Օրվա լրահոսը

Պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել. Տիգրան Կարապետյան

«Սյունիքը եղել է, կա և լինելու է Հայաստանի ողնաշարը»

Վաղարշակ Հարությունյանը հետևել է նոր բնագծերում իրականացվող մարտական հերթապահության ընթացքին

Դեկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ՀՀ հարավարևելյան սահմանագոտի: Վաղարշակ Հարությունյանը հետևել է նոր բնագծերում իրականացվող մարտական հերթապահության ընթացքին, զրուցել հրամանատարների և զինծառայողների հետ: Նախարար Հարությունյանը, մասնավորապես, այցելել է նաև այն տարածքներ, որտեղ հայ և ադրբեջանցի դիրքապահների միջև հեռավորությունը, որոշ դեպքերում, ընդամենը 100 մետր է կազմում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հատուկ ուշադրություն է դարձրել նոր

Գեւորգ Գորգիսյան. «Կառավարությունը չունի ժողովրդի հետ խոսելու որեւէ ձեւ, ժողովրդի հետ առնչվելիս՝ որեւէ ազնվություն, եւ այլեւս դադարել է լինել վստահելի»

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները այցելել են Սյունիքի մարզում պատերազմից հետո սահմանամերձ դարձած համայնքներ: Ըստ տարածված լուրերի, Գորիսում դեպի Կապան միջպետական ճանապարհը փակած քաղաքացիներին հանդիպելուց հետո նրանք Կապան գնացել են այլընտրանքային ճանապարհով։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հեռախոսով Aravot.am-ին ասաց. «Մեր նպատակը տեղում խնդիրների խորությունը, մանրամասները հասկանալն է: Գորիսում մարդիկ ցույց էին անում՝

Ռուբեն Կարապետյանը ՀՀ նախագահի խորհրդական է նշանակվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՌՈՒԲԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերը. Ռուբեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ճանաչենք մեր հերոսներին. Լեյտենանտ Սեյրան Հարությունյանը ոչնչացրել է հակառակորդի կենդանի ուժը, կասեցրել վերջինիս բազմակի գրոհները

Ավագ լեյտենանտ Երվանդ Համբարձումի Հարությունյանը հմտորեն ղեկավարել է ենթակա անձնակազմին, կատարել առաջադրված մարտական խնդիրները և պատճառել թշնամուն զինտեխնիկայի ու կենդանի ուժի կորուստներ: Լեյտենանտ Սեյրան Էրիկի Հարությունյանը ոչնչացրել է հակառակորդի կենդանի ուժը, կասեցրել վերջինիս բազմակի գրոհները՝ դրսևորելով առանձնահատուկ խիզախություն: Շարքային Ալեքսանդր Վահեի Ալեքսանյանը ոչնչացրել է թշնամական կենդանի ուժ, և, դրսևորելով խիզախություն, կասեցրել հակառակորդի մխրճումը մեր դիրք:

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է նորանշանակ նախարար Հայկ Խանումյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 18-ին այցելել է ԱՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Հայկ Խանումյանին: Երկրի ղեկավարը նշել է, որ հանրապետության համար այս ծանր ժամանակներում շատ պատասխանատու նշանակում է կատարում՝ հույս հայտնելով, որ նորանշանակ նախարարը կկարողանա պատվով կատարել իր առջև դրված խնդիրները: Նախագահ Հարությունյանը բարեխիղճ աշխատանքի համար շնորհակալություն

Սյունեցիները չեն լռելու

Կապանի սահմանամերձ դիրքերը հանձնելուց հետո, մերձակա բնակավայրերի բնակիչները վառում են իրենց տները

Պատգամավոր․ «Իմ տեղեկությունով՝ երեք օր առաջ Շուռնուխի եւ Կապանի բնակիչներին տեղյակ չեն պահել, որ տարածքներ են տալու Ադրբեջանին»

Կապան համայնքի ղեկավարի նախկին պաշտոնակատար, «Իմ քայլ»-ի պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն ասում է՝ Սյունիքի անվտանգություն պահպանվելու է այնպես, ինչպես Տավուշում են պահպանվում

Հարուցվել է քրեական գործ՝ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքում տեղակայված մարտական դիրքերում ինը զինծառայողների սպանության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների դեպքերի առթիվ

