Օրվա լրահոսը
Առուշ Առուշանյան․ «Շուռնուխում այդ տների շինթույլտվությունը Սովետի ժամանակ Գորիսի քաղսովետն է տվել»
Գորիսի քաղաքապետը վստահեցնում է՝ ադրբեջանցիներին անցնող այգեգործական հողերն ու ՀԷԿ-ի տարածքը, ըստ վկայությունների, խորհրդային տարիներին էլ հայերն են օգտագործել
Անհրաժեշտ է լինելու համառ աշխատել. Մեզնից է կախված թե ինչպիսին կլինի վաղվա օրը. Կապանի համայնքապետ
Առաջընթացի ճանապարհին մեզ դեռ բազմաթիվ մարտահրավերներ են սպասվում, և միայն մեր միասնականության, հանդուրժողականության, յուրաքանչյուրիս անհատական ներգրավվածության և հավաքական ջանքի շնորհիվ կհասնենք ցանկալի արդյունքի։
Մենք առաջին սերունդը չենք, որին թվում է, թե ականատեսն է հայոց պատմության վերջին էջին, բայց ի հեճուկս մեր թշնամիների՝ մենք կա՛նք. Էդգար Էլբակյան
Ես համոզված եմ, որ մեզ նման մարդիկ պիտի՛ մնան Հայաստանում, քանզի Հայաստանը (ներառյալ՝ Արցախը) առավել քան երբևէ ունի մեր կարիքը
Ճիշդ չէ՛ նաեւ յուսալքութեան տակ ընկճուած մնալ. Ճիշդ չէ՛ մանաւանդ պարտուած ըլլալու հոգեվիճակին գերին դառնալ. Արամ Ա. Կաթողիկոսի ուղերձը
Ճիշդ չէ՛ մանաւանդ պարտուած ըլլալու հոգեվիճակին գերին դառնալ
ՀՀ նախագահին տոների առթիվ շնորհավորել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Երկիր Ծիրանի». Մեզ պարտադրեցին խաղաղություն, ինչը ավելի սարսափելի է, քան պատերազմը
Պարտավո՛ր ենք գալիք 30 ամյակում լինել բազմազավակ ընտանիքների հայ հասարակություն:
Ապաշնորհ կերպով կորցրինք հնարավոր ամենն ու ամենքին և փոխարենը ունեցանք անարժան ու անպատիվ ապրած 365 օր. Սենոր Հասրաթյան
Նախորդների պարագայում ես գիտեի, որ ողբերգությունների պատճառը մի դեպքում բնական արհավիրքի դեմ անզորությունն էր, իսկ մյուս դեպքում ազգային ինքնությունը վերականգնելու համար ծավալված անհավասար պայքարը…
Ունենք բոլոր հիմքերը՝ չնայած խնդիրներին ու դժվարություններին, լավատեսությամբ նայելու դեպի ապագա. ՀՀ-ում ՌԴ դեսպան
Խիստ մարտահրավերների պայմաններում առանձնահատուկ հստակությամբ դրսևորվեց մեր երկրներին միավորող եղբայրական, դաշնակցային հարաբերությունների պահանջված և անայլընտրանք լինելը և դրանց ավանդաբար բնորոշ հատկանիշները՝ ռազմավարական շահերի ընդհանրությունը, աջակցությունը, օգնության գալու և փոխվստահության պատրաստակամությունը:
Սկզբունքային առումով անթույլատրելի է այն մոտեցումը, որով Հայաստանի պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կապվում է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքի հետ. ՄԻՊ
Խնդիրները բնույթով այնպիսին են, որ առաջացնելու են մեր ողջ ժողովրդի համար ակնհայտ երկարաժամկետ բացասական հետևանքներ:
ՀՀ նախագահի հրամանագրով ԱԻՆ աշխատակիցներ են պարգևատրվել՝ խիզախության և նվիրումի համար
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդ¬վածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներքոհիշյալ աշխատակիցներին պարգևատրել` Մարտական ծառայության մեդալով` Գևորգ Արտաշեսի ԽՈՒՆՈՅԱՆԻՆ արտակարգ
««Հայրենիք»-ը դատապարտում է ընդդիմությանը լռեցնելու վայրագ փորձերը». վնասել են կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի ավտոմեքենան
Այս գիշեր հրոսակները վնասել են «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի ավտոմեքենան։ «Հայրենիք»-ը դատապարտում է ընդդիմությանը լռեցնելու վայրագ փորձերը՝ այս միջադեպը համարելով քաղաքական հետապնդման դրսևորման մի տեսակ։ «Հայրենիք» կուսակցությունը պահանջում է ոստիկանությունից անհապաղ բացահայտել այս հանցագործությունը, հակառակ դեպքում հիմք կլինի կարծելու, որ ոստիկանությունը սատարում է նման գործելաոճը։ Կուսակցությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ ընդդիմադիր քաղաքական
«Լիահույս եմ, որ 2021 թվականին ականատես կլինենք մեր երկկողմ կապերի էլ ավելի ընդլայնմանը». ՀՀ նախագահին շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսին
Մեր բարեկամության ու համագործակցության ոգուն համահունչ, որով նշանավորվել են մեր հարաբերությունները երկար տասնամյակներ ի վեր՝ ի շահ մեր երկու բարեկամ ժողովուրդների
Սմբատ Գրիգորյանը նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար
ՍՄԲԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ 5-ՐԴ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՐՊՈՒՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Սմբատ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել 5-րդ բանակային կորպուսի հրամանատար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ա.ՍԱՐԳՍՅԱՆ 2020թ. դեկտեմբերի 30 Երևան ՆՀ-358-Ա
Հայկազ Բաղմանյանն ազատվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅԿԱԶ ԲԱՂՄԱՆՅԱՆԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻԱՑՅԱԼ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Հայկազ ԲԱՂՄԱՆՅԱՆԻՆ 2020 թվականի դեկտեմբերի 31-ից ազատել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն Իվան Տելեգինի ամանորյա ուղերձը
ՎՏԲ-Հայաստան Բանկի հարգելի հաճախորդներ և գործընկերներ, 2020 թվականը մեր հիշողության մեջ մնալու է որպես մարտահրավերներով և արագ զարգացումներով լի, նորի յուրացման և մեր արժեքային համակարգի վերանայման տարի: Համավարակը ազդել է ռազմավարական այնպիսի նշանակություն ունեցող տնտեսական ոլորտների գործունեության վրա, ինչպիսիք են՝ արդյունաբերությունը, շինարարությունը, առևտուրը, զբոսաշրջությունը, ծառայությունների ոլորտը և բազմաթիվ այլ ոլորտներ: Այս պայմաններում Բանկի համար առաջնահերթ
«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարվա լավագույն կադրերը
Ձեզ ենք ներկայացնում 2020 թվականին ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանվող տարածքներում արված լավագույն կադրերը՝ կարճ տեսաֆիլմի միջոցով: ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մեր լավագույն ազգային որակները՝ խոհեմությունը, քաջությունը, համբերատարությունն ու աշխատասիրությունը, միշտ օգնել են մեզ վերածնվել․ Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը Հայ ժողովրդի պատմությունը, ցավոք, լի է ողբերգական էջերով։ Մենք բազմաթիվ արհավիրքներ ենք վերապրել։ Հաճախ հայտնվել ենք կյանքի և մահվան եզրագծին։ Բայց մեր լավագույն ազգային որակները՝ խոհեմությունը, քաջությունը, համբերատարությունն ու աշխատասիրությունը, միշտ օգնել են մեզ վերածնվել։ Ես վստահ եմ՝ մենք կարող ենք դա անել նորից։ Եկեք հենց այդպիսի ապագայի
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Վիլլի Սարգսյանը բոլորեց ծննդյան 90-ամյակը
Այսօր դաշնակահար, մանկավարժ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Վիլլի Սարգսյանը բոլորում է ծննդյան 90-ամյակը: Վիլլի Սարգսյանն իրավամբ հայ երաժշտարվեստի այն երախտավորներից է, ով իր տաղանդի և անմնացորդ նվիրումի շնորհիվ կատարողական արվեստը հասցրել է նոր բարձունքի՝ պարգևելով հոգևոր, մշակութային մնայուն արժեքներ: Նա՝ որպես մենակատար, ելույթ է ունեցել աշխարհահռչակ դիրիժորների, իսկ որպես կոնցերտմայստեր՝ միջազգային ճանաչում ունեցող մենակատարների հետ: Լայն
Դիմել եմ ՀՀ ՏՄՊՊՀին՝ խնդրելով ուսումնասիրել, թե սննդամթերքի և վառելիքի շուկայում թանկացումներն ինչով են պայմանավորված․ Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի Ֆեյսբուքյան գրառումը Հանրապետությունում վերջին մի քանի օրերին արձանագրվել է առաջնային լայն սպառման ապրանքների գների աճ։ Թանկացած ապրանքների թվում են ալյուրը, ձավարը, հացը, ձուն, բրինձը, պանիրը և այլ կաթնամթերք, թռչնամիսը, ավելի վաղ՝ ձեթը, ինչպես նաև բենզինը, բնական սեղմված և հեղուկ գազը: Շաքարը թանկացել է 26.6%-ով՝ համեմատած նախորդ տարվա արժեքի։
Արմեն Սարգսյանի անունից այսօր հարգանքի տուրք է մատուցվել Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր հարգանքի տուրք է մատուցվել Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում նախագահ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Հայրենիքի ազատության և անկախության համար զոհվածների սխրանքը հավերժացնող հուշապատին: ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ
Ընդամենը մեկ օր եմ հասցրել ճանաչել Մենուա Հովհաննիսյանին, բայց այդ մեկ օրը հիմա մի ամբողջ կյանք է թվում․ Արայիկ Հարությունյան
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր վերջին հրաժեշտը կտանք «Արցախի հերոս» Մենուա Հովհաննիսյանին: Սրտի կսկիծով գլուխ եմ խոնարհում նրա աճյունի և բոլոր հարազատների առաջ: Ընդամենը մեկ օր եմ հասցրել ճանաչել նրան, բայց այդ մեկ օրը հիմա մի ամբողջ կյանք է թվում: Սիրելի ՛ Մենուա, Քո և Հայրենական այս պատերազմին մասնակցած մեր հազարավոր տղաների նվիրումն
