Օրվա լրահոսը
Մենք 90-ականներին մեզանից հզոր Ադրբեջանին հաղթեցինք գրեթե նույն որակների շնորհիվ, իսկ այս անգամ պարտվեցինք դրանց բացակայության պատճառով. Վարդան Ոսկանյան
«Բայրաքթարները» և մնացած նման առարկայական արդարացումներն, ըստ իս, երկրորդական են
Ստեփանակերտ քաղաքի տարբեր մասերում կրակոցներ արձակած 2 բնակիչները բերման են ենթարկվել ԱՀ ոստիկանություն
Ս.թ. հունվարի 11-ին, ժամը 04։50-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի տարբեր մասերում կրակոցներ են հնչել։
«Վերջին շաբաթների ընթացքում շատ տարածված խաբեություն է». փորձագետը հիշեցնում է՝ ձեր քարտային տվյալները մի տվեք անծանոթներին
Կամ կեղծ Հայփոստի կայք են դեմ տալիս ու զուգահեռ տանում ձեր բանկային տվյալները։
Իվանիշվիլին հեռանում է քաղաքականությունից
«Ես որոշում եմ կայացրել հավերժ լքել կուսակցությունը և ամբողջությամբ հեռանալ նրա կառավարումից: Ես լքում եմ ինչպես կուսակցության նախագահի պաշտոնը, այնպես էլ կուսակցությունը, և վերադառնում եմ սովորական կյանքի, ինչպիսին ունեի նախքան 2011թ-ը»
Այս ամենից հետո ինձ անհասկանալի է Ձեր լռությունը. Սենոր Հասրաթյանը հասցեական ուղերձով դիմում է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին
Որևէ պատասխան չեմ ակնկալում, պարզապես, ուզում եմ մի քիչ մտածեք և Ձեր հեղինակությունն օգտագործեք մեր Հայրենիքին սպառնացող հետագա վտանգները կանխելու համար …
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 157 նոր դեպք, արձանագրվել է մահվան 2 դեպք
Ունենք 561 առողջացած
Հարկ է պահպանել ջեռուցման նորմերն ուսումնական հաստատություններում. ԱԱՏՄ-ն հիշեցնում է
Գյուղական բնակավայրերում մեկ հարկանի մսուր-մանկապարտեզների շենքերում (50 տեղից ոչ ավելի) թույլատրվում է վառարանային ջեռուցում
Արսեն Բաբայանին կասկածել են ինքնիրավչություն կատարելու մեջ. «Ավելի ծիծաղելի մեղադրանք չէի կարող պատկերացնել»
Արշակունյաց պողոտայում ՃՈ մեքենայից բարձրախոսով հայտնեցին մեքենայիս համարանիշը և խնդրեցին կանգնել: Բնականաբար կանգնեցի: Կանգնեցի ու մեքենայիս մոտեցան ոստիկանության 5 օպերատիվ ծառայողներ և հայտնեցին, որ ինձ բերման են ենթարկում ոստիկանության բաժին:
Հույս ունենք, որ այսօր Մոսկվայում Ալիևին նաև կզգուշացնեն, որ Հայաստանի պաշտոնատար անձանց բայրաքթարով հարվածելու սպառնալիքները նոր սադրանք են. Մարուքյան
Նաև կարելի է հուշել, որ այցերը շարունակվելու են, իսկ նման սպառնալիքները՝ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված՝ ուժի սպառնալիքի արգելքի սկզբունքի խախտում կամ առնվազն՝ ահաբեկչական ակտի սպառնալիք։
Բաքուն ակնկալում է բանակցություններ ռուս խաղաղապահների պարտավորությունների և լիազորությունների շուրջ. Jam-news
«Վերջ, պատերազմն ավարտվել է։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշված չէ, բայց դա Ադրբեջանի տարածք է, այդ պատճառով էլ զինված հայերը պետք է լքեն այդ շրջանը». Ռուս քաղաքագետ
Պետք չէ որոնել «ազգի փրկիչներ» կամ բացառիկ անհատներ, երկիրը պետք է կառավարեն ինստիտուտները, իշխանության ճյուղերի միջև պետք է գործի հակակշիռների և զսպումների համակարգը. Արմեն Սարգսյան