2020թ. դեկտեմբեր ամսին՝ չպարզված օրը և ժամին, հակառակորդի մի խումբ զինծառայողներ, ազգային և կրոնական ատելության, կրոնական մոլեռանդության շարժառիթներով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հրաձգային զենքերի գործադրմամբ սպանել են ԱՀ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքում տեղակայված մարտական դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի 9 զինծառայողների: Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական

«Չեմ կարող և չեմ ուզում հասկանալ՝ ինչո՞ւ որևէ կերպ Հայաստանը չէր կարող ներկայացված լինել այն պաշտոնյայով, որը կարող է փոխարինել Նիկոլ Փաշինյանին». Աշոտ Մելիքյան

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը վրդովված է, որ ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը Հայաստանից ներկայացուցիչ չի եղել, և Ալիևն իր ստերն է տարել առաջ:

62 հայ զինծառայողի գերեվարման տեսանյութի մասին. ՊԲ պահպանության տակ գտնվող տեղամասում որևէ զինծառայողի գերեվարման դեպք չի արձանագրվել

Համացանցում սկսվել է շրջանառվել մի տեսանյութ, որում նշվում է, թե ադրբեջանական բանակը գերեվարել է 62 հայ զինծառայողի: ԱՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին օրերի ընթացքում ՊԲ պահպանության տակ գտնվող տեղամասում որևէ զինծառայողի գերեվարման դեպք չի արձանագրվել և վերոնշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Հորդորում ենք հայրենական լրատվամիջոցներին չտարածել ադրբեջանական կեղծ հրապարակումներ, որոնք նպատակ ունեն ազդել

Ինչու այսպես եղավ և ինչպես հաղթել Ադրբեջանին

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ճիշտ այնպես, ինչպես երեխան սխալ գործելիս է, որ վազում է ծնողի մոտ՝ խորհուրդ հարցնելու, այդպես էլ ժողովուրդներն են. աղետի ժամանակ է, որ վերադառնում են իրենց ծնողի՝ անցյալի կամ պատմության գիրկը, նախ հասկանալու, թե ինչու այդպես եղավ, ապա «խորհուրդ» հարցնելու, թե ինչպես հաղթած դուրս գալ

300 հազար դրամը Բերձորի եւ Լիսագորի բնակիչները չեն ստանում՝ չնայած, որ նրանց բնակավայրերը Ադրբեջանին են անցել

Արցախցիներին փախստականի կարգավիճակ պետք չէ. Արցախի հանրապետության քաղաքացիները նույն իրավունքներից օգտվում են ինչ՝ ՀՀ քաղաքացիները

Արմեն Սարգսյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Երկուշաբթի աշխատանքային օրը կանցկացնեմ Սյունիքում». վարչապետ

«Կայցելեմ Մեղրի, Կապան, Գորիս, Սիսիան՝ հանդիպելու քաղաքացիների, ՏԻՄ եւ մարզային կառույցների ներկայացուցիչների հետ»

«Մեզ ասում են՝ զենքերը հանձնեք, ձեր սարերը հսկեք, ես ձեր անվտանգությունը կերաշխավորեմ». Ռուս խաղաղապահի խոստումը՝ Աղավնոյի համայնքապետին

Զինվորի զինաթափումը նշանակում է մահ: Ինքը խոստացավ, ասաց՝ ես կապահովեմ ձեր անվտանգությունը: Վաղը առավոտյան գալու են:

Հենց Եռաբլուրն է այն վայրը, որտեղ մենք պետք է լինենք մեզ համար կարևոր այդ օրը. Արթուր Վանեցյան

Վտանգված է մեր պետության և ժողովրդի ապագան: Հայաստանի Հանրապետությունն ապրում է իր գոյության ամենավտանգավոր շրջանը․ ունենք Արցախի զգալի մասի կորուստ, հազարավոր զոհված եղբայրներ և դեռևս չլուծված անվտանգային խնդիրներ:

«Ատելությունը մեր մեջ». Ամերիկյան ընկերությունը ֆիլմ է նկարահանում արցախյան պատերազմի մասին

«Եթե կա մի բան, որի մեջ կարող ենք վստահ լինել, ապա դա այն է, որ բոլորս էլ ատել գիտենք»

