Օրվա լրահոսը
Քմծիծաղով կարդացի միջազգային հետախուզումից ինձ ազատելու ուղղությամբ «ձեր ջանքերը». Սեյրան Օհանյանը՝ Արթուր Դավթյանին
Ձեր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ առավելագույնը կարող էիք «հպարտությամբ» զեկուցել, որ Հայաստանի Հանրապետությունում անձամբ ձեր անմիջական մասնակցությամբ է «ստեղծագործվել» և «կարվել» մարտիմեկյան խայտառակ դատավարությունը, իսկ Շուշիի ազատագրման օրը երեք ռազմաքաղաքական գործիչների, որոնք կանգնած են Արցախի և Հայաստանի պետականության կերտման հիմքում, կանգնեցրել եք «ամենաարդար» դատարանի առաջ։
«Ինչո՞ւ էր Աբովյանի օմոնը, նրան կցված ՄՈԲ-ը նահանջում». Հրահատ Մխեյանը` Արգիշտի Քյարամյանին
«Արդեն նոյեմբերի 3-ի դրությամբ Շուշին դատարկ է եղել: Միայն մեր զորախումբն էր, ոչ մի ռազմատեխնիկա ես չտեսա, ոչ մի այլ զորք Շուշիում մենք այդ օրերին չտեսանք: Օրենքով պետք է հակառակը լիներ`լիքը զրահատեխնիկա, զորք`Շուշիի պաշտպանության համար: Բայց դատարկություն էր»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում նման հայտարարությամբ հանդես եկավ 39 օր «Հայրենիք» զորախմբի կազմում արցախյան պատերազմին մասնակցած
Զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողներին զինդատախազությունում հորդորել են համագործակցել վարույթն իրականացնող մարմինների հետ՝ իրենց հայտնի աբողջական տեղեկություններն ու նյութերը նրանց տրամադրելով
ՀՀ զինվորական դատախազը հավաստիացրել է, որ պատերազմին և դրա աղետալի հետևանքներին հանգեցրած հանգամանքները, դրանց վերաբերյալ հրապարակայնորեն ներկայացված տեղեկություններն ու տվյալները ստուգվում են հարուցված բազմաթիվ քրեական գործերով
«Արցախի բյուջեի բացը պետք է լրացնի Հայաստանը, այն դեպքում, երբ Հայաստանն ինքը վարկերի, փոխառությունների կարիք ունի». Պարսյան
Հողերի, հանքավայրերի կորուստը տնտեսական լուրջ խնդիրներ են առաջացնելու
Արցախում մարդասիրական ճգնաժամ է. Մանե Թանդիլյան
Գործակալության հետ զրույցում նախարարը նաև նկատել է, որ շատ սուր է դրված նաև անվտանգության հարցը:
Գործուն քայլեր իրականացնել՝ գերիների վերադարձի գործընթացի ուղղությամբ. «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա
Ադրբեջանում է գտնվում առնվազն 4 կին գերի։
Մոսկվան կաջակցի հայ եւ ադրբեջանական համատեղ մարդասիրական ակցիաներին, եթե այդպիսիք լինեն. Զախարովա
Մեր կարծիքով՝ նման նախաձեռնությունները նպաստում են հաշտության, վստահության, փոխըմբռնման մթնոլորտի ձևավորմանը, բխում են, ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի ժողովուրդների, նաև ամբողջ Հարավային Կովկասի, նշանակում է և՝ Ռուսաստանի Դաշնության շահերից»,- ասել է Զախարովան:
Առաջիկա 3 տարիների ընթացքում Արցախի բոլոր բնակավայրերում շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու ուղղությամբ գործուն ջանքեր կգործադրվեն
Արայիկ Հարությունյանը հիշեցրել է, որ պետությունը մեկ տարվա ընթացքում շարունակելու է փոխհատուցել քաղաքացիների կոմունալ, այդ թվում՝ ջրամատակարարման ծառայությունների դիմաց վճարները՝ որոշակի ծավալներով
«Սեյրան Օհանյանը կարա՞ բացատրի՝ Վահագնի թաղամասում իր այդ շքեղ առանձնատունն ինչ բիզնես միջոցներով է կառուցվել, չի՛ կարող». Անդրանիկ Քոչարյան
Մենք կրկնեցինք հարցը՝ ձեր իշխանությունը զինվորականներին վարկաբեկման գործընթաց սկսեց՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ի՜նչ եք ասում, այսինքն, եթե կա կոռուպցիայի մեջ թաթախված զինվորական, որը առաջին պատերազմի ընթացքում կերտել է այդ հերոսապատումը եւ հետագայում այդ հերոսապատման արդյունքը, հաղթանակների արդյունքը մաշեցրել է իր առանձնատների միջոցով, ամեն մի քարի մեջ մի զինվորի ճակատագիր է, թող դրա մասին մտածեն»:
«Պետք է օր առաջ փոխել այս քաղաքականությունն ու այս թիմը, որը ձախողման է տանում բիզնեսին». Սուրեն Պարսյան