Տարիներ շարունակ մենք ցանկալին մատուցում էինք իրականի տեղ: Սուտը՝ իրականության իմիտացիան, սողոսկել էր ամենուրեք՝ դառնալով ազգային անվտանգության սպառնալիք: Երևակայական այդ աշխարհում մենք իբր թե ունեինք կազմակերպված պետություն, առաջանցիկ տնտեսություն և գիտություն, ուժեղ բանակ, ժողովրդավարական հասարակություն, ազատ մամուլ, սակայն իրականում պատկերը բոլորովին այլ էր: Մենք հաջողացրել էինք խաբել միայն ինքներս մեզ և դրանով իսկ արդեն ստորագրել պարտության թղթի տակ:
Նոր ձևաչափը կնպաստի Օրբելի եղբայրների տուն-թանգարան այցելուների թվի աճին. ինչպես մուլտիմեդիա տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ նոր շունչ տալ 40-ամյա թանգարանին
Օրբելին կարողացավ փրկել և սերունդներին հանձնել համաշխարհային մշակույթի գլուխգործոցները, որոնց հետ այսօր հաղորդակցվում են Էրմիտաժի հյուրերը. դա անկասկած Հովսեփ Օրբելու արժանիքն է:
«Հայրենիք» կուսակցությունը պահանջում է ազատ արձակել բերման ենթարկված անձանց. բազմաթիվ քաղաքացիներ փորձել են փակել «Զվարթնոց»-ի ճանապարհը՝ խոչընդոտելու Փաշինյանի մուտքը օդանավակայան
Բերման են ենթարկել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանին։
Արման Թաթոյան. Հայաստանի իշխանության բարձրագույն մարմինները պետք է գործեն այնպես կամ այնպիսի երաշխիքների առկայությամբ, որ ապահովվի մեր հայրենակիցների անվերապահ վերադարձը հայրենիք
Բացարձակ անթույլատրելի է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը մեկնաբանել այնպես, իբր թե դրա գործողությունը տարածվում է միայն այդ հայտարարության ստորագրումից առաջ առկա իրավիճակի վրա: Նման մոտեցումը կոպտորեն ոտնահարում է մարդու իրավունքներն ու հետպատերազմական մարդասիրական գործընթացը:
«Եթե Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ազգադավ փաստաթուղթ ստորագրեց`թույլ չենք տալու նրա վերադարձը ՀՀ». ցույցն ավարտվեց
Ցուցարարները հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյանի ստորագրած ազգադավ փաստաթղթերը վիճարկվելու են
Ի ցավ սրտի, Հայրենիքին ու ժողովրդին պատուհասած ողբերգությունն այլևս սպառեց աստվածային համբերությունը Հայոց Եկեղեցու. Ասողիկ աբեղա Կարապետյան
Կուզեմ, շատ կուզեմ, որ հայ իրականության մեջ եղող բոլոր քաղաքական գործիչներն ու ժողովրդի կողմից առժամապես ընտրված պետական պաշտոնյաները վերջապես հասկանան, որ Հայոց Եկեղեցին՝ իր նվիրապետությամբ՝ սարկավագից մինչև Հայոց Հայրապետը երբեք ու երբեք չի՛ սատարել, չի՛ սատարում և չի՛ սատարելու որևէ քաղաքական դեմքի, քաղաքական ուժի, պաշտոնյայի կամ պաշտոնյաների:
Վարդենյաց լեռնանցքում, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում, Նոր Գեղի, Բուժական և Թեղենիք գյուղերում մառախուղ է
Ճանապարհային ոստիկանությունը փակել էր «Իսակովի» պողոտան
Նիկոլ Փաշինյանի շարասյունը գնաց «Զվարթնոց» օդանավակայան. Արսեն Բաբայանին բերման են ենթարկել
Ճանապարհային ոստիկանությունը փակել էր «Իսակովի» պողոտան