Շիրակի մարզի կամավորագրված պաշտոնյաներին հաջողվել է դուրս գալ շրջափակումից

Մեր տեղեկություններով, այս հարցում մեծ դերակատարություն ունեն ռուս խաղաղապահներն ու Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Վահագն Հովակիմյան. «Սա մեր ինֆորմացիոն դաշտի՝ դրսից կառավարման հետևանք է». Ա1+

«Տպավորություն է, որ 17 կուսակցություններն Ադրբեջանի հետ սինխրոն են իրենց գործողությունները պլանավորում, ինձ մոտ տպավորություն է, որ այդ մարդկանց խումբը ոնց ատել է հայ ժողովրդին, այնպես էլ շարունակում է ատել»

Ամրամ Մակինյան. «Ենթարկվելու են քրեական պատասխանատվության պետական դավաճանության համար»

Անելու եմ ինձնից կախված ամեն ինչ, որ իմ և իմ մարտական ընկերներ զինավորների կողմից պահված բարձունքները GPS սարքերի միջոցով թշնամուն վաճառած և Սյունիքի ողնաշարը կոտրած բոլոր անձինք հայտնվեն քրեակատարողական հիմնարկներում ցմահ դատապարտյալի կարգավիճակում

Մարտակերտի քաղաքապետ․ «Այդպիսի թաղամաս չկա, որ փողոցում ապակիները ջարդված չլինեն»

Միշա Գյուրջյանը հայտնեց, որ Մարտակերտում այժմ ժամանակավոր բնակություն են հաստատել տեղահանված բնակիչներ Հադրութից, Շուշիից և այլ հատվածներից

Մայրաքաղաքում նոր հանրային ավտոբուսներ կերթևեկեն արդեն հաջորդ ամիս. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր հանրային ավտոբուսներ կերթեւեկեն արդեն գալիք ամսվա երկրորդ կեսին: Մայրաքաղաքում նոր հանրային ավտոբուսներ կերթևեկեն արդեն հաջորդ ամիս՝ 2021-ի հունվարի երկրորդ կեսից: Համայնքի միջոցներով ձեռք բերված կոմպակտ դասի ավտոբուսների առաջին խմբաքանակը արդեն Երևանում է: 2020-ին արտադրված այս ավտոբուսները համապատասխանում են մեր առաջադրած բոլոր չափանիշներին: Երեկ կրկին համայնքային

Սամվել Գեւորգյան. «Մենք մարզումային մրցակիցների խնդիր ունենք»

Մենք, ընդհանուր առմամբ, մարզումային զույգերի խնդիր ունենք: Թեկուզ Արթուր Ալեքսանյանի համար: Արթուրը մարզվելիս արժանի մրցակցի կարիք ունի:

«Մեր տղու վիճակը դաժան է՝ զենքը գլխին պահած, կստիպեն ադրբեջաներեն ինչ-որ բան կրկնել»․ փակ էր Հոռոմի խաչմերուկը

Հոռոմի բնակիչները նշեցին, որ միայն իրենց գյուղից երեք գերի կա, մի հոգի էլ անհայտ կորած։ Երկուսը խաղաղ պայմաններում են հայտնվել գերության մեջ։

Բանկից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է 197 մլն. 135 հազար ՀՀ դրամ. բանկի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել

Բանկի ավտամատացված համակարգից իր և ՀՀ 3 քաղաքացիների, ինչպես նաև Վրաստանի Հանրապետության քաղաքացու քարտային հաշիվներին մուտքագրված գումարների վերջում ծրագրային եղանակով ավելացրել է թվանշաններ կամ մուտքագրել է գոյություն չունեցող գումարներ, որի արդյունքում Բանկից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի 197 մլն. 135 հազար ՀՀ դրամ։

Արցախի կառավարության կազմում նշանակումներ են կատարվել

Հայկ Ռուբենի Խանումյանը նշանակվել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։

«Հոգեկան խանգարման եզրին ենք հասել, 8 զոհ ունենք, մեկ գերի». Լիլիթ Արզումանյան

Ջայլամի նման գլուխներդ մտցրել եք ավազի մեջ, չե՞ք տեսնում, թե ինչ է կատարվում երկրում

«Միանում ենք ՀՀ ԱԱԾ բարձրաստիճան սպաների կողմից հնչեցված կոչին»

Խորապես մտահոգված լինելով Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակով

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031