Օրվա լրահոսը

«Ո՞վ է մորս տանջամահ անելով սպանողը, թող պարզեն, դնեն հրապարակում, վառեն»․ չլսված նորույթ ռուս զինծառայողի գործով

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Ադրինե Ղուկասյանի նախագահությամբ, տեղի ունեցավ 2 տարի առաջ Գյումրու Սլաբոդկա թաղամասում հավաքարար կնոջ՝ Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով դատական նիստը։ Հիշեցնենք, որ 57-ամյա կնոջը դաժանաբար ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվում է 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը։ Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությամբ․ «Անդրեյ Ռազգիլդեևին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա

Արման Թաթոյանն ու Եղիշե Կիրակոսյանը Գյումրիում հանդիպել են Շիրակից մեր այն զինծառայողների ընտանիքների հետ, որոնք ադրբեջանցիների կողմից գերեվարվել են

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Այսօր վաղ առավոտից Գյումրիում ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի (Yeghishe Kirakosyan) հետ միասին հանդիպումներ ենք ունեցել Շիրակից մեր այն զինծառայողների ընտանիքների հետ, որոնք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են պատերազմական գործողությունների ավարտից հետո: Քննարկվել են գերիի կարգավիճակ ունեցող  հայ զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնվող հարցեր»:

Անդրանիկ Մարգարյանի պատանեկան հուշամրցաշարի բոլոր մասնակիցները կստանան Հենրիկ Գասպարյանի «Շախմատային Էտյուդներ» գրքի մեկական օրինակ

ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի շվեյցարական մրցաշարին որպես կանոն ավանդաբար մասնակցել է ավելի քան 700 պատանի շախմատիստ: 11-րդ հուշամրցաշարում, որն այս օրերին ընթանում է Հայաստանի շախմատի ակադեմիայում, կորոնավիրուսով պայմանավորված, որոշակի սահմանափակում է մտցվել: Մինչեւ 8, 10, 12, 14,18 տարեկանների տարիքային խմբերում այս անգամ սահմանվել է 10-12 պատանիների եւ աղջիկների մասնակցություն: Մրցաշարում հանդես են գալիս

Հերոսի հուղարկավորությանը ներկա են գտնվել ՀՀ Արմավիրի մարզպետն ու Արցախի նախագահը

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ Մյասնիկյան համայնքում ներկա է գտնվել Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Հակոբ Վոլոդիայի Հարությունյանի հուղարկավորման արարողությանը: Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ցավակցելով զոհվածի ընտանիքին, հարազատներին, համայնքի բնակիչներին, իր խոնարհումն ու վշտակցությունն է հայտնել՝ նշելով, որ հայ ազգը կհարատևի, քանի դեռ կան Հակոբի նման խիզախ մարտիկներ, ովքեր իրենց

«Մենք հրավիրում ենք ադրբեջանական կողմին առնչվել իրականության հետ, հրաժարվել ռազմատենչ եւ հայատյաց հռետորաբանությունից». Արա Այվազյան

«Եթե իսկապես նրանք պատրաստ են բնականոն հարաբերություններ հաստատել ՀՀ-ի եւ Արցախի հանրապետության հետ, միասին աշխատել եւ սկսել բանակցությունները՝ կարգավիճակի վերջնական հստակեցման ուղղությամբ»:

«Մահապատիժը՝ որպես պատժի տեսակ, չի կարող գոյություն ունենալ քաղաքակիրթ աշխարհում». Վլադիմիր Վարդանյան

Քննարկվել են դատական համակարգին վերաբերող օրենսդրական նախագծեր

«Պետք է հասկանանք, որ այս խնդիրը հեշտ լուծում չի գտնում». ԱԳ նախարարը՝ ռազմագերիների խնդրի մասին

ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանին այսօր ԱԺ-ում լրագրողները հարցրեցին՝ ռազմագերիների հարցն ինչպե՞ս կարող է ի վերջո լուծվել, վարչապետի մոսկովյան այցից հետո էլ այդ հարցը լուծում չստացավ, իսկ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, թե հայ ռազմագերիները ահաբեկիչներ են: Նախարարը պատասխանեց. «Վարչապետը հունվարի 11-ին ե՛ւ եռակողմ, ե՛ւ երկկողմ ձեւաչափերով հատուկ անդրադարձել է գերիների խնդրին: Դա մեզ համար առաջնային խնդիր է

Ի՞նչ են քննարկել «Իմ քայլը» պատգամավորները վարչապետի հետ հանդիպմանը․ «Ա1+» (տեսանյութ)

Ազգային ժողովում ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Հանդիպման ավարտին լրագրողների հետ կարճ ճեպազրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց հերթական հանդիպում էր, որը սովորաբար անցկացվում է ամսվա մեջ` ըստ նպատակահարմարության․ «Հանդիպումը նվիրված էր մոսկովյան այցին և քաղաքական թիմի առաջիկա անելիքներին»,-նշեց Մակունցը՝ հավելելով, որ առաջիկա անելիքների մասին կներկայացնեն։ Ինչ վերաբերում