Ուժի սպառնալիքի տակ գործող Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթերն ընդունելի չեն. Ազգային-ժողովրդավարական բևեռ
Դիմում ենք ձեզ՝ ակնկալելով ձեր աջակցությունը Արցախյան հակամարտության գործընթացը ռուս-թուրքական դավադիր ու ապօրինի ձևաչափից Մինսկի խմբի ձևաչափ վերադարձնելու, ուժի կիրառման սպառնալիքով Հայաստանի ռազմավարական շահերի դեմ ոտնձգությունները դադարեցնելու, Հայաստանի ինքնիշխանությունը, Արցախում բնակվող հայերի ֆիզիկական անվտանգությունը, ինչպես նաև գերիների վերադարձն ու անհայտ կորածների արդյունավետ որոնողական աշխատանքը երաշխավորելու հարցերում։
Ստյոպա Սաֆարյան. «Հայաստանի դիրքերը թույլ չես համարի»
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի ՖԲ գրառումը Դատելով մոսկովյան հանդիպման արդեն իսկ հրապարակված օրակարգից, դժվար չէ նկատել, որ այն Ադրբեջանի վրա ճնշումների օրակարգ է լինելու՝ թե հայկական, թե ռուսական կողմից։ Գործնականում, հայկական կողմն այդ հայտարարության հետ կապված չարված կետ չունի, ինչը չես ասի Ադրբեջանի համար։ Հայկական կողմը բացահայտ հայտարարել է, որ իր համար առանցքայինը ռազմագերիների
Տարոն Սիմոնյան. «Ինչ ՉՊԻՏԻ անի ՀՀ գործադիր իշխանության ներկայացուցիչը վաղը Մոսկվայում»
ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանի ՖԲ գրառումը. Ինչ ՉՊԻՏԻ անի ՀՀ գործադիր իշխանության ներկայացուցիչը վաղը Մոսկվայում։ ✅ Չհրաժարվի Ադրբեջանի և նրա ռազմաքաղաքական ղեկավարության հայատյացության քաղաքականության դեմ, ինչպես նաև միջազգային հանցագործությունների և այլ իրավախախտումների առնչությամբ արդեն իսկ սկսված և ապագայում սկսվելիք իրավական գործընթացներից։ ✅ Չխախտի ՀՀ Սահմանադրությունը, միջազգային իրավունքը և չստորագրի որևէ փաստաթուղթ,
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը՝ հունվարի 11-ի մոսկովյան հանդիպումներին ընդառաջ
Հաշվի առնելով, որ ՀՀ վարչապետը, հատկապես վերջին ամիսներին ավելի հաճախ գործում է գաղտնաբար, առանց որևէ հաշվետվության, հաշվի առնելով նաև, որ ՀՀ մի շարք նախարարների կամ այլ պաշտոնյաների կողմից տրված բացատրությունները երաշխիք չեն կարող համարվել, որ ՀՀ վարչապետը հակասահմանադրական անձնատու նոր քայլերի չի դիմի, Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն կիսում է արտահայտված մտահոգությունները
Ընտանիքը Դիլիջանից հասել է Երևան, որ կարողանա անվճար տեղափոխվել Ստեփանակերտ
«Ամուսինս իրերի մի մասն իր հետ մեքենայով կտանի, իսկ ես երեք երեխաների հետ կգնամ Երևան և այնտեղից կհասնենք Ստեփանակերտ»
Ներկայ համաձայնագիրը կը կարօտի լուրջ վերանայման. Արամ Ա Վեհափառի յատուկ հռչակագիրը
Ինչպէս ծանօթ է մեր ժողովուրդի զաւակներուն, ներկայ տարին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Հայրապետական յատուկ հռչակագրով հռչակեց «ԱՐՑԱԽԻ ՏԱՐԻ»։ Արդարեւ, Կիրակի, 10 Յունուար 2021-ին, Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ մատուցուած Սուրբ եւ Անմահ Պատարագի ընթացքին, ընթերցուեցաւ Հայրապետական հռչակագիրը՝ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեանի կողմէ։ Ստորեւ կը ներկայացնենք Հայրապետական հռչակագիրը ամբողջութեամբ.- Մեծի Տանն