Վարկային բեռն ավելանալու է, քանի որ պատերազմի ժամանակ վարկով զենք-զինամթերք ենք ձեռք բերել:
«Դա բերելու է քաղաքականացման. չքաղաքականացման լավագույն մեխանիզմը նախ ինչ-որ պահ դադար վերցնելն է եւ դավաճաններ չփնտրելն է». Անդրանիկ Քոչարյանը՝ նոր քննիչ հանձնաժողովի մասին
Aravot.am-ը հարցրեց՝ ապրիլյան պատերազմից հետո էլ ՊՆ-ն ուսումնասիրություններ արել էր, բա ինչո՞ւ դուք նորից քննիչ հանձնաժողով ստեղծեցիք, հիմա ասում եք՝ չքաղաքականացնե՞ն՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «ՊՆ-ն արել էր, բայց որեւէ մեկը տեղյա՞կ էր: Ես ասում եմ՝ ՊՆ-ն պետք է սկսի: Եթե այս քննիչ հանձնաժողովը չլիներ, որեւէ մեկը գիտե՞ր, որ ՊՆ նախարարը՝ Սեյրան Օհանյանը, այդպես անունը դնում ենք՝ Սեյրան Օհանյանի հանձնարարությամբ ուսումնասիրություններ»:
Արթիկում, Մարալիկում և Ախուրյան, Աշոցք գյուղերում բուք է, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար
Արագածոտնի մարզի Թալինի, Ապարանի, Արագածի (բուք է) տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Կոտայքի մարզի Չարենցավան, Աբովյան, Հրազդան քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ամասիա գյուղում տեղում է ձյուն։
Վարորդական իրավունք չունեցող վարորդները կտուգանվեն 200 հազար դրամով, ղեկին ծխողները՝ 7000 դրամով
Արմեն Խաչատրյանը պատասխանեց, որ այս համակարգը կիրառվում է կիսատ՝ 30-40 տոկոսով ու արդեն 25-30 զոհ պակաս ունենք. «Մարզերում տեսախցիկներ չկան, ընդամենը արագաչափեր են: Երբ պարեկային ծառայությունը կկիրառվի, շատ ավելի լավ արդյունքներ կունենանք»:
«Հետեւանքները կլինեն ցավոտ իրենց համար». Արման Սարգսյան
Իմ պաշտոնավարման օրոք առնվազն 10 հազար մարդ հետախուզվել են ու ովքեր դրսում հայտնաբերվել են՝ ԱՊՀ երկրների տարածքում, հետեւանք իրենց համար չի առաջացել, տեղեկացվել են իրենց բնակավայրի մասին: Արդեն հետեւանքները կլինեն ցավոտ իրենց համար ու չի լինի այն ինչ մինչ օրս իրավակարգավորումներով եղել է:
«Արգիշտի Քյարամյանը կոորդինացնում էր Շուշիի հանձնման գործընթացը». Զոհրապ Ավետիսյան
«Հայրենիք» ջոկատի անդամները հակադարձում են Արգիշտի Քյարամյանին
«Խրախուսում եք դասալքությունը, Կանադայում ապրող $8-10 հազար աշխատավարձ ստացող ծրագրավորողը գալու է ՀՀ ու 100 հազար դրամով պայմանագրային զինծառայո՞ղ դառնա». Քրիստինե Պողոսյան
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ այս օրենքը կանխարգելող նշանակություն ունի: Արդեն ծնողը երեխաներին երկրից հանելուց պետք է իմանա, որ իրենք տարիներ շարունակ լինելու են վախերի մեջ, չեն հասցնի իրենց երեխային դարձնել ծրագրավորող:
Հայկ Դեմոյանը՝ ադրբեջանցիների հետ «գնալ-գալու», ագրեսիվ «համակեցության», իշխանության «ամլության» մասին
Եթե Ադրբեջանը շարունակում է հայատյաց հայտարարությունները, նրան չենք կարող դիտել որպես կողմ, որի հետ պատրաստ ենք համագործակցել
«8000 ընտանիք կացարանի կարիք ունի». Արցախում գործուն քայլեր են արվում ակտիվ բնակարանաշինության համար
Հնչեցվեց մտահոգություն Ստեփանակերտի գերբնակեցման կապակցությամբ, ինչին ի պատասխան խորհրդարանի ղեկավարը տեղեկացրեց, որ մոտ 600 տուն կվերանորոգվի գյուղական բնակավայրերում
Վաղաժամկետ դադարել են Արցախի գլխավոր դատախազի լիազորությունները
Հունվարի 9-ին Գլխավոր դատախազը Ազգային ժողով էր ներկայացրել հրաժարականի դիմում և սահմանված կարգով կրկին դիմում է ներկայացրել հունվարի 15-ին
1-ին տեղում «Արմենիա TV»-ն, 2-րդում՝ «Երկիր մեդիան», 3-րդում՝ «Շանթ»-ը. ՀՌՀ-ն բաշխեց հանրապետական և մայրաքաղաքային սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների միավորները
Միակ հեռուստանախագիծը, որը չի հաղթահարել բավարար շեմը, «Շանթ սպորտ»-ն է, որը 216 միավոր է հավաքել. նվազագույն շեմը 280 է:
