Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. Այս կերպ 21-րդ դարը ոչ թե մերն լինելու, այլ մեր ՎԵՐՋԻՆԸ

Տարածաշրջանային լայն համագործակցության ինքնախաբեությամբ տառապող շրջանակներին ուզում եմ հիշեցնել, որ նման վտանգավոր թեզերը հետեւողականորեն հրապարակ են նետվում թյուրքական քարոզիչների կողմից։

Դատապարտելի է Վազգեն Մանուկյանի կողմից այսօր Գյումրիում վիրավորական ձևակերպումներ օգտագործելը քացաքացիներին ուղղված իր խոսքում. ՄԻՊ

Դատապարտելի է  ՀՀ վարչապետի թեկնածու համարվող Վազգեն Մանուկյանի կողմից այսօր Գյումրիում վիրավորական ձևակերպումներ օգտագործելը քաղաքացիներին ուղղված իր խոսքում: Առավել ևս բացարձակ է անընդունելի նրա կողմից իր խոսքի վիրավորական արտահայտությունը վերահաստատելը լրագրողի հետ զրույցում: Անթույլատրելի են բոլոր այն դեպքերը, երբ հանրային գործիչներն իրենց խոսքում օգտագործում են քաղաքացիներին ուղղված վիրավորական բառեր ու արտահայտություններ: Մեր երկրում հանրային համերաշխությունը

«Ինձ ասում են՝ կան մարդիկ, որոնք Նիկոլի կողմն են, ուզում եմ հասկանալ՝ իրենց ուղեղի մեջ ի՞նչ է դրված»․ Վազգեն Մանուկյան

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր Գյումրու «Արագած» մարզամշակութային դահլիճում գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ նպատակը երկրի վիճակը քննարկելն ու միասին մտածելն է՝ ինչպես դուրս բերել այդ վիճակից։ Նա հիշեցրեց, որ ունենք 4500 զոհ, 10-15 հազար վիրավոր, Արցախի տարածքի մեծ մասը կորցրել ենք, իսկ Հայաստանի սահմաններն էլ անընդհատ սեղմվում են, բոլորի կողմից

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ֆինանսների, պայմանագրերի և աուդիտի բաժնի պետի ավտոմեքենայի դիվանագիտական համարանիշները գողացել են, փոխարենը՝ վրան տեղադրել թղթե համարանիշներ. shamshyan.com

shamshyan.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Բելգիայի թագավորության քաղաքացին, ով աշխատում է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ֆինանսների, պայմանագրերի և աուդիտի բաժի պետ, նկատել է, որ իրեն ամրակցված Skoda մակնիշի ավտոմեքենայի դիվանագիտական համարանիշները ավտոմեքենայի վրայից գողացել են և փոխարենը ավտոմեքենայի վրա տեղադրել են թղթից պատրաստված նույն համարանիշները: Ինչպես հայտնում է

Պատերազմում զոհվածների 22 չհայտնած անուն․ Razm.info

Razm.info-ն շարունակում է հրապարակել սեպտեմբերի 27-ից Արցախյան պատերազմում նահատակվածների անունները, որոնց մասին մինչ այս պաշտոնական աղբյուրները չեն հայտնել։ Շարքի առաջին մասին կարող եք ծանոթանալ այստեղ․ Նրանք են․ Մելքումյան Մխիթար (ծնված՝ 1982թ., Հադրութի շրջան), ենթասպան զոհվել է նոյեմբերի սկզբին Շուշիում։ Մամունց Արթուր Ռադիկի (ծնված՝ 1989թ․, պահեստազորային) զոհվել է Հադրութում, հոկտեմբերին։ Տոնոյան Վահան Գառնիկի (ծնված՝ 1988թ․, Երևան),

Մհեր Գրիգորյանը ԱՄՆ դեսպանին ներկայացրել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերին սանձազերծված պատերազմի արդյունքում Արցախում ստեղծված իրավիճակը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին Լինն Թրեյսիին

Արցախի օկուպացված համայնքների բնակիչների կոչը՝ ՌԴ նախագահին և ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներին (Տեսանյութ)

