետական հանրակրթությունը ՀՀ-ում ծայրահեղ վտանգված է։ Ըստ ՀՀ վարչապետի՝ 2020 թ․ դեկտեմբերի 30-ի N 1455-Լ որոշման հավելվածի՝ Կառավարությանը հանձնարարվել է մինչև 2021թ․ մայիսի երկրորդ տասնօրյակը պատրաստել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, ըստ որի՝ հանրակրթություն և բարձրագույն կրթություն իրականացնող հաստատությունների գործունեությունը պետք է հարկվի ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ)։

«Հայրենասիրությունը ստամոքսով չի չափվում»

Հասարակական-քաղաքական գործիչ Բելլա Լալայանն անցյալ տարի Արցախում նախագահական ընտրությունների ժամանակ առաջադրվել էր որպես նախագահի թեկնածու։ Զրույցի թեման վերջին ժամանակներում կատարվող իրադարձությունների շուրջ է։ – Տիկին Լալայան, թերեւս այսօր մեր երկու պետությունների առաջ բազում խնդիրներ կան կուտակված։ Կապիտուլյացիա, մարդկային եւ տարածքային մեծամասշտաբ կորուստներ, անտարբեր աշխարհ. խնդրեմ Ձեր խոսքը` կապված նշածս երեւույթների առաջացման պատճառների հետ։ – Նախ

Փաշինյանի իշխանավարման ամեն մի նոր օրը նոր ձախորդություններ է բերում ու բերելու Հայաստանին․ «Փաստ»

Հայաստանի իշխանությունները շտապում են ճանապարհների ապաշրջափակումը համարել մեծ ձեռքբերում կամ հաջողություն, ավելին՝ Փաշինյանը դրա հետ հույսեր է կապում, թե ազատ հաղորդակցության առկայությունը հնարավորություն կտա երկարաձգել իր իշխանությունը, բայց այդ խնդրի հետ կապված անորոշություններն ու պոտենցիալ սպառնալիքներն ավելի մեծ են։ Դեռ հարցի մյուս կողմն է, թե ինչու Փաշինյանը ստորագրեց նման հայտարարության տակ՝ առանց գերիների հարցը լուծելու:

ԲԴԽ անդամ․ Մենք լրջորեն պետք է վերանայենք դատավորների սոցիալական-նյութական ապահովվածության երաշխիքները․ «Հրապարակ»

Կառավարությունն ԱԺ է ուղարկել «Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում» փոփոխությունների օրինագիծը, որով քրեական գործեր քննող դատավորների համար 2 նոր մասնագիտացում է կիրառվելու՝ միջդատական վարույթի նկատմամբ վերահսկողության եւ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննությամբ զբաղվող դատավորներ։ Դատավորներն անցնելու են բարեվարքության ստուգում, ԲԴԽ-ի կողմից ընտրվելու եւ ուսուցանվելու են, ապա նշանակվեն։ ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ Վիգեն Քոչարյանը, անդրադառնալով մասնագիտացված դատավորների թեմային, նշեց․

Պատանդառուի հետ առևտրային ծրագիր իրականացնելը չի տեղավորվում որևէ բարոյական նորմի շրջանակում. «Փաստ»

Շատ բարդ է ապաշրջափակում կոչվող ծրագրի վերաբերյալ համակողմանի արձագանք տալ: Կարծում եմ՝ որևէ մեկը վերջնականապես չի հաշվարկել դրա հնարավոր օգուտները, մինչդեռ ռիսկերն ակնհայտ են: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նշենք, որ մոսկովյան եռակողմ բանակցություններից հետո տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ նոր հայտարարություն էր ստորագրվել: «Ակնհայտ է, որ փորձ է կատարվում

Ավտոմոբիլային փոխադրումների դեպքում Ադրբեջանով ճանապարհը Լարսին այլընտրանք երբեք չի կարող հանդիսանալ. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում եռակողմ հանդիպման ընթացքում չկարողացավ լուծել գերիների հարցը։ Փոխարենը ստորագրեց մի փաստաթուղթ, որով պետք է տնտեսական եւ տրանսպորտային ապաշրջափակում տեղի ունենա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Թեմայի շուրջ զրուցել ենք «Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերության հիմնադիր Գագիկ Աղաջանյանի հետ։ -Իշխանությունն ակտիվորեն շրջանառում է այն թեզը, որ շուտով ապաշրջափակում տեղի կունենա, մենք նոր կոմունիկացիաներ կունենանք, տնտեսությունը

Ազգային հաւաքական անփութութեան եւ անհեռատեսութեան գինը շատ սուղ վճարեցինք. «Ասպարեզ»

Թէեւ բնական է, որ վերջին ծանօթ դէպքերէն ետք ապրինք հիասթափութեան եւ յուսահատական պահեր, բայց երբեք իրաւունք չունինք ընկրկելու ու անձնատուր ըլլալու: Մեր ազգը իր գոյութեան վիպական օրերը շատոնց ապրած է: Դեռահաս մը չէ, որ տարուի զգացական վերիվայրումներով ու խարխափի: Հասուն ու սպիտակահերի տարիք ունինք ազգերու պատմութեան մէջ: Ինչպէս ժողովուրդը կ’ըսէ. «Մեր գլուխէն շատ տաք ու