«Երևան սիթի»-ում գնումներ կատարողները ոչ թե ադրբեջանցիներ են եղել, այլ Իրանի ՊՆ ներկայացուցիչներ. Տեղեկատվության ստուգման կենտրոն
Նրանք ժամանել են Հայաստան աշխատանքային այցով, որի ընթացքում Ռազմական ոստիկանության աշխատակիցները ուղեկցել են նրանց
Ադրբեջանի կողմից հայկական ժառանգության ինքնության խեղաթյուրումը «մշակութային թալանի» փորձ է. Աննա Նաղդալյան
«Աղվանացման թեզը» Ադրբեջանն առաջ է քաշել նաև Նախիջևանի հայկական խաչքարների ոչնչացումն արդարացնելու նպատակով
ՎՏԲ-Հայաստան Բանկը ԶԼՄ-ներում հիշատակումների թվով դարձել է առաջատար՝ 2020թ.-ի 3-րդ և 4-րդ եռամսյակների արդյունքներով
Մեդիամոնիտորինգի MaxMonitor ընկերությունը ներկայացրել է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային հաշվետվությունը, որի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է առաջատար Հայաստանի բոլոր առևտրային բանկերի շրջանում՝ ԶԼՄ-ներում ունեցած հիշատակումների քանակով՝ ընդհանուր 232 հիշատակում, ինչը կազմել է 2020թ. չորրորդ եռամսյակում լրատվական կայքերի, թերթերի և հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումների հրապարակումների 43%: Բանկն առաջատար է լրատվական կայքերում և թերթերում հիշատակումների քանակով՝ 204 հիշատակում
ԱԱԾ-ն բացահայտել է մարտի դաշտից ապօրինի կերպով զենք ձեռք բերելու և պահելու հանցավոր խումբ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը շարունակելով իր գործառույթների շրջանակներում գործուն պայքար մղել Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ապօրինի կերպով հրազեն, փամփուշտներ, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու դեպքերը բացահայտելու և շրջանառությունն արգելված նշված առարկաները, որպես գործիք օգտագործելով հնարավոր հանցագործությունները նախականխելու և կանխելու ուղղությամբ, բացահայտել է իրացնելու նպատակով մարտի
Բանակում չծառայած 27 տարին լրացածներին արտերկրում հետախուզելու են եւ արտահանձնեն Հայաստան. Նոր նախագիծ
Անդրանիկ Քոչարյանը բացատրեց. «Նախկինում 27 տարին լրացածը գալիս էր, մուծումներն անում էր ու հանրային կառավարման կյանքից դուրս էր գալիս: Այս փոփոխություններով հետախուզում է լինելու: Խստացվում է: Իրենց՝ նաեւ դրսում մնալու խոչընդոտներ ենք ստեղծում: Իրենք կա՛մ պետք է վերադառնան Հայաստան, կա՛մ պետք է ընդհանրապես չվերադառնան»: Քոչարյանն ասաց, որ ՀՀ տարածքը ամենաանվտանգ միջավայրն է ու չեն կարող չուզենալ Հայաստան չգալ:
«Գերիների հարցն առանց երկչոտելու պետք է դնել որպես կարեւոր նախապայման». Հայկ Դեմոյան
Իմաստ չկա ստեղծել հանձնաժողովներ, երբ չի լուծվում մարդասիրական քայլերից մեկը, որն արձանագրված է առաջին փաստաթղթում
Շիրակի մարզպետը հրաժարական է տվել․ ո՞ւմ անունն է շրջանառվում մարզպետի պաշտոնում
Ըստ մեր աղբյուրների, նրան այս պաշտոնում կփոխարինի ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը։
Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահի և ևս 7 անձի վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան. դատախազությունը մանրամասներ է ներկայացնում
Պաշտոնեական դիրքն օգտագործելով, ուղղորդել է շինարարական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներին գործարքներ կնքել իր անմիջական մասնակցությամբ գործող առևտրային կազմակերպության հետ, անձամբ վերահսկել է նախագծերի կազմման գործընթացը
Արցախում հայերի էթնիկ զտման փաստը հիմնավորվում է նոր զարգացումներով. նամականիշում բժշկական արտահագուստով մարդը քիմիական ախտահանման է ենթարկում Արցախը հայերից. ՄԻՊ
Ադրբեջանը վարում է հայերի ցեղասպանության քաղաքականություն ու դա անում է հենց էթնիկ պատկանելիության հիմքով, միայն այն պատճառով, որ Արցախում ապրող մարդիկ հայ են։


















