Հակառակորդի կողմից Արցախի օկուպացված համայնքների բնակիչները կոչ-դիմումով են հանդես եկել՝ ուղղված ՌԴ նախագահին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Տուն ու տեղ կորցրած մեր հայրենակիցների ցանկությունը մեկն է՝ հնարավորություն ստեղծվի, որպեսզի վերադառնան հարազատ օջախները, ապրեն խաղաղ կյանքով: Կոչ-դիմումը հաստատելու համար՝ նախաձեռնվել է ստորագրահավաք. մեկնարկը տրվել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից: Մանրամասները՝ Արցախի հանրայինի ռեպորտաժում

ՀՀ-ում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն արդեն ընդունվում են

Պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիների ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն արդեն ընդունվում են։ «Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագրում շահառուն կարող է ընդգրկվել մեկ անգամ՝ 3 ամիս ժամկետով: Միջոցառման շրջանակում ամսական կտրվի 100,000 դրամ մաքուր աշխատավարձ, իսկ եկամտային հարկը և պարտադիր վճարների գումարը կփոխհատուցվի գործատուին։ Միևնույն ժամանակ, գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման

«Բացարձակ դատապարտելի է ՀՀ քաղաքացիների ուղղված բռնության սպառնալիքներով ու ահաբեկելու դիրքերից խոսելու կամ պահանջներ ներկայացնելու որևէ փորձ». Արման Թաթոյան

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Տնտեսական ու տրանսպորտային կապերի հայտարարված ապաշրջափակման՝ մեր երկրին վերաբերող ցանկացած միջոցառում պետք է իրականացվի Հայաստանի քաղաքացիների ու առաջին հերթին սահմանային բնակավայրերի բնակիչների ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների բարձր երաշխավորմամբ: Հայաստանի Հանրապետության պետական կառավարման բարձրագույն մարմինների գործողությունների կամ որոշումների հիմքում պետք է լինի այն, թե որքանով

Հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունը անտեսում է հայկական կողմի կարիքները․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ

Հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի Մոսկվայում կայացած հանդիպմանը հաջորդած հայտարարությունն անտեսում է հայկական կողմի կարիքները և խորացնում է անվտանգության վերաբերյալ անորոշությունը: ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակն իր խորը մտահոգությունն է հայտնում եռակողմ հանդիպման արդյունքի վերաբերյալ, որը 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի փաստաթղթի 8-րդ կետի, այն է՝ հայ ռազմագերիների և պահվող անձանց վերադարձի

Անշարժ գույքի վնաս կրած քաղաքացիները փոխհատուցում են ստանում

Սյունիքի մարզում բնակիչներն սկսել են նորոգել 2020թ․ սեպտեմբեր-նոյեմբերի պատերազմի ընթացքում վնասված անշարժ գույքը՝ ՀՀ կառավարության կողմից տրամադրված փոխհատուցման միջոցներով։ Փոխհատուցում է տրվում Գորիս համայնքի Ներքին Խնձորեսկ եւ Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրերի բնակիչներին։ Սյունիքի մարզպետարանի մասնագետները համայնքապետարանների աշխատակիցների հետ միասին  վնասված գույքի ուսումնասիրությունն իրականացրել են երկու փուլով։ Պատերազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո Դավիթ Բեկում չափագրվել-ուսումնասիրվել

Քարվաճառում կազմավորվել է զոհերի մարմինների որոնման լրացուցիչ խումբ. Պերեպելկին

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները կազմավորել են Քարվաճառի շրջանում զոհվածների մարմինների որոնողական լրացուցիչ խմբի աշխատանք: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Պերեպելկինը: Պերեպելկինը նաև հայտնել է, որ Արցախում ռուս խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում չեն գրանցել: Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Խաղաղ գործընթացն անհրաժեշտ է՝ տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու նպատակով. Աննա Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը լրատվականների հարցին Հարց. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ ռուսական կողմը մշտապես աջակցել է հայ և ադրբեջանական հասարակությունների միջև հումանիտար շփումների իրականացմանը: Արդյոք կա՞ն նախադրյալներ նման ծրագրերի համար: Պատասխան. Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի ջանքերը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ: Հայկական կողմը մշտապես կողմ է հանդես եկել