Գանձախուզության, գանձագողության նպատակով ավերել են հուշարձանի տարածքը, շրջել գերեզմանաքարերը

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության հուշարձանի պահապան Ռաֆիկ Մուրադյանը հերթական շրջայցի ժամանակ իրավախախտում է արձանագրել: Մարզի՝ Նավուր համայնքի /գտնվում է գյուղից 5 կմ հս-ամ, Նավուր-Իջևան ճանապարհից ձախ/ միջնադարյան գերեզմանոցի տարածքում գանձախուզության, գանձագողության նպատակով անհայտ անձը կամ անձինք ավերել են հուշարձանի տարածքը, փորել այն, շրջել գերեզմանաքարերը։ Դեպքի մասին ՊՄՊ մարզային ծառայությունը ահազանգել է

Կատարվել է 1638 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 263 նոր դեպք

Հունվարի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 164235 դեպք, որոնցից 152615-ն` առողջացած, 2987-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7905 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 620704 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1638 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 263 նոր դեպք: Ունենք 295 առողջացած և 13 մահվան դեպք:

Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել, արտարժույթն էլ կրկին թանկանում է. «Ժողովուրդ»

Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել, արտարժույթն էլ կրկին թանկանում է. վերջին մեկ շաբաթվա ընթացքում դոլարի վաճառքի գինը բարձրացել է նվազագույնը 1,5, եվրոյինը՝ 2, ռուսական ռուբլունը՝ 1,27 դրամով։ Երեկ բանկերում ամերիկյան դոլար կարելի էր ձեռք բերել նվազագույնը 527 դրամով, եվրոյի գինը 648 եւ ավելի է, ռուսական ռուբլու սահմանված նվազագույն փոխարժեքը 7,27 է: Նոյեմբերի սկզբին՝ մինչ պատերազմի

Ազգի ճակատագիրը, կուսակցութիւններ եւ պետական համակարգ սիրողականութեամբ չի ղեկավարուիր․ «Հայրենիք»

Հայաստան փլուզման վիճակի մէջ է: Դուրսէն դիտողի իմաստութեամբ արդարանալ հիւանդագին կրաւորականութիւն է: Աւելի ճիշդ է ըսել, որ համայն հայութիւնը, մեզմէ իւրաքանչիւրը, կը գտնուին նոյն վիճակին մէջ, նաեւ՝ սփիւռքը: Այս պատկերէն եթէ մեկնինք մաքրուելու, ինքնասրբագրուելու եւ նախաձեռնելու համար, թերեւս կը վերականգնինք: Ինչպէ՞ս թնճուկ դարձաւ կացութիւնը, մտանք փակուղի: Մեզմէ դուրս յանցաւոր չփնտռենք, խօսինք ազգի անդամի պէս, մեր

Օրինաչափությունն այն է, որ իմ նկատմամբ քրեական հետապնդում իրականացնում են միայն ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը․ Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ, Արցախի հերոս Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը Բաց նամակ ՀՀ դատախազությանը N2 Երբ N1 բաց նամակով դիմեցի ՀՀ գլխավոր դատախազին (մամուլից տեղեկանալով, որ նրա մոսկովյան այցի ժամանակ հայ ռազմագերիների հարցի հետ մեկտեղ շրջանառվել է Ադրբեջանի կողմից իմ նկատմամբ հետախուզում հայտարարելու հարցը), ակնկալում էի բացատրություն, իրավաբանական պատասխան՝ սպառիչ և հստակ հղումներով։ Այնինչ

Քաղաքագետ․ Ներկա քաղաքական իշխանություններն անդրկուլիսյան բանակցություններ են ունենում քաղաքական ուժերի հետ․ «Հայկական ժամանակ»

Իմ կանխազգացումն ինձ թելադրում է, որ ներկա քաղաքական իշխանությունները ամեն դեպքում անդրկուլիսյան բանակցություններ ունենում են քաղաքական ուժերի եւ հատկապես խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ: ՀԺ-ի հետ զրույցում խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ համաձայնության գալու հնարավորության մասին՝ նման տեսակետ հայտնեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագետ Գարիկ Քեռյանը:

Փակուղի, զոր պէտք է շրջանցել ամէն գնով․ «Հայրենիք»

Հ․Հ․ վարչապետին պարագային, յստակ է, թէ Մոսկուայի մէջ իր յանձն առած «առաքելութեան» զուգահեռ՝ աթոռին կառչած մնալու աշխատանքը պիտի շարունակուի, հետեւողութեամբ ֆրանսացի թագաւոր Լուի 15-րդի ոչնչապաշտական՝ «Ինձմէ ետք ջրհեղեղ» գործելաձեւին։ Բայց նաեւ նոյնքան անհասկնալի է ընդդիմադիր ճակատէն ներս ստեղծուած կացութիւնը, ուր յստակօրէն զգալի է վճռակամութեան, իրարու հանդէպ վստահութեան եւ մանաւանդ միասնականութեան պակասը։ Մեծամասնութիւն կը կազմեն անոնք,