«Վարչապետի գրածը հանվել է կոնտեքստից». Արա Այվազյանը՝ Պոպովի եւ վարչապետի հակասական պնդումների մասին

«Ես չեմ մեկնաբանում վարչապետի ասածները եւ ուրիշ մեկնաբանությունները, որոնք շատ անգամ հանված են կոնտեքստից: Վարչապետն ասել է այն, ինչ ասել է, Պոպովը մեկնաբանել է: Վարչապետի գրածը հանվել է կոնտեքստից, նա ուրիշ բաներ էլ է ասել: Խնդրում եմ ուշադիր կարդացեք ինչ է գրել վարչապետը եւ ինչ է ասել Պոպովը: Մեզ համար կարգավիճակի հարցը եղել է եւ կա հիմնահարցի կարգավորման հիմնական կարեւորագույն տարրը»:

Վիտալի Բալասանյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հունվարի 14-ին ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն՝ կապված 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին մասնակցած և զոհված անձանց կարգավիճակ տրամադրելու հարցերի հետ։ Ինչպես հայտնում են ԱՀ ԱԽ գրասենյակից՝ խորհրդակցության ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, ընդգծվել է առկա տվյալներն ամբողջացնելուց հետո համապատասխան իրավական գործընթաց սկսելու անհրաժեշտությունը։

Երասխի բնակիչ․ Եթե ղեկավարությունը ճանապարհը բացի, պատրաստ ենք բոլորի հետ էլ համերաշխ ապրել

Իսկ Պարույր Սևակ գյուղի բնակիչները մտահոգություն ունեն, որ միջազգային փոխադրումները կարող են բացասական ազդեցություն ունենալ գյուղատնտեսության զարգացման վրա

Արցախցի Հովիկ Հայրապետյանն ամրապնդեց առաջատարի դիրքը

Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի շրջանաձեւ մրցաշարի վեցերորդ տուրում արցախցի գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը հերթական հաղթանակը տարավ ու էլ ավելի ամրապնդեց առաջատարի  դիրքը: Նա իր անվան առջեւ գրանցել է 5,5 միավոր եւ 1,5 միավորով գերազանցում է  երկրորդ տեղում ընթացող Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից, միջազգային վարպետ Ռուդիկ Մակարյանին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Ընկած էր Լենինի բրոնզե մարմինը՝ կարծես մի հիվանդ պառկած լիներ». Հատված` Տ. Տերցանիի «Բարի գիշեր, պարո՛ն Լենին» գրքից

Հատված Տ. Տերցանիի «Բարի գիշեր, պարո՛ն Լենին» գրքից: Հեղինակը պատմում է 1991թ.-ի օգոստոսին կատարած ճամփորդության մասին, որի շրջանակում այցելել է նաև Հայաստան:   Գիրքը հրատարակվել է 1992թ.-ին: Այն պատմում է 1991թ.-ի օգոստոսին սկսված ճամփորդության մասին, որը տևել է երկու ամիս: Ճամփորդությունը, ինչպես հեղինակն է նշում, ծրագրված չէր. Տերցանին, որ մասնագիտությամբ լրագրող էր, գտնվում էր Սիբիրում

«ԵԱՀԿ Մինսկի խումբ այս պահին անգործության է մատնված». Էդգար Էլբակյան

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումից հետո չէր կարող փաստաթուղթը չստորագրել, քանի որ կապիտուլացված երկրի ղեկավարից ակնկալել, որ ինքը կարող էր ինչ-որ բան չստորագրել, մի քիչ լուրջ չէ:

Կոչ են անում ԱԺ ղեկավարությանը՝ հատուկ ուշադրություն դրսևորել պատգամավորների և լրագրողների միջև առաջացող խնդիրների նկատմամբ

Երեկ՝ հունվարի 13-ին, Ազգային ժողովում միջադեպ է տեղի ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի և «Yerevan.today» կայքի լրագրող Սյուզի Բադոյանի մասնակցությամբ։ Երբ պատգամավորը հրաժարվել է պատասխանել տվյալ լրատվամիջոցը ներկայացնող թղթակցի հարցերին, վեճ է բռնկվել, հնչել են փոխադարձ մեղադրանքներ, դրսևորվել է անբարեհաճ վերաբերմունք, ինչը հարիր չէ ոչ պատգամավորին, ոչ լրագրողին։ Հայկ Սարգսյանը նաև հրել է

«Եկեք գնանք, հենց հիմա մի 100 միլիոնանոց ներդրում ցույց տամ». Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար քայլերի երկար ցուցակ ունի՝ ինչպես խթանեն տնտեսական աճը

Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է

Երեկ Ազգային ժողովում հերթական տհաճ միջադեպը տեղի ունեցավ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի և լրագրողների միջև, երբ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը «Yerevan Today» լրատվական կայքի լրագրող Սյուզի Բադոյանին հրելով, ապա վերջինիս ձեռքից միկրոֆոնը խլելով, ակնհայտորեն ու չարամիտ կերպով խոչընդոտելով լրագրողի՝ իր մասնագիտական գործունեությունն իրականացնելուն՝ մտավ իր աշխատասենյակ: Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է պատգամավորի նման

Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների հանդեպ շինծու մեղադրանքների առաջադրումը ոչ միայն խախտում է եռակողմ հայտարարությունը, այլև Ժնևյան կոնվենցիաները. Արա Այվազյան

Հայկական կողմերի առաջնահերթություններից է նաև Արցախի տարածքների դեօկուպացիան և այդ տարածքներից տեղահանված արցախահայության՝  իրենց բնակության վայրեր անվտանգ վերադարձի համար համապատասխան պայմանների ապահովումը:

Ինչ տվյալներ են հավաքում օգտատերերի մասին հայտնի մեսենջերները

Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, թե ինչ տվյալների եք հասանելիություն տալիս հավելվածներին, դրանցից որոնք են պարտադիր, իսկ որոնք ոչ։

«Ադրբեջանական արտադրության սննդամթերք Հայաստան չի ներկրվում. մակնշումն է ադրբեջաներենով»

Հայաստան ներկրվող որոշ ապրանքների վրա գործարանային մակնշման հայերեն բացակայությունը ՍԱՏՄ-ում բացատրում են ներկրման փոքր ծավալով: Արտադրողին ու ներկրողին տնտեսապես ձեռնտու չեն արտահանման նման ծավալի դեպքում հավելյալ ծախսերը:

Դավիթ Բաբայանը, ներկայացնելով գերատեսչության պահպանման ծախսերը, նշել է, որ գալիք տարվա բյուջեով նախատեսվում է 838 մլն 561 հազ. դրամ. Արցախի ԱԺ-ում մեկնարկել են 2021թ. բյուջեի քննարկումները

Անդրադարձ է եղել օտարերկրյա պետություններում ԱՀ մշտական ներկայացուցիչների համար նախատեսված պահպանման ծախսին, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 34 մլն 841 հազ դրամով:

«Վտանգավոր միջոցառումներին նրան միշտ ընդգրկում էինք». անմահության ճանապարհ. Սերյոժա Վիրաբյան

«ՊՊԾ դասակի հարվածային ուժերից մեկն էր, ամեն միջոցառման գնում էր»

Օգնել նրանց ունենալ թեկուզ մեկ օր հրաշքում. թատերական միջոցառումները ժպիտ պարգևեցին արցախցի ավելի քան 1000 երեխայի

«Որպեսզի փոքրիները չունենան ուշադրության ու ջերմության պակաս, հատկապես, այս օրերին»

«Պանթուրանական գոտին միավորվում է, իսկ իշխանությունը ցնցվելով գովազդում է ճանապարհների ապաշրջափակումը». Աբովյան

Թուրքիայի նախապայմանը լինելու է ցեղասպանության հարցի բացառումը, ՀՀ-ի կողմից հայ դատի գաղափարների հրաժարումը

Արթուր Թովմասյանը երկու կարևոր հարց է առանձնացրել՝ ժողովրդի անվտանգությունն ու ինքնորոշման իրավունքի իրացումը

Երկուստեք կարևորվեց խորհրդարանական դիվանագիտությունը, որը թույլ է տալիս շրջանցել բազմաթիվ քաղաքական խոչընդոտներ

«Առաջնագծին ուժեղ տնտեսությամբ երկիր է պետք: Պետք է աշխատել, որ աշխատեն բոլոր օղակները, այդ թվում՝ լրատվամիջոցները»․ գովազդային գործակալության տնօրեն

Սա մեծագույն խնդիր է կայքերի համար, որովհետև առանց կորոնավիրուսի և պատերազմի էլ իրենք սկսում են լսարան կորցնել: Այստեղ էլ օրենսդրական բաց կա

«Փրկե՞լ եք, պարոն վարչապետ, փրկեք մինչեւ վերջ, եթե դա չեք ասում դիվիդենտների համար». Զինծառայողների ծնողները պահանջում են իրենց որդիներին հետ բերել Արցախից

Ժամկետային զինծառայողների ծնողները Արցախում ծառայող իրենց որդիների համար անվտանգության երաշխիքներ են պահանջում

Հայաստանում ֆրանսիական համալսարանը մշակել է քաղաքացիական կյանք զինվոր ուսանողների վերադարձի ծրագիր

10 ուսանողի, անձնակազմի 1 անդամի և զոհված ուսանողների ընտանիքներին կտրամադրվի դրամական աջակցություն, կհովանավորվի 2 ուսանողի տարեկան ուսման վարձը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031