2855 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 531 նոր դեպք
Դեկտեմբերի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 159409 դեպք, որոնցից 142801-ն` առողջացած, 2823-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13101 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 593903 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2855 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 531 նոր դեպք: Ունենք 957 առողջացած և 16 մահվան դեպք:
«Եթե հաստատ տալիս են, մեր անելիքը իմանանք»․ քարահունջցիներ
Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչները պատրաստ են մինչեւ վերջ պայքարել իրենց հողի համար
6-ամսյա պլանը կամ ընտրություններ կազմակերպելու կեղծ օրակարգը ոչ այլ ինչ է, քան հայրենիքի մաս-մաս հանձնումը թշնամուն. Իշխան Սաղաթելյան
Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը Նոյեմբերի 18-ին գլխավոր դավաճանը հայտարարեց իր 6-ամսյա ճանապարհային քարտեզի մասին, ըստ որի պետք է առաջիկա ամիսներին լուծեր մեր պետության համար կարևոր հարցեր: Ժամանակային իմաստով նա իրագործել է իր պլանի մոտ 25%-ը կամ մեկ քառորդ մասը: Արդյունքում, կապիտուլյացիոն ստորացուցիչ հայտարարությունից հետո, անցնող հիսուն օրերի ընթացքում թշնամուն հանձնվեցին եռակողմ
365 օր արվել է հնարավոր ամենը, որ բուժօգնության կարիք ունեցող բոլոր պացիենտները կարողանան ստանալ իրենց հասանելի բուժումը. Արդեն Թորոսյան
Սիրելի հայրենակիցներ, Այս տարվա ամանորյա ուղերձը էապես կտարբերվի նախորդներից: Տարին ծանր էր բոլորիս համար ամեն տեսանկյունից: Տեսանք թե՛ արտակարգ և թե՛ ռազմական դրություն: Տարին հատկապես ծանր էր առողջապահական համակարգի և բուժաշխատողների համար: «Անակնկալներից» մեկը ինչպես ամբողջ աշխարհի, այդպես էլ Հայաստանի համար կորոնավիրուսային հիվանդությունն էր, որը շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ: Հաջորդիվ պատերազմն էր, որը ցնցեց
Պահանջում ենք, որ ԱՀ նախագահը դրսևորի խոհեմություն, չհայտնվի բարոյական լեգիտիմությունից զրկվածի կարգավիճակում և տա հրաժարական․ «Արդարություն»
Արցախի «Արդարություն» կուսակցության ԱՀ ԱԺ պատգամավորական խմբակցության հայտարարությունը Սեպտեմբերի 27-ին միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ և Թուրքիայի բացահայտ մասնակցությամբ, Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի արդյունքում Արցախը կանգնեց քաղաքական, ռազմական, տնտեսական, սոցիալական ու ժողովրդագրական մարտահրավերների առջև, որի ողջ պատասխանատվությունը կրում են Արցախի և Հայաստանի քաղաքական իշխանությունները, որոնք այդպես էլ չձերբազատվեցին անսխալականության իրենց ազգակործան բարդույթից՝ հայկական երկու պետություններին պատճառելով մարդկային
Ժառանգին «հարկադրում են» ընդունելու ժառանգությունը՝ առանց դրա ընդունման նպատակահարմարությունը պարզելու․ ՀՔԱՎ
2020 թվականի դեկտեմբերի 12-ին հանրային քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրել է դիրքորոշում՝ առաջարկելով նախագիծը հանել շրջանառությունից ներքոնշյալ հիմնավորմամբ։ Նախագիծը սահմանում է ժառանգների իրավունքների իրացումը սահմանափակող կարգավորումներ: Մասնավորապես` նախատեսվել է, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով կամ ռազմական գործողությունների արդյունքում մահացած անձանց ժառանգությունը
ԱԻՆ Փրկարար ծառայությունն ամփոփում է 2020 թվականը
Փրկարարները, իրենց կոչմանը հավատարիմ մնալով, շարունակում են մարդկային կյանքեր փրկել, օգնում դժվար իրավիճակներում հայտնված քաղաքացիներին։ Ինչպիսի՞ն էր 2020 թվականն Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության համար. տարին ամփոփում է գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը։ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ և Կոտայքի, Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար բաց է։ Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ և Կոտայքի, Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային


















