Մարդու իրավունքների պաշտպանի գրառումը՝ Սյունիքում առաջացած նորանոր խնդիրների վերաբերյալ
Օրինակ` ի՞նչ անի այն մարդը, ով ունի հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը հաստատող վկայական, սակայն ադրբեջանական զինվորականների ուղիղ թիրախի տակ լինելու պատճառով այդ հողատարածքի օգտագործումն իրական վտանգի կենթարկի իր կամ իր ընտանիքի անդամի կյանքն ու առողջությունը կամ որ օգտագործումն այլևս դարձել է անհնար:
Ընդ որում, խոսքը վերաբերում է այնպիսի հողատարածքների, որոնց նկատմամբ իրավունքների, այդ թվում՝ սեփականության իրավունքի պետական գրանցումը հաստատող վկայականները տրվել են կա՛մ Խորհրդային Հայաստանի, կա՛մ Հայաստանի անկախ Հանրապետության տարբեր ժամանակահատվածների իրավասու մարմինների (Կադաստրի կոմիտե և այլն) կողմից:
Նուշով եւ նարնջի ջեմով անուշաբույր թխվածքաբլիթներ (տեսանյութ)
Ընդամենը մի քանի րոպե, եւ նարնջի ու նուշի տրամադրող բույրը կտարածվի տնով մեկ, իսկ նրբահամ թխվածքաբլիթները կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Շատ հեշտ պատրաստվող այս թխվածքաբլիթների համար ժամանակ գրեթե չի ծախսվում, միայն թե պետք է ձեռք բերել նուշի ալյուր եւ նարնջի ջեմ: Երկուսն էլ այժմ վաճառվում են երեւանյան սուպերմարկետներում: Ի դեպ, նուշի ալյուր կարելի է ստանալ նաեւ
Հայտնաբերվել է 14 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ. News.am
Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում երեկ՝ հունվարի 9-ին, Կովսականի ուղղությամբ (Զանգելան) հայտնաբերվել է 14 զինծառայողի դի։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Ո՞րն է իրական պետությունը
Պետական ավանդույթներ ունեցող երկրներում, սերունդները դաստիարակվում, կրթվում են պետական մտածողությամբ՝ անկախ ընտրած մասնագիտությունից։ Առավել քան պետական մտածողությամբ են օժտված, հատկապես քաղաքական գործչի հավակնություններ ունեցող անձինք և նման երկրներում անհնար է, օրինակ փաստաթղթերը կեղծած և զինվորական ծառայությունից խուսափած, դատարանով պատիժ կրած անձի պատգամավոր ընտրվելը։ Ինչ վերաբերում է պետական ծառայողներին, հատկապես՝ բարձրաստիճան զինվորականներին, իրավապահ մարմինների աշխատողներին, ապա
Տունը կորցրած թաղավարդցի ընտանիքը Կապանից վերադարձավ Արցախ. (Տեսանյութ)
Վարուժան Միրզոյանը մասնակցել է 1990-ական հայ–ադրբեջանական հակամարտությանը, 2016-ի ապրիլյան քառօրյային եւ 2020թ–ի սեպտեմբերյան պատերազմին
Ուսապարկի միջի ռումբը
Ակնհայտ էր, որ Ուսապարկ որակվեց ոչ թե «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորը (դա արդեն անիմաստ էր), այլ՝ խմբակցությունում մնացածները։ Նրանց՝ դեռևս մնացողներին և տատանվողներին, որակեցին «ուսապարկ» և սպառնացին։ Այդ որակման հեղինակը անձամբ նրանց լիդերն էր, և ոչ թե՝ շարքային մի պատգամավոր կամ խոսնակ։ Դա լիդերի պոռթկումն էր։ Բայց խնդիրը սրա մեջ չէ, ասվածի մեջ չէ,


















