«Այո՛, ասել եմ բոմժեր են, ինչ որ ասել եմ` ասել եմ»․ զայրացած Վազգեն Մանուկյանն ու իմ քայլական պատգամավորների ամոթանքը

Այսօր «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների այցը Գյումրի սկսվեց միջադեպով։ Գյումրի-Երևան մայրուղու Ազատանի հատվածում մի խումբ քաղաքացիներ փակել էին ճանապարհը՝ չթույլատրելով նրանց մուտք գործել հանրապետության երկրորդ քաղաք։ Ինչպես երևում է համացանցում հայտնված տեսանյութից, քաղաքացիները բղավում էին՝ «Դաշնակցականներ, դավաճաններ», «Վազգեն դավաճան», «Նիկոլ վարչապետ»։ Նրանք պահանջում էին, որ Իշխան Սաղաթելյանը դուրս գա մեքենայից։ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու

Մոսկվայաբնակ Գրիգոր Կեցյանը Ադրբեջանի դեսպանատան դիմաց նստացույց է արել

Մոսկվայաբնակ Գրիգոր Կեցյանը Ադրբեջանի դեսպանատան դիմաց նստացույց է արել՝ հայ ռազմագերիների ազատության պահանջով։ Հաջորդ օրերին ակցիան կիրականացվի ՌԴ Արտաքին գործերի նախարարության, Հայաստանի և Ադրբեջանի դեսպանատների դիմաց։ Մեր հայրենակցին միացել են մի շարք կամավորներ, որոնք ակցիան կշարունակեն հերթափոխով՝ եղանակային ցուրտ պայմանների պատճառով։

Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կտեղակայվի Աղդամում. Չավուշօղլու

Լեռնային Ղարաբաղում կրակի վերահսկման ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կտեղակայվի Աղդամում՝ շփման գծից 8 կմ հեռավորության վրա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: «60 թուրք, 60 ռուս զինվորականներ կվերահսկեն Լեռնային Ղարաբաղում կրակի վերահսկումը: Արդեն սկսվել է թուրք զինվորների տեղակայումն Ադրբեջանում»,- ասել է Չավուշօղլուն: Նա նաև նշել է, որ անհրաժեշտության դեպքում երկկողմ բանակցություններ կանցկացվեն Ադրբեջանի հետ:

«Oրենքը միտված է մաքրելու ալիքների բովանդակությունը». Վահագն Թևոսյան. «Ա1+»

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն այսօր՝ հունվարի 15-ի նիստում ամփոփեց հանրային մուլտիպլեքսում հանրապետական եւ մայրաքաղաքային սփռման սլոթերի մրցույթի արդյունքները։ Մրցույթն անցացվեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի պայմաններում։ Օրենքի նախագծի համահեղինակ, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը, «Ա1+»-ի հետ զրուցում անդրադառնալով մրցույթի արդյունքներին նշեց, որ արդյունքներն այնպիսին են, ինչպիսին պիտի լինեին․ «Եթե ՀՌՀ-ն աշխատել է գրագետ,

Աժ-ում կայացել է աշխատանքային քննարկում՝ «Ադրբեջանում հայկական կողմի գերիների վերադարձի խնդիրները» թեմայով

Հունվարի 15-ին Ազգային ժողովում կայացել է պատգամավորներ Գոռ Գեւորգյանի եւ Սոֆիա Հովսեփյանի կողմից կազմակերպված աշխատանքային փակ քննարկում՝ «Ադրբեջանում հայկական կողմի գերիների վերադարձի խնդիրները» թեմայով: Քննարկմանը մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ներկայացուցիչներ Արտաքին գործերի նախարարությունից եւ Ազգային անվտանգության ծառայությունից, իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանը եւ Սիրանուշ Սահակյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ: Հանդիպմանը քննարկվել են

Միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվում՝ Սյունիքի մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով

ՈՐՈՇՈՒՄ 15 Հունվարի 2021, 23 – Ա ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը՝ 1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի

«Այբ» կրթական հիմնադրամը պատրաստ է պայքարել անօրինական գործողությունների դեմ

Դատախազությունն այսօր շտապեց հայտարարել 2014-2018 թթ. «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» շրջանակներում թույլ տրված «հնարավոր չարաշահումների» մասին՝ 8.3 մլն ՀՀ դրամի չափով։ Ընդ որում՝ խոսքը նվիրատվության մասին է, իսկ ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 2.5 մլրդ դրամ է։ Սա երկուսուկես տարվա ամենատարբեր ջանքերի ու փորձերի հերթական դրսևորումն է «Այբ» կրթական հիմնադրամի դեմ, և ինչպես նախկինում չի հաջողվել

«Սեյրան Օհանյանը, ռազմաքաղաքական գործչին ոչ բնորոշ ավելորդ զգացմունքայնություն ցուցաբերելով, խեղաթյուրելով փաստերը». ՀՀ դատախազություն

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ռազմաքաղաքական գործչին ոչ բնորոշ ավելորդ զգացմունքայնություն ցուցաբերելով  և ցավալիորեն խեղաթյուրելով փաստերը՝ այսօր ՀՀ գլխավոր դատախազին ուղղված հրապարակային գրառում է կատարել, որի բովանդակությունը անկեղծ տարակուսանքի տեղիք է տալիս: Նախ՝ տարակուսանքով պարոն Օհանյանի գրառումից պարզեցինք, որ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազը Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ ինչ-որ փաստաթղթեր է

Դավիթբեկցիները հիշեցնում են կառավարությանը՝ գարունը մոտենում է

Կառավարության հապաղելը կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ

Շուշիից ընտանիքը չգիտի որտեղ և ինչպես է շարունակելու կյանքը

Շուշից ընտանիքը քաղաքը լքելուց ոչինչ իր հետ չի վերցրել, քանի որ վստահ էին, որ հաղթանակով վերադառնալու են իրենց տուն և նորից շարունակեն արարել։

ՀՀ բանակի համար նախատեսված համազգեստը կարվում է բացառապես Հայաստանում

Սոցիալական ցանցերում տարածվում է լուսանկար, որում իբրև Հայաստանի պաշտպանության նախարարության համազգեստի պիտակի վրա առկա է «Made in Turkey» (արտադրված է Թուրքիայում) գրությունը։ Այս առումով «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» պարզաբանում խնդրեց նախարարությունից, որտեղից պատասխանեցին, որ Հայաստանի պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բոլոր համազգեստները կարվում են բացառապես Հայաստանում։ Ինչ վերաբերում է համացանցում տարածվող լուսանկարներին՝ հայտնում ենք, որ դրանք, ենթադրաբար,

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Գեղարքունիքի մարզի Մարտունի և Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Ամփոփվել են 2020 թվականին կատարած աշխատանքների արդյունքները

Հունվարի 15-ին ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորումն ամփոփել է 2020թ. ուսումնական տարվա մարտական պատրաստության, մարտական հերթապահության, զորքերի ծառայության և զինվորական կարգապահության արդյունքները։ Միջոցառմանը ներկա են եղել Միացյալ խմբավորման հրամանատարը, հրամանատարի տեղակալները, ենթակա զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները։ Զեկուցվել է 2020թ. ընթացքում անցկացված միջոցառումների և իրականացված աշխատանքների վերաբերյալ, նշվել են թերացումներն ու

Այս տարի ևս դպրոցականները կարող են անվճար այցելել մշակութային օջախներ

Ավելի քան 386.000 դպրոցական բաժանորդային համակարգի միջոցով կարող է մասնակցել ՀՀ ցանկացած քաղաքի մշակութային մշակութային օջախի միջոցառմանը

Պուտինն ԱԽ անդամներին է ներկայացրել Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպման արդյունքները

Քննարկվել են նաև Ռուսաստանի արտաքին և ներքին քաղաքականության արդիական հարցեր:

Քրեադատավարական և քրեաիրավական ոչ մի հեռանկար չունեցող քրեական գործ է, որն ինչպես հարուցվել է, այդպես էլ քրեական հետապնդումը դադարեցվելու է. Արամ Վարդևանյան

Համահայկական հիմնադրամի մասով, իհարկե, քրեական գործ չի հարուցվել, չնայած դրա ակնհայտ առիթների առկայությանը։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031