«Հուսանք՝ երկաթի ընդունման կետերը չեն ընդունի մի քանի կգ բրոնզը»․ գողացել են հայ մեծ բանաստեղծ Գեւորգ Էմինի հուշարձանի մաս կազմող սիամական կատվի արձանիկը․ «Հայկական ժամանակ»

Երևանի Սիրահարների այգուց հունվարի 14-ին գողացել են հայ մեծ բանաստեղծ Գեւորգ Էմինի հուշարձանի մաս կազմող սիամական կատվի արձանիկը։ Այգու աշխատակիցները մեզ հետ զրույցում նշեցին, որ կատվի բացակայությունն առաջինը առավոտյան նկատել է այգու ղեկավար Լեւոն Մայիլյանը: Աշխատողների կարծիքով՝ գողությունը հավանաբար կատարվել է գիշերը, եւ գողը գուցե ծանոթ է եղել տեղանքին ու իմացել է, որ տեսախցիկները միայն

Մրից մրջուրը մտնելը բան չի փոխի

Նախորդ խմբագրականում ես գրել էի այն մասին, որ, եթե Փաշինյանը մնա վարչապետի պաշտոնում, արտահերթ ընտրություններ անցկացնելը ժամանակի եւ ռեսուրսների անիմաստ կորուստ է լինելու, որովհետեւ այդ պարագայում իշխանության վերարտադրությունն անխուսափելի է: Բնականաբար, հարց է առաջանում, իսկ ո՞ր դեպքում այդ միջոցառումն իմաստ կունենա: Ինձ այժմ սրտամոտ է «Քաղաքացու որոշում» կուսակցությունը ներկայացնող Սուրեն Սահակյանի առաջարկը, որ քիչ թե

Հարկային բեռը կծանրանա հատկապես փոքր բիզնեսի վրա՝ դրդելով ամենօրյա սպառման ապրանքների եւ ծառայությունների նոր թանկացումների․ «Ազգ»

Հայաստանն այժմ գտնվում է անկախության շրջանի թերեւս ամենախորը ճգնաժամի մեջ: Բացի Արցախի ահռելի մասի կորստից եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության հետ առաջացած լրջագույն սպառնալիքներից, իշխող վարչախմբի քաղաքականությունը ճգնաժամային կացություն է ստեղծել նաեւ տնտեսության մեջ, վատթարացրել բնակչության սոցիալական կացությունը: Եվ այս ամենի ֆոնին, վարչապետի որոշմամբ, ընդունվել է «հարկային քաղաքականության ճեղքի կրճատման» միջոցառումներ (համապատասխան նախագիծն արդեն տեղադրված է

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, փակ է նաև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար դժվարանցանելի է։ Շիրակի մարզի Ախուրյանի և Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արագածոտնի մարզի Ապարան

Մենք այս պահին չենք կարողանում ապահովել Հայաստանի էներգահամակարգի բարձր ՕԳԳ-ն․ «Հայաստանի Հանրապետություն»

Մեր էներգահամակարգը քիչ թե շատ պատկերացնողները գիտեն, եւ տնտեագետները մեկ անգամ չէ, որ խոսել են այն մասին, որ այդ համակարգն ավելցուկային է իր հզորություններով եւ խարսխված է կայուն արտահանման սկզբունքի վրա: Այլ կերպ՝ ինչքան ավելի շատ ենք արտահանում էլէներգիա, այնքան ավելի մեծ է հնարավորությունը երկրի ներսում արդյունավետ էներգետիկ քաղաքականություն իրականացնելու: Մենք այս պահին չենք կարողանում

Մեր ռազմագերիներով դեռ մեզ շատ է շանտաժելու․ «Ազգ»

Դժվար չէ հասկանալ, որ եթե դու գլխավոր խնդիր ես համարում գերիների վերադարձը, իսկ թշնամիդ` իր շահին հարմար հաղորդակցության ապաշրջափակումը, ապա վերադարձի հարց չլուծելով` ապաշրջափակման համաձայնություն ստորագրելը նշանակում է սպասարկել թշնամու օրակարգը: Այլ եզրակացություն դժվար հետեւի առաջին հայացքից: Եթե քեզ համար գերադաս խնդիր ես առանձնացնում եւ այն չես կարողանում լուծել, ապա միակ տարբերակ պետք է լինի

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռք բերումը Թուրքիայի համար վերածվում է թիվ մեկ գլխացավանքի. «Հայաստանի Հանրապետություն»

Ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռք բերումը Թուրքիայի համար վերածվում է թիվ մեկ գլխացավանքի: 2019-ի հուլիսի կեսերին սկսվեցին Ռուսաստանի նորագույն հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումները Թուրքիա, ինչը ճգնաժամ առաջացրեց ԱՄՆ-ի հետ այդ երկրի հարաբերություններում: Սակայն Թուրքիան, իր գործելաոճին հավատարիմ, C-400-երի գործարքում ի սկզբանե ունեցել է հեռահար նպատակներ: Այդ երկրի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը վերջերս

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031